Էրդողանի կնոջ խոհարարական գրքի համար պետբյուջեից ծախսվել է ավելի քան 110.000 դոլար Հաստատվել է կորոնավիրուսի 925 նոր դեպք, մահացել է 12 բուժառու Սարսափազդու սպանություն Երեւանում. բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տղամարդու դի Երևանում․ 59-ամյա վարորդը 01-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ը Եղանակը կցրտի. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Սեպտեմբերի 26-ը պատմության մեջ Մի ձե՛ն հանեք, տնաշեն. Արման Աբովյան Լինելով գործատու՝ արգելում եմ աշխատակիցներիս ենթարկվել ոչ իրավաչափ իրավական ակտին․ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև Շոու-բիզնեսի չորս ամենամտերիմ ընկերուհիները


Քովիդը դեռ չի նահանջել. հաճելի ամռան տհաճ հետեւանքները...

Առողջապահական

 - Հարգելի բժիշկ, ամառային հանգստի ժամանակ մարդիկ չեն հետեւում ինտիմ հիգիենային: Ի՞նչ վնաս այն կարող է հասցնել սեռական առողջությանը՝ հատկապես համաճարակի պայմաններում. ՔՈՎԻԴԸ դեռ չի նահանջել

Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ

- Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային հանգստի ժամանակ: Ամեն ինչ սկսվում է պատահական ծանոթությունից եւ ավարտվում… պատահական սեռական հարաբերությամբ, ինչն էլ հղի է մի շարք բացասական հետեւանքներով, մասնավորապես սեռավարակներով: Հիմքում ընկած է սեռական առողջության հանդեպ թեթեւամիտ վերաբերմունքը: 

Մասնագիտական փորձը վկայում է, որ տարեցտարի ավելի շատ երիտասարդ մարդիկ են ենթարկվում սեռավարակներով ախտահարվելու վտանգին` պատահական սեռական հարաբերության հետեւանքով: Հանգստյան աչքի ընկնող վայրերում ձեւավորվում են, այսպես կոչված, ռիսկի խմբեր, որոնք բաղկացած են սեռավարակակիր մարմնավաճառներից (թե՛ կին, թե՛ տղամարդ), ովքեր գումար կորզելու նպատակով միտումնավոր ծանոթանում են հանգստացողների հետ եւ մտնում պատահական սեռական հարաբերության մեջ: 

Վտանգավոր են նաեւ դեպքերը, երբ զուգընկերը գայթակղվում է պատահական հանդիպումներով, այսպես ասած` վարում է անփույթ սեռական կյանք:

Պատկերը ավելի է բարդանում ամառային հանգստի ժամանակ, երբ հաճախակիանում են, այսպես կոչված, պատահական սեռական հարաբերությունները հանգստավայրերում, մասնավորապես լողափերին, ծովափերին կից գործող ժամանցի վայրերում եւ այլն: 

Ամառային հանգստի ժամանակ հաճախ տուժում է ինտիմ հիգիենան: Խոսքը հատկապես լողազգեստի մասին է, որն ամռան հանգստի ժամանակ շատերի մոտ փոխարինում է ներքնազգեստին, ինչը ողջունելի չէ: Լողազգեստը պետք է կրել միայն լողալու ժամանակ, այնուհետեւ փոխել, քանի որ շատ դեպքերում թաց լողազգեստը նպաստավոր պայման կարող է ստեղծել սնկային հիվանդությունների համար, հետագայում, չի բացառվում, սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների եւ այլն: Սեռական հարաբերությունները հանգստավայրերում հաճախ ծավալվում են ոչ միայն այնտեղ, որտեղ պետք ծավալվեն, այսինքն՝ նպաստավոր եւ հիգիենիկ պայմաններում. շատերի ֆանտազիաները, ամառային բուռն եղանակին եւ իրավիճակին համապատասխան, թելադրում են, որ հարաբերություններ կարելի է ունենալ օրինակ՝ ջրում: Իսկ դա ողջունելի չէ, քանի որ այդ մոտեցումը լուրջ խնդիրների կարող է բերել: Այս դեպքում, անօգուտ է անգամ պահպանակի օգտագործումը: Այն ջրում ուղղակի կարող է մեխանիկորեն դուրս սահել: Այսպիսով՝ հանգիստը պետք է լինի կոռեկտ ու ճիշտ կազմակերպված: Հանգստավայրերում չպետք է մոռանալ նաեւ սննդակարգի մասին: Ինքներդ եք տեսնում, թե հանգստի վայրերում որքան շատ են սննդի կետերը, եւ գաղտնիք չէ, որ այնտեղ հիգիենայի տարրական կանոնները շատ հաճախ ուղղակիորեն չեն պահպանվում: Արդյունքում կրկին վտանգի տակ է դրվում նաեւ սեռական առողջությունը: Անկազմակերպ հանգստից հետո անձը վերադառնում է ոչ թե թարմացած, այլ հոգնած, սեռական առողջությունը սպառած, խանգարված քնի ռեժիմով եւ, իհարկե, մարսողական  խնդիրներով:

Կարեւոր է նաեւ հաշվի առնել այն հանգամանքը, որ Քովիդը դեռ չի նահանջել, եւ պետք չէ անհոգության գիրկն ընկնել՝ մոռանալով կարեւոր կանոնները։

Հանգստի գնալիս հարկ է հիշել, որ հիվանդությունը կարող է ցանկացած վայրում «սպասել», ուստի չի կարելի անտեսել անվտանգության միջոցառումները:

Լողափում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը նվազագույնն է, բայց ավելի լավ է խուսափել  մարդկանց մեծ բազմությունից։

Ճանապարհորդին սպասող առաջին վտանգավոր գոտին ինքնաթիռի նեղ միջանցքն է, որում բորտուղեկցորդուհիները ստուգում են ուղեւորների տոմսերը: Այդ հատվածում օդափոխությունը թույլ է, եւ առկա է վարակվելու մեծ վտանգ: Մի մոռացեք պաշտպանիչ դիմակի մասին: Աթոռին նստելուց հետո կարելի է հանել դիմակը, բայց լավ օդափոխության դեպքում: Իսկ եթե ճանապարհորդում եք գնացքով, ապա չպետք է անտեսեք պաշտպանությունը: Դիմակը պետք է փոխվի ճանապարհորդության յուրաքանչյուր երկու-երեք ժամը մեկ:

Բացօթյա հանգստի ժամանակ անհրաժեշտ է ավելի քիչ օգտագործել ալկոհոլային հիմքով ձեռքերն ախտահանող միջոցներ եւ դրանք ավելի հաճախ լվանալ:

Պետք է նաեւ նկատի ունենալ, որ պատվաստումը պաշտպանվելու հիմնական միջոցն է:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Էրդողանի կնոջ խոհարարական գրքի համար պետբյուջեից ծախսվել է ավելի քան 110.000 դոլարՀաստատվել է կորոնավիրուսի 925 նոր դեպք, մահացել է 12 բուժառուՍարսափազդու սպանություն Երեւանում. բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տղամարդու դիԵրևանում․ 59-ամյա վարորդը 01-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 3-ըԵղանակը կցրտի. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումՍեպտեմբերի 26-ը պատմության մեջՄի ձե՛ն հանեք, տնաշեն. Արման ԱբովյանԼինելով գործատու՝ արգելում եմ աշխատակիցներիս ենթարկվել ոչ իրավաչափ իրավական ակտին․ փաստաբան Ալեքսանդր ԿոչուբաևՇոու-բիզնեսի չորս ամենամտերիմ ընկերուհիներըՄարիամ Փաշինյանը Դիլիջանում է Նիկոլ Փաշինյանն ամենուր դավաճաններ է փնտրում ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանըԻ՞նչ դրական ազդակներ է Երևանն ուղարկել Անկարային. հարցազրույց ԱԽ քարտուղարի հետԿորոնավիրուսը Վրաստանում. սեպտեմբերի 25-ի տվյալներըՏավուշի մի շարք համայնքներում ղեկավարների պաշտոնակատարներ են նշանակվելՍտեփանակերտում կկայանա ջահերթ՝ նվիրված նահատակված հերոսների հիշատակինԱրմեն Չարչյանը կմնա կալանքի տակՀՀ տարածքում առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով․ առանձին շրջաններում սպասվում է անձրևՊատերազմի զոհերին նվիրված հուշաքարերի բացում տեղի ունեցավ զորամասերից մեկում (Լուսանկարներ)ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձ է ձերբակալվել. ԱԱԾ-ի բացահայտումըՌԴ-ում հինգերորդ օրն անընդմեջ կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցում է 800-ըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվելԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվելՖրանսիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումըՏեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Արտակ Բեգլարյանի հետԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունել են պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումըԲայդենը հանդես է եկել Հնդկաստանը ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների կազմում ընդգրկելու օգտինՍտեփանակերտցին սովոր չէ հանձվելու․ Ստեփանակերտի քաղաքապետԱրցախի նախագահը Բերքաձոր համայնքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացմանըԱրմեն Չարչյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի ժամը 18։00-ինԶինվորը հերոսաբար կռվում էր առաջնագծում, մենք էլ պարտավոր էինք հերոսաբար կռվել վիրահատարանում. Պատերազմի արհավիրքը բժշկի աչքերովԱնցյալի «դեմքերն ու դեպքերը» կներխուժեն ձեր կյանք. Աստղահոգեբանի բացառիկ զգուշացումը ՀՀ-ում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն` ի հիշատակ պատերազմում զոհված հայորդիների«Ես խնդրում եմ՝ թույլ չտալ ուշացած արդարադատություն». Արմեն Չարչյանի փաստաբանը՝ դատարանինԱրշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ ՄուրադովինՊրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստ է հրավիրվել․ ՈՒՂԻՂԿոսոբոկովը հեռանում է. ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենանՈւՂԻՂ. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ քննարկում են անցկացնումԱշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներից է. ՄԻՊԿանոնավոր զորքը թշնամու հետ ուղիղ բախման պարագայում պարտություն չի կրել. Պատերազմից մեկ տարի անց փակագծեր է բացում Արծրուն ՀովհաննիսյանըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1066 նոր դեպք. մահացել է 25 քաղաքացիՍոչիում մեկնարկեց Ռեստորանային սպորտի մրցաշարը12 ժամ ջուր չի լինելուՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել ենՕրվա խորհուրդ«Փաստ». Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն«Ժողովուրդ». Արցախի ԱԱԾ տնօրենը փորձում է փրկել իր և հորեղբոր որդու դեմքըՄենք պետք է կարողանանք նորից մեր մեջքը շտկել, սա մեզ համար ամենակարեւոր, ամենագերակա խնդիրն է«Փաստ». Որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ