Սեպտեմբերի 26-ը պատմության մեջ Մի ձե՛ն հանեք, տնաշեն. Արման Աբովյան Լինելով գործատու՝ արգելում եմ աշխատակիցներիս ենթարկվել ոչ իրավաչափ իրավական ակտին․ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև Շոու-բիզնեսի չորս ամենամտերիմ ընկերուհիները Մարիամ Փաշինյանը Դիլիջանում է Նիկոլ Փաշինյանն ամենուր դավաճաններ է փնտրում ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը Ի՞նչ դրական ազդակներ է Երևանն ուղարկել Անկարային. հարցազրույց ԱԽ քարտուղարի հետ Կորոնավիրուսը Վրաստանում. սեպտեմբերի 25-ի տվյալները Տավուշի մի շարք համայնքներում ղեկավարների պաշտոնակատարներ են նշանակվել


Սուրճը և Կենդանակերպի նշանները

Հասարակություն

Ի՞նչ եք կարծում, որ ձեր կենդանակերպի նշանը ազդու՞մ է նրա վրա, թե ինչպես եք սուրճ խմում: Պարզվում է՝ այո: Յուրաքանչյուր մարդ, կախված աստղագուշակի նշանից, ունի իր հատուկ վերաբերմունքը սուրճ խմելու առնչությամբ:

Խոյ

Խոյերը սուրճ խմելը վերածում են իսկական ծեսի: Նրանք սիրում են սուրճ պատրաստել ինքնուրույն: Շատ ուշադիր են ընտրում տեսակը: Եթե նրանք գտնեն իրենց սիրած սուրճի տեսակը, ապա երբեք չեն փոխում այդ համը: Խոյերի համար սուրճը պատրվակ է մարդկանց հետ զրուցելու և հետաքրքիր տեղեկություններ փոխանակելու համար:

Ցուլ

Աստղագուշակի այս նշանի ներկայացուցիչները շատ են սիրում սուրճ և հաճախ են խմում, գրեթե ամենուր՝ տանը, աշխատավայրում, ռեստորանում կամ սրճարանում՝ մտերիմների հետ հանգստանալով: Բայց սուրճի հարցում նրանք շատ պահպանողական են: Սովորաբար Ցուլերն ունեն իրենց նախընտրած տեսակն ու բաղադրատոմսը, որով պատրաստում են մշտապես: Նրանք պաշտում են բուրավետ ըմպելիքները՝ նուրբ համեմունքների բույրով: Նորամուծություններն այնքան էլ բնորոշ չեն այս նշանի ներկայացուցիչներին: Ցուլերը սիրում են սուրճ խմել լուռ, ավելի հաճախ միայնակ, այդ ժամանակահատվածն օգտագործում են խորհելու, օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի և եռանդի կուտակման համար:

Երկվորյակներ

Այս նշանի ներկայացուցիչները շատ առումներով հայտնի են որպես անկայուն: Դա վերաբերում է նաև սուրճին: Նրանք հաճախ փոխում են խմիչքի տեսակը, փորձում տարբեր նոր բաղադրատոմսեր և այս ոլորտում աշխարհում հայտնվող նորույթները: Ինչ վերաբերում է բուն գործընթացին, ապա Երկվորյակները շատ ուշադիր են յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ: Նրանք էսթետիկներ են, սիրում են սուրճ խմել միայն նուրբ դիզայնով փոքրիկ գեղեցիկ բաժակներից: Հատուկ ուշադրություն են դարձնում ըմպելիքի և սեղանի ձևավորմանը:

Խեցգետին

Խեցգետիններն ինչպես կյանքում ամեն ինչի, այդպես էլ շատ զգայուն են սուրճի պատրաստման նկատմամբ: Այս նշանի ներկայացուցիչների համար սուրճը կենսունակության և ուժի աղբյուր է: Նրանք սիրում են թունդ սուրճ, հնարավոր է՝ համեմված: Խեցգետինները գերադասում են սուրճ խմել գեղեցիկ վայրում (սրճարան, ռեստորան), որտեղ ամեն ինչ պետք է լինի ճաշակով ու ոգեշնչող, և որտեղ կարելի է հետևել մարդկանց: Խեցգետինների համար սուրճ խմելու գործընթացը կարևոր է ինչպես զգացմունքային, այնպես էլ ֆիզիկական և գեղագիտական առումով: Նրանք շատ զգայուն մարդիկ են և սուրճին վերաբերվում են նույն կերպ:

Առյուծ

Առյուծներն իսկական էսթետներ և գուրմաններ են: Նրանք սիրում են միայն ամենաբարձր կարգի թանկարժեք սուրճ, որը պատրաստված է ինչ -որ նուրբ բաղադրատոմսով: Եթե Առյուծը ձեզ հրավիրում է մի բաժակ սուրճի, ապա վստահաբար կարելի է ասել, որ ըմպելիքի համը կատարյալ կլինի: Իսկ ձևավորումը, ներառյալ աղանդերը, հնարավորինս կհամապատասխանեն մատուցված բարձրակարգ սուրճին: Հորոսկոպի այս ներկայացուցիչները, մեծ մասամբ, կյանքի առաջնորդներ են: Եվ սուրճն էլ նրանք ընտրում են և պատրաստում են պատշաճ կերպով:

Կույս

Կույսերը մեծ ուշադրություն են դարձնում մանրուքներին ու մանրամասներին, և սուրճն էլ ընտրում ու պատրաստում են մեծ բծախնդրությամբ: Նրանց համար դա մի ամբողջ ծիսակատարություն է: Միևնույն ժամանակ նրանք ըմպելիքը պատրաստում և խմում են բոլոր կանոններին համապատասխան: Սուրճի համը միշտ կատարյալ է լինում: Բայց, եթե հանկարծ հյուրերին դուր չգա ըմպելիքը, ապա Կույսերն այս պատճառով լրջորեն կմտահոգվեն: Նրանք շատ պահանջկոտ են ինչպես մարդկանց, այնպես էլ իրենց նկատմամբ: Կույսերի համար սուրճ խմելը հանգիստ, դանդաղ արարողակարգ է, որի ընթացքում կարելի է հանգստանալ, նայել շրջապատող աշխարհին:

600x400

Կշեռքներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովոր են միշտ պահպանել կանոնները: Սուրճը ևս նրանք եփում են խստորեն պահպանելով պատրաստման բոլոր համամասնություններն ու փուլերը: Նրանց համար ամենակարևորը կանոններին խստորեն հետևելն է: Կշեռքները կարող են երկար վիճել այն մասին, թե ինչը պետք է առաջինը լցնել սրճեփի մեջ՝ շաքարավա՞զը, թե՞ սուրճը, մեծ նշանակություն են տալիս հաջորդականությանը: Եվ Կշեռքների մոտ ըմպելիքը միշտ անթերի է ստացվում: Նրանք կարող են պարզապես հիանալի սուրճ պատրաստել, ինչպես պրոֆեսիոնալ սրճարանում: Սուրճը խմում են դանդաղ ՝ ճաշակելով յուրաքանչյուր կում և վայելելով աշխարհը: Կշեռքների համար սուրճը հոգու հանգստություն է:

Կարիճ

Եթե խոսենք Կարիճների մասին, ապա այն առանձնահատուկ նշան է, նրանք ամենուր սեփական ջրում են: Խարիզմայով մարդիկ են, կյանքում շատ անկախ և առեղծվածային: Նույնը վերաբերում է սուրճին: Կարիճները կարծում են, որ բոլոր հարազատներն ու ընկերները, անշուշտ, պետք է խմեն նույն տեսակի սուրճ, ինչ իրենք, քանի որ գտնում են, որ այդ տեսակն ամենալավն է: Որպես կանոն, Կարիճները սիրում են թանկարժեք լավ սուրճեր և հիանալի են պատրաստում՝ ըստ իրենց հատուկ բաղադրատոմսերի: Եթե Կարիճը ձեզ հրավիրում է մի բաժակ սուրճի, վստահ եղեք, դա պարզապես հիանալի ըմպելիք կլինի:

Աղեղնավոր

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սուրճ խմելուն վերաբերում են, որպես ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու, տարբեր հետաքրքիր թեմաների շուրջ զրուցելու և հանգստանալու միջոց: Իրականում բուն ըմպելիքը նրանք առանձնապես չեն սիրում, բայց, միաժամանակ, կյանքը պարզապես չեն պատկերացնում առանց մարդկանց հետ ակտիվ հաղորդակցության և միշտ ուրախ են ընկերական հավաքույթների հրավիրվելու համար: Աղեղնավորները սուրճը օգտագործում են որպես միջավայրից էներգիայով և դրական տրամադրվածությամբ լիցքավորվելու գործընթաց:

Այծեղջյուրներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին դժվար թե կարելի է սուրճի սիրահարներ անվանել: Այդուհանդերձ նրանք նույնպես անտարբեր չեն: Այս մարդիկ կյանքում շատ խելամիտ են ու իմաստուն, և նման կերպ են վերաբերվում նաև սուրճին: Վեջինից չեն խմում չափազանց մեծ քանակությամբ: Սուրճը նրանց համար պահին հաճելի, պայծառ երանգ հաղորդելու միջոց է, որը տոնականություն և դրական էներգիա է շնորհում: Այն Այծեղջյուրներին օգնում է ձեռք բերել վստահություն, ամրություն և խոհեմություն: Եթե նրանք ընտրում են իրենց նախընտրած սուրճի տեսակը, ապա այն գնում են անընդհատ: Սուրճը նրանց համար սթրեսի և հիասթափության հաղթահարման կախարդական բալասան է:

Ջրհոս

Ջրհոսները շատ հետաքրքիր մարդիկ են, սիրում են տարբեր փորձարկումներ ու նորամուծություններ։ Նրանք բազմազանություն են սիրում: Բայց տարօրինակ կերպով, շատ պահպանողական են սուրճի պատրաստման հարցում: Նախ, մանրակրկիտ ընտրում են տեսակը, այնուհետև՝ բոլոր բաղադրիչների համամասնությունները և հստակ պահպանում են պատրաստման կանոնները: Ջրհոսների սուրճը միշտ կատարյալ է, վստահ եղեք: Նրանք սիրում են սուրճ խմել ընկերների հետ սրճարաններում և տանը:

Ձուկ

Ձկների նշանի տակ ծնվածները շատ են սիրում սուրճ, հաճախ են խմում, գրեթե՝ ամեն օր: Սուրճը նրանց հաղորդում է վստահություն, կենսուրախություն և առանձնահատուկ էներգիա: Չնայած Ձկների մեծ սիրուն այս ըմպելիքի նկատմամբ, նրանց խորհուրդ չի տրվում հաճախ սուրճ խմել՝ նշանի շատ ներկայացուցիչների ոչ այնքան լավ առողջություն ունենալու պատճառով: Այդուհանդերձ, Ձկները չեն կարող առավոտը պատկերացնել առանց մեկ բաժակ անուշաբույր համեղ ըմպելիքի, իսկ օրվա ընթացքում նրանք չպետք է տարվեն սուրճի մեծ քանակությամբ:

Սեպտեմբերի 26-ը պատմության մեջՄի ձե՛ն հանեք, տնաշեն. Արման ԱբովյանԼինելով գործատու՝ արգելում եմ աշխատակիցներիս ենթարկվել ոչ իրավաչափ իրավական ակտին․ փաստաբան Ալեքսանդր ԿոչուբաևՇոու-բիզնեսի չորս ամենամտերիմ ընկերուհիներըՄարիամ Փաշինյանը Դիլիջանում է Նիկոլ Փաշինյանն ամենուր դավաճաններ է փնտրում ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանըԻ՞նչ դրական ազդակներ է Երևանն ուղարկել Անկարային. հարցազրույց ԱԽ քարտուղարի հետԿորոնավիրուսը Վրաստանում. սեպտեմբերի 25-ի տվյալներըՏավուշի մի շարք համայնքներում ղեկավարների պաշտոնակատարներ են նշանակվելՍտեփանակերտում կկայանա ջահերթ՝ նվիրված նահատակված հերոսների հիշատակինԱրմեն Չարչյանը կմնա կալանքի տակՀՀ տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում է անձրևՊատերազմի զոհերին նվիրված հուշաքարերի բացում տեղի ունեցավ զորամասերից մեկում (Լուսանկարներ)ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձ է ձերբակալվել. ԱԱԾ-ի բացահայտումըՌԴ-ում հինգերորդ օրն անընդմեջ կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցում է 800-ըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվելԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվելՖրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումըՏեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Արտակ Բեգլարյանի հետԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունել են պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումըԲայդենը հանդես է եկել Հնդկաստանը ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների կազմում ընդգրկելու օգտինՍտեփանակերտցին սովոր չէ հանձվելու․ Ստեփանակերտի քաղաքապետԱրցախի նախագահը Բերքաձոր համայնքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացմանըԱրմեն Չարչյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի ժամը 18։00-ինԶինվորը հերոսաբար կռվում էր առաջնագծում, մենք էլ պարտավոր էինք հերոսաբար կռվել վիրահատարանում. Պատերազմի արհավիրքը բժշկի աչքերովԱնցյալի «դեմքերն ու դեպքերը» կներխուժեն ձեր կյանք. Աստղահոգեբանի բացառիկ զգուշացումը ՀՀ-ում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն` ի հիշատակ պատերազմում զոհված հայորդիների«Ես խնդրում եմ՝ թույլ չտալ ուշացած արդարադատություն». Արմեն Չարչյանի փաստաբանը՝ դատարանինԱրշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ ՄուրադովինՊրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել․ ՈՒՂԻՂԿոսոբոկովը հեռանում է. ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենանՈւՂԻՂ. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ քննարկում են անցկացնումԱշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներից է. ՄԻՊԿանոնավոր զորքը թշնամու հետ ուղիղ բախման պարագայում պարտություն չի կրել. Պատերազմից մեկ տարի անց փակագծեր է բացում Արծրուն ՀովհաննիսյանըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1066 նոր դեպք. մահացել է 25 քաղաքացիՍոչիում մեկնարկեց Ռեստորանային սպորտի մրցաշարը12 ժամ ջուր չի լինելուՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել ենՕրվա խորհուրդ«Փաստ». Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն«Ժողովուրդ». Արցախի ԱԱԾ տնօրենը փորձում է փրկել իր և հորեղբոր որդու դեմքըՄենք պետք է կարողանանք նորից մեր մեջքը շտկել, սա մեզ համար ամենակարեւոր, ամենագերակա խնդիրն է«Փաստ». Որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համարՍեպտեմբերի 25-ը պատմության մեջՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, բարձր ամբիոնից ալիևը ցուցադրեց առավելագույն ագրեսիա. Գևորգ ԳևորգյանՆիկոլի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային աննկարագրելի թույլ էր. Արմեն ԱշոտյանՆվիրում եմ անմահ հերոսների հիշատակին. Ունանյանը կոտրված ձեռքով բրոնզե մեդալ է նվաճելՕլիգարխիկ երգիչները Նիկոլը նորից Ռեգինա Պրազյան ֆեյքի հույսին է մնացել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ