Դադարեցրե՛ք այս տեռորը իմ ժողովրդի նկատմամբ. բաց նամակ առողջապահության նախարարին Պետք է ապրենք այնպես, որ տղաները նայելով վերեւից` չզղջան. Հույսի արահետը 1 տարեկան է Ավրորայի աղոթքը (Պրեմիերա) Անկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում. Գեւորգ Պետրոսյան Հրավիրել են ոչ բոլոր զոհվածների հարազատներին Աշոտ Փաշինյանը մեկնել է Կահիրե Հայկական շոու բիզնեսի բիզնես լեդիները Աղաչում եմ` դուրս մի՛ եկեք իմ Անկախության դեմ. Ազգային հերոսի դստեր բացառիկ հարցազրույցը Մեռելասեր ու թաղումասեր Ալենը Գարիկ Սարգսյանի եղբայրը վարակվե՞լ է կորոնավիրուսով


ԱՊՐԵՆՔ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 13

Վերլուծություն

Հաշվված օրերից սկսվում է ԱԺ աշնանային նստաշրջանը, եւ թամաշա անողները սպասում են «գլադիատորական մարտերի» վերսկսմանը: Ճիշտ է, վարչախումբը դա դիտարկում է որպես հանրային ուշադրությունը գլոբալ տերերի եւ գերտերությունների կեղտոտ հակահայ նախագծերից շեղելու արդյունավետ միջոց, սակայն դրանով ոչինչ էլ չի սահմանափակվում: Աշնան եւ ավելի հեռու ապագայի գործընթացներին պատրաստվում են ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ խունտան:

 

«ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾ ՈՒՆԵՆ»

Խոսքը ոչ միայն սովորական դատարանի մասին է, թեեւ այդտեղ շատ կարեւոր հայց ունի Սերժ Սարգսյանի փաստաբանն ընդդեմ Գռզոյի զազրախոսությունների, այլեւ Սահմանադրական դատարանի: Արդեն հայտնի է, որ հունվարին ՍԴ-ն քննելու է «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների հայցն ընդդեմ ԱԺ նախագահի ընտրության: Եվ ահա երկու դաշինքները երկրորդ հայցն են ներկայացրել ՍԴ` մշակվել եւ ՍԴ է ներկայացվել դիմում, որով վիճարկվում են ԱԺ նիստերը նախագահողի` օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների, ինչպես նաեւ դրանց կամայական մեկնաբանման ու տարբերակված մոտեցման կիրառումը, որի հետեւանքով խոչընդոտվում է պատգամավորի գործունեությունը, խաթարվում է պատգամավորական ներկայացուցչական մանդատի էությունը: Կարճ ասած, «դիվանբաշին» պիտի քննի, թե ինչպես է զինյալ համազգեստավորներին Ալեն Սիմոնյանը քսի տալիս ընդդիմադիր պատգամավորների վրա, հենց որ մի բան իր եւ իր տեր ու փրկիչ Նիկոլի քիմքին չէ: Ի դեպ, սոցցանցերում եւ Տելեգրամ ալիքներում նաեւ լուր է շրջում, որ տխրահռչակ հակասահմանադրական «Հեղափոխության պահապաններ» կազմավորման բաշիբոզուկներն այժմ ընդունված են ծառայության ԱԺ «անվտանգության ծառայություն», եւ արդեն կարող են «օրինականորեն» հագուրդ տալ սեփական սանձարձակությանը: Իհարկե, եթե դատաքննությունները ՍԴ-ում տեղի ունենան առաջիկա օրերին, ապա դրանց ելքը կանխորոշված կլինի, սակայն մինչեւ 2022 թվականի սկզբնամասը կարող է եւ իրավիճակ փոխվել, այն էլ` ոչ մեկ անգամ: Կարող է փոխվել գերտերությունների ուժերի բալանսը, կարող են վարկանիշային էական փոփոխություններ կատարվել ներքաղաքական դաշտում, կարող են նաեւ խմորումներ լինել հանրային տրամադրություններում, թեեւ այսօր գերեզմանային լռություն է տիրում: Այնպես որ, այժմ դժվար է կանխատեսել ՍԴ ապագա որոշումները: Դժվար է կանխորոշել նաեւ «սուսիկ-փուսիկ» խաղացողի` պաղպաղակասեր նախագահ Արմեն Սարգսյանի հետագա վարքագիծը, որն ունի ինչպես սեփական բիզնեսների, այնպես էլ բրիտանական թագի ազդակները: Ու թեեւ պաշտոնական դիվանագիտությունը մեռած է, սակայն շատ ակտիվ դիվանագիտական աշխատանք է տանում ՀՀԿ-ն:  Արմեն Աշոտյանի փոխանցմամբ. «Բրյուսելում բազմաթիվ կարեւոր հանդիպումներ ունեցանք մեր ազգային առաջնահերթությունների օրակարգով: Բոլոր հանդիպումներին, ինչպես նաեւ ԵԺԿ Քաղաքական համաժողիվի նիստին կարմիր թելով անց ենք կացրել մեր ռազմագերիների հարցը: Այս աշխատանքի մի փոքր, բայց կարեւոր արդյունքներից մեկը ներկայացնում եմ ստորեւ: ԵԺԿ պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ Հայաստանն ընդգծվել է որպես ուշադրությանն արժանի կարեւորագույն ուղղություններից մեկը: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «ԵԺԿ Քաղաքական համաժողովը տեղեկացվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ընթացիկ վիճակից: Ընդգծվեց Եվրոպական կառույցների կողմից նորացված ջանքերի գործադրման անհրաժեշտությունը ռազմագերիների պատշաճ եւ առանց նախապայմանների վերադարձն ապահովելու համար»: Շարունակելու ենք հետեւողականորեն պայքարել մեր գերեվարված հայրենակիցների ազատության համար` բոլոր միջոցներով եւ ուղղություններով»:

 

 

ՌԵՊՐԵՍԻՎ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ «ՊՈՍՏՄՈԴԵՌՆ» ԱԼԻՔ

Բացի այդ, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը ակտիվորեն նախապատրաստվում են ՏԻՄ ընտրություններին, եւ այդտեղ էլ հետաքրքիր պահեր հաստատ կլինեն: Արդեն իսկ առկա են ե՛ւ «դասական», ե՛ւ «էկզոտիկ» թեկնածուներ: Զորօրինակ, Գյումրիում պիղծ համբավ ունեցող սորոսական Լեւոն Բարսեղյանը, ով երազում է դառնալ Գյումրվա քաղաքապետ, հանկարծ դարձավ ճնշումների ենթարկվող մամուլի կրակոտ պաշտպան: Մամուլի դեմ նորանոր բռնատիրական սահմանափակումները իշխանական գործիքներից մեկն են, սակայն ի տարբերություն նախորդ տարիների, այժմ լայնորեն տարածված է ցանցային հաղորդակցությունների ու մասնավորապես Տելեգրամ ալիքների տեխնոլոգիան, եւ վարչախմբի համար ոչ ցանկալի լրատվահոսքերի դեմն առնելը գործնականում անհնարին է: Փոքրիկ Հայաստանը Չինաստան չէ, որպեսզի ձեւավորի մեկուսի կամ «սուվերեն» ինտերնետ, դա չի կարողանում անել անգամ Ռուսաստանը... Ճիշտ է, մնում է նաեւ դասական ոստիկանական ճնշումների եւ քրգործեր «կարելու» լծակը, բայց, ինչպես ժամանակին նկատել է Թալեյրանը, «սվինների վրա նստել հնարավոր չէ»:

Փոխարենը, սակայն, վարչախումբն օգտվում է «կորոնավիրուսային հիստերիայի» հնարավորությունից` դրա «պոստմոդեռն» տոտալիտար լծակների ռեսուրսից: Հապշտապ շրջանառության մեջ դրված «Քաղծառայության մասին» օրենքի փոփոխության նախագիծը, որը հենց դրա մասին է, եւ ծրագրված է ուժի մեջ մտցնել հոկտեմբերից: Խոսքը պարտադիր պատվաստումների կամ 14 օրը մեկ պարտադիր վճարովի ՊՇՌ թեստերի մասին է պետական եւ ՏԻՄ համակարգում բոլոր աշխատողների համար: Սակայն կան նաեւ պարտադրանքի ոչ ենթակա մարդիկ` ՀՀ նախագահ, վարչապետ, պատգամավորներ, ավագանիներ, դատավորներ, գլխավոր դատախազ եւ այլն: Քաղաքացիական ակտիվիստ, բժիշկ Մարինա Խաչատրյանը նկատել է, որ այդ ցանկը համընկնում է այն ցանկի հետ, որն ըստ Սահմանադրության իրավունք ունեն դիմել ՍԴ: Եվ քանի որ օրինագիծն ակնհայտ հակասահմանադրական է, դա «մանր ժուլիկություն» է, ՍԴ դիմելու լիազորություններ ունեցողներին «կաշառելու» գավառամիտ, տիպիկ նիկոլաբարո փորձ: Անշուշտ, անկախ կորոնավիրուսի շուրջ գիտական եւ մերձգիտական վեճերից ու մանիպուլյացիաներից, ընդդիմության կողմից միանգամայն ողջամիտ կլինի այդ օրենքը վիճարկել ՍԴ-ում: Սակայն կա նաեւ հետեւյալ հարցը` արդյո՞ք բոլորի խիզախությունը կհերիքի դեմ լինել մի նախագծի, որը տեղավորվում է պոստմոդեռնիստական համաշխարհային թրենդի մեջ: Ու կասկածներ է հարուցում առաջին հերթին «Հայաստան» դաշինքի հանգամանքը, քանզի արդեն իսկ կա այդ ուժի ներկայացուցիչների կրավորական վարքագծի որոշակի ոչ այնքան ընկալելի վիճակագրություն: Սակայն, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին համակրող ընդդիմադիր փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը կանխատեսում է, որ հոկտեմբերի երկրորդ կեսից դատարանները լեցուն են լինելու ընդդեմ հարկադիր պատվաստման հայցերով: Իսկ երբ դատարանները գերծանրաբեռնված են, դատական պատվերի մեխանիզմը սկսում է վատ աշխատել: Ի դեպ, դատական զանգվածային հայցերը վաղուցվանից հայտնի հակաիշխանական տեխնոլոգիա է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Դադարեցրե՛ք այս տեռորը իմ ժողովրդի նկատմամբ. բաց նամակ առողջապահության նախարարինՊետք է ապրենք այնպես, որ տղաները նայելով վերեւից` չզղջան. Հույսի արահետը 1 տարեկան է Ավրորայի աղոթքը (Պրեմիերա)ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱնկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում. Գեւորգ ՊետրոսյանՀրավիրել են ոչ բոլոր զոհվածների հարազատներինԲԱՄԲԱՍԱՆՔԱշոտ Փաշինյանը մեկնել է Կահիրե Հայկական շոու բիզնեսի բիզնես լեդիներըԱղաչում եմ` դուրս մի՛ եկեք իմ Անկախության դեմ. Ազգային հերոսի դստեր բացառիկ հարցազրույցըԶԱՐՄԱՆՔՄեռելասեր ու թաղումասեր Ալենը Գարիկ Սարգսյանի եղբայրը վարակվե՞լ է կորոնավիրուսով ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԱՌԱՋԱԴՐԵԼ ՊԱՐՈՆ ՂԱԶԻՆՅԱՆԻՆ. ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՌոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատելՔՊ-ական պատգամավորը փակագծեր բացեցՄԵԾ ԿՌԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՎԵՐԱՀՍԿԻՉ ՓԱԹԵԹԻ» ՀԱՄԱՐԱնկախության հանդեպ զգացմունքը կորցրած հասարակություն ունենք. ՄինասյանԼուրջ ֆինանսական միջոցներ են պետբյուջեից ծախսվել. ՍտամբուլյանՄԵԾ ԽԱՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸ` ԱՆԴՈ՞ՒՆԴ, ԹԵ՞ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԴմիտրի Պեսկովն անդրադարձել է ՄԱԿ-ում Էրդողանի հայտարարություններինԷրդողանը և Ղարիբաշվիլին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԹալիբները նամակ են հղել ՄԱԿ-ինԱրթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալԻնչու են անտեսել Կառավարության հրավերները և չեն մասնակցել սեպտեմբերի 21-ի միջոցառմանըԹուրք պաշտոնյան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն անվանել է «փտախտի աստիճանի հասած հարց»Մեր մեծ հաջողությունների չերեւացող մասում կանգնած է Ամալյաի հսկայածավալ աշխատանքը. ՀՀ-ում Ֆրանսիայի անվանի սրտային վիրաբույժ Լեւոն ԽաչատրյանըՈղջ իրականությունը պարտադիր պատվաստումների մասին. ահազանգում են մասնագետները«Ծանր օրեր են մեր ընտանիքի համար, Հայկոն առողջական խնդիր ունի կապված քովիդի հետ, Հայկոյի վիճակն այս պահին կայուն է». Անահիտ Սիմոնյանի գրառումը Հայկոյի մասինՂազախի շրջանում ականի պայթյունից կրկին ադրբեջանցի է զոհվելԱմարաս վանքի վրայից Արցախի դրոշը իջեցվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ. Մաճկալաշեն համայնքի ղեկավարԱրթուր Դանիելյանին բերման են ենթարկել Ալեն Դելոնին հայհոյելու համարՀԱՊԿ-ը Հայաստանում սեպտեմբերի 24-28-ը կանցկացնի «Որոտ-2021» վարժանքներԶելենսկու խորհրդականի դեմ մահափորձի վայրից տեսանյութ է հրապարակվելՌոնալդուն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն էՄեծամասամբ ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերը խոշորացման մեջ ներառել պետք չէ. ՀասանովՀրազենային վիրավորում գրեթե չենք տեսել` անդամահատումներն էին շատ, բեկորային տրավմաները. Պատերազմը Շտապօգնության բժիշկների աչքերովՊատվաստվելուց հետո ՀՀ-ում անձը մահացել է․ Ռոմելլա ԱբովյանԱզգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացիցԵթե քայլեր չձեռնարկենք՝ 7 օրվա ընթացքում կունենանք կորոնավիրուսի 5930 նոր դեպք. Ռոմելլա ԱբովյանԱրդարությունը շուտով վերականգնվելու է. Առուշ Առուշանյանը ՏԻՄ ընտրություններին առաջադրում է իր թեկնածությունըԾանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանի արձագանքը՝ Հայկոյի առողջական վիճակի վերաբերյալ«Ամենագլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են».Արմեն Սարգսյանց «Առնո Բաբաջանյանի հիշատակի ֆոնդի» գլխավոր պրոդյուսերՀայկոյի վիճակը ծանրացել է. Բժիշկներն ամեն ինչ անում են կյանքը փրկելու համար: Նոր մանրամասներԿահիրեի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներովՍեպտեմբերի 23-ին և 24-ին գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում և Երևան քաղաքումԱրցախում կորոնավիրուսի 5 դեպք է գրանցվելՀայաստանից ժամանած ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆՊուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ