Սեպտեմբերի 26-ը պատմության մեջ Մի ձե՛ն հանեք, տնաշեն. Արման Աբովյան Լինելով գործատու՝ արգելում եմ աշխատակիցներիս ենթարկվել ոչ իրավաչափ իրավական ակտին․ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև Շոու-բիզնեսի չորս ամենամտերիմ ընկերուհիները Մարիամ Փաշինյանը Դիլիջանում է Նիկոլ Փաշինյանն ամենուր դավաճաններ է փնտրում ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը Ի՞նչ դրական ազդակներ է Երևանն ուղարկել Անկարային. հարցազրույց ԱԽ քարտուղարի հետ Կորոնավիրուսը Վրաստանում. սեպտեմբերի 25-ի տվյալները Տավուշի մի շարք համայնքներում ղեկավարների պաշտոնակատարներ են նշանակվել


Միլիարդավոր դրամների գնումներ՝ առանց մրցույթի․ Hetq.am

Տնտեսություն

2020թ․ 44-օրյա պատերազմն իր ահռելի բացասական ազդեցությունն ունեցավ Հայաստանի տրանսպորտային հաղորդակցությունների վրա, հատկապես անվտանգային առումով։ Սյունիքի մարզի ամբողջ արևելյան հատվածը դարձավ սահմանամերձ, իսկ նոր սահմանների մոտ գտնվող ճանապարհները՝ վտանգավոր երթևեկության համար։ Խոսքը, մասնավորապես, Գորիս-Կապան 21-կիլոմետրանոց ավտոճանապարհի մասին է։ Այս մասին գրում է Hetq.am-ը:

Որոտանի (Կուբաթլու) և Կովսականի (Զանգելան)՝ Ադրբեջանի վերսհակողության տակ անցնելուց հետո Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ հայտնվեցին այդ գոտում։

Ուստի, Գորիսից Կապան տանող անվտանգ ճանապարհ ունենալը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ այն կապող օղակ է նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Իսկ այլընտրանքային ճանապարհը Տաթև-Աղվանի-Կապանն է, որը երկար տարիներ գտնվել է անմխիթար վիճակում:

2021թ․ հուլիսի 16-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը 

տեղեկացրեց, որ հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ռազմավարական նշանակության 43 կմ երկարությամբ ճանապարհը: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է երեք ընկերություն՝ «Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Ոսմար» ՍՊԸ և «Քարավան» ՍՊԸ, որոնցից երկուսն ընտրվել են առանց մրցույթի։

 

623 միլիոն դրամ գործարար Ղուկաս Գրիգորյանի ընկերությանը

«Բիլդեր Քոնսթրաքշնը» իրականացնում է ճանապարհի առաջին 12,5 կմ երկարությամբ հատվածի (Տաթևից դեպի Աղվանի) ասֆալտապատումը։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2021թ․ թվականի մայիսի 21-ին ընկերության և ՏԿԵ նախարարության միջև կնքված գնման պայմանագրով, «Բիլդեր Քոնսթրաքշն» ընկերությանը պետական բյուջեից փոխանցվելու է 622 մլն 886 հազար դրամ։ Ընկերությունն ընտրվել է բաց մրցույթի միջոցով։

«Բիլդեր Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն ունի 23 տարվա պատմություն։ Այն 1998 թվականին հիմնադրել են Ռաֆիկ Շիրինյանն ու Ռուբեն Տեր-Սահակյանը, սակայն 2001 թվականից ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը գործարար Ղուկաս Գրիգորյանն է։ Ընկերությունը մինչև 2021 թվականի փետրվարի 11-ը կոչվել է «Վահագն և Սամվել» ՍՊԸ, այնուհետև անվանափոխվել «Բիլդեր Քոնսթրաքշնի»։ 

«Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն կառուցել է նաև Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի ճանապարհը, ինչի համար Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Ղուկաս Գրիգորյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։ «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն կատարել է նաև Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարահատվածի շինարարական աշխատանքները։

Ղուկաս Գրիգորյանին է պատկանում Երևանի Փավստոս Բուզանդի փողոցում 2019 թվականին բացված «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցը, որի բացման արարողությանը Ղուկաս Գրիգորյանի հետ մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քաղաքապետ Հայկ Մարությանն ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։ 

Ղուկաս Գրիգորյանին է պատկանում նաև Երևանի Շահումյանի գերեզմանատան հարևանությամբ գործող 

Հաղթանակի բազալտի հանքավայրը շահագործող «Իքս-իգրեկ» ՍՊԸ-ն։

Առանց մրցույթի՝ 2,7 միլիարդ Գորիսի նախկին քաղաքապետի ընկերությանը

Տաթև-Աղվանի-/Մ-2/ ճանապարհի երկրորդ 17,5 կմ հատվածում շինարարական աշխատանքներ է կատարում «Ոսմար» ՍՊԸ-ն։ Ընկերության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև պայմանագիրը կնքվել է 2021թ․ հուլիսի 15-ին «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհին հիմնանորոգման աշխատանքներ կատարելու համար «Ոսմար» ՍՊԸ-ին հատկացվելու է 2 մլրդ 786 մլն դրամ։ Թեպետ այս գործարքում «Ոսմար» ՍՊԸ-ն «Արարատ Ճանշին» ՍՊԸ-ի հետ հանդես է գալիս որպես կոնսորցիում, սակայն այդ երկու ընկերությունների միջև կնքված համաձայնագրով՝ աշխատնքների 95 տոկոսը կատարելու է «Ոսմարը», իսկ 5 տոկոսը՝ «Արարատ Ճանշինը»։

Ըստ armeps.am-ի՝ «Ոսմար» ՍՊԸ-ն պետական գնումների գործընթացին մասնակցում է 2015 թվականից և այս 6 տարիների ընթացքում պետական տարբեր գերատեսչությունների հետ կնքել է ընդհանուր 23 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը հասնում է գրեթե 7 միլիարդ դրամի։

Այդ պայմանագրերից ամենախոշորը հենց վերջինն է՝ 2,7 միլիարդ դրամ, այն էլ՝ առանց մրցույթի։ 

«Ոսմար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին, և մինչև օրս ընկերության սեփականատերերի փոփոխություն չի եղել։ «Ոսմար» ՍՊԸ-ի 40 տոկոս բաժնեմասը պատկանում է Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին, 25 տոկոսը՝ նրա կնոջը՝ Անահիտ Մարտիրոսյանին, իսկ մնացած 35 տոկոսը՝ աներորդուն՝ Արթուր Մարտիրոսյանին։

Ընկերության տնօրենը Նելսոն Ոսկանյանի կրտսեր որդին է՝ Հարություն Ոսկանյանը, իսկ ավագ որդին՝ Ոսկան Ոսկանյանը, 

Գորիսի ավագանու անդամ է։ 

Նելսոն Ոսկանյանը Գորիսի համայնքապետի պաշտոնը զբաղեցրել է 14 տարի՝ 2000-2014 թվականներին։ 2014թ․ նոյեմբերի 24-ին Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածով։ Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության՝ Նելսոն Ոսկանյանը, հանդիսանալով Գորիսի քաղաքապետ, օգտագործելով պաշտոնից բխող հեղինակությունը և անհատույց հողատարածք ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ ինքն իրեն նվիրատվության պայմանագրով անհատույց օտարել է 900 քմ հողամասը՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական՝ 729 հազար դրամի վնաս:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Նելսոն Մկտրչյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը չորս տարի ժամկետով և 300 հազար դրամ տուգանքը։ Դատախազությունն առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է վերաքննիչ քրեական դատարանում, սակայն վերջինս օրինական ուժի մեջ է թողել առաջին ատյանի որոշումն ու մերժել վերաքննիչ բողոքը։

1,2 միլիարդ դրամ՝ կրկին առանց մրցույթի

Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհի մնացած 13 կիլոմետրում շինարարական աշխատանքներն իրականացնում է «Քարավան» ՍՊԸ-ն։ Կրկին առանց մրցույթի՝ «հրատապ մեկ անձ» ընթացակարգով ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու համար «Քարավան» ՍՊԸ-ի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև պայմանագիրը կնքվել է 2021թ․ հուլիսի 6-ին, արժեքը՝ 1 մլրդ 220 մլն դրամ։

Ի տարբերություն մյուս երկու ընկերություններին՝ «Քարավանը» ՀՀ-ում տենդերների մասնակցության մեծ փորձ չունի։ Բացի նշված պայմանագրից ընկերությունը միայն մեկ պայմանագիր ունի ՏԿԵ նախարարության հետ, որը կնքվել է 2020 թվականի մայիսին՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար։ Պայմանագրի արժեքը կազմել է 1 միլիարդ դրամ։

«Քարավան» ՍՊԸ-ն ակտիվ ճանապարհաշինական գործունեություն է ծավալել Արցախի Հանրապետությունում։ Ընկերությունը 

հիմնադրվել է 2002 թվականի հունվարի 16-ին։ Գրանցման և գործունեության հասցեն Արցախի Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղում է։ 

«Քարավան» ՍՊԸ-ի տնօրենն ու միակ սեփականատերը գործարար Հակոբ Հակոբյանն է։ Նա ծնունդով Վայոց Ձորի մարզից է, սակայն 1995 թվականից տեղափոխվել է Արցախ և գործարարությամբ է զբաղվում։ Մեր տեղեկություններով՝ նա սերտ կապեր ունի Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Հավելենք, որ 2021թ․ հուլիսի 2-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը e-draft.am-ում հանրային քննարկման է ներկայացրել կառավարության նախագիծ, որը վերաբերում է նաև մեկ անձից գնումներին։ Մասնավորապես, ըստ հրապարակված նախագծի՝ մեկ անձից իրականացված գնումների հաշվետվություններում գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագման հիմքը և ամբողջական պայմանագրի պատճենը ռիսկային տվյալներ են համարվում, ուստի կառավարությունը նախատեսում է այդ տվյալները հեռացնել e-gov.am կայքից: Այժմ նախագիծը գտնվում է լրամշակման փուլում։

Սեպտեմբերի 26-ը պատմության մեջՄի ձե՛ն հանեք, տնաշեն. Արման ԱբովյանԼինելով գործատու՝ արգելում եմ աշխատակիցներիս ենթարկվել ոչ իրավաչափ իրավական ակտին․ փաստաբան Ալեքսանդր ԿոչուբաևՇոու-բիզնեսի չորս ամենամտերիմ ընկերուհիներըՄարիամ Փաշինյանը Դիլիջանում է Նիկոլ Փաշինյանն ամենուր դավաճաններ է փնտրում ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանըԻ՞նչ դրական ազդակներ է Երևանն ուղարկել Անկարային. հարցազրույց ԱԽ քարտուղարի հետԿորոնավիրուսը Վրաստանում. սեպտեմբերի 25-ի տվյալներըՏավուշի մի շարք համայնքներում ղեկավարների պաշտոնակատարներ են նշանակվելՍտեփանակերտում կկայանա ջահերթ՝ նվիրված նահատակված հերոսների հիշատակինԱրմեն Չարչյանը կմնա կալանքի տակՀՀ տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում է անձրևՊատերազմի զոհերին նվիրված հուշաքարերի բացում տեղի ունեցավ զորամասերից մեկում (Լուսանկարներ)ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձ է ձերբակալվել. ԱԱԾ-ի բացահայտումըՌԴ-ում հինգերորդ օրն անընդմեջ կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցում է 800-ըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվելԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվելՖրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումըՏեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Արտակ Բեգլարյանի հետԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունել են պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումըԲայդենը հանդես է եկել Հնդկաստանը ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների կազմում ընդգրկելու օգտինՍտեփանակերտցին սովոր չէ հանձվելու․ Ստեփանակերտի քաղաքապետԱրցախի նախագահը Բերքաձոր համայնքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացմանըԱրմեն Չարչյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի ժամը 18։00-ինԶինվորը հերոսաբար կռվում էր առաջնագծում, մենք էլ պարտավոր էինք հերոսաբար կռվել վիրահատարանում. Պատերազմի արհավիրքը բժշկի աչքերովԱնցյալի «դեմքերն ու դեպքերը» կներխուժեն ձեր կյանք. Աստղահոգեբանի բացառիկ զգուշացումը ՀՀ-ում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն` ի հիշատակ պատերազմում զոհված հայորդիների«Ես խնդրում եմ՝ թույլ չտալ ուշացած արդարադատություն». Արմեն Չարչյանի փաստաբանը՝ դատարանինԱրշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ ՄուրադովինՊրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել․ ՈՒՂԻՂԿոսոբոկովը հեռանում է. ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենանՈւՂԻՂ. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ քննարկում են անցկացնումԱշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներից է. ՄԻՊԿանոնավոր զորքը թշնամու հետ ուղիղ բախման պարագայում պարտություն չի կրել. Պատերազմից մեկ տարի անց փակագծեր է բացում Արծրուն ՀովհաննիսյանըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1066 նոր դեպք. մահացել է 25 քաղաքացիՍոչիում մեկնարկեց Ռեստորանային սպորտի մրցաշարը12 ժամ ջուր չի լինելուՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել ենՕրվա խորհուրդ«Փաստ». Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն«Ժողովուրդ». Արցախի ԱԱԾ տնօրենը փորձում է փրկել իր և հորեղբոր որդու դեմքըՄենք պետք է կարողանանք նորից մեր մեջքը շտկել, սա մեզ համար ամենակարեւոր, ամենագերակա խնդիրն է«Փաստ». Որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համարՍեպտեմբերի 25-ը պատմության մեջՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, բարձր ամբիոնից ալիևը ցուցադրեց առավելագույն ագրեսիա. Գևորգ ԳևորգյանՆիկոլի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային աննկարագրելի թույլ էր. Արմեն ԱշոտյանՆվիրում եմ անմահ հերոսների հիշատակին. Ունանյանը կոտրված ձեռքով բրոնզե մեդալ է նվաճելՕլիգարխիկ երգիչները Նիկոլը նորից Ռեգինա Պրազյան ֆեյքի հույսին է մնացել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ