«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին. ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը Հայաստանում կորոնավիրուսի 906 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 18 մարդ «Իրավունք». Ռոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատել «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը՝ թիրախում Նիկոլ Փաշինյան, գնա թիկունքից խփող բոլորն նրանց հետեւից, ում մասին հայտարարում էիր պատերազմի օրերին «Հրապարակ». ՀՀԿ-ն նորից ռեսթարթ է սկսել «Իրավունք». Ո՞ւմ հետ է Կահիրե մեկնել Աշոտ Փաշինյանը Սեպտեմբերի 24-ը պատմության մեջ Թշնամին նախօրոք ամեն ինչ գիտեր. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր՝ Արմեն Ասրյան.Video Պատմության մեջ Կապիտուլյանտին ընտրած 30 տոկոսն ավելի մեծ դավաճան ա մնալու քան դավաճանների ոհմակը.Նարեկ Սամսոնյան


«Երբ իմ ներկայացումները չեղարկեցին, ոչ մի թատերական գործիչ, դերասան կամ բեմադրիչ ձայն չհանեցին». ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ

Մշակութային

"Իրավունքը" զրուցեց թատերագիր, դերասան ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

Պարոն Սահակյան, լինելով թատրոնի մարդ, ինչպե՞ս եք վերաբերվում ԿԳՄՍ նախարարության այն "բարեփոխումներին", որ հիմա էլ ուզում են Երեւանի պետական կամերային թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ:

– Նախ ասեմ, որ այս պարագայում ես ոչ մեկին պաշտպանել չեմ ուզում եւ վերջում կասեմ, թե ինչու: Դուք հարցնում եք` "ինչպե՞ս եմ վերաբերվում", բայց ես ինչպե՞ս կարող եմ վերաբերվել մի բանի, որն ինձ չի վերաբերում: Ընդհանուր առմամբ, ես կապ չունեմ եւ երբեք կապ չեմ ունեցել կգմսների, այսինքն` պետական կազմակերպությունների հետ: Պաշտոնով ես անհատ ձեռներեց եմ: Շատ անհատ: Այսինքն, ներկայացումները կազմակերպում եմ իմ միջոցներով եւ ջանքերով: Դահլիճներ եմ վարձում, աֆիշներ եմ տպում, գովազդներ եմ պատրաստում եւ տեղադրում, ներկայացումները խաղում եմ, տոկոսները եւ հարկերը տալիս եմ եւ քաշվում եմ անկյուն: Այդպես են բեմադրվել եւ խաղացվել մեր բոլոր ներկայացումները, սկսած ՈԶՆԻՆԵՐԻՑ, ԽԱԹԱԲԱԼԱԴԱՅԻՑ եւ այլն:

Բայց այդ թատրոնը փակում են եւ ցանկանում են կցել այլ թատրոնի:

– Այո, Երաժշտական կոմեդիայի թատրոնը փակում են, բայց գիտական նպատակներով են դա անում: ԿԳՄՍ-ն փորձում է Երաժշտական կոմեդիայի թատրոնը խաչասերել Պարոնյանի թատրոնի հետ, որ տեսնի, թե ինչ հիբրիդ-մուտանտներ են ծնվելու այդ խաչասերումից: Բայց Երաժշտական թատրոնի աշխատողները թող շատ չսրտնեղեն: Ես էլ թատրոն չեմ ունեցել եւ չունեմ: ԽԱԹԱԲԱԼԱԴԱ  եւ ՄԵԱ-ԿՈՒԼՊԱ ստեղծողներն ու խաղացողներն էլ թատրոն չեն ունեցել: Մենք վարձել ենք եւ մինչեւ հիմա էլ դահլիճերը վարձում ենք ու խաղում: 300.000-ից մինչեւ 450.000 դրամ: Թող իրենք էլ վարձեն, էդ փողը տան ու խաղան: Եթե կարդարացնի` թող շարունակեն: Եթե ոչ, թող սի… սիրահոժար հեռանան:

Վերջերս լրատվությունից տեղեկացանք, որ Աննա Հակոբյանի եղբայրը` Հրաչյա Հակոբյանը, ասել է. "Հինգ թատրոնը հերիք է": Ի՞նչ վերաբերմունք ունեք:

– Ես կասեի` 5 թատրոնն էլ է շատ: Ինձ թվում է, որ բոլոր պետական թատրոնների աշխատողներին (իրենց Թատերական միության անդամների հետ) պետք է տանել ու լցնել Հանրապետական մարզադաշտը եւ ասել` "Վազեք, արա, աշխատեք, շարժվեք, փորներդ մի հաստացրեք: Մեկ ա, բեմի վրա խաղալ չգիտեք, ֆուտբոլ նույնպես չեք կարողանա խաղալ, ավելի լավ ա марш бросок արեք: Ով շուտ տեղ հասնի` նրան վաստակավոր կտանք: Այո: Կտանք "վաստակավոր", բայց չենք ասի, թե "վաստակավոր ինչ": Ով վերջինը տեղ հասնի` նրան կպառկեցնենք ասֆալտին, «на фиг»:

Нет описания.

Իսկ ինչո՞ւ սկզբում ասացիք, որ ոչ մեկին չեք պաշտպանելու:

– Ասեմ: Ես չեմ պաշտպանելու, բայց, իհարկե, ոչ այն բանի համար, որ երբ որ այս ապրիլին` ինչ-որ ղեկավարներ զանգահարեցին եւ Ռուսական թատրոնի տնօրենին վախեցնելով` իմ երկու ներկայացումները չեղարկեցին, եւ այն ժամանակ ոչ մի թատերական գործիչ, դերասան, կամ բեմադրիչ ձայն չհանեցին: Ոչ մեկը չխոսեց, գրառում չկատարեց: Բա խոսեիք, տղե՛րք: Ներկայացում արգելելը արտառոց դեպք չէ՞ր: Հայաստանի նորագույն պատմության մեջ նման բան եղե՞լ էր: Նման բան սովետի ժամանակ էլ չէր եղել: Իսկ հիմա, երբ հերթը հասավ իրենց` նոր միայն սկսեցին ծղրտալ. բա արվեստի տաճարները փակում են… եւ այլն եւ այլն:

Էլի եմ կրկնում. դրա համար չի, որ չեմ պաշտպանելու եւ չեմ արտահայտվելու: Ես հո վրեժ չե՞մ լուծում` իմ չխոսելով կամ չպաշտպանելով: Ինձ ոչ մեկի պաշտպանությունն անհրաժեշտ չէ: Ես իմ հանդիսատեսն ունեմ, բիզնես ունեմ ու կյանքում չեմ լացել:

Ես ոչ մեկին չեմ ուզում զորավիգ լինել, որովհետեւ սրանց 90 տոկոսը 2018-ի ապրիլին լցվել էր հրապարակ ու "դուխով"-"դուխով" էր անում: Ավելացնեմ, որ հիմա էլ էնպես ոչինչ… Այո, իրենք հիմա ամբողջ մեղքը միայն կգմսների վրա են բրթում, բայց կառավարությունը իրենց համար սիրելի է: Ըստ իրենց` նա տեղյակ չի, կապ չունի էս ամեն ինչի հետ: Էդ "կապ չունին" սրանց ամենավերջին հույսն է: "Ստալինը տեղյակ չէր, սաղ Բերիան էր, Բերիան չգիտեր, Միկոյանն էր, Միկոյանը լավ մարդ էր, սաղ Մոլոտովն էր մեղավոր": Էս ա սրանց ասածը: Մի քանի օրից կսկսեն նրանց էլ հայհոյել, բայց light, որ հանկարծ իրենց լրիվ չստորացնեն ու փող չտան:

Թատերական բազմաբնույթ գործիչներ պետությունից փող են ստանում եւ պետության ներկայացուցիչներին տասնամյակներով «прямой кишка» են մտնում, բայց դա հո հավե՞րժ չի: Մի գեղեցիկ օր բոլորի հացն էլ կտրելու են` լինի շարքային դերասան, կամ Թատերական գործիչների միության եսիմինչա-գլուխ:

Ի՞նչ ասեմ, թող գնան, փող ծախսեն, դահլիճներ վարձեն եւ իրենց գերտաղանդավոր ներկայացումները խաղան: Հանդիսատես կլինի` փող կունենան: Չի լինի` չասեմ, թե ինչ կունենան: Բա ո՞նց են ապրում եւ աշխատում մյուսները:

Իրենք այդպես էլ չհասկացան, որ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆ Է ՈՐՈՇՈՒՄ թատրոնի լինել կամ չլինելը:

Ով ունեցել է եւ ունի հանդիսատես` նա էլ արժանի թատրոն է: Ով չունի` չգիտեմ էլ ինչ ասեմ…

Նոր ֆիլմ եք պատրաստում, կմանրամասնե՞ք:

– Ասեմ, որ դա թատերական ֆիլմ է լինելու: Այսինքն` ֆիլմի ցուցադրման ընթացքում ես այն կանգնեցնելու եմ եւ ելույթներ ունենամ: Դա կլինի հոկտեմբերին` թատերաֆիլմ կամ ֆիլմաթատրոն: Սեպտեմբերին կխաղացվի լրիվ նորացված "Միստերիա -Հիստերիան", որն անվանվում է "Միստերիա-Հիստերիա 2021 XXL Plus": ՄԵնք առանձին կզրուցեք սրանց մասին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ալիևը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության՝ Զանգեզուրի միջանցքի դիմաց«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին. ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճըՀայաստանում կորոնավիրուսի 906 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 18 մարդ«Հրապարակ»․ Սերժ Թանկյանն ու Արթուր Մեսչյանը հրաժարվել են մասնակցել Անկախության օրվա համերգին«Իրավունք». Ռոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատել«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը՝ թիրախումՆիկոլ Փաշինյան, գնա թիկունքից խփող բոլորն նրանց հետեւից, ում մասին հայտարարում էիր պատերազմի օրերին«Հրապարակ». ՀՀԿ-ն նորից ռեսթարթ է սկսել«Իրավունք». Ո՞ւմ հետ է Կահիրե մեկնել Աշոտ ՓաշինյանըՍեպտեմբերի 24-ը պատմության մեջ Թշնամին նախօրոք ամեն ինչ գիտեր. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր՝ Արմեն Ասրյան.VideoՊատմության մեջ Կապիտուլյանտին ընտրած 30 տոկոսն ավելի մեծ դավաճան ա մնալու քան դավաճանների ոհմակը.Նարեկ Սամսոնյան⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡Հայաստանյան «անհասանելի աստղերը»«Կարճ՝ պատվաստման մասին». Արմեն ԱշոտյանԷրդողանը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպմանը «կարևոր որոշումներ» կընդունվեն«Պատմություն դասավանդելիս՝ ինչո՞ւ այդ մասին չէիք խոսում». նախկին ուսանողը՝ ՊապիկյանինՀոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օրենսդրական կարգավորումը. վարչապետը հանձնարարել է ապահովել դրա կիրարկումըԻրանի նախագահն Էրդողանին հրավիրել է ԹեհրանՊետությունը մեզ գումար տալի՞ս է, որ հիմա չպատվաստվելու համար պահանջում է. քաղաքացիները դժգոհ ենԱդրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ ԲայրամովՀորինված «գունագեղ» միջոցառումների վրա փողերը (խոսվում է 2մլն դոլարից ավելի) քամուն տալուց հետո, նիկոլենք իրենց սպասված արդյունքը չեն ստացել. Արտակ ԶաքարյանԿենդանիները նույնպես հումորի զգացում ունեն (լուսանկարներ)ԱՄՆ֊ն պատժամիջոցներ է սահմանում Մարգարիտա Սիմոնյանի և Վլադիմիր Սոլովյովի դեմForbes-ը հրապարակել է 2020 թվականի ամենաբարձր եկամուտ ունեցող մարդկանց ցանկըՌուս քաղաքագետը հայ ուսանողների հետ քննարկեց հայ-ռուսական հարաբերություններըCOVID-19 համաճարակը կավարտվի մեկ տարուց․ Ստեֆան ԲենսելՀայկոյի վիճակը կայուն էՈ՞ւմ հետ է մեկնել Կահիրե Աշոտ Փաշինյանը Նորանշանակ նախարարը «վհուկների որս» է սկսե՞լՈր տուժողը երկիր հայրենին չդառնա․ պրեմիերա Վանաձորի թատրոնումՓաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար հարուցվել է քրգործԱրմավիրի բերդում մի խումբ դատապարտյալների միջև ծեծկռտուք է եղել. նախապատրաստվում են նյութերԷկոնոմիկայի փոխնախարարը մեզ հրավիրել, ոչ լեգիտիմ առաջարկ ա արել. խաղողագործ (տեսանյութ)Պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն ,լինելու կոորդինատորը մթերող կազմակերպությունների եվ գյուղացիների միջեվՀայրս ինձ թմրանյութ էր առաջարկում և ծեծում. Նարեկ Մակարյանը՝ դաժան մանկության և հոգեկան խնդիրներ ունենալու մասինՊատրաստվեք նոր համաճարակի․ ԲայդենԿարմիր գծեր են հատվում, ինչը Իրանը թույլ չի տա որեւէ պարագայում. Նոր մանրամասներ հայ-իրանական սահմանային իրավիճակի մասինՀայկոյի առողջական վիճակում թեթև դրական դինամիկա կա«Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում արդեն 26 կովկասյան եղջերու կաՈրքան Տուգանք Կսահմանվի, Եթե Քաղաքացիները Խախտեն Հոկտեմբերի 1-Ից Ուժի Մեջ Մտնող ԿանոններըԱռողջապահության նախարարություն. կա որոշակի տարբերակված վերաբերմունք պատվաստանյութերի հանդեպԱյսօր ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի ծննդյան օրն էԺենյա Ավետիսյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնումԻրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ. ԻրանագետՀայաստանում կորոնավիրուսի 939 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 23 մարդԵրեւանում, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում 1 օրով կդադարեցվի սեպտեմբերի ջրամատակարարումըՍյունիքի մարզպետի որդին, ով հետախուզվում էր հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու համար, տեղափոխվել է Արմավիր ՔԿՀ. shamshyan.comԱՅՍՕՐ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐԻ ՕՐՆ Է ԱՐԴԵՆ ՄԻ ՔԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ. ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ