Դադարեցրե՛ք այս տեռորը իմ ժողովրդի նկատմամբ. բաց նամակ առողջապահության նախարարին Պետք է ապրենք այնպես, որ տղաները նայելով վերեւից` չզղջան. Հույսի արահետը 1 տարեկան է Ավրորայի աղոթքը (Պրեմիերա) Անկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում. Գեւորգ Պետրոսյան Հրավիրել են ոչ բոլոր զոհվածների հարազատներին Աշոտ Փաշինյանը մեկնել է Կահիրե Հայկական շոու բիզնեսի բիզնես լեդիները Աղաչում եմ` դուրս մի՛ եկեք իմ Անկախության դեմ. Ազգային հերոսի դստեր բացառիկ հարցազրույցը Մեռելասեր ու թաղումասեր Ալենը Գարիկ Սարգսյանի եղբայրը վարակվե՞լ է կորոնավիրուսով


ՊԱՐՏԱԴԻՐ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ՎԵՐԱԾԵԼ ԵՆ ԱՄԵՆԱՍՈՎՈՐԱԿԱՆ ԹԱԼԱՆԻ

Հասարակություն

Իրավունքը» դեռեւս նախորդ շաբաթ գրավոր հարցում էր ուղարկել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ հույս ունենալով ստանալ հետեւյալ հարցերի պատասխանը.

«Օդանավակայանում մինչ օրս քանի՞ դրական թեստով ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիներ են ի հայտ եկել: Եթե ՀՀ քաղաքացին օդանավակայանում իջնելուց հետո հայտարարում է, որ պատրաստվում է մեկուսանալ 14 օր, կարո՞ղ է տվյալ պարագայում հրաժարվել թեստ հանձնելուց: Եթե ոչ, ապա խնդրում ենք պարզաբանել` ինչո՞ւ: Ինչո՞ւ է ՀՀ քաղաքացին սեփական երկիր մուտք գործելուց հետո թեստավորվում` վճարելով հավելյալ 15 հազար ՀՀ դրամ»:

Եվ ահա օրենքով սահմանված ժամկետները խախտելով, նախարարության գլխավոր քարտուղար Վահե Հակոբյանը, այնուամենայնիվ, ուղարկել է պատասխանը: Բնականաբար, ոչ լիարժեք, ոչ ամբողջական պատասխաններ, բայց դա էլ բան է: Ինչեւէ, ըստ նախարարության ներկայացուցչի.

- Դրական դեպքերի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունն ամեն օր ամփոփվում եւ հրապարակվում է ԱՆ եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի կայքերում: Պահանջվող տեղեկատվության վերաբերյալ առանձին վիճակագրություն չի վարվում: Այո, քաղաքացին կարող է օդանավակայանում հրաժարվել ՊՇՌ թեստ հանձնելուց, որի դեպքում կիրառվում է մեկուսացում՝ 14 օրացուցային օրով: Մեկուսացման հրահանգը տրվում է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից: Մեկուսացման դեպքում անձը ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ եւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է մեկուսացման վայր: Նշված գործընթացը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի՝ «Կորոնավիրուսային հիվանդությամբ (covid-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» թիվ 1514-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի պահանջների համաձայն: Ձեր երրորդ հարցին պատասխանելով՝ կա հստակ ցուցում:

Ոստիկանությունից արձագանքելով, թե ինչու են մարդկանց ուղեկցում, որպեսզի անպայման թեստ հանձնեն, ասացին, որ կա նախարարության հրաման, իրավապահները պարզապես հետեւում են հրամանի պատշաճ կատարմանը: Այսպիսով, կարող ենք փաստել՝ Հայաստան մուտք գործելիս թեեւ կա թեստավորումից հրաժարվելու հստակ տարբերակ, սակայն դեռ չենք լսել այն կիրառելու հնարավորության մասին: Այսինքն, եթե որեւէ մեկը, առավել եւս, ՀՀ քաղաքացին մտնում է երկիր, պարտավոր են նրան տեղեկացնել այլընտրանքային հնարավորության մասին: Այսինքն, կա՛մ վճարում ես 15 հազար դրամ եւ թեստավորվում, կամ պետք է գնաս ինքնամեկուսացման: Ընդ որում, քանի որ «մեկուսացման վայր» պարզապես գոյություն չունի, քաղաքացուն պետք է ուղեկցեն տուն, որ այնտեղ ինքնամեկուսանա: Եթե այդ մասին, ինչպես որ պարտավոր են, տեղեկացնեն ժամանողներին, վստահեցնում ենք՝ մեծ մասը կհամաձայնի իր կացարանում ինքնամեկուսանալ: Բայց, կրկնում ենք, չենք լսել, որ որեւէ մեկին տեղեկացնեն,այլ փոխարենը պարտադրում են թեստ հանձնել, ավելի ճիշտ՝ 15 հազար վճարել: Իսկ մյուս կողմից, անգամ այստեղ որեւէ տրամաբանություն չկա: Բանն այն է, որ Հայաստանի ներսում պարտադիր թեստավորման պահանջ ի սկզբանե էլ չկար: Այսինքն, թեստ հանձնում են նրանք, ովքեր գոնե աննշան սինդրոմներ ունեն: Իսկ առհասարակ, մարդիկ անարգել շրջում են ամենուր, գործնականում չկա նաեւ դիմակների պահանջը: Ու երբ այսքանից հետո ժամանողներից են պահանջում թեստ  հանձնել, դա մեկ բան է նշանակում՝ փող կլպել: Մեկ այլ օրինակ. հիմա էլ որոշել են, որ բանակում իրենց հարազատին այցելելու համար  պարտադիր թեստ է պահանջվում: Իհարկե, կարելի է ասել՝ բանակ է, բա չզգուշանա՞ն: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ տեւական ժամանակ զորամասեր առանց որեւէ թեստի ու անգամ ջերմաստուգման բազում անձինք անարգել մուտք ունեն: Օրինակ, սպան կարող է օրական մի քանի անգամ ելումուտ անել զորամաս, եւ ոչինչ, ո՛չ թեստ են պահանջում եւ ո՛չ էլ՝ գոնե ջերմությունն են չափում: Այսինքն, կա զինվորներին վարակելու բոլոր հնարավորությունները, եւ երբ դրանից հետո հարազատներն են ցանկանում, օրինակ, զինվորի երդման արարողությանը մասնակցել, պարզվում է, որ թեստը պարտադիր է: Ու էլի եզրակացությունը մեկն է՝ փող քամելու միջոց: Կարճ ասած, մարդիկ առանց դիմակների հանգիստ մտնում են, օրինակ, ծանրաբեռնված սուպերմարկետներ, եւ ոչինչ, մտածող չկա: Բայց ահա, որտեղ հնարավոր է չթողնել (օդանավակայան, զորամաս եւ այլն), պարզվում է, որ թեստը պարտադիր է: Եվ կարո՞ղ է նախարարությունը հիմնավորել, որ դա մարդկանց ընդամենը թալանելու համար չեն անում: Եթե նախարարի պաշտոնակատարը պատրաստ է հիմնավորել եւ պատասխանել մեր մնացած հարցերին, սիրով նրան այդ առիթը կտանք: Բայց հազիվ թե ցանկանա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Դադարեցրե՛ք այս տեռորը իմ ժողովրդի նկատմամբ. բաց նամակ առողջապահության նախարարինՊետք է ապրենք այնպես, որ տղաները նայելով վերեւից` չզղջան. Հույսի արահետը 1 տարեկան է Ավրորայի աղոթքը (Պրեմիերա)ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱնկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում. Գեւորգ ՊետրոսյանՀրավիրել են ոչ բոլոր զոհվածների հարազատներինԲԱՄԲԱՍԱՆՔԱշոտ Փաշինյանը մեկնել է Կահիրե Հայկական շոու բիզնեսի բիզնես լեդիներըԱղաչում եմ` դուրս մի՛ եկեք իմ Անկախության դեմ. Ազգային հերոսի դստեր բացառիկ հարցազրույցըԶԱՐՄԱՆՔՄեռելասեր ու թաղումասեր Ալենը Գարիկ Սարգսյանի եղբայրը վարակվե՞լ է կորոնավիրուսով ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԱՌԱՋԱԴՐԵԼ ՊԱՐՈՆ ՂԱԶԻՆՅԱՆԻՆ. ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՌոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատելՔՊ-ական պատգամավորը փակագծեր բացեցՄԵԾ ԿՌԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՎԵՐԱՀՍԿԻՉ ՓԱԹԵԹԻ» ՀԱՄԱՐԱնկախության հանդեպ զգացմունքը կորցրած հասարակություն ունենք. ՄինասյանԼուրջ ֆինանսական միջոցներ են պետբյուջեից ծախսվել. ՍտամբուլյանՄԵԾ ԽԱՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸ` ԱՆԴՈ՞ՒՆԴ, ԹԵ՞ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԴմիտրի Պեսկովն անդրադարձել է ՄԱԿ-ում Էրդողանի հայտարարություններինԷրդողանը և Ղարիբաշվիլին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԹալիբները նամակ են հղել ՄԱԿ-ինԱրթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալԻնչու են անտեսել Կառավարության հրավերները և չեն մասնակցել սեպտեմբերի 21-ի միջոցառմանըԹուրք պաշտոնյան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն անվանել է «փտախտի աստիճանի հասած հարց»Մեր մեծ հաջողությունների չերեւացող մասում կանգնած է Ամալյաի հսկայածավալ աշխատանքը. ՀՀ-ում Ֆրանսիայի անվանի սրտային վիրաբույժ Լեւոն ԽաչատրյանըՈղջ իրականությունը պարտադիր պատվաստումների մասին. ահազանգում են մասնագետները«Ծանր օրեր են մեր ընտանիքի համար, Հայկոն առողջական խնդիր ունի կապված քովիդի հետ, Հայկոյի վիճակն այս պահին կայուն է». Անահիտ Սիմոնյանի գրառումը Հայկոյի մասինՂազախի շրջանում ականի պայթյունից կրկին ադրբեջանցի է զոհվելԱմարաս վանքի վրայից Արցախի դրոշը իջեցվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ. Մաճկալաշեն համայնքի ղեկավարԱրթուր Դանիելյանին բերման են ենթարկել Ալեն Դելոնին հայհոյելու համարՀԱՊԿ-ը Հայաստանում սեպտեմբերի 24-28-ը կանցկացնի «Որոտ-2021» վարժանքներԶելենսկու խորհրդականի դեմ մահափորձի վայրից տեսանյութ է հրապարակվելՌոնալդուն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն էՄեծամասամբ ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերը խոշորացման մեջ ներառել պետք չէ. ՀասանովՀրազենային վիրավորում գրեթե չենք տեսել` անդամահատումներն էին շատ, բեկորային տրավմաները. Պատերազմը Շտապօգնության բժիշկների աչքերովՊատվաստվելուց հետո ՀՀ-ում անձը մահացել է․ Ռոմելլա ԱբովյանԱզգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացիցԵթե քայլեր չձեռնարկենք՝ 7 օրվա ընթացքում կունենանք կորոնավիրուսի 5930 նոր դեպք. Ռոմելլա ԱբովյանԱրդարությունը շուտով վերականգնվելու է. Առուշ Առուշանյանը ՏԻՄ ընտրություններին առաջադրում է իր թեկնածությունըԾանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանի արձագանքը՝ Հայկոյի առողջական վիճակի վերաբերյալ«Ամենագլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են».Արմեն Սարգսյանց «Առնո Բաբաջանյանի հիշատակի ֆոնդի» գլխավոր պրոդյուսերՀայկոյի վիճակը ծանրացել է. Բժիշկներն ամեն ինչ անում են կյանքը փրկելու համար: Նոր մանրամասներԿահիրեի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներովՍեպտեմբերի 23-ին և 24-ին գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում և Երևան քաղաքումԱրցախում կորոնավիրուսի 5 դեպք է գրանցվելՀայաստանից ժամանած ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆՊուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ