Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Ստամբուլում Փաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին Էլեկտրաէներգիայի անջատումների հասցեները Կոլումբիայի ամենափնտրվող նարկոբարոն Օտոնիելը ձերբակալվել է Փաշինյան, ախր դու էլ ես տեսնում, գիտակցում, որ չես կարողանում ղեկավարել,որ դու այլեւս անձայն ես որեւէ մեկի մոտ ՄԻԱՎ (ՁԻԱՀ) դեպքերը կտրուկ ավելացել են. «Փաստարկ» Ժողովուրդն այսօր չի վախենում կորոնավիրուսից, այլ վախենում է պարտադրվող պայմաններից. Սիմոնյան Պեսկովը պատմել է Բայդենի հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասին Երկրաշարժ Բավրայի հատվածում Եվրոպայի ամենաակտիվ հրաբուխը մոխրի և ծխի սյուներ է արտանետել


ՆԻԿՈԼԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵՑ, ՈՐ ՊԱՏՐԱՍՏ Է ԳՈՐԾԵԼ ՀԱՅՏՆԻ ՍԽԵՄԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Միջազգային

Եվ այսպես, կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց մի շարք հայտարարություններ, որոնք գալիս են հաստատելու, որ այն ենթադրությունները, որոնք առիթ ենք ունեցել ներկայացնել դեռ հազիվ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության ի հայտ գալով, սկսում են իրականություն դառնալ: Ավելի ճիշտ, իրականություն են դառնում մեր այն ենթադրությունները, որոնք առիթ ենք ունեցել հայտնել՝ սկսած քառօրյա պատերազմի ավարտից: Այսինքն, որ արցախյան հակամարտությունը տարվում է որոշակի հանգուցալուծման, տարածաշրջանում ռուսական զինուժի տեղակայման եւ կոմունիկացիաների վերագործարկման...

 

ԻՆՉ Է ԿՈՐՑՐԵԼ ՆԻԿՈԼԸ ԲԱԹՈՒՄԻՈՒՄ

Պարզապես 2016թ.-ին տեսանելի էր երկու հնարավոր տարբերակ՝ արցախյան հանգուցալուծում «5+2» սխեմայի շրջանակներում կամ պատերազմական տարբերակով, որն էլի նույն արդյունքին էր բերելու՝ միանգամից «5+2» շրջանների հանձնման ու ռուսական զորքերի տեղակայման: Սա, այսպես ասենք, ռուսական շահերի տիրույթում: Կար նաեւ երրորդ տարբերակը՝ ողջ Արցախի հանձնում եւ ուլտրալիբերալ տանիքի ներքո պանթյուրքիստական սխեմաների գործադրում: Եվ ահա, ներկա զարգացումները, այդ թվում՝ Նիկոլի հիշատակված հայտարարությունները գալիս են հուշելու, որ ընթացքի մեջ է թվարկվածներից երկրորդ տարբերակը, որը մեզ համար ավելի մեղմ է, քան պանթյուրքիստական սցենարը: Բայց նաեւ, կարող էինք ստանալ «5+2»-ը՝ չունենալով հազարավոր պատանիների կորուստ, ու դրան չհասնելու պատասխանատվությունը մնում է Նիկոլի վրա: Ինչեւէ, Նիկոլի հայտարարությունները գալիս են հուշելու, որ գործնականում ավարտին մոտ է Արցախը լիովին չհայաթափելու, ազատագրված տարածքները հանձնելու, ռուսական խաղաղապահներին տեղակայելու սցենարով «արցախյան հակամարտության որոշակի հանգուցալուծման» ու ռուսական զինուժի տեղակայման փուլը, եւ ողջ թափով առաջ է գնում կոմունիկացիաների վերագործարկման սցենարը: Այդ թվում, նաեւ Հայաստան-Թուրքիա կոմունիկացիաների, որի հետ կապված իր այդ ելույթով Նիկոլը եւս մեկ անգամ փաստեց. «Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ: Մեծ հաշվով մեր տարածաշրջանը, Արեւելքը Արեւմուտքին, Հյուսիսը Հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել ՌԴ-ն: ԵՄ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ  Չինաստանի եւ Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է...»:

Ինչ վերաբերում է ադրբեջանական ուղղությանը, ապա, ըստ Նիկոլի. «Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը: Մենք վճռական ենք ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների հասնելու համար, գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ Նախիջեւանի հետ...»: Հասկանալի է, այս համատեքստում է նաեւ Ադրբեջանի հետ սահմանազատման եւ Արցախի ինչ-որ կարգավիճակի հարցը, բայց վերջինս, սակայն, արդեն Հայաստանի կոմպիտենցիայից դուրս է: Չէ, այս հայտարարություններով Նիկոլը նոր բան չասաց, նույն բանը նա քանիցս հնչեցրել է: Պարզապես ազդակն այստեղ այն է, թե ինչու հերթական անգամ դիմեց կրկնության: Բացատրությունը, թերեւս, աչքի առաջ է: Հիշեցնենք, վերջին ժամանակներս այս ուղղությամբ ակտիվ զարգացումներ նկատվել են: Սկսած Նիկոլ-Էրդողան փոխադարձ հաճոյախոսություններից, վերջացրած ԱԳ մակարդակով ռուս-հայկական, ռուս-ադրբեջանական շփումներով, դրանց արդյունքում ՌԴ-ից հնչեցված հայտնի հայտարարություններով՝ ինչպես արցախյան, հայ-ադրբեջանական, այնպես էլ՝ հայ-թուրքական ուղղությամբ: Եվ ահա Նիկոլը, կառավարության նիստում պաշտոնապես հաստատելով գործնականում նույն բանը, որի մասին այս օրերին խոսվում էր, ըստ էության, իր այդ հայտարարություններով դետալային տեսքով եւս մեկ անգամ վերահաստատեց, որ պատրաստ է առաջ գնալ հենց այդ՝ Մոսկվայից մատնանշած սխեմայով. այլ տարբերակը քիչ հավանական է, երբ հաշվի ենք առնում, թե ինչպես էր նա կառավարության նիստում «ուրախացել» այն բանից, որ «այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել ՌԴ-ն»:

Ընդ որում, կարելի է ենթադրել, որ հայ-թուրքական թեման եւս արդեն իսկ ակտիվ օրակարգում է: Նման ազդակ էր նախ՝ ՌԴ ԱԳՆ-ի հայտնի հայտարարությունը: Բայց դրանից էլ զատ, եւս մեկ հետաքրքիր դրվագ արձանագրվեց: Այսպես, ինչպես հայտնի է, իր այդ հայտարարություններից հետո Նիկոլն այցելեց Վրաստան, որին դեռ կանդրադառնանք: Եվ ահա, այդ այցի շրջանակներում նա երեկ մեկնեց Բաթումի, եւ պարզ հարց է ծագում՝ ինչո՞ւ: Եթե, օրինակ, մեկներ Ջավախք, նման հարց չէր առաջանա: Բայց ահա Բաթումիի հետ կապված՝ հասկանալու խնդիր կա: Ուզում էր առիթից օգտվել եւ «բարխտնի սեզոնին» ծովում լողանա՞լ. դա էլ կարող է: Թե՞ ցանկանում էր Բաթումիում ծանոթանալ, թե թուրքերն ինչպես են տնտեսական ինտերվենցիաներ կատարում. սա էլ է տարբերակ: Բայց այս ամենով հանդերձ՝ նաեւ այս պարզ փաստերը չմոռանանք: Բաթումին, կրկնենք, գործնականում վերածվել է թուրքական ազդեցության գոտու: Եվ եթե ենթադրենք, որ Նիկոլն այս թեժ «թրքահաշտեցման» ֆոնին ցանկանում է թուրքական ինչ-որ պաշտոնյաների հետ ինչ-որ բաներ քննարկել, ապա դրա համար Բաթումին ամենահարմար վայրն է: Չնայած, դա սովորական մահկանացուներիս համար է «աչքից հեռու» վայր ու ոչ թե, օրինակ՝ ռուսական հատուկ ծառայությունների: Բայց եթե ՌԴ ԱԳՆ-ն օրհնել է հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացը, ապա ռուսական հատուկ ծառայություններից բան թաքցնելն իմաստ էլ չունի:

 

ՎՐԱՑԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ

Առավել եւս, որ Նիկոլի վրացական այցը եւս պետք է որ Մոսկվայի ուշադրության կենտրոնում լիներ: Նաեւ հաշվի առնելով, թե ինչ է այնտեղ քննարկվել: Այսպես, Նիկոլը բացատրում է, թե Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիու հետ՝ «Խոսակցության մի հսկայական մասը նվիրված էր մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին... Այո, մենք փոխադարձաբար արձանագրում ենք, որ, ցավոք, մեր տարածաշրջանում բազմաթիվ չլուծված հարցեր, կոնֆլիկտներ եւ սպառնալիքներ կան, բայց մենք մեր երկխոսության մեջ փորձում ենք ավելի շատ իրար օգնել, որպեսզի կենտրոնանանք հնարավորությունների վրա, որոնք զուգահեռաբար գոյություն ունեն...»: Պահո, Հայաստանի հարցերը լուծեց, հիմա էլ տարածաշրջանում բազմաթիվ չլուծված հարցերին, կոնֆլիկտներին եւ սպառնալիքների՞ն» է անցել: Այսինքն, նաեւ վրացական հայտնի՝ աբխազական եւ հարավօսեթական կոնֆլիկտնե՞րն է առաջարկում լուծել: Չնայած, եթե խորը նայենք, ինչո՞ւ ոչ...

Այսպես, էլ ավելի դետալային տեղեկություն փոխանցվեց զուգահեռաբար տեղի ունեցած՝ Արարատ Միրզոյանի ու Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հանդիպման համատեքստում. «Զրուցակիցները քննարկել են «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին համաձայնագրին վերաբերող հարցեր եւ դրա շրջանակում նոր հնարավորություններ: Տարածաշրջանում կայուն զարգացման եւ անվտանգության ամրապնդման համատեքստում նախարար Միրզոյանը կարեւորել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը, ինչը նաեւ նոր հնարավորություններ կընձեռի Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնման համար...»: Ու չմոռանանք, որ ապաշրջափակման ենթակա տարածաշրջանային կոմունիկացիաների թվում է մասնավորապես աբխազական երկաթուղին եւ Վրաստանը ՌԴ-ին կապող այլ ավտոմոբիլային ճանապարհները: Իսկ ահա Նիկոլը, թերեւս, ամենահարմար թեկնածուն էր, որ վրացիներին պարտվողական դիրքերից «բացատրի», թե տարածաշրջանում իրերի այս-այս վիճակն է, եթե դրանց չմասնակցեք, կարող եք ընդհանուր գործընթացներից դուրս մնալ, ուստիեւ պետք է մի կողմ թողնել Աբխազիան եւ Հարավային Օսեթիան եւ մտածել «տարածաշրջանում կայուն զարգացման եւ անվտանգության ամրապնդման» մասին: Այսինքն, եթե նման մեսիջներ է հղել Թբիլիսիին, ապա դրանով հաստատ Մոսկվային ծառայություն կմատուցեր:

ՎՐԱՍՏԱՆԸ ԵՎՍ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

Եվ իհարկե, իրենց վերջնական որոշումը կայացնելու համար Վրաստանը պետք է աչքի առաջ ունենա ոչ միայն հարավկովկասյան տարածաշրջանի ներկայիս զարգացումները, այլ նաեւ՝ հեռանկարները: Իսկ ոչ հեռու ապագային վերաբերող հեռանկարների առնչությամբ նկատվում են իրադարձություններ, որոնք կարող են ներկա պատկերը գլխիվայր շրջել: Այսպես, Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի՝ երեկ Մոսկվա կատարած այցը եկավ եւս մեկ անգամ հուշելու, որ հանգուցալուծման վերջնական փուլին է հասել ՌԴ-Բելառուս միության հռչակման գործընթացը: Ասենք, Լուկաշենկոն մինչ Մոսկվա մեկնելը եւս լրագրողների հետ խոսել էր այդ մասին՝ հայտարարելով, որ Միության ստեղծման նպատակով ձեւավորված 28 ճանապարհային քարտեզները գործնականում պատրաստ են, իսկ ահա երեկվա այցի շրջանակներում պետք է դրանք վերջնական պայմանավորվածությունների տեսքի բերվեին: Նույն այդ հայտարարությամբ Լուկաշենկոն այս ուղին էր ներկայացրել. «Եթե մենք վերջնականապես պայմանավորվենք Ռուսաստանի նախագահի հետ, 9-ին (սեպտեմբերի 9-ին), 10-11-ին կառավարությունները կհավաքվեն, կքննարկեն, կընդունեն այդ ծրագրերը: Իսկ հետո մենք կհաստատենք դրանք Բարձրագույն պետական խորհրդում»: Իսկ այդ՝ Բարձրագույն պետական խորհրդի նիստը ծրագրված է անցկացնել այս հոկտեմբեր-նոյեմբերին: Այդ դեպքում արդեն, ըստ Լուկաշենկոյի, այդ ճանապարհային քարտեզները կդառնան «ստորագրված պայմանագրեր՝ կատարման համար: Ոչ միայն քարտեզներ, որոնցով ինչ-որ մեկը կգնա»:

Ընդ որում՝ այն, որ այս անգամ այդ ծրագրերն ինչ-որ կետում կանգ չեն առնի, հուշում է փաստը, որ որոշակի կենսական ուղղություններում արդեն իսկ ՌԴ-ն ու Բելառուսը գործում են՝ որպես մեկ միասնություն: Օրինակ, ըստ Լուկաշենկոյի. «Մենք հիմա ունենք միասնական բանակ, որի հիմքը արեւմտյան ուղղությամբ բելառուսական է: Աստված մի արասցե՝ պատերազմ, եւ բելառուսական բանակը մտնում է այդ կռվի մեջ առաջինը, եւ անմիջապես միանում է Ռուսաստանի Զինված ուժերի ողջ արեւմտյան մասը, եւ մենք միասին կառուցում ենք պաշտպանություն եւ դիմադրություն մեր հակառակորդին»:

Սակայն այս դեպքում պարզ հարց է ծագում՝ այդ դեպքում ո՞րն է լինելու ՀԱՊԿ-ի ապագան, եթե դրա երկու առանցքային անդամները միասնական բանակի են անցել: Եվ նույնը ԵՏՄ-ի մասով՝ ո՞րն է լինելու այդ կառույցի ապագան, եթե երկու առանցքային անդամներն անցնում են միասնական տնտեսության: Ու այս հարցերի ամենահավանական պատասխանն այն է, որ այդ կառույցների մյուս անդամ պետությունները եւս վաղ թե ուշ ստիպված են հասնել նույն՝ ՌԴ-Բելառուս ինտեգրացիայի մակարդակին, եթե իհարկե պատրաստվում են պաշտպանել ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի մակարդակով ստեղծված իրողությունները: Իսկ ահա Հայաստանի համար, եթե ՀԱՊԿ-ը վերջնականապես ՌԴ-ի համար դառնա ձեւական կառույց, անվտանգության թեման պարզապես այլ ելք չի թողնում, քան ՌԴ-Բելառուս միության հետքերով գնալը: Եվ պարզ հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է անելու Ադրբեջանը, եթե հայաստանյան բանակը եւս գա ՌԴ-Բելառուս միասնական դարձած բանակի կարգավիճակին: Ինքն էլ կմիանա թուրքական բանակի՞ն. եթե կարողանա, միգուցե: Սակայն հասկանալի է, որ հազիվ թե, նաեւ հաշվի առնելով Ադրբեջանի գրեթե ողջ սահմանագծով մեկ ռուսական բանակի առկայության փաստը: Եվ նույնը կարելի է ասել տնտեսական ուղղության մասին: Ադրբեջանից զատ Վրաստանը կարո՞ղ է այդ գործընթացներից դուրս մնալ: Միգուցե վրացիների համար ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն է ավելի հրապուրիչ: Բայց արդյոք այդ ուղղություններն իրատեսակա՞ն են. վերջին մոտ 20 տարվա պատմությունը հակառակն է ցույց տալիս, եւ փաստը, որ վերջին ժամանակներս ակտիվորեն սրվում են Վրաստան-Արեւմուտք հարաբերությունները, հենց այդ պատճառով է: Կարճ ասած, որ Վրաստանը կցանկանա միանալ ձեւավորվող հարավկովկասյան կոմունիկացիոն սխեմաներին, սպասելի է: Առավել եւս, որ դա նրա համար նաեւ ելք է դեպի Պարսից ծոց ու նաեւ խոստանում է լուրջ տնտեսական շահ: Ընդ որում, այս հեռանկարը եւս նոյեմբերի 9-ից սկսած ենթադրելի էր: Կարճ ասած, թերեւս ամեն ինչ զարգանում է ծրագրվածին պես: Միայն թե այդ վերջնարդյունքին Հայաստանը կարող էր հասնել պատերազմի մեջ չմտնելով եւ այսքան զոհեր եւ տարածքային կորուստներ (5 շրջանից բացի) չունենալով: Բայց ունենք այն, ինչ ունենք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն ՍտամբուլումՓաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքինԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԿոլումբիայի ամենափնտրվող նարկոբարոն Օտոնիելը ձերբակալվել էՓաշինյան, ախր դու էլ ես տեսնում, գիտակցում, որ չես կարողանում ղեկավարել,որ դու այլեւս անձայն ես որեւէ մեկի մոտԱյլեւս ո՛չ մի ազգակործան ստորագրություն՝ նոյեմբերի 1-ին, կառավարության դիմաց. Տաթեւ ԱրցախՄԻԱՎ (ՁԻԱՀ) դեպքերը կտրուկ ավելացել են. «Փաստարկ»Ժողովուրդն այսօր չի վախենում կորոնավիրուսից, այլ վախենում է պարտադրվող պայմաններից. ՍիմոնյանՊեսկովը պատմել է Բայդենի հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասինԵրկրաշարժ Բավրայի հատվածումԵվրոպայի ամենաակտիվ հրաբուխը մոխրի և ծխի սյուներ է արտանետելԻնչ-որ մի ոչինչ, թող ապրի, ոչինչ. Իսահակ վարդապետը՝ Լեւոն ԲարսեղյանինԿԸՀ-ն հրապարակել է ՀՅԴ-ի՝ Իջևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցողների ցուցակըԹուրքիայում ձերբակալված ռուսներին կասկածում են «Բայրաքթարների» մասին տեղեկատվության տիրանալու փորձի մեջՍտանձնում եմ Լուսյա Հակոբյանի և նրա մերձավորների շահերի պաշտպանությունը«Դավաճա'ններ», «Հայասպա'ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին ԿիպրոսումՇուտով վերսկսվելու են «4+1»-ի հետ միջուկային բանակցությունները. Իրանի ԱԳ նախարարԵղանակը կցրտիՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակըՌուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 35 660 դեպք է գրանցվելՀալեպում կայացել է հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը իշխանություններինՀռոմի Պապը դարձյալ կոչ է արել միջազգային հանրությանը լուծել Լիբիայում միգրացիոն խնդիրըՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակըՏեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունըԱդրբեջանում պահեստազորի հավաք կիրականացվիՖեյխոա Օգտակար և բուժիչ հատկություններըFacebook-ի նախկին թոփ մենեջերը հայտարարել է, որ Ցուկերբերգը «չի ցանկանում օգտատերերին պաշտպանել սոցկայքի վնասակար կոնտենտից»«Պուտինն էլ է թռնում դրանով». ռուս փորձագետները նշել են ամենաապահով ուղևորատար ինքնաթիռի մոդելըՆորվեգիան 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ կնվիրի Հայաստանին․ Ավանեսյան«11 ամիս փնտրել եմ տղայիս․․․ հետո գտանք նրա անճանչելի մարմինը»․ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ․ նախագիծը իրականացնում է Newsmedia.am լրատվական գործակալության հիմնադիր ղեկավար Գայանե Զարգարյանը3 հայտնի միֆ մրսածության եւ գրիպի մասինՄահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն ԹորոսյանԷրդողանը կարգադրել է արտաքսել 10 երկրների դեսպաններիԵրևանի կենտրոնում 23-ամյա խմած վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. կա վիրավորՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 25-ից 31-ըԱՊՀ-ի դիտորդներն առայժմ խախտումներ չեն հայտնաբերել Ուզբեկստանի նախագահի ընտրություններումԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել, 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է«Թշնամի էլ կմնա». Սատանովսկին «մատների վրա» բացատրել է` ինչ պետք է անել Թուրքիայի հետ3 հայտնի միֆ մրսածության եւ գրիպի մասինՀԱՊԿ զորավարժություններն աշխարհին ցույց տվեցին անդամ երկրների տեսակետների միասնությունը սպառնալիքների հարցում. փորձագետ Հայտնի են Արագածոտնում «Գազել»-ի ողբերգական վթարից մահացածների և վիրավորների անուններըԻրանի ԱԳ նախարարը Բաքվին կոչ է արել դյուրացնել իրանական բեռնատարների անցումը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներումԶարմանալի փաստեր նիկոտինի մասինԸնկույզն օգնում է վերացնել բորբոքումը. մասնագետԻրանը բարձր է գնահատել իրանցի երկու վարորդներին ազատ արձակելու՝ Ադրբեջանի իշխանությունների որոշումը. ԻԻՀ ԱԳՆՀենրիկ Ճղրիկյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնԿարոտել եմ… Եթե Աստված չվերադարձնի քեզ ինձ… Չեք կարող կարդալ առանց արցունքների (լուսանկար)Խնձորի քացախի 14 օգտակար հատկություն, որոնց մասին պետք է իմանալ2021 թ-ի սեպտեմբերին 2020 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի գներն աճել են 15,8 տոկոսով.Գագիկ ՀամբարյանՋերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-11 աստիճանով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ