Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը պլանավորված բազմաթիվ միջոցառումներ կան.ընդդիմությունը վերսկսկում է փողոցային պայքարը 82-ամյա կնոջ սպանության գործի նախաքննությունն ավարտվել է.ՔԿ Կառավարությունը հաստատեց Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը «Գնալով Արցախ` տեսա վշտից քարացած մի քաղաք, որտեղ մարդկանց երեսներին ժպիտ չկար».ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ Միայն Աստծո հրաշքը կարող է փրկել հայրենիքս եւ ազգս. Հասմիկ Լեյլոյան Աստղագետները հնագույն գալակտիկաներ են հայտնաբերել Կցուցադրվի «1080 ԺԱՄ» ֆոտոպատմությունը. Նազարենկոն ամեն օր մեկ ակնթարթ է անմահացրել 44 օրյա պատերազմից Պուտինը խնդրեց ինձ չստորացնել Փաշինյանին․ Ալիև Պարտադիր պատվաստումների եւ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջի հակասահմանադրականության վերաբերյալ դիմումը այսօրվա կմուտքագրվի ՍԴ Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը նախկին պատգամավորի որդին է, վիճակը ծայրահեղ ծանր է


Թատրոնի շենքն ուզում են վաճառե՞լ…

Տեսանյութեր

ԿԳՄՍ նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի, նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: Այս առիթով "Իրավունք TV"-ն զրուցեց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի հետ:

Պարոն Ստեփանյան, վերջերս աղմուկ բարձրացավ Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ որոշման համար: Եթե նույնիսկ չլինեիք այդ թատրոնի գլխավոր ռեժիսորը, ինչպե՞ս դա կընկալեիք:

– Ես միշտ փորձում եմ այս հարցին օբյեկտիվ նայել: Եվ տպավորություն չեմ ուզում ստեղծվի, որ Կամերային թատրոնի աշխատակազմը փոքրիկ երեխայի նման երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ եւ ասում է` չեմ ուզում, կամակորություն է անում: Ոչ, հարցը կամակորության մեջ չէ: Այսօր մենք չենք քննարկում, որ երկու թատրոնները միավորում են, որովհետեւ երկուսի անվանման մեջ կա երաժշտական բառը, եւ կառչելով այդ բառից` նպատակահարմար են գտել երկուսը միավորել, քանի որ երաժշտական է: Հարցը ավելի խորքային է: Այն վերաբերում է ոչ թե թատրոններին, այլ ընդհանրապես մշակույթի նկատմամբ մեր պետության վերաբերմունքին: Պետությունը պետք է մշակույթն օգտագործի ե՛ւ որպես արտաքին ռազմավարական անկյունաքար, ե՛ւ որպես ներքին հասարակության զարգացման միջոց: Իսկ մեր պետությունն ընդհանրապես չի մտածում դրա մասին, որովհետեւ պետական այրերը, որոնք նշանակված են որոշումներ կայացնելու համար, այնքան հեռու են դրանից, որ այս ամեն ինչի նշանակությունը չեն հասկանում:

Բայց ԿԳՄՍ փոխնախարարն ավարտել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը, եւ ինքը այդ որոշման մեջ կա: Մոտ է մշակույթին:

– Այո, շատ մոտ է: Մշակույթի մարդ է, բայց այստեղ կա նաեւ մոտեցման հեշտացման խնդիրը: Մարդիկ հիմա կարծես թե տրամադրություն եւ ցանկություն չունեն` մի քիչ իրենց ծանրաբեռնելու եւ գտնելու այլ միջոցներ: Եվ երկրորդը` մենք գտնվում ենք պատերազմի մեջ, այս վայկյանին կրակոցներ են, նորից պատերազմի վտանգ կա: Բարեկամներ, հիմա դրա ժամանա՞կն է:

Մի՞թե այսօրվա գլխավոր գերխնդիրը թատրոն փակելը կամ միավորելն է:

– Դա փրկելո՞ւ է մեր երկիրը: Դադար տվեք, գիտակցեք, թե ինչ եք անում եւ գիտակցեք, թե երկիրն ինչ վիճակի մեջ է: Այսօր անհարմար է, որ մենք այս վայրկյանին խոսում ենք այդ թեմայից: Ես անհարմար եմ զգում որ թատրոնի հարց պետք է լուծենք, երբ որ իմ ուշքն ու միտքը գտնվում է սահմանում: Այնտեղ կրակոցներ են: Ես վերադարձել եմ պատերազմից:

Մասնակցե՞լ եք պատերազմին:

– Այո, սեպտեմբերի 29-ին ես արդեն Արցախի լեռներում էի` որպես լեռնահրաձգային գումարտակի մարտիկ: Ընդ որում, դրա մասին ոչ մեկին չեմ ասել: Ասել եմ միայն մեր նախկին տնօրեն Հռիփսիմե Առաքելյանին, որ կարգավորի գործերը: Եվ այս թատրոնը, շնորհիվ Հռիփսիմե Առաքելյանի եւ մեր շատ լավ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի, պատերազմի առաջին իսկ օրվանից մինչեւ ավարտը զբաղվել է օգնությամբ: Տասնմեկ հազարից ավելի մարդ օգնություն է ստացել: Դերասանները բարեգործական ներկայացումներում են խաղացել: Այդ հոգեվիճակով էլ Ամանորին շարունակել ենք բարեգործական ներկայացումներ խաղալ...

Վերջին անգամ ե՞րբ եք դիմել ԿԳՄՍ նախարարությանը այս հարցով:

– Մի շաբաթ առաջ հանդիպել ենք նախարարի, դրանից առաջ փոխնախարարի հետ...

Ի՞նչ պատասխան ստացաք:

– Ես արտահայտեցի իմ կարծիքը` ասելով, որ ի վերջո այս գործընթացի ավարտը շենքը վաճառելն է: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Իրենք ասացին` ոչ, ի՞նչ եք ասում…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք "Իրավունք TV"-ով:

 

Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը պլանավորված բազմաթիվ միջոցառումներ կան.ընդդիմությունը վերսկսկում է փողոցային պայքարը82-ամյա կնոջ սպանության գործի նախաքննությունն ավարտվել է.ՔԿԿառավարությունը հաստատեց Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը«Գնալով Արցախ` տեսա վշտից քարացած մի քաղաք, որտեղ մարդկանց երեսներին ժպիտ չկար».ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆՄիայն Աստծո հրաշքը կարող է փրկել հայրենիքս եւ ազգս. Հասմիկ ԼեյլոյանԱստղագետները հնագույն գալակտիկաներ են հայտնաբերելԿցուցադրվի «1080 ԺԱՄ» ֆոտոպատմությունը. Նազարենկոն ամեն օր մեկ ակնթարթ է անմահացրել 44 օրյա պատերազմից Պուտինը խնդրեց ինձ չստորացնել Փաշինյանին․ ԱլիևՊարտադիր պատվաստումների եւ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջի հակասահմանադրականության վերաբերյալ դիմումը այսօրվա կմուտքագրվի ՍԴԿրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը նախկին պատգամավորի որդին է, վիճակը ծայրահեղ ծանր էՌեստորանային սպորտի հայկական ֆեդերացիան, հմուտ խոհարարական թիմով, ֆեդերացիայի նախագահ Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ այս գիշեր մեկնել է ՍոչիՊատվաստված լինելը 97.5 տոկոսով պաշտպանում է վարակումից. Նիկոլ ՓաշինյանԱլիևը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության՝ Զանգեզուրի միջանցքի դիմաց«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին. ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճըՀայաստանում կորոնավիրուսի 906 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 18 մարդ«Հրապարակ»․ Սերժ Թանկյանն ու Արթուր Մեսչյանը հրաժարվել են մասնակցել Անկախության օրվա համերգին«Իրավունք». Ռոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատել«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը՝ թիրախումՆիկոլ Փաշինյան, գնա թիկունքից խփող բոլորն նրանց հետեւից, ում մասին հայտարարում էիր պատերազմի օրերին«Հրապարակ». ՀՀԿ-ն նորից ռեսթարթ է սկսել«Իրավունք». Ո՞ւմ հետ է Կահիրե մեկնել Աշոտ ՓաշինյանըՍեպտեմբերի 24-ը պատմության մեջ Թշնամին նախօրոք ամեն ինչ գիտեր. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր՝ Արմեն Ասրյան.VideoՊատմության մեջ Կապիտուլյանտին ընտրած 30 տոկոսն ավելի մեծ դավաճան ա մնալու քան դավաճանների ոհմակը.Նարեկ Սամսոնյան⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡Հայաստանյան «անհասանելի աստղերը»«Կարճ՝ պատվաստման մասին». Արմեն ԱշոտյանԷրդողանը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպմանը «կարևոր որոշումներ» կընդունվեն«Պատմություն դասավանդելիս՝ ինչո՞ւ այդ մասին չէիք խոսում». նախկին ուսանողը՝ ՊապիկյանինՀոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օրենսդրական կարգավորումը. վարչապետը հանձնարարել է ապահովել դրա կիրարկումըԻրանի նախագահն Էրդողանին հրավիրել է ԹեհրանՊետությունը մեզ գումար տալի՞ս է, որ հիմա չպատվաստվելու համար պահանջում է. քաղաքացիները դժգոհ ենԱդրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ ԲայրամովՀորինված «գունագեղ» միջոցառումների վրա փողերը (խոսվում է 2մլն դոլարից ավելի) քամուն տալուց հետո, նիկոլենք իրենց սպասված արդյունքը չեն ստացել. Արտակ ԶաքարյանԿենդանիները նույնպես հումորի զգացում ունեն (լուսանկարներ)ԱՄՆ֊ն պատժամիջոցներ է սահմանում Մարգարիտա Սիմոնյանի և Վլադիմիր Սոլովյովի դեմForbes-ը հրապարակել է 2020 թվականի ամենաբարձր եկամուտ ունեցող մարդկանց ցանկըՌուս քաղաքագետը հայ ուսանողների հետ քննարկեց հայ-ռուսական հարաբերություններըCOVID-19 համաճարակը կավարտվի մեկ տարուց․ Ստեֆան ԲենսելՀայկոյի վիճակը կայուն էՈ՞ւմ հետ է մեկնել Կահիրե Աշոտ Փաշինյանը Նորանշանակ նախարարը «վհուկների որս» է սկսե՞լՈր տուժողը երկիր հայրենին չդառնա․ պրեմիերա Վանաձորի թատրոնումՓաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար հարուցվել է քրգործԱրմավիրի բերդում մի խումբ դատապարտյալների միջև ծեծկռտուք է եղել. նախապատրաստվում են նյութերԷկոնոմիկայի փոխնախարարը մեզ հրավիրել, ոչ լեգիտիմ առաջարկ ա արել. խաղողագործ (տեսանյութ)Պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն ,լինելու կոորդինատորը մթերող կազմակերպությունների եվ գյուղացիների միջեվՀայրս ինձ թմրանյութ էր առաջարկում և ծեծում. Նարեկ Մակարյանը՝ դաժան մանկության և հոգեկան խնդիրներ ունենալու մասինՊատրաստվեք նոր համաճարակի․ ԲայդենԿարմիր գծեր են հատվում, ինչը Իրանը թույլ չի տա որեւէ պարագայում. Նոր մանրամասներ հայ-իրանական սահմանային իրավիճակի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ