Գեւորգյան հոգեւոր ճեմարանը նոր տեսուչ ունի Արցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակ Վերքը պիտի արնահոսի, որ թույնը դուրս գա. Գրիգ Գոշը, Wing 21-ը, Բորիսը, Իլոնան չեն նկարահանվի «Դեպի ճամբար 3»–ում․ Գրիգոր Դանիելյանը՝ համագործակցությունը դադարեցնելու պատճառների և նախագծի փոփոխությունների մասին 17–ամյա տիկտոկեր Վիլենան ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է․ աղջկա համարձակ լուսանկարները Հայտնիները` «Անուշ» ներկայացման բացօթյա բեմականացման պրեմիերային «Քայլելու եմ անկասկած»․ ավտովթարից հետո 3 վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել «Ուր էլ իմ ճամփորդությունն ինձ տանի, դրախտն այնտեղ է, որտեղ ես եմ»․ Ժաննա Բուտուլյանի հանգիստը Թունիսում և տպավորությունները Աննա Հակոբյանի զվարճանքները չեն ավարտվում Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքը Հաղարծնի վանքում և բացօթյա խնջույքը Դիլիջանում


Մեր հասարակությունը չի սիրում մտածել. Լիլի Էլբակյան

Մշակութային

"Իրավունքի" զրուցակիցը թատրոնի եւ կինոյի դերասանուհի Լիլի Էլբակյանն է:

– Լիլի՛, նկարահանվում եք նոր "Բեկորներ" հեռուստասերիալում: Նախկինում հատկապես թատրոնի դերասանները բավականին քննադատաբար էին վերաբերվում, երբ թատրոնի դերասանը խաղում էր սերիալում: Հիմա, կարծես, պատկերն այլ է: Թատրոնի դերասաններից շատերը հանդես են գալիս տարբեր հեռուստասերիալներում: Ինչո՞ւ: Կարիքից դրդվա՞ծ, թե՞ սերիալարտադրության որակը փոխվել է:

– Շատ դժվար է այդ հարցին միանշանակ պատասխանել, քանի որ ես ինքս էլ այդքան ոգեւորված չեմ, որ խաղում եմ սերիալում: Նայած թե դերասանն ինչ խնդիր է լուծում: Կյանքում կան տարբեր էտապներ: Սերիալ ասվածին ինքս էլ այնքան կողմ չեմ: Դերերն ընտրում եմ առանձնակի բծախնդրությամբ, մանրամասնորեն ուսումնասիրելով սերիալը, թեման, ասելիքը: Առաջին անգամ չէ, որ սերիալում եմ խաղում: "Բեկորներ" սերիալում նկարահանվում եմ ընդամենը շաբաթը մեկ անգամ: Կարելի է ասել, որ այդ սերիալում չեմ խաղում... խաղում եմ մայրիկիս երիտասարդությունը: Ինձ մոտ ամեն ինչ էտապային է: Պահեր են լինում, որ ես զգում եմ, որ պետք է տվյալ քայլը, գործողությունը կատարեմ, կամ` ոչ: Նշեմ նաեւ, որ եթե կինոաշխարհում նորություններ չեն լինում, դերասանին մնում է սերիալում խաղալու աշխատանքը: Էլ ով խաղա սերիալում, եթե ոչ դերասանը:

– Իսկ հետաքրքիր է, ինչպե՞ս եք ընտրում, թե որ դերը պետք է խաղաք:

– Նախ հարցնում եմ թեման: Ինձ համար շատ կարեւոր է, թե ես ինչ դեր եմ խաղում, ինչ բարոյական արժեքներ է քարոզում այն: Աշխատում եմ խաղալ հիմնականում 25 սերիայից բաղկացած բազմասերիանոց ֆիլմերում: Նախընտրում եմ կարճ սերիալներ, որտեղ դու հասկանում ես, թե որտեղ է սկիզբը, որտեղ վերջը, եւ վերջապես ինչ զարգացումներ է ունենալու սերիալը: Այսպիսի սերիալներն ավելի մոտ են կինոյին, այսկերպ դերասանը գիտի ինչպես կառուցել դերը:

– Նշում եք, որ բավականին բծախնդիր եք դերերն ընտրելու հարցում: Հետաքրքիր է, ինչպիսի՞ դերերում երբեք չեք խաղա:

– Սկզբունքորեն կասեմ, որ սերիալում երբե՛ք չեմ խաղա բացասական դեր: Սերիալում չար մարդու դեր խաղալն այլ ընկալում ունի: Օրինակ` թատրոնում ճիշտ հակառակն է, հաճույքով խաղում եմ բացասական դերեր եւ շատ սիրում եմ: Սերիալում իրավիճակն այլ է: Սերիալ նայում են ոչ միայն թատերասեր մարդիկ, այլեւ մարդիկ, որոնք արվեստից ընդհանրապես ոչինչ չեն հասկանում եւ անձը նույնացնում են սերիալային կերպարի հետ: Փողոցում շատ հաճախ դերասանին նույնացնում են սերիալի բացասական կերպարի հետ, եւ դու մինչեւ կբացատրես, որ դա ընդամենը դեր է, արդեն տեղի կունենան որոշակի տհաճ միջադեպեր: Նույնիսկ հիշում եմ, որ կոլեգաներիցս մեկին փորձել էին ծեծել իր կերտած դերի համար: Ֆինանսը եւս նպաստում է, որ դերասանը խաղա սերիալում, բայց նաեւ հասկանում ես՝ սերիալում ո՞վ խաղա, եթե ոչ դերասանը: "Չնչիկ" ֆիլմից հետո ես ավելի քան տասը տարի սպասել եմ մի այդպիսի ֆիլմի: Ճիշտ է, նկարահանվել եմ այլ գեղարվեստական ֆիլմերում, բայց "Չնչիկի" ստեղծագործական թիմը, գաղափարը լրիվ այլ էին:

– 90-ականներին լատինոամերիկյան սերիալներից կախվածություն ուներ մեր հասարակությունը, հիմա` հայկական սերիալներից: Ինչո՞ւ: Ինչո՞ւ է մեր հասարակությունն այդքան շատ սերիալներ դիտում:

– Ինձ համար սա շատ ցավոտ թեմա է: Ինքս երբեք սերիալներ չեմ սիրել եւ չեմ դիտել: Նույնիսկ այն սերիալը, որում հիմա խաղում եմ, չեմ դիտում: Երբ նույն միտքը տարբեր տեսանկյունից տեսնում ես, դառնում է պրիմիտիվ: Սա պայմանավորված է նրանով, որ մեր հասարակությունը շատ քիչ է կարդում եւ քիչ է աշխատում իր վրա: Մեր հասարակությունը չի սիրում մտածել: Չի գնում կինո, չի գնում թատրոն, իսկ սերիալը ժամանցի մատչելի միջոց է: Սերիալը ծխելու պես վատ սովորություն է: Դե իսկ մենք՝ դերասաններս, ապահովում ենք այդ ժամանցը: Կարծում եմ, շատ ավելի լավ է, երբ դերասանն է ներկայանում սերիալում:

– Համավարակով պայմանավորված՝ ավելի քան մեկ տարի թատրոնները չաշխատեցին: Հանդիսատես-թատրոն կապը չտուժե՞ց:

– Պատերազմը, քովիդը, քաղաքական բախումները նպաստեցին, որպեսզի թատրոնների վիճակն էլ ավելի վատանա: Մինչեւ քովիդը թատրոնները բավականին լավ վիճակում էին: Թատրոն էին գալիս ոչ թե խմբեր, այլ` անհատներ եւ, կարծես, թատրոն գնալու մշակույթը վերականգնվում էր: Հիմա հանդիսատեսի քանակը տեսնելով՝ պետք է փաստենք, որ թատրոնները կրկին վատ վիճակում են հայտնվել: Նվազել է հանդիսատեսի քանակը, սակայն "Դեկամերոն" ներկայացումը, որը, ի դեպ, բեմադրվում է "Սունդուկյան" թատրոնի բացօթյա տարածքում, բեմադրվել է նաեւ քովիդի ժամանակ եւ գրանցել է մեծ հաջողություններ: Ես ինքս խաղում եմ ներկայացման մեջ: Շուտով մեկնելու ենք Ռումինիա հյուրախաղերի, սեպտեմբերին հրավիրված ենք նաեւ Լեհաստան:

Հայկ Գեւորգյան 

Գեւորգյան հոգեւոր ճեմարանը նոր տեսուչ ունիԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱրցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակՎերքը պիտի արնահոսի, որ թույնը դուրս գա. Գրիգ Գոշը, Wing 21-ը, Բորիսը, Իլոնան չեն նկարահանվի «Դեպի ճամբար 3»–ում․ Գրիգոր Դանիելյանը՝ համագործակցությունը դադարեցնելու պատճառների և նախագծի փոփոխությունների մասին17–ամյա տիկտոկեր Վիլենան ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է․ աղջկա համարձակ լուսանկարներըՀայտնիները` «Անուշ» ներկայացման բացօթյա բեմականացման պրեմիերային«Քայլելու եմ անկասկած»․ ավտովթարից հետո 3 վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել«Ուր էլ իմ ճամփորդությունն ինձ տանի, դրախտն այնտեղ է, որտեղ ես եմ»․ Ժաննա Բուտուլյանի հանգիստը Թունիսում և տպավորություններըԱննա Հակոբյանի զվարճանքները չեն ավարտվում Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքը Հաղարծնի վանքում և բացօթյա խնջույքը ԴիլիջանումԻ՞նչ կա Նազենի Հովհաննիսյանի պայուսակում․ դերասանուու բացահայտումը հանգստի վայրից և զգացմունքային գրառումըՎիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» Բաբկեն Չոբանյանի մատուցմամբ և Գրքի չորրորդ փառատոնըՊարտական ենք Եռաբլուրում ննջող մեր տղաներին՝ Գեւորգ Խաչատրյանին, Մխիթար Գալեյանին, Դավիթ Խաչատրյանին, բոլոր-բոլոր տղաներինՀՀ որևէ իշխանություն չի կարող իրեն թույլ տալ վավերացնել Արցախի վերաբերյալ ապազգային փաստաթուղթ. ԱՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱԺ շենքում, անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանդից հետո, երբեք այսքան ոստիկան եւ անվտանգության աշխատակից չէր եղել. «Հրապարակ» Ucom-ի Level Up 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին, քան երևանաբնակները«Ժողովուրդ». Անիշխանությունը Հայաստանում շարունակվում էԱկտիվ օգտագործե՛ք Ձեր վարկային քարտը և ստացե՛ք նվեր ՎՏԲ-Հայաստան Բանկի 20 վճարային մատանիներից մեկը Ոճային Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը ԲարսելոնայիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԻԻՀՎերնիսաժի մոտ արձակված կրակոցներն ուղղված են եղել մոդել Սյուզան Սեդրակյանի սիրեցյալի դեմ. նոր մանրամասներԴաժան սպանություն Արմավիրում. հյուրին դաժանաբար սպանել է, ապա տեղափոխել կաթսայատուն ու այրել դիակը՝ վերացնելով հետքերըԱյս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը և ընտանիքով այցելեցինք Արցախ․ ՍիրուշոՈրտեղ ուղարկել եք, այնտեղ էլ գնացել ենք. Ակտիվ ռազմական գործողություններին չենք մասնակցել. ԱղազարյանՊԵԿ-ի աշխատակիցներին հրամայվել է անհապաղ պատվաստվել ՄԻՊ․ «Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ և փոխել օրենքը»Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 66-ամյա վարորդը КАМАЗ-ով բախվել է արգելապատնեշին, ապա տապալել գովազդային երկաթյա վահանակըՎահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար«Թեև ինձ փորձում էին համոզել, որ լուծումը կարող էր ձեռք բերվել սահմանների վերագծման եղանակով. դա անթույլատրելի էր». Գորբաչովն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերակառուցման տարիներինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 դեպք, մահվան 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 230 993 է, մահվան դեպքերինը՝ 5747Ինչո՞ւ ԱԺ փոխնախագահի պաշտոնում չեք առաջադրում կալանավորված պատգամավորներին.Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը«Լուպիտ» թայֆունը շարժվում է դեպի Արևելյան ՉինաստանԱՀԿ-ն հայտարարել է, որ մեկ շաբաթում աշխարհում ավելի քան 4 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսովՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ուսուցման ընդունելության տեղՉորս մարդ է զոհվել Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տան մոտ որոտած պայթյունից հետոՌուս խաղաղապահները հումանիտար-բժշկական օգնություն են տրամադրել Մարտակերտի շրջանի բնակիչներին. ՌԴ ՊՆՄարդու իրավունքների պաշտպանն ու Նախագահը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Ականային վտանգի իրազեկման դասընթացներ՝ երեխաների համարԻնչպես հաղթել բազմագլուխ վիշապինՈւկրաինացի զինվորականները փորձարկել են Bayraktar անօդաչուները`ՌԷՊ համակարգերի օգտագործմամբ ԱԹՍ-ների թռիչքներ միշտ էլ կան, հարցն այն է, թե դրան զուգահեռ ինչ գործողություններ են տեղի ունենում սահմանագծի ադրբեջանական հատվածում. ԱբրահամյանՊաշտոնազրկվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած հերթական գեներալը. Էդգար Ղազարյան «Պետք է Ռուսաստանից լինես, որ հաղթես». Ալեքսանյանը՝ ռուս լրագրողինԱզգային նոր ապշանք. ԱԺ 8-րդ՝ «մահապարտների» գումարումՏԵՍԱՆՅՈՒԹ. 73 հոգանոց վաշտին՝ Ջալալի հրամանով, մահի բերանն է ուղարկել Գոռ Իշխանյանը, ինքը իմ համար մեկ թշնամին է. Անմահ Հերոս Անանիա Արամյանի որդեկորույս հոր չսպիացող վերքը«Դու դավաճան ես: Դավաճան է նաև Գերագույն վիժվածքը». Արմեն Աշոտյանը` Արայիկ ՀարությունյանինՈրպեսզի պարզեք, թե մարդիկ ինչպես են վերաբերվում ձեզ, պատմեք նրանց ձեր ծրագրերի մասինՌՈՒՍԱՍՏԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ. ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ