Մարիամ Փաշինյանը զվարճանքներին է տրվում Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Պուտինի մատնանշած ԽՍՀՄ քարտեզների մասին Անի Պետրոսյանը երեկ եւ այսօր Աշոտ Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է Ինչո՞ւ է հրաժարական տվել Արագածոտնի մարզպետը Ինչպիսի տեսք ունեին հայտնիները մանուկ ժամանակ ԱՄՆ էի մեկնել կնոջս հետևից, 50 դոլարով «պարկետ էի խփում», հետո առաքում էի կատարում օդանավակայանում. Արա Մարտիրոսյանի կյանքի այս դրվագների մասին երբեք չեք իմացել.Starnews.am Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Անհողը կրկին ԱԺ ամբիոնից կեղծեց իրականությունը.Գագիկ Համբարյան Դու սպանեցիր էն տղերքին, ովքեր 2018-ին քեզ իշխանության բերեցին. Տիգրան Վարդանյան Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությանը հստակ գնահատական է տվել Ալիևն, ով բողոքում էր, որ «փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը». Էդուարդ Շարմազանով


ԶՄԱՆԴԱՏ ՄԵՐ ՅԱՆԱՊԱԶՈՐ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ

Վերլուծություն

Ծովակալ Կոլչակին ժամանակին վերագրվում էր այսպիսի խոսք. «Ձեռք մի՛ տվեք արտիստներին, պոռնիկներին եւ կառապաններին. նրանք ծառայում են ցանկացած իշխանության»: Բայց որեւէ տեղ չկա տեղեկատվություն, թե ծովակալ  Կոլչակը ասած լինի, թե ի՞նչ անել այն իշխանության հետ, որը բաղկացած է արտիստներից, պոռնիկներից եւ կառապաններից: Իսկ ներկայիս կապիտուլյանտական խունտան բաղկացած է նշյալ կատեգորիաներից ավելի վատթար կադրերից, որոնցից 71-ը օգոստոսի 2-ին մանդատները ձեռքին մուտք են գործելու ԱԺ դահլիճ:

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԵՐԻ ՍՊԱՍԵԼԻՍ

36 ընդդիմադիր պատգամավորները նույնպես գալու են խորհրդարան: «Հայաստան» դաշինքը վերցրել է իր 29 մանդատները, հայտարարել, որ կապիտուլյանտների հետ որեւէ համագործակցությունը բացառվում է: «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարել է, որ վերցնելու է իր 7 մանդատները, իսկ կապիտուլյանտների հետ համագործակցությունը բացառելու մասին հայտարարել էր դեռ ընտրարշավի մեկնարկին: «Հայաստան» դաշինքը միշտ էլ առնվազն չեզոք էր արտահայտվում արտահերթ ընտրությունների մասին եւ հավակնում հաղթանակի, «Պատիվ ունեմ» դաշինքը առնվազն ի դեմս ՀՀԿ-ի միշ դեմ էր արտահայտվում կապիտուլյանտի հետ ընտրությունների գնալուն, ինչ վերաբերում է հաղթելուն, ապա ինչպես ասում է Արմեն Աշոտյանը` «ամեն անդունդը չէ, որ հնարավոր է հաղթահարել մեկ թռիչքով: Բայց բոլոր դեպքերում փաստ է, որ իշխանափոխության փոխարեն տեղի է ունեցել ընդդիմափոխություն: Եվ եթե 7-րդ գումարման ԱԺ-ի ընդդիմությունը կապիտուլյանտի համար շատ «կոմֆորտային» էր եւ հակված գործարքների, ապա այս ընդդիմությունից խունտան վախենում է անգամ ֆիզիկական առումով...

Առաջին ինտրիգը լինելու է, թե ով պետք է դառնա ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը: Այդտեղ խունտան հուսեր է փայփայում կոնֆլիկտ ստեղծելու երկու ընդդիմադիր դաշինքների միջեւ, սակայն դա այն հարց չէ, որով դա հնարավոր է: Միակ բանը, որը կարող է անել ՔՊ-ն` անհարկի ձգձգել բուն ընտրությունը, պոզուպոչ կպցնելով թեկնածուներին, սակայն փաստ է, որ բոլոր 36-ի մեջ չկա մեկը, որ անընդունելի չլինի կապիտուլյանտի համար: Իսկ անգամ կուլիսային բանակցությունները երկու անհաշտ ճամբարների միջեւ պրոբլեմատիկ են: Բոլոր երեք խմբակցությունները մտադիր են առաջնահերթ մտնել սեփական նախաձեռնություններով: ՔՊ-ն ուզում է ստեղծել 44-օրը պատերազմում սեփական դավաճանությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, ձգտելով դա անել ձեռնտու ձեւով եւ առաջ ընկնել ընդդիմությունից, սակայն դրա մասին` փոքր ինչ ուշ: «Հայաստան» դաշինքի հրատապ նախաձեռնությունը լինելու է պատգամավորական ծախսերը 200 հազար դրամով բարձրացնելու օրենքի չեղարկումը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը, ըստ Արթուր Վանեցյանի. «Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները եւ մարտահրավերները` անվտանգայինից մինչեւ սոցիալական, մշակութայինից մինչեւ տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: «Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ եւ լրացուցիչ հիմնավորումներով»:

Պարզ է, որ երկու նախաձեռնությանն էլ ՔՊ-ն կատաղորեն դեմ է քվեարկելու, եւ երկու դեպքում էլ ընկնելու է ինքնավարկաբեկման հորձանուտի մեջ: Սակայն խունտային դժվար կլինի հոդաբաշխ բացատրություն գտնել, թե ինչու է դեմ Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծմանը: Ինչ վերաբերում է 200 հազար հավելավճարներից հրաժարվելուն, ապա ՔՊ-ի մերժումից հետո ոչինչ չի խանգարի բոլոր 36 պատգամավորներով այդ 200 հազարական դրամները կուտակել պայմանական «փողոցային պայքարի հիմնադրամում», եւ մի քանի ամսում այդտեղ կկուտակվի սորոսական միջին գրանտին հավասար պատկառելի գումար...

Ի դեպ, Արմեն Աշոտյանը հստակ ձեւակերպել է «Պատիվ ունեմ» դաշինքի անելիքն ԱԺ-ում: Առաջինը` ասելիքը ԱԺ ամբիոնից հասցնել նաեւ այն բնակավայրեր, ուր հասանելի է միայն Հ1-ը, եւ երկրորդը` պառլամենտական դիվանագիտությունը: Հատկապես երկրորդ էապես կարող է խանգարել կապիտուլյանտների ծրագրերը:

ԻՆՉՈՒ Է ՀՈՂԱՏՈՒՆ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Հիշո՞ւմ եք հողատուի զավեշտալի խոսքը 44-օրյա պատերազմի հենց սկզբում. «Եկեք պայմանավորվենք` ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»: Այսինքն` Նիկոլի համար շատ կարեւոր է կյանքի կոչել օռուէլական բանաձեւերը. «պարտությունը հաղթանակ է», «կապիտուլյացիան հաջողություն է» եւ, ամենակարեւորը` «սուտը դա ճշմարտություն է»: Այսինքն` չնայած ամեն ինչին, չնայած «չագուջություններին» եւ 54% քվեին, նա ունի լեգիտիմացման, դավաճանի խարանից ձերբազատվելու գերխնդիր: Այդ պատճառով է, որ նա ուզում է հանձնաժողովի աշխատանքներին ներգրավել գրպանային անձեռնսեղմելի արտախորհրդարանական «խառախուռան», ուր «գլխավոր ընդդիմադիր» են նշանակված հակասանիտարական Բաբաջը եւ եղբոր հիշատակը փաստացի ուրացած Արամ Զ.-ն` այսինքն հինգերորդ շարասյուները: Ի դեպ, կապիտուլյանտի թաքուն բաղձանքներն արտացոլված են նաեւ սորոսական Lragir.am-ի` «Պուտինը, Լավրովը եւ Շոյգուն կհարցաքննվե՞ն Երեւանում» զավեշտալի խմբագրականում, որը նվիրված է հենց ԱԺ ապագա քննիչ հանձնաժողովին: Անշուշտ, հարց է ծագում` իսկ ինչո՞ւ չեք ուզում «հարցաքննել» Ալիեւին ու Էչդողանին, սակայն հետեւենք նիկոլական պրոքսի-քարոզիչների մտքի թռիչքին. «Վեր կանգնելով ներքին բանավեճի մասնակիցների անմակարդակ բանավեճերից, հարցը կարելի դնել հետեւյալ կերպ` հնարավո՞ր է մոսկովյան սցենարով ու քվոտաներով կազմավորված նոր խորհրդարանում սպասել Հայաստանի դեմ 2020-ի աշնանային արշավի քաղաքական լիարժեք գնահատական ու դրա հիման վրա հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում, թե՞ ամեն ինչ հանգելու է ներքին ռազբորկաներն ու Ռուսաստանի արդարացումն «ինստիտուցիոնալ մակարդակում փակելուն»: Հանձնաժողովը հարցաքննության կհրավիրի՞ Պուտինին, Լավրովին, Շոյգուին, ՌԴ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք հայտարարել են 2020-ի աշնանային արշավը Թուրքիայի հետ համատեղ պլանավորելու եւ իրագործելու, հայկական պարտությունը եւ կապիտուլյացիոն բնույթի պայմանագրերը հեղինակելու եւ պարտադրելու մասին: Այս համատեքստում քննելի է հետեւյալ հարցը` Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ էր այդ ծրագրերից, մասնակի՞ց է դրանց, թե ոչ: Եթե տեղյակ էր` եղե՞լ են ինչ որ պայմանավորվածություններ, որոնք հնարավոր է խախտվել են»: Այսինքն` այդտեղ առկա է անթաքույց ձգտումը` ամեն ինչի մեղավոր հանել Մոսկվային, իսկ կապիտուլյանտին օժտել մեծ տերությունների անմեղ զոհի հրեշտակային թեւերով: Բայց ո՞ւմ պիտի գնահատեն, պիտի որոշեն, որ դա ռուսների եւ «նախկինների» դավադրության հետեւա՞նք: Հողատու կապիտուլյանտի ստեղծված որեւէ կառույց  կարող է միայն կատաղորեն, անկյուն քշված առնետի պես կռվել հանուն սեփական պիղծ թրքահպատակ իշխանության պահպանման:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Մարիամ Փաշինյանը զվարճանքներին է տրվում Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Պուտինի մատնանշած ԽՍՀՄ քարտեզների մասինԿԱ՛Մ ԱՐՑԱԽԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ, ԿԱ՛Մ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱՌՀԱՍԱՐԱԿ, ՍԱ Է ԽՆԴԻՐԸԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱնի Պետրոսյանը երեկ եւ այսօր«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԱՐՏԱՔԻՆ ՎԵԿՏՈՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ Է»Աշոտ Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է Ինչո՞ւ է հրաժարական տվել Արագածոտնի մարզպետը«ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԵՐԿՈՒ ԵՐԿԻՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՈՎ, ԿԱՐԾԵՍ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԱԺ-ՈՒՄ ՉԿԱՆ»Ինչպիսի տեսք ունեին հայտնիները մանուկ ժամանակ«ԳԼԽԱՎՈՐ ՉԱՐՈՐԱԿ ՈՒՌՈՒՑՔՆ ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՑՆԵՆՔ»ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱՄՆ էի մեկնել կնոջս հետևից, 50 դոլարով «պարկետ էի խփում», հետո առաքում էի կատարում օդանավակայանում. Արա Մարտիրոսյանի կյանքի այս դրվագների մասին երբեք չեք իմացել.Starnews.am«ՍԻՐՈՒՆ ԱՂՋԿԱ» ՀԱՄԱՐ «ԱՍՆԱՎԱՆԻ ՉԷ±» ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸՀայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Անհողը կրկին ԱԺ ամբիոնից կեղծեց իրականությունը.Գագիկ ՀամբարյանԴու սպանեցիր էն տղերքին, ովքեր 2018-ին քեզ իշխանության բերեցին. Տիգրան ՎարդանյանԻ ՎԵՐՋՈ, Ե՞ՐԲ Է «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԸ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՓՈՂՈՑԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ ԱՅԼՈՑ ԳՐՊԱՆԸ ԳՑԵԼՈՒ ԱՐՀԵՍՏԸՍերժ Սարգսյանի բանակցային ժառանգությանը հստակ գնահատական է տվել Ալիևն, ով բողոքում էր, որ «փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը». Էդուարդ ՇարմազանովՓաշինյանը խոստովանեց` 2020-ի պատերազմի մասին տեղեկացել է երկու օր առաջ՝ ռադիոընկալումովԻլոն Մասկը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը. ForbesԷրդողանը հայտարարել է, որ Վարանդայից դեպի Ստամբուլ ճանապարհներ և երկաթուղիներ կկառուցվենԱդրբեջանական տնտեսագիտական համալսարանում հայոց լեզու կդասավանդվիՈրքա՞ն հաճախ են կորոնավիրուսի նոր մուտացիաներ հայտնվելուԿառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂԹուրքական ԱԹՍ֊ների մատակարարումն Ուկրաինային չի նպաստում Դոնբասում իրավիճակի կարգավորմանը. Պեսկով«Փողոցային պայքարը կարող է զարգանալ, երբ մարդիկ ունեն պայքարողի օրինակ»․ Մհեր ՄկրտչյանՆԱՏՕ-ն ի զորո՞ւ է Նիկոլին հետ քաշել ՄոսկվայիսՌազմիկ Պետրոսյանը կնշանակվի Արագածոտնի«Կինոստուդիա չունեցող ազգը պետություն չունի».Լիա ԱվետիսյանԿներես ինձ… Հասմիկ Ղարիբյանի եւ նրա ամուսնու սիրո պատմությունը եւ ողբերգությունը. ի՞նչ է կատարվում Ներսեսի կյանքում.Satrnews.amՃանաչեք ախտանշանները. ցիստիտԶարմանալի էր Լոսի Քիսոյին պատվի արժանացնելու հանգամանքը․ Արթուր ԽաչատրյանԴուբայից հետո Անահիտ Սիմոնյանը հերթական անգամ անդրադարձել է Հայկոյին… Ինչ լուսանկար է նա հրապարակել (տեսանյութ)Նոր սարքը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը թե՛ առարկաների մակերեսին, թե՛ մարդու բջիջների ներսումԽոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից, հայտարարվել է 1-ԲԻՍ կանչՀանրապետությունում օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 5-8 աստիճանովԲոլորս էլ ուզում ենք Արցախ գնալ, բայց տեղ չկա մնալու, ո՞ւր գնանք. տեղահանված արցախցիԴիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերաբացվի Սուրբ Զատիկին«Եկեք դուք բոլորով, ես մենակ հա′». վիճաբանություն ՔՊ–ականի ու «Հայաստանի» պատգամավորների միջևԵրբ է ՀՀ տեղափոխվելու Վանո Սիրադեղյանի աճյունը․ Որդին բացառիկ մանրամասներ է հայտնումՆերկայացվել են ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալները«Ապրում եմ միայն այսօրվա օրով».ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՀովհ. Թումանյանի տուն-թանգարան այցելուների հոսքը շատացել էՏեղահանվածներին ստիպողաբար հանում են հյուրանոցներից՝ թողնելով անտուն. ծանր կացության մեջ ենք. հադրութցիՄոռացված դրվագ հոկտեմբերի 27-ից. ո՞վ էր այն միակ լրագրողը, ում խռովարարները թույլ տվեցին մտնել շենք.Էլբակեան ԷդգարԴավաճանի պիտակին չէր արժանա Փաշինյանը, եթե անկեղծ լիներ իր ժողովդի հետԻր ծագումնաբանությամբ, գիտակցությամբ ու ապրելակերպով ադրբեջանամետ է․ Արցախի թեմի առաջնորդը փակագծեր է բացում, թե ով է իրականում Բաքվի թեմի նորանշանակ քարտուղար արքեմանդրիտըԱԺ-ն Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ հայտարարություն տարածեց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ