Եղանակը կցրտի. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Սեպտեմբերի 26-ը պատմության մեջ Մի ձե՛ն հանեք, տնաշեն. Արման Աբովյան Լինելով գործատու՝ արգելում եմ աշխատակիցներիս ենթարկվել ոչ իրավաչափ իրավական ակտին․ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև Շոու-բիզնեսի չորս ամենամտերիմ ընկերուհիները Մարիամ Փաշինյանը Դիլիջանում է Նիկոլ Փաշինյանն ամենուր դավաճաններ է փնտրում ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը Ի՞նչ դրական ազդակներ է Երևանն ուղարկել Անկարային. հարցազրույց ԱԽ քարտուղարի հետ Կորոնավիրուսը Վրաստանում. սեպտեմբերի 25-ի տվյալները


Հուսանք՝ գոնե այս գումարման խորհրդարանը 5 տարով կլինի. 76-ամյա Հասանովն արդեն երրորդ անգամ կվարի ԱԺ անդրանիկ նիստը

Հանդիպում

Ազգային ժողովի ութերորդ գումարման անդրանիկ նիստը երեկ, մինչ ԱԺ նոր նախագահ ընտրվելը, վարեց պատգամավորներից ամենաավագը`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված ազգությամբ քուրդ 76-ամյա ԿՆՅԱԶ ՀԱՍԱՆՈՎԸ, ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:

«ԱՓՍՈՍ, ՈՐ ԱՅՍՊԵՍ ՇՈՒՏ-ՇՈՒՏ ԵՄ ՆՈՐ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԵՐԸ ԲԱՑՈՒՄ»

– Պարոն Հասանով, արդեն երրորդ անգամ է, ինչ ԱԺ նոր գումարման առաջին նիստը վարելը վերապահվում է Ձեզ: Հետաքրքիր է` այս անգամ ինչ տրամադրվածությամբ էիք նստել ԱԺ նախագահի աթոռին:

– Տրամադրված եմ շատ լավ, միայն թե, ափսոս, որ այսպես շուտ-շուտ եմ նոր գումարման խորհրդարանի առաջին նիստերը բացում: Ես բացել եմ ԱԺ վեցերորդ, յոթերորդ եւ հիմա էլ բացեցի ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: Կարծում եմ` սա պատվաբեր գործ է եւ տարիքային առանձնահատկությունից ելնելով` պատվով կատարում եմ այն: Հուսանք` գոնե այս գումարման խորհրդարանը 5 տարով կլինի եւ կաշխատի իր ամբողջ ժամկետում: Այն խնդիրները եւ հարցերը, որոնք դրված են ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանի առջեւ, լիահույս եմ, որ շատ լավ կկատարվեն: Եվ մեր բոլոր պատգամավորներին կոչ եմ անում, խնդրում ու հորդորում եմ, որ լինեն միասնական, որովհետեւ խորհրդարանը նաեւ օրենսդրական գործունեություն իրականացնելու համար է: Այստեղ միայն խոսելու եւ մեկը մյուսին քննադատելու վայր չէ: Իհարկե, պետք է եւ քննադատություն լինի, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

– Իշխանությունը վախեր ունի խորհրդարանական նոր ընդդիմությունից: Նույնիսկ ԱԺ նիստերի դահլիճ մտնելու համար անվտանգային սարքեր են տեղադրել: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում նրանց:

– Այս ընդդիմությունը ու ընդհանրապես` բոլոր ընդդիմությունները նույն գաղափարներով են առաջ շարժվում` քննադատել ու չընդունել: Ես նման պահվածքին լավ չեմ վերաբերվում: Իմ տարիքային առանձնահատկությունը հաշվի առնելով` գտնում եմ, որ պետք է լինել հանդուրժող, մեկը մյուսին հարգող ու միասնական: Ի վերջո, բոլոր պատգամավորները նվիրված են մեկ առաջնային գաղափարի` զարգացնել, հզորացնել մեր պետությունը եւ միաժամանակ պահել հայ ժողովրդի պատիվը թե՛ խորհրդարանում, թե՛ դրսում: Ես 30 տարի հասարակական, քաղաքական աշխատանք եմ տարել, մարդկանց հետ եմ շփվել եւ իմ բոլոր ջանքները ուղղել եմ, որպեսզի ամեն ինչ լավ ստացվի: Ու, փառք Աստծո, ստացվում է:

– Բայց այս անգամ ամեն ինչ այդքան էլ լավ չստացվեց, ընդդիմությունն ընտրված երկու պատգամավորի առաջադրեց, որպես ԱԺ նախագահի թեկնածու, որոնք այդպես էլ հնարավորություն չունեցան ծրագրային ելույթներ ունենալ ու հարցերին պատասխանել, որովհետեւ թեպետ անձեռնմխելի են, բայց գտնվում են կալանքի տակ: Եվ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը պնդում է, որ Դուք` որպես ԱԺ նիստը նախագահող, պետք է կապ հաստատեիք ՀՀ գլխավոր դատախազի հետ եւ պահանջեիք, որ անհապաղ երկու պատգամավորները լինեն Ազգային ժողովում: Խոսե՞լ եք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:

– Ոչ, դա իմ իրավասությունների մեջ չէր: Ես` որպես տարիքով ավագ պատգամավոր, այս արարողությունը պետք է անեի ու արեցի: Պետք է ընտրություն կատարվեր, եւ այդ ձեւով շարժվեինք առաջ: Իսկ գլխավոր դատախազն այնտեղ նստած չէր, որ գնայի, վերցնեի ու բերեի: 

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ ԲՈԼՈՐԻՆՍ ԵՆ»

– Այս ամիսներին որեւէ ձեւով չխառնվեցիք ներքաղաքական խմորումներին, իշխանություն-ընդդիմություն փոխադարձ վիրավորանքներին: Տեսակետ հայտնելու առումով կաշկանդվա՞ծ էիք` որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: 

– Խառնվել ասելով` չգիտեմ, թե ինչ նկատի ունեք, համենայնդեպս, ինձ հետ, երբ թղթակիցները զրուցել են, բոլորի հարցերին պատասխանել եմ: Եթե ես պատգամավոր եմ, ուրեմն` նաեւ քաղաքական գործիչ եմ եւ պետք է խառնվեմ քաղաքական գործունեությանը: Եվ ամենակարեւորը` եթե մի խմբակցության մեջ ես մտել, այդ խմբակցության շահերը պետք է պաշտպանես: Դրա համար միշտ մասնակցել եմ «Իմ քայլը» խմբակցության բոլոր միջոցառումներին, կատարել եմ այդ խմբակցության բոլոր առաջադրանքները` օրենքների ընդունման եւ այլնի վերաբերյալ: Սա բնական է: Իսկ ինչ վերաբերում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչ լինելուն, իհարկե, սա եւս նշանակություն ունի, որովհետեւ իմ հետեւում կա մի ամբողջ համայնք, որի գործունեությունն ու ամեն ինչը պատկերվում է իմ միջոցով: Ես պետք է նաեւ արտահայտեմ իմ համայնքի բոլոր առաջադրանքները, նպատակները եւ ցանկությունները` կապված կրթության, մշակույթի եւ կենցաղային մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք բարձրացրել եմ, եւ ի փառս մեր իշխանության եւ մեր պետության` այդ հարցերը լուծվել են:

– Օրինա՞կ...

– Երկու գյուղերի ճանապարհների ասֆալտապատման հարց եմ բարձրացրել, որն ընդունվեց, եւ այդ երկու գյուղերն ունեցան 5 կմ երկարությամբ ասֆալտապատված ճանապարհ, որը սովետական շրջանից ոչ մի անգամ չէր վերակառուցվել: Խոսքը Սիփան եւ Ավշեն գյուղերի մասին է, որոնք իմ առաջարկությամբ մտել են ծրագրի մեջ եւ ասֆալտապատումն իրագործվել է: Սա ինձ համար մեծ պատիվ է, շնորհակալ եմ մեր կառավարությանը, որ այս հարց լուծեց ազգային փոքրամասնության համար:

– Իսկ չե՞ք կարծում, որ հիմա ասֆալտապատումից առավել կարեւոր է երկրի անվտանգության հարցը, որը կառավարությունը պետք է կարողանա լուծել: Մի՞թե համերաշխ եք այն իրականության հետ, որը կա, եւ ընդունում եք այն քաղաքականությունը, որը վարում է այս իշխանությունը:

– Ամեն մեկին թվում է, թե այդ ամենը իշխանության վրա է հիմնված, եւ ինքն էլ պետք է կատարի: Մինչդեռ անվտանգության հարցերը բոլորինս են` ե՛ւ իշխանություններինը, ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ հայ ժողովրդինը, ե՛ւ այստեղ ապրող բոլոր ազգային փոքրամասնություններինը: 44-օրյա պատերազմին ազգային փոքրամասնության բոլոր ներկայացուցիչները մասնակցել են: Զոհերի թվում էր նաեւ իմ բաջանաղի 30-ամյա տղան, որը ոստիկանության ավագ լեյտենանտ էր: Անվտանգության խնդիրը ոչ թե ընդդիմադիրները պետք է տորպեդահարեն, այլ ընդունեն, որ երկրի սահմանները պաշտպանելը իշխանության, ընդդիմության եւ ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Եղանակը կցրտի. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումՍեպտեմբերի 26-ը պատմության մեջՄի ձե՛ն հանեք, տնաշեն. Արման ԱբովյանԼինելով գործատու՝ արգելում եմ աշխատակիցներիս ենթարկվել ոչ իրավաչափ իրավական ակտին․ փաստաբան Ալեքսանդր ԿոչուբաևՇոու-բիզնեսի չորս ամենամտերիմ ընկերուհիներըՄարիամ Փաշինյանը Դիլիջանում է Նիկոլ Փաշինյանն ամենուր դավաճաններ է փնտրում ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանըԻ՞նչ դրական ազդակներ է Երևանն ուղարկել Անկարային. հարցազրույց ԱԽ քարտուղարի հետԿորոնավիրուսը Վրաստանում. սեպտեմբերի 25-ի տվյալներըՏավուշի մի շարք համայնքներում ղեկավարների պաշտոնակատարներ են նշանակվելՍտեփանակերտում կկայանա ջահերթ՝ նվիրված նահատակված հերոսների հիշատակինԱրմեն Չարչյանը կմնա կալանքի տակՀՀ տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում է անձրևՊատերազմի զոհերին նվիրված հուշաքարերի բացում տեղի ունեցավ զորամասերից մեկում (Լուսանկարներ)ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձ է ձերբակալվել. ԱԱԾ-ի բացահայտումըՌԴ-ում հինգերորդ օրն անընդմեջ կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցում է 800-ըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվելԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվելՖրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումըՏեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Արտակ Բեգլարյանի հետԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունել են պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումըԲայդենը հանդես է եկել Հնդկաստանը ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների կազմում ընդգրկելու օգտինՍտեփանակերտցին սովոր չէ հանձվելու․ Ստեփանակերտի քաղաքապետԱրցախի նախագահը Բերքաձոր համայնքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացմանըԱրմեն Չարչյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի ժամը 18։00-ինԶինվորը հերոսաբար կռվում էր առաջնագծում, մենք էլ պարտավոր էինք հերոսաբար կռվել վիրահատարանում. Պատերազմի արհավիրքը բժշկի աչքերովԱնցյալի «դեմքերն ու դեպքերը» կներխուժեն ձեր կյանք. Աստղահոգեբանի բացառիկ զգուշացումը ՀՀ-ում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն` ի հիշատակ պատերազմում զոհված հայորդիների«Ես խնդրում եմ՝ թույլ չտալ ուշացած արդարադատություն». Արմեն Չարչյանի փաստաբանը՝ դատարանինԱրշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ ՄուրադովինՊրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել․ ՈՒՂԻՂԿոսոբոկովը հեռանում է. ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենանՈւՂԻՂ. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ քննարկում են անցկացնումԱշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներից է. ՄԻՊԿանոնավոր զորքը թշնամու հետ ուղիղ բախման պարագայում պարտություն չի կրել. Պատերազմից մեկ տարի անց փակագծեր է բացում Արծրուն ՀովհաննիսյանըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1066 նոր դեպք. մահացել է 25 քաղաքացիՍոչիում մեկնարկեց Ռեստորանային սպորտի մրցաշարը12 ժամ ջուր չի լինելուՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել ենՕրվա խորհուրդ«Փաստ». Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն«Ժողովուրդ». Արցախի ԱԱԾ տնօրենը փորձում է փրկել իր և հորեղբոր որդու դեմքըՄենք պետք է կարողանանք նորից մեր մեջքը շտկել, սա մեզ համար ամենակարեւոր, ամենագերակա խնդիրն է«Փաստ». Որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համարՍեպտեմբերի 25-ը պատմության մեջՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, բարձր ամբիոնից ալիևը ցուցադրեց առավելագույն ագրեսիա. Գևորգ ԳևորգյանՆիկոլի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային աննկարագրելի թույլ էր. Արմեն ԱշոտյանՆվիրում եմ անմահ հերոսների հիշատակին. Ունանյանը կոտրված ձեռքով բրոնզե մեդալ է նվաճելՕլիգարխիկ երգիչները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ