«Գնալով Արցախ` տեսա վշտից քարացած մի քաղաք, որտեղ մարդկանց երեսներին ժպիտ չկար».ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ Միայն Աստծո հրաշքը կարող է փրկել հայրենիքս եւ ազգս. Հասմիկ Լեյլոյան Աստղագետները հնագույն գալակտիկաներ են հայտնաբերել Կցուցադրվի «1080 ԺԱՄ» ֆոտոպատմությունը. Նազարենկոն ամեն օր մեկ ակնթարթ է անմահացրել 44 օրյա պատերազմից Պուտինը խնդրեց ինձ չստորացնել Փաշինյանին․ Ալիև Պարտադիր պատվաստումների եւ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջի հակասահմանադրականության վերաբերյալ դիմումը այսօրվա կմուտքագրվի ՍԴ Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը նախկին պատգամավորի որդին է, վիճակը ծայրահեղ ծանր է Ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիան, հմուտ խոհարարական թիմով, ֆեդերացիայի նախագահ Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ այս գիշեր մեկնել է Սոչի Պատվաստված լինելը 97.5 տոկոսով պաշտպանում է վարակումից. Նիկոլ Փաշինյան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին. ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը


Լրագրողները պնդում են՝ չենք հանդուրժի այս իրավիճակը, Ալեն Սիմոնյանը երեք օր ժամանակ է խնդրում

Ներքաղաքական

Խորհրդարանում այսօր մի քանի լրագրողների ընդունել է ԱԺ նախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ՝ քննարկելու Ազգային ժողովում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշման վերաբերյալ առաջացած խնդիրներն ու դժգոհությունները: Հիշեցնենք, որ ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանն իր աշխատանքները սկսեց՝ խոչընդոտելով լրագրողների աշխատանքը: Խորհրդարանում որոշ հատվածներ ընդհանրապես արգելվում է լրագրողներին գտնվել, այդ թվում՝ մոտենալ պատգամավորների աշխատասենյակներին: Եվ այս ամենն իրականացվում է ՊՊԾ աշխատակիցների խիստ վերահսկողության ներքո:

Ըստ «Հրապարակ» օրաթերթի լրագրող ՎԱՀԵ ՄԱԿԱՐՅԱՆԻ, Ալեն Սիմոնյանը ներկայացրել է իր պատկերացմամբ՝ «լուծումը», որը պատրաստվում են հրամցնել սեպտեմբերին, սակայն այն չի կարող լուծում դիտարկվել լրագրողներիս համար. «ԱԺ նախագահը թղթի վրա գծեց, թե ինչպես ենք ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներս տեղակայվելու ԱԺ հիմնական շենքին կից գրադարանի տարածքում, որի մուտքը դրսից է լինելու: Այդ տարածքում խոստացավ, որ մեզ համար ստեղծելու են աշխատանքային պայմաններ եւ նշեց, որ խորհրդարանական փակ քվեարկությունները տեղի կունենան աստիճանների վրա, որպեսզի լրագրողները կարողանան նկարահանում իրականացնել: Ըստ էության, ներկայացրեց այն բոլոր սահմանափակումները, որոնք մեզ համար անընդունելի են, որովհետեւ զրկված ենք լինելու ԱԺ դահլիճի օթյակ բարձրանալու եւ խորհրդարանական միջանցքներում մեր մասնագիտական աշխատանքն իրականացնելու հնարավորությունից»:

Այնուհանդերձ, Factor TV-ի լրագրող ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ տպավորությամբ՝ Ալեն Սիմոնյանի խոսքը վերջնական չէր, եւ այն, որ ընդունել է լրագրողներին եւ քննարկել խնդիրը, նշանակում է, որ ինչ-որ եզրեր կան ընդհանուր հայտարարի գալու համար. «Նշեմ, որ բավական կառուցողական մթնոլորտում կայացավ մեր հանդիպումը: ԱԺ նախագահը ներկայացրեց, թե իրենք ինչպես են պատկերացնում հետագա աշխատանքը եւ ինչի համար են այս սահմանափակումները: Մենք էլ ներկայացրեցինք մեր առաջարկները եւ հատ առ հատ թվեցինք, որ առանձին, այսպես ասած, էքսքլյուզիվ հարցազրույցներ անցկացնելու, ռեպորտաժներ պատրաստելու առումով ինչ դժվարություններ են առաջացրել այս սահմանափակումները եւ ինչ խնդիրների ենք բախվում:  Ասել ենք, որ կողմ ենք անվտանգության պատշաճ կերպով ապահովմանը, բայց այն չպետք է լինի մեր աշխատանքի հաշվին: Իսկ եթե առանձին լրագրողների աշխատանքի հետ կապված խնդիր են տեսնում, այն չպետք է  վստահաբար բոլորի վրա տարածվի»:

«Առավոտ» օրաթերթի լրագրող ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՅԱՆՆ էլ տեղեկացրեց, որ Ալեն Սիմոնյանը լրագրողներին խնդրել է 3-4 օր ժամանակ տրամադրել, որից հետո ավելի լայն քննարկում կկազմակերպվի. «Ասաց, որ ինքը կլինի մեր փաստաբանը ու շեշտեց, որ վատ փաստաբան չէ: Այնպես որ, կսպասենք այդ 3-4 օրը եւ կտեսնենք, թե ինչ կոնկրետ լուծումներ է առաջարկում եւ հետո կորոշենք նաեւ այս ուղղությամբ մեր հետագա անելիքները: Համենայնդեպս, այս իրավիճակն անհանդուրժելի է եւ մեր իրավունքների ոտնահարում է: Մենք չենք կարողանում այս պայմաններում աշխատել: Արդեն երրորդ օրն է խորհրդարարանում ենք, չենք կարողանում էքսքլյուզիվ հարցազրույցներ անել, պատգամավորներին մեր ուզած հարցադրումները հղել: Նաեւ պատգամավորների իրավունքներն է ոտանահարվում, որովհետեւ անգամ իրենց թույլ չեն տալիս, որ նորմալ շփվեն լրագրողների հետ»:

Այն, որ սահմանափակումները ԱԺ նոր ղեկավարությունը պատճառաբանում է անվտանգության ապահովմամբ՝ Վահե Մակարյանը համարում է, որ ընդամենը արդարացում է. «Որեւէ լրագրող որեւէ մեկի անվտանգությանն այստեղ չի սպառնում: Խորհրդարանի անվտանգությունը նախեւառաջ ապահովվում է մուտքի մոտ՝ անցակետում, երբ բոլորիս ստուգում եմ, ենթադրյալ «զենքերը» վայր ենք դնում եւ նոր մտնում ենք Ազգային ժողով: Ուստի՝ ԱԺ նախագահին էլ վստահեցրեցինք, որ մեր մեջ ահաբեկչներ չկան, որ փորձեն որեւէ մեկի անվտանգությանը սպառնալ: Մեր բոլոր դիրքերը զիջել ենք խորհրդարանում, խմբակցությունների ու հայտնի «Լաչինի» միջանցքը տվել ենք, իսկ Ազգային ժողովը վերածվել է ռազմական գոտու: Մենք պահանջելու ենք չեղարկել սահմանափակումները եւ մեր աշխատանքը շարունակել նախկինի պես: Ավանդույթի ուժով լրագրողները տարիներ շարունակ խորհրդարանում կարողացել են ազատ աշխատել»:

Հռիփսիմե Ջեբեյանն էլ հիշեցրեց, որ սահմանափակումների վերաբերյալ որոշումը կայացվել է հուլիսի 30-ին, երբ դեռ ԱԺ նախագահի թեկնածու էր Ալեն Սիմոնյանը. «Բոլոր իշխանությունները միշտ փորձել են սահմանափակել լրագրողների ազատությունը, բայց հանդիպման ժամանակ էլ Ալեն Սիմոնյանին հիշեցրեցինք, որ որեւէ իշխանություն մամուլին պատերազմ հայտարարելով՝ որեւէ բան չի շահել, ու այս իշխանությունը նույնպես չի շահելու: Հետեւաբար երկուստեք բարեխիղճ աշխատանքով հնարավոր է հասնել արդյունքի»:

Մերի Մարտիրոսյանի պնդմամբ՝ վստահաբար լրագրողներս չենք հանդուրժի այս իրավիճակը. «Մեր աշխատանքը խոչընդոտվում է եւ պետք է վերադառնալ այն աշխատանքային պայմաններին, որը կար նախկինում:  Նման սահմանափակումներով մի շարք դրվագներ կարող են լրագրողական աչքից վրիպել չենք կարողանալու ֆիկսել, որովհետեւ լինելու ենք առանձին հատվածում եւ ոչ մի կերպ մեր աշխատանքը չի լինելու արդյունավետ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

«Գնալով Արցախ` տեսա վշտից քարացած մի քաղաք, որտեղ մարդկանց երեսներին ժպիտ չկար».ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆՄիայն Աստծո հրաշքը կարող է փրկել հայրենիքս եւ ազգս. Հասմիկ ԼեյլոյանԱստղագետները հնագույն գալակտիկաներ են հայտնաբերելԿցուցադրվի «1080 ԺԱՄ» ֆոտոպատմությունը. Նազարենկոն ամեն օր մեկ ակնթարթ է անմահացրել 44 օրյա պատերազմից Պուտինը խնդրեց ինձ չստորացնել Փաշինյանին․ ԱլիևՊարտադիր պատվաստումների եւ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջի հակասահմանադրականության վերաբերյալ դիմումը այսօրվա կմուտքագրվի ՍԴԿրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը նախկին պատգամավորի որդին է, վիճակը ծայրահեղ ծանր էՌեստորանային սպորտի հայկական ֆեդերացիան, հմուտ խոհարարական թիմով, ֆեդերացիայի նախագահ Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ այս գիշեր մեկնել է ՍոչիՊատվաստված լինելը 97.5 տոկոսով պաշտպանում է վարակումից. Նիկոլ ՓաշինյանԱլիևը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության՝ Զանգեզուրի միջանցքի դիմաց«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին. ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճըՀայաստանում կորոնավիրուսի 906 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 18 մարդ«Հրապարակ»․ Սերժ Թանկյանն ու Արթուր Մեսչյանը հրաժարվել են մասնակցել Անկախության օրվա համերգին«Իրավունք». Ռոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատել«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը՝ թիրախումՆիկոլ Փաշինյան, գնա թիկունքից խփող բոլորն նրանց հետեւից, ում մասին հայտարարում էիր պատերազմի օրերին«Հրապարակ». ՀՀԿ-ն նորից ռեսթարթ է սկսել«Իրավունք». Ո՞ւմ հետ է Կահիրե մեկնել Աշոտ ՓաշինյանըՍեպտեմբերի 24-ը պատմության մեջ Թշնամին նախօրոք ամեն ինչ գիտեր. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր՝ Արմեն Ասրյան.VideoՊատմության մեջ Կապիտուլյանտին ընտրած 30 տոկոսն ավելի մեծ դավաճան ա մնալու քան դավաճանների ոհմակը.Նարեկ Սամսոնյան⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡Հայաստանյան «անհասանելի աստղերը»«Կարճ՝ պատվաստման մասին». Արմեն ԱշոտյանԷրդողանը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպմանը «կարևոր որոշումներ» կընդունվեն«Պատմություն դասավանդելիս՝ ինչո՞ւ այդ մասին չէիք խոսում». նախկին ուսանողը՝ ՊապիկյանինՀոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օրենսդրական կարգավորումը. վարչապետը հանձնարարել է ապահովել դրա կիրարկումըԻրանի նախագահն Էրդողանին հրավիրել է ԹեհրանՊետությունը մեզ գումար տալի՞ս է, որ հիմա չպատվաստվելու համար պահանջում է. քաղաքացիները դժգոհ ենԱդրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ ԲայրամովՀորինված «գունագեղ» միջոցառումների վրա փողերը (խոսվում է 2մլն դոլարից ավելի) քամուն տալուց հետո, նիկոլենք իրենց սպասված արդյունքը չեն ստացել. Արտակ ԶաքարյանԿենդանիները նույնպես հումորի զգացում ունեն (լուսանկարներ)ԱՄՆ֊ն պատժամիջոցներ է սահմանում Մարգարիտա Սիմոնյանի և Վլադիմիր Սոլովյովի դեմForbes-ը հրապարակել է 2020 թվականի ամենաբարձր եկամուտ ունեցող մարդկանց ցանկըՌուս քաղաքագետը հայ ուսանողների հետ քննարկեց հայ-ռուսական հարաբերություններըCOVID-19 համաճարակը կավարտվի մեկ տարուց․ Ստեֆան ԲենսելՀայկոյի վիճակը կայուն էՈ՞ւմ հետ է մեկնել Կահիրե Աշոտ Փաշինյանը Նորանշանակ նախարարը «վհուկների որս» է սկսե՞լՈր տուժողը երկիր հայրենին չդառնա․ պրեմիերա Վանաձորի թատրոնումՓաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար հարուցվել է քրգործԱրմավիրի բերդում մի խումբ դատապարտյալների միջև ծեծկռտուք է եղել. նախապատրաստվում են նյութերԷկոնոմիկայի փոխնախարարը մեզ հրավիրել, ոչ լեգիտիմ առաջարկ ա արել. խաղողագործ (տեսանյութ)Պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն ,լինելու կոորդինատորը մթերող կազմակերպությունների եվ գյուղացիների միջեվՀայրս ինձ թմրանյութ էր առաջարկում և ծեծում. Նարեկ Մակարյանը՝ դաժան մանկության և հոգեկան խնդիրներ ունենալու մասինՊատրաստվեք նոր համաճարակի․ ԲայդենԿարմիր գծեր են հատվում, ինչը Իրանը թույլ չի տա որեւէ պարագայում. Նոր մանրամասներ հայ-իրանական սահմանային իրավիճակի մասինՀայկոյի առողջական վիճակում թեթև դրական դինամիկա կա«Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում արդեն 26 կովկասյան եղջերու կաՈրքան Տուգանք Կսահմանվի, Եթե Քաղաքացիները Խախտեն Հոկտեմբերի 1-Ից Ուժի Մեջ Մտնող Կանոնները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ