Երևանում․ 59-ամյա վարորդը 01-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը Եղանակը կցրտի. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Սեպտեմբերի 26-ը պատմության մեջ Մի ձե՛ն հանեք, տնաշեն. Արման Աբովյան Լինելով գործատու՝ արգելում եմ աշխատակիցներիս ենթարկվել ոչ իրավաչափ իրավական ակտին․ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև Շոու-բիզնեսի չորս ամենամտերիմ ընկերուհիները Մարիամ Փաշինյանը Դիլիջանում է Նիկոլ Փաշինյանն ամենուր դավաճաններ է փնտրում ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը


Մեր ազգի գլխավոր պառակտիչը Հայկ Մարությանն է. Սոնա Աղեկյան

Ներքաղաքական

Երեւանի ավագանին արտահերթ նիստով որոշեց բարձրացնել քաղաքապետարանի շուրջ 2 հազար աշխատակցի աշխատավարձերը, այդ թվում` քաղաքապետի եւ փոխքաղաքապետերի: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության համահիմնադիր, Երեւանի ավագանու նախկին անդամ ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆԻ հետ:

«ԻՆՉՈ՞Ւ ԱԶՆԻՎ ՉԷԻՆ ԵՐԵՎԱՆՑՈՒ ՀԵՏ»

- Ըստ Ձեզ, որքանո՞վ էր այս փուլում հրատապ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը, որ հանուն դրա Երեւանի ավագանին արտահերթ նիստ գումարեց:

– Հենց այս պահին երկրի լինելիության խնդիրն է մեր առջեւ ծառացած, մեր թշնամին՝ թուրքը, գտնվում է մեր երկրում, ունենք անհետ կորած, նոր վիրավորում ստացած զինվորներ ու, ցավոք, նաեւ կորուստներ: Հետեւաբար, այս իրավիճակում Երեւանի ավագանին եթե հարկ էր համարել արտահերթ նիստ գումարել, ապա նրանց օրակարգային թիվ մեկ եւ միակ խնդիրը պետք է լիներ սահմանին կանգնած զինվորին որեւէ ձեւով` ե՛ւ նյութապես, ե՛ւ ինչպես իրենք են սիրում ասել` բարոյապես, ե՛ւ նաեւ ֆիզիկապես տեղում օգնություն ցուցաբերելը, այլ հարց չպետք է այս պահին քննարկվի: Նախ մենք պետք է ունենանք Հայրենիք, որ այն ունենա մայրաքաղաք եւ հետո նոր այդ մայրաքաղաքի քաղաքապետարանի աշխատակիցներն ունենան բարձր աշխատավարձ եւ պարգեւավճարներ: Թուրքն արագ տեմպերով գալիս է դեպի Երեւան, Նիկոլի շատ սիրելի, կիրթ ու կառուցողական Ալիեւը հայտարարում է, որ Երեւան չէ, այլ էրիվան է, եւ ինքը հասնելու է մինչեւ այստեղ: Այսքանից հետո՝ ուզում եմ հարց տալ ավագանու անդամներին` իրենք մտահոգ չե՞ն, որ Երեւան այլեւս չի լինելու, իրենց չի՞ հետաքրքրում, թե մեր զինվորն ինչ խնդիր ունի սահմանին կանգնած:

- Երեւանի ավագանու իշխող խմբակցության անդամների կողմից աշխատավարձերի բարձրացումը պատճառաբանվեց նրանով, թե աշխատողներին պետք է բարձր վարձատրել, որպեսզի որակապես պրոֆեսիոնալ աշխատակիցներ ունենա քաղաքապետարանը...

- Հարց եմ ուղղում`պարոն Հայկ Մարությանին եւ նրա թիմակից խմբակցության անդամներին` երբ 3 տարի առաջ Երեւանի ավագանու նախընտրական իրենց ծրագրերում մեզ ներկայացնում էին, թե ունեն պրոֆեսիոնալ թիմ, որով գալիս են քաղաքը վերականգնելու, քաղաքում եղած թերությունները վերացնելու եւ Երեւանն ավելի հարմար, գեղեցիկ եւ իրականում զբոսաշրջությամբ զբաղվող մայրաքաղաք դարձնելու համար, այդ ժամանակ չէի՞ն ուսումնասիրել Երեւանի քաղաքապետարանում առկա աշխատավարձերը: Ինչո՞ւ ազնիվ չէին երեւանցու հետ, ինչո՞ւ չէին ասում` սիրելի կամ ատելի երեւանցիներ, մենք քանի որ պրոֆեսիոնալ աշխատողներ ենք լինելու, դուք պետք է մեզ վճարեք ավելի՝ բարձրացնեք մեր աշխատավարձը, մեզ ամենամսյա պարգեւավճարներ տաք, որպեսզի աշխատենք: Ամենայն պատասխանատվությամբ արձանագրում եմ` այս երեք տարիների ընթացքում մի շարք երեւանցիներ, որոնք դիմել են Երեւանի քաղաքապետարանի ցանկացած գերատեսչության, վարչության կամ Երեւանի որեւէ վարչական շրջանի ղեկավարությանը, նրանց դիմումները մնացել են անպատասխան: Իսկ տվյալ դիմումն ուղղվել է Երեւանի այլընտրանքային քաղաքապետարանին: Բողոքել են եւ խնդրել, թե մի բան արեք՝ կա՛մ ակցիա արեք, կա՛մ այս խնդիրը բարձրացրեք, որ Երեւանի քաղաքապետարանին ու վարչական շրջանների ղեկավարներին ուղղված դիմում-բողոքները, նամակներն անպատասխան չմնան: Անձամբ ինքս մի քանի անգամ առիթ եմ ունեցել դիմելու Երեւանի քաղաքապետարանի տարբեր վարչական շրջանների բնակիչների խնդիրների լուծման ահազանգով, սակայն բախվել ենք քար լռության եւ որեւէ մեկը չի արձագանքել:

«ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՄԲ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԶԲԱՂՎԵԼ»

Իսկ ինչպե՞ս եք վերաբերում Երեւանի քաղաքապետի հայտարարությանը, թե կտրականապես դեմ է, որ իր աշխատավարձը բարձրանա, ուստի՝ կհրաժարվի այդ ավելացած գումարից եւ այն կուղղի բարեգործությանը:

– Հայկ Մարությանը բարեգործությամբ երբեւէ չի զբաղվել, սա մանիպուլիացիոն եւս մեկ հնարք էր: Այս հայտարարության հետեւում նա չի կարող թաքնվել, որովհետեւ ես եւ որեւէ մեկը չի հավատում, որ նա բարեգործությանն անգամ մեկ լումա ուղղելու է: Բարեգործություն անողը պատերազմի թեժ օրերին Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր գերատեսչության աշխատակիցների 0,5 տոկոս աշխատավարձը չէր պահի, իր համար հատուկ լողախցիկով, տաք ու սառը ջրով խրամատ նախապատրաստել չէր տա ու գնար Գորիսի անտառներում նկարվեր: Այդ նկարը պետք է ի ցույց ամենքի ներկայացնել, որովհետեւ այնտեղ իրենցից որեւէ մեկի զինվորական համազգեստի վրա փոշի անգամ չկար: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մեր տղաների բատինկաները պոկված էին ու ցեխոտ, հազարումի հիվանդություն ձեռք բերեցին, իսկ իրենց կոշիկների վրա մի փոշու նշույլ անգամ չկար: Եվ դեռ որեւէ մեկը կարծում է, որ Հայկ Մարությանն իր մեկ միլիոն դրամ աշխատավարձից պետք է հրաժարվի ու բարեգործությո՞ւն անի: Եթե այդքան մտահոգ է բարեգործությամբ, թող որպես Երեւանի քաղաքապետ, մեկ անգամ ձայն բարձրացներ եւ պահանջեր, որ պատասխան տան, թե ինչ են արել Համահայկական հիմնադրամին ուղղված մեր սփյուռքահայ եւ հայաստանաբնակ հայրենակիցների գումարները: Այս իշխանության թիմից ոչ մեկը որեւէ անգամ բարեգործություն չեն արել, այլ բարեգործության ու, իբրեւ թե, հնարավոր աշխատանքների բարեկարգման անվան տակ այս երեք տարիների ընթացում միայն թալանել են, կողոպտել եւ այլասերում են տարածել:

– Ասում եք, թե Հայկ Մարությանը բարեգործությամբ երբեւէ չի զբաղվել, մոռացա՞ք, որ տարիներ առաջ, դեռեւս՝ որպես Կարգին Հայկո, փլավ էր բաժանում փողոցում:

– Իհարկե՝ հիշում եմ, իսկ հիմա քաղաքապետարանում նստած լափում է: Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որովհետեւ բոլորս ենք տեսել, թե Հայկ Մարությանը երեք տարի ինչ է անում: Էլի եմ կրկնում՝ նա բարեգործությամբ երբեւէ չի զբաղվել, այլ ընդամենը դա եղել է շոուի մի մասնիկը: Սիրելի երեւանցիներ, չենք կարողանալու հաշվետվություն պահանջել եւ ասել` պարոն Հայկ Մարության, հրապարակիր ինչ բարեգործություն ես արել: Էլի «նամորդնիկի» պես «պամպերսի» չափ դիմակը դնելու է մռութին եւ գնա շոոու անի ու նկարվի: Պարոնայք եւ տիկնայք ավագանու անդամներ, ի՞նչ է արել այս երեք տարիների ընթացքում Երեւանի քաղաքապետը, որ պետք է ստանա մեկ միլիոն դրամ աշխատավարձ: Ձեզ չի՞ հետաքրքրում այն հանգամանքը, որ սահմանին կանգնած, ավագանու անդամների պաշտպանությունն ապահովող զինվորներից ո՞վ է վիրավորում ստացել, ի՞նչ բարոյական եւ ֆինանսական վիճակում է իր ընտանիքը: 44 օրյա պատերազմի ընթացքում Երեւանի որեւէ ավագանու անդամի չհետաքրքրեց այն հանգամանքը, որ մայրաքաղաքում եւ երեւանամերձ տարածքներում ունեինք արցախահայություն, ովքեր օգնության կարիք ունեին, որոնց ընտանիքի տղամարդիկ սահման էին պահում, կռվում էին՝ առանց իմանալու, որ Նիկոլը կապիտուլիացիոն դավադիր համաձայնագիր է ստորագրելու: Իսկ սահման պահողների տատիկները, մայրերը, կանայք ու երեխաները գտնվում էին Երեւանում: Ի՞նչ արեց նրանց համար Երեւանի քաղաքապետարանը: Վարչական շրջանի կողմից ընդամենը մի անգամ փաթեթ են տարել տարբեր ընտանիքների, որոնց մեր թիմն անընդհատ է աջակցել: Կարող եմ ասել, որ իրենց ուղարկած օգնության մեջ եղել է 800 գրամ թխվածքաբլիթ, 0,5 կգ՝ մակարոն, 0,5 կգ՝ բրինձ, 0,5 լիտր տարայով ձեթ եւ արտասահմանյան շոկոլոդե տարա, որի պահպանման ժամկետն ավարտվել էր 2018 թվականի հոկտեմբերի 4-ին:

«ՆԻԿՈԼԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐՆ ԱՅԺՄ ՊԵՏՔ Է ԿՈՉՎԵՆ «ՇԵԽԻԴՆԵՐ»

- Ի դեպ, Երեւանի վարչական շրջանի ղեկավարների աշխատավարձերը եւս բարձրացել է, ի՞նչ արժանիքների համար:

- Որեւէ արժանիք չունի ոչ մի վարչական շրջանի ղեկավար: Նիկոլի թիմակիցներն այժմ պետք է կոչվեն «շեխիդներ», որովհետեւ ինչպես Ալիեւն իր շեխիդներին է ապահովում բնակարաններով եւ նյութապես, այդպես էլ վարվում է Նիկոլն իր թիմակիցների հետ, որպեսզի հավատարիմ լինեն: Նիկոլն իր կիրթ ու կառուցողական ընկերոջից, իրականում՝ իր պատվիրատուից՝ Ալիեւից, պատվեր է ստացել մեր պետբյուջեի հաշվին այդ «շեխիդներին» ուղղակի պահել իր կողքին: Այո, բացի այն, որ նրանք սնվում են Սորոսից, ստանում են նաեւ ներպետական բյուջեից գումարներ, որպեսզի իրենց լափը տեղը լինի եւ հավատարիմ կատարեն այն պահանջները, որը Սորոսը, Ալիեւը, Էրդողանն ու Նիկոլը նրանց հրագանագում են: Այսինքն՝ մոռանալ ազգությունդ, հայ ավանադական ընտանիքի զավակ լինելդ: Թեպետ ես արդեն կասկածում եմ, որ նրանց գեների մեջ թուրքական արյուն չէ հոսում, որովհետեւ միայն թուրքերը կարող են այս պահին լինել Նիկոլի թիմում: Երբ թշնամին այս պահին մեզ ներսում եւ դրսում կոտորում է, միայն թուրքը կարող էր խոսել Երեւանի քաղաքապետին մեկ միլիոն դրամ աշխատավարձ տալու մասին:

- Ամեն դեպքում, Հայկ Մարությանը փորձում է իրեն տարանջատել Նիկոլ Փաշինյանի թիմից եւ չեզոքություն պահպանել: Արդյոք սա փրկում է իր դեմքը:

- Մեր ազգի գլխավոր պառակտիչը Հայկ Մարությանն է: Նա իրականացրեց թուրքի ամենակարեւոր երազանքը ու հայ ազգին բաժանեց սեւերի եւ սպիտակների: Դրա համար էլ ասում եմ, որ հայ ազգին թուրքի հրահանգով սեւերի ու սպիտակների բաժանողն իր մեկ միլիոն դրամ աշխատավարձից մեկ լումա անգամ չի ուղղելու որեւէ բարեգործության: Ավելին՝ ես ականատեսն եմ, թե ինչպես է Երեւանի քաղաքապետարանում A4 ֆորմատի թուղթը դիմումատուների համար խնայվում, մինչդեռ նման բան երբեւէ չի եղել: Անգամ դիմում գրող քաղաքացուն գրիչ չեն տրամադրում, որովհետեւ Երեւանի քաղաքապետարանը գրիչը հաշվարկով է իջեցնում ընդունարան: Հասկանո՞ւմ եք, թե ուր ենք այլեւս հասել: Դիմում գրող քաղաքացին հնարավոր է գրիչ չի բերել իր հետ, իսկ նրան քաղաքապետարանում գրիչ խուսափում են տրամադրել: Սա է դառը իրականությունը, եւ Երեւանի ավագանին եւս մի ավելորդ անգամ եկավ ապացուցելու, որ իրենք ընդհանրապես «ավագանի» բառից բազմաթիվ կիլոմետրերով հեռու են: Նրանք ընդամենը թալանչիներ են, գառան մորթի հագած գայլեր, որոնք մեր պետական բյուջեի հաշվին իրականացնում են մեր թշնամու երազանքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Երևանում․ 59-ամյա վարորդը 01-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ըԵղանակը կցրտի. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումՍեպտեմբերի 26-ը պատմության մեջՄի ձե՛ն հանեք, տնաշեն. Արման ԱբովյանԼինելով գործատու՝ արգելում եմ աշխատակիցներիս ենթարկվել ոչ իրավաչափ իրավական ակտին․ փաստաբան Ալեքսանդր ԿոչուբաևՇոու-բիզնեսի չորս ամենամտերիմ ընկերուհիներըՄարիամ Փաշինյանը Դիլիջանում է Նիկոլ Փաշինյանն ամենուր դավաճաններ է փնտրում ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանըԻ՞նչ դրական ազդակներ է Երևանն ուղարկել Անկարային. հարցազրույց ԱԽ քարտուղարի հետԿորոնավիրուսը Վրաստանում. սեպտեմբերի 25-ի տվյալներըՏավուշի մի շարք համայնքներում ղեկավարների պաշտոնակատարներ են նշանակվելՍտեփանակերտում կկայանա ջահերթ՝ նվիրված նահատակված հերոսների հիշատակինԱրմեն Չարչյանը կմնա կալանքի տակՀՀ տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում է անձրևՊատերազմի զոհերին նվիրված հուշաքարերի բացում տեղի ունեցավ զորամասերից մեկում (Լուսանկարներ)ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձ է ձերբակալվել. ԱԱԾ-ի բացահայտումըՌԴ-ում հինգերորդ օրն անընդմեջ կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցում է 800-ըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվելԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվելՖրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումըՏեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Արտակ Բեգլարյանի հետԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունել են պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումըԲայդենը հանդես է եկել Հնդկաստանը ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների կազմում ընդգրկելու օգտինՍտեփանակերտցին սովոր չէ հանձվելու․ Ստեփանակերտի քաղաքապետԱրցախի նախագահը Բերքաձոր համայնքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացմանըԱրմեն Չարչյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի ժամը 18։00-ինԶինվորը հերոսաբար կռվում էր առաջնագծում, մենք էլ պարտավոր էինք հերոսաբար կռվել վիրահատարանում. Պատերազմի արհավիրքը բժշկի աչքերովԱնցյալի «դեմքերն ու դեպքերը» կներխուժեն ձեր կյանք. Աստղահոգեբանի բացառիկ զգուշացումը ՀՀ-ում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն` ի հիշատակ պատերազմում զոհված հայորդիների«Ես խնդրում եմ՝ թույլ չտալ ուշացած արդարադատություն». Արմեն Չարչյանի փաստաբանը՝ դատարանինԱրշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ ՄուրադովինՊրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել․ ՈՒՂԻՂԿոսոբոկովը հեռանում է. ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենանՈւՂԻՂ. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ քննարկում են անցկացնումԱշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներից է. ՄԻՊԿանոնավոր զորքը թշնամու հետ ուղիղ բախման պարագայում պարտություն չի կրել. Պատերազմից մեկ տարի անց փակագծեր է բացում Արծրուն ՀովհաննիսյանըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1066 նոր դեպք. մահացել է 25 քաղաքացիՍոչիում մեկնարկեց Ռեստորանային սպորտի մրցաշարը12 ժամ ջուր չի լինելուՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել ենՕրվա խորհուրդ«Փաստ». Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն«Ժողովուրդ». Արցախի ԱԱԾ տնօրենը փորձում է փրկել իր և հորեղբոր որդու դեմքըՄենք պետք է կարողանանք նորից մեր մեջքը շտկել, սա մեզ համար ամենակարեւոր, ամենագերակա խնդիրն է«Փաստ». Որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համարՍեպտեմբերի 25-ը պատմության մեջՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, բարձր ամբիոնից ալիևը ցուցադրեց առավելագույն ագրեսիա. Գևորգ ԳևորգյանՆիկոլի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային աննկարագրելի թույլ էր. Արմեն Աշոտյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ