Դադարեցրե՛ք այս տեռորը իմ ժողովրդի նկատմամբ. բաց նամակ առողջապահության նախարարին Պետք է ապրենք այնպես, որ տղաները նայելով վերեւից` չզղջան. Հույսի արահետը 1 տարեկան է Ավրորայի աղոթքը (Պրեմիերա) Անկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում. Գեւորգ Պետրոսյան Հրավիրել են ոչ բոլոր զոհվածների հարազատներին Աշոտ Փաշինյանը մեկնել է Կահիրե Հայկական շոու բիզնեսի բիզնես լեդիները Աղաչում եմ` դուրս մի՛ եկեք իմ Անկախության դեմ. Ազգային հերոսի դստեր բացառիկ հարցազրույցը Մեռելասեր ու թաղումասեր Ալենը Գարիկ Սարգսյանի եղբայրը վարակվե՞լ է կորոնավիրուսով


Ինչ են պատմում զինվորները «կամանդիր» Եգորյանի մասին

Թեմա

Երեւանյան աղմկոտ սրճարաններից մեկում տարբեր սեղաններից եկող զրույցների միջից մի արտահայտություն պտտվեց ականջիս շուրջ եւ գրավեց ուշադրությունս:

«Կամանդիրը մի քանի գիշեր չէր քնել, ահավոր սառած էր, բայց մնաց տղեքի մոտ, չիջավ, ընդհանրապես չիջավ մեր մոտ տաքանալու», - երկու երիտասարդ էին զրուցում՝ իրենց զինվորական կյանքից՝ ամենահետաքրքիր ու կարեւոր թեմայից:

Մինչ մտածում էի, որ ինչքան նման ուժեղ հրամանատարներ եղած կլինեն, որոնց մասին ոչ ոք չի խոսում ու բարձրաձայնում, նկատեցի վաղեմի ընկերներիցս մեկին, ով նախ մոտեցավ այդ սեղանին, բարեւեց տղաներին, այնուհետեւ նկատելով ինձ՝ մոտեցավ: Լրագրողական հոտառությունս թույլ չտվեց պահը կորցնել ու միանգամից հարցրի, թե որտեղից է ճանաչում տղաներին: Պարզվեց՝ միասին են ծառայել: Պատմեցի լսածիս մասին, հպարտորեն ժպտաց, ասելով. «Հա՜, մեր կամանդիրի մասին ա պատմել, կարգին տղայա, չի թողել մեկիս մատը փուշ մտնի»:

Աչքերս ակամայից փայլեցին նման խոսքեր լսելիս ու խնդրեցի ինձ էլ պատմել նրա մասին: Երբ խոսում էինք, հրամանատարի հեռախոսահամարն ուզեցի, որպեսզի նրա հետ հարցազրույց ունենամ: Տղաներից մեկը քմծիծաղ տվեց ասելով. «Այ դրա հույսը չունենաք, ինչ իմանաք մեզնից ու մնացած զինվորներից կարաք իմանաք, ինքը ոչ միայն հարցազրույց չի տա, այլ պատերազմի մասին բառ ընդհանրապես չի խոսի: Ինքը շատ լուրջ մարդ ա, ջահել տղայա, բայց հազար հատ գնդապետ արժի իրա գիտելիքներով»:

Հենց այդպես էլ տղաները սկսեցին պատմել իրենց մարտկոցի հրամանատարի՝ Կարեն Եգորյանի մասին: Տղաները լավ էին հիշում, որ հենց առաջին օրերից, երբ տեղակայվել են կրակային դիրքերում, բոլորին նորից սկսել է բացատրել ամենակարեւոր մանրուքները, ստիպել է լինեն ուշադիր ու անվերապահորեն կատարեն ցանկացած հրաման, առանց մտածելու ու քննարկելու: Այդպես էլ արել են: Երբ հրետանին սկսել է կրակել իրենց ուղղությամբ, հենց Եգորյանի ճիշտ որոշումների արդյունքով են տղաները կարողացել պատսպարվել: Տղաներից մեկի մոտ տպավորվել էր, երբ եղանակի ահավոր ցուրտ լինելու պարագայում անգամ հրամանատարը երբեք դիտակետից չէր իջնում ներքեւ հանգստանալու կամ տաքանալու: Զինվորներին թույլատրում էր երեկոյան ժամերին հերթափոխով իջնեին տաքանալու, ինքը՝ երբեք:

Տղաներից մեկը պատմում է, որ զորամասի հրամանատարի զոհվելու օրը վերադաս հրամանատարությունից ստանում են նահանջի հրաման: Եգորյանը դիտակետից կապնվում է անձնակազմի հետ ու հրահանգում ընդամենը մի բլուր հետ գնալ ու արագ պատրաստվել մարտի, սակայն հրետանու կրակը թույլ չի տալիս դիրքավորվելու, եւ արագ իրականացվում է անձնակազմի հերթափոխ. «Մենք բավականին երկար ճանապարհ ոտքով հետ եկանք, մոտ 25-30 կմ: Արդեն մութն ընկել էր: Եգորյանը դասակի հրամանատարներից մեկի հետ մնացել էր դիտակետում, փորձում էր դիտարկում իրականացնել ու այդպիով մեզ անվտանգ դուրս հանել տարածքից: Ամբողջ ընթացքում հրետանին խփում էր թե՛ իր դիտակետին, թե՛ մեր կրակային դիրքերում գտվող սպառազինությանն ու տեխնիկային: Մենք իր ա ուղղություն ցույց տալու շնորհիվ ենք կարողացել անվտանգ դուրս գալ էդ տարածքից ու միանալ զորամասի մյուս անձնակազմին, իսկ ինքը ահագին ուշ ա դուրս եկել տարածքից»:

«Մենք էդ օրը գիշերը հասանք Կուբաթլու»,- ընկերոջ պատմությունը կարծես վերապրելով՝ շարունակեց տղաներից մյուսը,- «Հենց հասանք Կուբաթլու, սաղիս մի բան էր հետաքրքիր՝ կամանդիրն ո՞ւր ա: Մենք տենց ենք իրան միշտ ասել, ինքը մեր համար կամանդիրա եղել, որովհետեւ իրա պահանջկոտության հետ, միշտ բացատրելա ճիշտն ու սխալը: Կամանդիրը, որ եկավ մեզ հրամանատար, մեր մասին միանգամից սկսեցին լավը խոսալ զորամասում, մեզ գովում էին, գոհ էին, որովհետեւ ինքը միանգամից կարողացավ մեզ համախմբել» :

Տղաները գրեթե մեկ ժամից ավելի պատմում էին՝ իրար հերթ չտալով: Այնքան սիրով ու մեծարանքով էին խոսում, որ չդիմացա, հարցրի՝ լրատվական կայքերում ու սոցիական էջերում բազմապիսի տհաճ խոսակցություններ կան հենց սպաների վերաբերյալ... Եվ դեռ չէի հասցրել ավարտել միտքս՝ երբ երեքով միանգամից սկսեցին խոսել:

«Նախ ամեն տեղ էլ լավն ու վատը կա»,- կարծես փորձելով վերջակետ դնել մեր զրույցին՝ պատասխանեց ինձ տղաներից մեկը,- «Լիքը փախնող զինվորներ էլ կան, բայց էդ մասին ոչ մեկ չի խոսում: Իսկ կոնկրետ մեր մոտ նախ զոհված սպաների թիվն ա շատ խոսուն՝ զորամասի հրամանատարը, շտաբի պետը, թիկունքի պետը, բժիշկներն ու վաշտի, դասակի հրամանատարները, երկրորդ՝ մեր պատմածը թող օրինակ լինի, թե մեր կամանդիրի նման ինչքան սպաներ են եղել իրանց զինվորի կողքը կանգնած»:

Կարեն Եգորյանի մասին պատմությունը մեծ հպարտություն առաջացրեց: Կա՛ն, այսպիսի սպաներ կա՛ն ու դեռ շարունակում են ծառայել ու իրենց օրինակով հասկացնել բոլորիս, որ բանակը հզոր է հենց իրենց շնորհիվ:

Վերջում երբ տղաներից խնդրեցի նկարներ տրամադրել, սկսեցին ծիծաղել. «Էդ ամենաբարդն ա: Ինքը չի սիրում նկարվել, էն էլ պատերազմի դաշտում՝ բացառվածա: Բայց մի հատ ունենք, կամավորականներն են համոզել: Կամավորականներն էլ էին իրան կամանդիր ասում»,- ու տրամադրեցին միակ լուսանկարը արված Ջրականում:

Դադարեցրե՛ք այս տեռորը իմ ժողովրդի նկատմամբ. բաց նամակ առողջապահության նախարարինՊետք է ապրենք այնպես, որ տղաները նայելով վերեւից` չզղջան. Հույսի արահետը 1 տարեկան է Ավրորայի աղոթքը (Պրեմիերա)ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱնկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում. Գեւորգ ՊետրոսյանՀրավիրել են ոչ բոլոր զոհվածների հարազատներինԲԱՄԲԱՍԱՆՔԱշոտ Փաշինյանը մեկնել է Կահիրե Հայկական շոու բիզնեսի բիզնես լեդիներըԱղաչում եմ` դուրս մի՛ եկեք իմ Անկախության դեմ. Ազգային հերոսի դստեր բացառիկ հարցազրույցըԶԱՐՄԱՆՔՄեռելասեր ու թաղումասեր Ալենը Գարիկ Սարգսյանի եղբայրը վարակվե՞լ է կորոնավիրուսով ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԱՌԱՋԱԴՐԵԼ ՊԱՐՈՆ ՂԱԶԻՆՅԱՆԻՆ. ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՌոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատելՔՊ-ական պատգամավորը փակագծեր բացեցՄԵԾ ԿՌԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՎԵՐԱՀՍԿԻՉ ՓԱԹԵԹԻ» ՀԱՄԱՐԱնկախության հանդեպ զգացմունքը կորցրած հասարակություն ունենք. ՄինասյանԼուրջ ֆինանսական միջոցներ են պետբյուջեից ծախսվել. ՍտամբուլյանՄԵԾ ԽԱՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸ` ԱՆԴՈ՞ՒՆԴ, ԹԵ՞ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԴմիտրի Պեսկովն անդրադարձել է ՄԱԿ-ում Էրդողանի հայտարարություններինԷրդողանը և Ղարիբաշվիլին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԹալիբները նամակ են հղել ՄԱԿ-ինԱրթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալԻնչու են անտեսել Կառավարության հրավերները և չեն մասնակցել սեպտեմբերի 21-ի միջոցառմանըԹուրք պաշտոնյան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն անվանել է «փտախտի աստիճանի հասած հարց»Մեր մեծ հաջողությունների չերեւացող մասում կանգնած է Ամալյաի հսկայածավալ աշխատանքը. ՀՀ-ում Ֆրանսիայի անվանի սրտային վիրաբույժ Լեւոն ԽաչատրյանըՈղջ իրականությունը պարտադիր պատվաստումների մասին. ահազանգում են մասնագետները«Ծանր օրեր են մեր ընտանիքի համար, Հայկոն առողջական խնդիր ունի կապված քովիդի հետ, Հայկոյի վիճակն այս պահին կայուն է». Անահիտ Սիմոնյանի գրառումը Հայկոյի մասինՂազախի շրջանում ականի պայթյունից կրկին ադրբեջանցի է զոհվելԱմարաս վանքի վրայից Արցախի դրոշը իջեցվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ. Մաճկալաշեն համայնքի ղեկավարԱրթուր Դանիելյանին բերման են ենթարկել Ալեն Դելոնին հայհոյելու համարՀԱՊԿ-ը Հայաստանում սեպտեմբերի 24-28-ը կանցկացնի «Որոտ-2021» վարժանքներԶելենսկու խորհրդականի դեմ մահափորձի վայրից տեսանյութ է հրապարակվելՌոնալդուն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն էՄեծամասամբ ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերը խոշորացման մեջ ներառել պետք չէ. ՀասանովՀրազենային վիրավորում գրեթե չենք տեսել` անդամահատումներն էին շատ, բեկորային տրավմաները. Պատերազմը Շտապօգնության բժիշկների աչքերովՊատվաստվելուց հետո ՀՀ-ում անձը մահացել է․ Ռոմելլա ԱբովյանԱզգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացիցԵթե քայլեր չձեռնարկենք՝ 7 օրվա ընթացքում կունենանք կորոնավիրուսի 5930 նոր դեպք. Ռոմելլա ԱբովյանԱրդարությունը շուտով վերականգնվելու է. Առուշ Առուշանյանը ՏԻՄ ընտրություններին առաջադրում է իր թեկնածությունըԾանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանի արձագանքը՝ Հայկոյի առողջական վիճակի վերաբերյալ«Ամենագլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են».Արմեն Սարգսյանց «Առնո Բաբաջանյանի հիշատակի ֆոնդի» գլխավոր պրոդյուսերՀայկոյի վիճակը ծանրացել է. Բժիշկներն ամեն ինչ անում են կյանքը փրկելու համար: Նոր մանրամասներԿահիրեի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներովՍեպտեմբերի 23-ին և 24-ին գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում և Երևան քաղաքումԱրցախում կորոնավիրուսի 5 դեպք է գրանցվելՀայաստանից ժամանած ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆՊուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ