Գեւորգյան հոգեւոր ճեմարանը նոր տեսուչ ունի Արցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակ Վերքը պիտի արնահոսի, որ թույնը դուրս գա. Գրիգ Գոշը, Wing 21-ը, Բորիսը, Իլոնան չեն նկարահանվի «Դեպի ճամբար 3»–ում․ Գրիգոր Դանիելյանը՝ համագործակցությունը դադարեցնելու պատճառների և նախագծի փոփոխությունների մասին 17–ամյա տիկտոկեր Վիլենան ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է․ աղջկա համարձակ լուսանկարները Հայտնիները` «Անուշ» ներկայացման բացօթյա բեմականացման պրեմիերային «Քայլելու եմ անկասկած»․ ավտովթարից հետո 3 վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել «Ուր էլ իմ ճամփորդությունն ինձ տանի, դրախտն այնտեղ է, որտեղ ես եմ»․ Ժաննա Բուտուլյանի հանգիստը Թունիսում և տպավորությունները Աննա Հակոբյանի զվարճանքները չեն ավարտվում Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքը Հաղարծնի վանքում և բացօթյա խնջույքը Դիլիջանում


ՆՈՐ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ՀԻՆ «ԲԼԵՖԻ» ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ

Միջազգային

Եվ այսպես, շարունակում է սրվել իրավիճակը Երասխի հատվածում: Նախօրեին լարվածությունը հասավ ականանետերի կիրառման աստիճանի, որից այն կողմ արդեն հրետանին է: Ի՞նչ է սա նշանակում: Հիմնականում շրջանառվում է երկու վարկած: Առաջին, այս լարվածությունը հուշում է Թուրքիայի հրահրմամբ նոր պատերազմի հավանականության մասին, որի օգտին, ի դեպ, արտահայտվեց նաեւ Նիկոլը, այն էլ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման շրջանակներում: Եվ երկրորդը, որ սա արդեն ավանդույթի վերածվող «բլեֆ» է՝ պատերազմի սպառնալիք ներկայացնելով, փորձում են ազատել Նիկոլի ձեռքերը, որպեսզի, ինչպես Պուտինն արտահայտվեց՝ «Շատ բարդ, սուր եւ զգայուն» հարցեր, «որոնք անհրաժեշտ են լուծել», ավարտին հասցնելու համար: Այսպիսով, ո՞ր տարբերակն է ավելի ռեալ, փորձենք հասկանալ:

 

ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իհարկե, միգուցե Թուրքիան կցանկանար նոր պատերազմ հրահրել: Ավելին, նման սցենարը կարող է ցանկալի լինել նաեւ Արեւմուտքի եւ, ինչ-որ տեսանկյունից դիտարկելով, նաեւ Ռուսաստանի համար: Նկատի ունենք այն իրավիճակը, որը ձեւավորվել է պատերազմի ավարտից է վեր: Այսպես, 44-օրյա պատերազմն ակնհայտորեն ոչ միայն պատերազմող եւ, առաջին հերթին, հաղթող կողմին, այլ նաեւ արտաքին հիմնական խաղացողներին չտվեց այն արդյունքը, որը կցանկանային ստանալ: Այսպես, Ադրբեջանը ցանկանում էր Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողություն, բայց, թեեւ գրավեց մոտ 75 տոկոսը, սակայն արդյունքում Արցախը դեռ տեղում է, այն էլ ռուսական բանակի վերահսկողության տակ: Թուրքիան, որ երազում էր Արցախն ամբողջությամբ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնվելու դեպքում այդ գոտում ունենալ ծանրակշիռ ռազմական ներկայություն եւ դրանով իսկ աստիճանաբար հասնել ՌԴ-ին հարավկովկասյան տարածաշրջանից դուրս մղելուն, չստացավ ուզածը, թեեւ կարողացավ մի փոքր բարելավել դիրքերը: Արեւմուտքը եւս ցանկանում էր ՆԱՏՕ-ական Թուրքիայի նման դիրքավորումը ՌԴ-ի հարավային դարպասներին, իր հերթին հայտնվեց Արցախում ռուսական զորքերի ի հայտ գալու փաստի առաջ:  Ռուսաստանը, ինչ խոսք, որ ամենաշատը ստացավ, հասավ նրան, որ իր զորքերը հայտնվեցին Արցախում, Սյունիքում եւ այլն: Սակայն ռազմական դիրքերի նման ամրացումը Մոսկվային գոնե ներկայիս վիճակով դեռ չի տվել այն աշխարհաքաղաքական անվիճելի դիրքը տարածաշրջանում, որին ցանկանում էր հասնել: Կարճ ասած, ստեղծվեց մի այնպիսի ստատուս քվո, որը ոչ մեկին մինչեւ վերջ չի բավարարում, եւ հետագա բախումները կանխատեսելի էին արդեն նոյեմբերի 10-ից սկսած: Բանն այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը Մոսկվայի համար նաեւ տրամպլին էր, որպեսզի արդեն քաղաքական քայլերով փորձի հասնել նախնական ծրագրերի իրականացմանը: Այսինքն, եթե կոմունիկացիոն համակարգը գործարկվեր նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի համաձայնագրերով նախատեսվածի պես՝ Մոսկվայի համար ապահովեր նաեւ այս ուղղությամբ վերահսկողության երկարաժամկետ լծակներ, ապա դա նաեւ կնշանակեր աշխարհաքաղաքական վերահսկողություն: Դա հասկանում են նաեւ Անկարայում եւ Արեւմուտքում, ու Ալիեւի միջոցով օրակարգ բերված «Զանգեզուրի միջանցքի» եւ «Շուշիի համաձայնագրի» սցենարով սկսեցին պայքարի նոր փուլը: Հայաստանի սահմաններ ադրբեջանական զորք մտցնելը, թերեւս, այդ ծրագրի դրվագներից մեկն է՝ պատերազմի սպառնալիքով ստիպել կամ օգնել Նիկոլին ¥նայած, թե նա իրականում որ թեւի վրա է խաղում¤՝ գնալ Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների՝ ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ¥Արցախով հանդերձ¤, կնքել խաղաղության համաձայնագիր, որի պարագայում Բաքուն կարող է օրակարգ բերել Արցախից ռուսական զորքերը հանելու հարցը: Սակայն ՌԴ-ն արագորեն ամրապնդեց Սյունիքում իր ռազմական կոնտինգենտը, եւ թուրք-ադրբեջանական տանդեմը զրկվեց արագ ճեղքումով Նախիջեւան դուրս գալու հնարավորությունից, քանի որ դա արդեն վերածվելու էր ռուսական զորքերի հետ ուղիղ բախման: Արդյունքում, «Զանգեզուրի միջանցքի» թեման մնաց երկրորդ պլանում՝ առաջնային դիրքերում թողնելով կոմունիկացիաների վերագործարկման մասին եռակողմ համաձայնագրերով սահմանված մեխանիզմները: Իսկ հայաստանյան ընտրությունները դարձան այս գործընթացի «պաուզայի կոճակը»: Եվ ահա,  Նիկոլի մոսկովյան այցը եկավ ցույց տալու, որ գործընթացը «պաուզայից հանված է»: Այսինքն, ինչպես Նիկոլը, այնպես էլ Ալիեւը եռակողմ համաձայնագրով ստանձնել են կոնկրետ պարտավորություններ անձամբ Պուտինի առաջ: Ընդ որում, նկատենք՝ միգուցե երկուսին էլ այդ պարտավորությունները ձեռնտու չեն, բայց քանի որ ստանձնել են, դա մեկ բան է նշանակում՝ այլ տարբերակ չունեին: Նաեւ դժվար չէ կռահել, որ այլ տարբերակ չունենալու գործոնն այս պահին էլ է առկա. սահմանային լարվածությունը, որը կարող էր ընդհանուր իրավիճակը փոխել, չփոխեց, ավելին, ամրապնդեց ռուսական դիրքերը: Այդ մասին է հուշում նաեւ Ալիեւի երեկվա մոսկովյան այցը. հենց դրա շեմին ռուսական աղբյուրները ընդգծեցին, որ օրակարգի հիմնական հարցը եռակողմ համաձայնագրերը կյանքի կոչելու թեման է:

 

ԱԼԻԵՎԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԿՍԿՍԻ՞

Հասանք Երասխի սրացումներին: Այն, որ դա հաջորդեց եւ նախորդեց Նիկոլի ու Ալիեւի մոսկովյան այցին, չի կարող պատահական լինել: Իհարկե, միանգամայն հնարավոր է, որ այս սրացումները հրահրվել են Թուրքիայի եւ Արեւմուտքի կողմից: Այսինքն, եթե բանը հասնի պատերազմի, ապա դա կդառնա այն իրավիճակային փոփոխությունը, որը Ալիեւին եւ միգուցե նաեւ Նիկոլին հնարավորություն կտա հետ կանգնել եռակողմ պայմանավորվածություններից՝ ձախողելով կոմունիկացիաների գործարկման ռուսական սցենարը եւ առաջին պլան բերելով «Զանգեզուրի միջանցքը»: Ընդ որում, այս սցենարի դեպքում պատերազմը պարտադիր պայման չէ. պարզապես Նիկոլը, եթե նա նման ընդգծված հակառուսական խաղի մեջ է, կարող է ցույց տալ, թե այլ տարբերակ չունի, պետք է ստորագրի թուրք-ազերիական տանդեմի ներկայացրած «հաշտության համաձայնագիրը»: Այն հաշվարկով, որ եթե պատերազմ չլինի, ապա ռուսները միջամտելու հնարավորություն կամ առիթ պարզապես չեն ունենա: Ընդ որում՝ խոսակցությունները, որ Նիկոլը պատրաստվում է ԱԳ եւ պաշտպանության նախարարներ նշանակել ընդգծված հակառուսական տարրերի, իրենց հերթին են ակնարկ նման վարկածի օգտին: Ավելին, երբ հենց Նիկոլն է խոսում պատերազմի գրեթե անխուսափելի լինելու մասին, սակայն հերթական անգամ ՀԱՊԿ պայմանագրի համապատասխան հոդվածի համաձայն՝ անհապաղ ռազմական օգնության խնդրանքով չի դիմում, դա նույնպես լուրջ մտահոգությունների տեղիք տալիս է: Չնայած, այս վարկածն իր թերությունն էլ ունի: Սահմանային կրակոցները դեռ այն փաստարկները չեն Նիկոլի համար, որ միայն դրանցից ելնելով՝ խոսի անելանելի դրության մասին եւ գնա մի այնպիսի փաստաթղթի ստորագրման, որը ոչ միայն Հայաստանը միանգամից կվերածի թուրքական պրոտեկտորատի, այլ նաեւ ՌԴ-ի եւ Իրանի համար կդառնա աշխարհաքաղաքական ծանրագույն պարտության հիմք: Իսկ եթե թուրք-ազերիական տանդեմը փորձի Նիկոլին ավելի ծանրակշիռ փաստարկներով ապահովելու համար հատել Հայաստանի սահմանը, ապա այս դեպքում ռուսները մեխանիկորեն կմիացնեն մեր երկիրը պաշտպանելուն միտված հայ-ռուսական հայտնի պայմանագիրը: Այսինքն, թուրք-ազերիական տանդեմը, ինչպես Սյունիքի դեպքում, այս անգամ էլ կկանգնեն ուղղակիորեն ռուսական բանակի հետ բախվելու հեռանկարի առաջ: Էրդողանը դրան կգնա՞: Միգուցե, եթե համոզված լինի, որ թիկունքին ՆԱՏՕ-ն եւ հատկապես՝ ԱՄՆ-ն անվերապահորեն կանգնած են՝ պատրաստ լինելով գնալ մինչեւ Երրորդ աշխարհամարտի:  Բայց Անկարայում երեւի պարզ գիտակցում են, որ եթե հանկարծ ամենաքիչ հավանականությունն ունեցող նման սցենարն իրականություն դառնա, ապա առաջին հերթին հենց Թուրքիան է դառնալու հիմնական թիրախը: Իսկ առանց նման համաշխարհային հետեւանքների, ինչպես Սիրիայի եւ այլ հատվածների փորձը ցույց է տալիս, Անկարան ամեն գնով խուսափում է ռուսների հետ ուղիղ բախումից:

 

ՀԻՆ ԽԱՂԸ՝ ՆՈՐՈՎԻ

Այսպիսով, Թուրքիայի կողմից պատերազմ հրահրելու վարկածին դժվար է շատ մեծ հավանականություն տալ: Ուստիեւ անցնենք երկրորդ վարկածին, որ նման սրացումները պարզապես Նիկոլին «շատ բարդ, սուր եւ զգայուն» հարցերի լուծման դրդելու կամ նախապատրաստելու միջոց են: Ի վերջո, չմոռանանք՝ Պուտինը Նիկոլին «ընտրողի տված անվերապահ աջակցությունն» էր համարում նման հարցերի լուծման գրավականը: Բայց մյուս կողմից էլ, ստացած փաստացի մոտ 25 տոկոսը, այն էլ՝ զգալի մասով մանիպուլյացիաների միջոցով, Նիկոլին ոչ մի երաշխիք էլ չեն տալիս, որ «շատ բարդ, սուր եւ զգայուն» փաստաթղթեր ստորագրելով, կրկին չի հայտնվի բունկերում: Միայն թե այդ ստորագրություններից հետո արտաքին ուժերն այլեւս նրան բունկերներից լույս աշխարհ հանելու շահագրգռվածություն չեն ունենա: Այսինքն, եթե նման տրտնջոցներ Պուտինի հետ հանդիպման ոչ բաց հատվածում Նիկոլը հնչեցներ, ապա նրան «քաջալերելու» համար Ալիեւը կարող էր գնալ նման «օժանդակ միջոցառումների»: Այսպիսով, այս երկու սցենարներից ո՞րն է ավելի իրատեսական: Թերեւս, այդ մասին շատ ավելի հստակ պատկերացում կտա Պուտինի եւ Ալիեւի հանդիպման արդյունքները, որոնք այսօր-վաղը ի հայտ կգան:

ՆՈՐ ԱԿԱՆ` ԷՐԴՈՂԱՆԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ

Այս ամենով հանդերձ՝ նկատենք, որ կան նաեւ այլ անուղղակի ազդակներ, որ այս փուլում Էրդողանը հազիվ թե ցանկանա գնա ռուսների հետ ուղղակի ռազմական բախման: Նախ արժե աչքի տակ ունենալ այս օրերին արձանագրված երկու ուշագրավ դրվագ: Խոսքը նախ՝ նախօրեին ՌԴ-ի կողմից հերթական հրթիռի ցուցադրական փորձարկումն էր: Այսպես, Սպիտակ ծովում «Ցիրկոն» հրթիռի փորձնական արձակումը  վերջիններից մեկն էր, եւ, ըստ ռուսական աղբյուրների, այն մոտ ժամանակներս կհանձնվի մարտական հերթապահության: Խոսքը՝ ձայնից 7-9 անգամ արագ թռչող ծովային տեղակայման հիպերձայնային եւ միջուկային լիցք կրելու ունակ հրթիռի մասին է: Այդպիսով, ՌԴ-ն արդեն ունենալով ցամաքային եւ օդային տեղակայման հիպերձայնային հրթիռներ, այս ուղղությամբ «փակում» է նաեւ ծովը, եւ այս փաստը Թուրքիան ¥եւ ոչ միայն¤ չի կարող իր հաշվարկներից հանել: Երկրորդը՝ C-500 համակարգերի նույնպես ցուցադրական փորձարկումն էր, եւ մինչեւ իսկ հիպերձայնային բալիստիկ հրթիռներ ¥որն ԱՄՆ-ն ներկայումս չունի¤ խոցելու ունակ այս համակարգերի ցուցադրությունը արդեն ոչ թե Թուրքիայի, այլ ԱՄՆ-ի համար էր լուրջ ազդակ: Այս իրավիճակում Վաշինգտոնն Անկարային կարտոնի՞ գնալ Համաշխարհային պատերազմի: Հազիվ, հաշվի առնելով, որ այս փորձարկումների հետ մեկտեղ ամերիկյան աղբյուրները շտապեցին հաղորդել, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը հուլիսի 28-ին խորհրդակցություններ կանցկացնեն ռազմավարական կայունության վերաբերյալ՝ Պուտին-Բայդեն պայմանավորվածությունների շրջանակներում: Ու մյուս կողմից՝ Անկարան կարծես թե այլ բարդությունների առաջ եւս կանգնում է: Այսպես, Էրդողանը համառորեն շարունակում է առաջ տանել այն թեզը, որ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորախմբի վերջնական դուրս գալուց հետո թուրքական ուժերը պատրաստվում են մնալ եւ վերահսկողության տակ պահել Քաբուլի օդանավակայանը: Բայց, թերեւս հաշվի առնելով Թալիբանի նախազգուշացումը, որ այդ դեպքում թուրքական բանակը կհամարեն օկուպացիոն եւ կգրոհեն, Էրդողանը մի փոքր փոխել է տոնայնությունը: Այսինքն կմնան, բայց եթե ԱՄՆ-ն մի շարք խնդիրներ  լուծի: Այն դեպքում, երբ մինչ այս Անկարան խնդրում էր ԱՄՆ-ից՝ տալ «դաբրո», որ թուրքերը մնում են, որպես ՆԱՏՕ-ի ստրուկտուրա, եւ մնացածն իրենց գործն է: Ճիշտ է, միաժամանակ Էրդողանը հայտարարեց, թե պատրաստ է բանակցել թալիբների հետ, բայց կարծես  նրա համար բոլորովին այլ անակնկալ է նախապատրաստվում: Այսպես, իրանագետ Վարդան Ոսկանյանը տեղեկացնում է, որ Թուրքիայում խիստ անհանգստացած են Աֆղանստանից փախստականների ահագնացող հոսքով: Բանն այն է, որ այդպիսով՝ «Իրանը Թուրքիայի հանդեպ վարում է նույն այն քաղաքականությունը, որով Էրդողանը տարիներ շարունակ շանտաժի էր ենթարկում Եվրամիությանը՝ կապված իր տարածքով սիրիացի փախստականների հոսքի հետ»: Այսինքն, աֆղանների մեծացող հոսքերն անարգել անցնելով Իրանով, հանգրվանում են Թուրքիայում: Ընդ որում, Անկարայում, ըստ Ոսկանյանի, ունեն այն մտավախությունը, որ աֆղանցիների հոսքերի հետ միաժամանակ Թուրքիայում կտեղակայվեն նաեւ թալիբները: Այսինքն, ըստ իրանագետի. «Սա այն դեպքերից է, երբ հայտնի առածի համաձայն՝ փոս փորողն ինքն է ընկնում սեփական փոսը, իսկ կոնկրետ այս պարագայում այդ «փոսում» կարող է պայթել նաեւ ռումբ՝ հաշվի առնելով թալիբների եւ էրդողանական վարչախմբի միջեւ լարված հարաբերությունները, որոնք կապված են թուրքական զինուժի՝ Քաբուլի օդանավակայանում մնալու հետ»:

Կարճ ասած, սա կդառնա Աֆղանստանում Թուրքիայի մնալու պատասխան հարվածը, եւ էլ ավելի ուշագրավ է, որ այդ հարվածը ենթադրում է նաեւ Թալիբանի եւ Իրանի սերտ, բայց անտեսանելի համագործակցություն: Այսինքն, եթե Թուրքիայի վերջին գործողությունները, մասնավորապես՝ Հարավային Կովկասում, ուղղված է Իրանից դեպի Եվրոպա կոմունիկացիոն ծրագրերի դեմն առնելու եւ միջանկյալ օղակի վերածվելուն, ապա Իրանը պարզ ցույց է տալիս, որ ինքն էլ միջոցներ ունի՝ Թուրքիան ներսից պայթեցնելու համար: Հաշվի առնելով նաեւ, որ ԱՄՆ-ն պատրաստվում է էապես կրճատել իր ռազմական ներկայությունը Սիրիա-Իրաքում, որի դեպքում, ըստ հեղինակավոր փորձագետների, նոր սրացումների կհասնի քրդերի հետ Անկարայի հարաբերությունները: Եվ եթե քրդերին գումարվեն նաեւ թալիբները, ապա թե դա ինչ ներքին ցնցումներ է խոստանում Թուրքիային, կարելի է կռահել: Այս իրավիճակում Անկարան կգնա՞ ռուսների հետ բախումների, երբ նման հավանական լարումների դեպքում Մոսկվան կարող է գործնականում դառնալ միակ ուժը, որն ի զորու կլինի իրավիճակը կայունացնել: Վերջապես, Ալիեւը եւս հազիվ թե այս զարգացումներն աչքաթող անի՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Գեւորգյան հոգեւոր ճեմարանը նոր տեսուչ ունիԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱրցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակՎերքը պիտի արնահոսի, որ թույնը դուրս գա. Գրիգ Գոշը, Wing 21-ը, Բորիսը, Իլոնան չեն նկարահանվի «Դեպի ճամբար 3»–ում․ Գրիգոր Դանիելյանը՝ համագործակցությունը դադարեցնելու պատճառների և նախագծի փոփոխությունների մասին17–ամյա տիկտոկեր Վիլենան ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է․ աղջկա համարձակ լուսանկարներըՀայտնիները` «Անուշ» ներկայացման բացօթյա բեմականացման պրեմիերային«Քայլելու եմ անկասկած»․ ավտովթարից հետո 3 վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել«Ուր էլ իմ ճամփորդությունն ինձ տանի, դրախտն այնտեղ է, որտեղ ես եմ»․ Ժաննա Բուտուլյանի հանգիստը Թունիսում և տպավորություններըԱննա Հակոբյանի զվարճանքները չեն ավարտվում Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքը Հաղարծնի վանքում և բացօթյա խնջույքը ԴիլիջանումԻ՞նչ կա Նազենի Հովհաննիսյանի պայուսակում․ դերասանուու բացահայտումը հանգստի վայրից և զգացմունքային գրառումըՎիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» Բաբկեն Չոբանյանի մատուցմամբ և Գրքի չորրորդ փառատոնըՊարտական ենք Եռաբլուրում ննջող մեր տղաներին՝ Գեւորգ Խաչատրյանին, Մխիթար Գալեյանին, Դավիթ Խաչատրյանին, բոլոր-բոլոր տղաներինՀՀ որևէ իշխանություն չի կարող իրեն թույլ տալ վավերացնել Արցախի վերաբերյալ ապազգային փաստաթուղթ. ԱՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱԺ շենքում, անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանդից հետո, երբեք այսքան ոստիկան եւ անվտանգության աշխատակից չէր եղել. «Հրապարակ» Ucom-ի Level Up 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին, քան երևանաբնակները«Ժողովուրդ». Անիշխանությունը Հայաստանում շարունակվում էԱկտիվ օգտագործե՛ք Ձեր վարկային քարտը և ստացե՛ք նվեր ՎՏԲ-Հայաստան Բանկի 20 վճարային մատանիներից մեկը Ոճային Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը ԲարսելոնայիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԻԻՀՎերնիսաժի մոտ արձակված կրակոցներն ուղղված են եղել մոդել Սյուզան Սեդրակյանի սիրեցյալի դեմ. նոր մանրամասներԴաժան սպանություն Արմավիրում. հյուրին դաժանաբար սպանել է, ապա տեղափոխել կաթսայատուն ու այրել դիակը՝ վերացնելով հետքերըԱյս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը և ընտանիքով այցելեցինք Արցախ․ ՍիրուշոՈրտեղ ուղարկել եք, այնտեղ էլ գնացել ենք. Ակտիվ ռազմական գործողություններին չենք մասնակցել. ԱղազարյանՊԵԿ-ի աշխատակիցներին հրամայվել է անհապաղ պատվաստվել ՄԻՊ․ «Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ և փոխել օրենքը»Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 66-ամյա վարորդը КАМАЗ-ով բախվել է արգելապատնեշին, ապա տապալել գովազդային երկաթյա վահանակըՎահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար«Թեև ինձ փորձում էին համոզել, որ լուծումը կարող էր ձեռք բերվել սահմանների վերագծման եղանակով. դա անթույլատրելի էր». Գորբաչովն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերակառուցման տարիներինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 դեպք, մահվան 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 230 993 է, մահվան դեպքերինը՝ 5747Ինչո՞ւ ԱԺ փոխնախագահի պաշտոնում չեք առաջադրում կալանավորված պատգամավորներին.Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը«Լուպիտ» թայֆունը շարժվում է դեպի Արևելյան ՉինաստանԱՀԿ-ն հայտարարել է, որ մեկ շաբաթում աշխարհում ավելի քան 4 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսովՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ուսուցման ընդունելության տեղՉորս մարդ է զոհվել Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տան մոտ որոտած պայթյունից հետոՌուս խաղաղապահները հումանիտար-բժշկական օգնություն են տրամադրել Մարտակերտի շրջանի բնակիչներին. ՌԴ ՊՆՄարդու իրավունքների պաշտպանն ու Նախագահը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Ականային վտանգի իրազեկման դասընթացներ՝ երեխաների համարԻնչպես հաղթել բազմագլուխ վիշապինՈւկրաինացի զինվորականները փորձարկել են Bayraktar անօդաչուները`ՌԷՊ համակարգերի օգտագործմամբ ԱԹՍ-ների թռիչքներ միշտ էլ կան, հարցն այն է, թե դրան զուգահեռ ինչ գործողություններ են տեղի ունենում սահմանագծի ադրբեջանական հատվածում. ԱբրահամյանՊաշտոնազրկվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած հերթական գեներալը. Էդգար Ղազարյան «Պետք է Ռուսաստանից լինես, որ հաղթես». Ալեքսանյանը՝ ռուս լրագրողինԱզգային նոր ապշանք. ԱԺ 8-րդ՝ «մահապարտների» գումարումՏԵՍԱՆՅՈՒԹ. 73 հոգանոց վաշտին՝ Ջալալի հրամանով, մահի բերանն է ուղարկել Գոռ Իշխանյանը, ինքը իմ համար մեկ թշնամին է. Անմահ Հերոս Անանիա Արամյանի որդեկորույս հոր չսպիացող վերքը«Դու դավաճան ես: Դավաճան է նաև Գերագույն վիժվածքը». Արմեն Աշոտյանը` Արայիկ ՀարությունյանինՈրպեսզի պարզեք, թե մարդիկ ինչպես են վերաբերվում ձեզ, պատմեք նրանց ձեր ծրագրերի մասինՌՈՒՍԱՍՏԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ. ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ