Ի՞նչ է խոստացել Մոսկվայում Նիկոլը, որ նույնիսկ այդ ինֆորմացիան չի կարողանում գլխիվայր շուռ տալ. Մկրտչյան Մարիամ Փաշինյանը զվարճանքներին է տրվում Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Պուտինի մատնանշած ԽՍՀՄ քարտեզների մասին Անի Պետրոսյանը երեկ եւ այսօր Աշոտ Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է Ինչո՞ւ է հրաժարական տվել Արագածոտնի մարզպետը Ինչպիսի տեսք ունեին հայտնիները մանուկ ժամանակ ԱՄՆ էի մեկնել կնոջս հետևից, 50 դոլարով «պարկետ էի խփում», հետո առաքում էի կատարում օդանավակայանում. Արա Մարտիրոսյանի կյանքի այս դրվագների մասին երբեք չեք իմացել.Starnews.am Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Անհողը կրկին ԱԺ ամբիոնից կեղծեց իրականությունը.Գագիկ Համբարյան Դու սպանեցիր էն տղերքին, ովքեր 2018-ին քեզ իշխանության բերեցին. Տիգրան Վարդանյան


Գործ ունենք ոչ միայն անփութության, այլ` մարդկային արժանիքների բացակայության հետ. Գալիկյան

Տեսանյութեր

Անցել է մեկ ամիս եւ 21 օր, երբ ողջ հանրությունը ցնցվեց համացանցում հրապարակված այն լուսանկարներից ու տեսանյութերից, որոնցում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքներն էին պոլիէթիլենային տոպրակներով` «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի նկուղի հատակին անխնամ թափված վիճակում: «Գալիկյան» փաստաբանական գրասենյակի տնօրեն ԳԱՐԻԿ ԳԱԼԻԿՅԱՆԸ հենց այդ ժամանակ հաղորդում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազին` հանգամանքները պարզելու, իրավական գնահատական տալու եւ մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Թե ինչ արդյունքներ կան այսքան ժամանակ անց, «Իրավունք TV»-ն ուշագրավ մանրամասներ պարզեց փաստաբանից:

«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ՄՈՌԱՑՎԵՑ ԱՅԴ ԱՄԵՆԸ ԵՎ ԱՆՑԱՎ»

– Դուք նշել էիք, որ հետեւողական ենք լինելու եւ պայքարելու եք, որպեսզի մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Ի՞նչ է հաջողվել մինչեւ այս պահը պարզել:

– Երբ համացանցում հայտնվեցին այդ նկարները, որ մեր տղաների դիերը, ըստ ինձ, անարգվել էին, հաղորդում ներկայացրի Գլխավոր դատախազություն, որից հետո պատասխան ստացա, որ նյութեր են նախապատրաստվում, եւ գործն ուղարկվել է դատախազության Կոտայքի մարզային վարչություն: Այնուհետեւ այնտեղից էլ համապատասխան գրություն ստացա, որտեղ նշված էր, որ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այսինքն` պաշտոնական լիազորությունների չարաշահում: Շատ ցավալի է, որ երբ նախընտրական շրջան էր, գրեթե բոլորը, առանց բացառության, խոսում էին այդ մասին, իսկ այսօր, չգիտես ինչու, տպավորություն է, որ մոռացվեց այդ ամենը եւ անցավ: Բայց, իհարկե, մեր կողմից չի մոռացվել, եւ ինչպես նշել էի` խոստանում եմ լինել հետեւողական եւ, այո՛, հետեւողական եմ: Այս պահի դրությամբ ընթանում է նախաքննություն: Ասեմ ավելին` կարելի է ասել, բավականին արդյունավետ է նախաքննությունն ընթանում: 

– Պարոն Գալիկյան, բայց փաստացի առ այսօր վերոնշյալ գործով մեղադրյալ չկա: Ինչպե՞ս սա կբացատրեք:

– Իհարկե, ինձ համար էլ անընդունելի է այն, որ դեռեւս նշված գործով մեղադրյալ չկա ներգրավված: Բայց նաեւ չեմ ուզում ասել, թե սա սխալ է, թերացում է կամ մեկ այլ բան: Միգուցե, իրավագիտակցության պակաս ունեցող քաղաքացիների համար սա տարօրինակ լինի, բայց յուրաքանչյուր անձի մեղադրանք առաջադրելու պարագայում պետք է գոնե որոշակի փաստեր լինեն, որպեսզի կարողանան անձին մեղադրանք առաջադրել, ինչի հետ կապված քննությունն ընթանում է: Վարույթն իրականացնող մարմնի` քննիչի հետ, մեր վերջին զրույցի ժամանակ պայմանավորվել ենք, որ մոտ օրերս` 3-4 օրվա ընթացքում, արդեն որոշակի ծնողներ եւ այն անձինք, ովքեր ականատես են եղել այդ ամենին, կգնան եւ որպես վկա ցուցմունք կտան, որից հետո, կարծում եմ, արդեն կլինի համապատասխան մեղադրանքների առաջադրումը: Իհարկե, եթե նման փաստ կլինի:

«ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ԴԻԵՐՆ ԻՐԱՐ ԳԼԽԻ ԼՑՆԵԼ ԵՎ ԴՆԵԼ ՀԱՏԱԿԻՆ»

– Որքանո՞վ էր իրավաչափ գործը հարուցել պաշտոնական լիազորությունների չարաշահման հատկանիշներով եւ ոչ թե դիերի անարգման:

– Ինձ համար նույնպես անընդունելի է 308 հոդվածի առաջին մասով քր.գործի հարուցումը, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով` քննության շրջանակներում եւս հոդվածներ կավելանան: Երբ հաղորդում էի ներկայացրել, հիմնականում նշել էի 265-րդ հոդվածի հատկանիշներով հարուցելու անհրաժեշտությունը, ինչն իրենից ներկայացնում է դիակն անարգել: Ի վերջո, բավականին տեսանյութեր կան, թե ինչ ձեւով են մեքենայից դիակներն իջեցնում: Գտնում եմ, որ սա իր մեջ պարունակում է հենց 265-րդ հոդվածը եւ նաեւ մի քանի այլ հոդվածների հետ կապված խնդիրներ կան: Բնականաբար, ընթացքում միջնորդությամբ հանդես կգամ, որ նաեւ քննարկեն այդ հոդվածների հետ կապված առնչությունը: Գուցեեւ անհրաժեշտություն չլինի միջնորդություն ներկայացնելու եւ վարույթն իրականացնող մարմինն իր նախաձեռնությամբ արդեն իսկ այդ գործողությունները կատարի:

– Տեղի ունեցածի վերաբերյալ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սահմանափակվեց ներողություն խնդրելով անարգված դիերի տերերից եւ ասելով, որ այն իր բացթողումն էր: Եվ ընդհանրապես` պաշտոնյաների կարծիքն այն էր, որ նորմալ է, երբ մասունքները պահվում են պոլիէթիլենային տոպրակների մեջ: Սա արդարացում ունի՞:

– Նախ եկեք չմոռանանք, թե ինչքան ժամանակվա մասունքներ էին, բայց ես չեմ փորձի կարծիք հայտնել դրա վերաբերյալ, որովհետեւ հարցը կոնկրետ մասնագիտական տիրույթում է գտնվում, ինչի մասնագետը չեմ, որպեսզի ասեմ, թե դիակների պահպանման կանոններով որքանով էր ընդունելի: Բայց եթե անգամ անհրաժեշտություն կար եւ պետք էր, որ պարկերի մեջ պահվեր, կարելի էր գոնե մի քիչ ավելի նորմալ պահպանություն իրականացնել: Չի՛ կարելի դիերն ուղղակի իրար գլխի լցնել պարկերի մեջ եւ դնել հատակին, ամբողջ խնդիրը սրանում է: Կոնկրետ ինձ համար, որպես իրավաբան, ոչ թե խնդիրն այն է, թե ինչու է պարկերի մեջ պահվել, այլ այն, որ պարկերի մեջ պահվելու պարագայում էլ պահպանման պայմաններ եւ կանոններ պետք է լինեին: Չեմ ընդունում այն հանգամանքը, որ նախարարն ասում է, թե սա իր անփութության հետեւանքն է: Միգուցե նա եւս թերացումներ ունի այս պարագայում, բայց մինչեւ նախարարին հասնելը` առաջնահերթ կարծում եմ, որ հենց դիահերձարանի աշխատակազմը եւ ղեկավարությունը պետք է հետեւողական լինեին պահպանման կանոններին, ոչ թե անձամբ նախարարը հետեւեր, թե ինչպես են պահում: Ամբողջ խնդիրն այն է, որ եթե յուրաքանչյուր սուբյեկտ իր տեղում լինի եւ իր աշխատանքը կատարի ըստ պատշաճի, հավատացած եղեք, ամեն ինչ ավելի հեշտ եւ հանգիստ կլինի:

«ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ, ՈՐ ՔՐԳՈՐԾԸ ՉԸՆԹԱՆԱ ՄԵԿ ԱՆՁԻ «ԺԵՐՏՎԱ» ՏԱԼՈՎ»

– Ամեն դեպքում, մեղավորության ի՞նչ շրջանակի հետ գործ ունենք` պահա՞կն է մեղավոր, դատաբժշկական կենտրոնի տնօրե՞նը, թե՞ պաշտպանության ու առողջապահության նախարարություններն ունեն իրենց մեղքի բաժինը:

– Կարծում եմ` քննությամբ կպարզվի եւ մեղադրանքի շատ լայն շրջանակ ենք ունենալու, որովհետեւ սա մեկ անձի կատարած գործողություն չէ, այլ պատասխանատու են դիակները տեղափոխողից մինչեւ դիակները պահողները: Սա լուրջ խնդիր է եւ մեղադրանքի ծավալը բավականին մեծ է լինելու: 

– Վերջին շրջանում ամենաաղմկոտ բացահայտումներից հետո` պարզապես, ինչ-որ ստորին օղակի աշխատակցի աշխատանքից ազատում են եւ փակում թեման: Այս դեպքում հնարավո՞ր է նման ելք:

– Սա շատ ցավալի է, բայց չեմ փորձի ելքը կանխատեսել: Համենայնդեպս, ինչքան հնարավորություն ունեմ` որպես իրավաբան, որպես գործով մասնակից եւ շահագրգիռ անձ, որը ներկայացնում է նաեւ ծնողներից որոշ անձանց շահերը, միանշանակ փորձելու եմ ամեն կերպ հետեւողական լինել, որպեսզի ընթացքը չգնա մի ինչ-որ թույլ օղակի կամ մեկ անձի «ժերտվա» տալով ու անցնելով: Սույն գործի շրջանակներում պետք է պատասխանատվության ենթարվի յուրաքանչյուր անձ, ով մի փոքր դերակատարում է ունեցել այս ամենի մեջ: Ի վերջո, մեր նահատակված զինվորների շնորհիվ է, որ այսօր մենք զրուցում ենք միմյանց հետ եւ պետք է իրենց փառք տալ, հուր-հավիտյան կոնկրետ ես պարտական եմ իրենց եւ գլուխ եմ խոնարհում նրանց հիշատակի եւ բոլորի ծնողների առջեւ: 

«ՏԱ ԱՍՏՎԱԾ, ԵՐԲԵՔ ԷԼ ՉՀԱՍԿԱՆԱՆՔ ԻՐԵՆՑ, ԱՆՔՆՆԵԼԻ Է ՑԱՎԸ...»

– Այսօր արդեն հայտնի՞ է, թե որքա՞ն ժամանակ են պահվել նկուղում դիերն ու մասունքները, եւ ո՞ւմ զավակներն էին պոլիէթիլենային պարկերի մեջ...

– Ներողությում եմ խնդրում, բայց թույլ տվեք այս պահին ձեր հարցին չպատասխանել, որովհետեւ դրա հասցեատերը ես չեմ: Անգամ եթե իմանամ էլ, այս պահին ճիշտ չեմ գտնում սա քննարկել:

– Այնուամենայնիվ, ինչո՞վ կբացատրեք այն, որ գրեթե երկու ամիս է անցել, եւ անգամ ծնողների ու հարազատների կողմից մեծ աղմուկ չկա:

– Չեմ կարող ասել, ուղղակի, տվյալ ծնողների ցավն այնքան մեծ է, որ մարդիկ ո՛չ տրամադրություն, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ սիրտ ունեն, պարզապես, ինչ-որ բան խոսելու, ու իրենց մեջ այդ ամենը եւս մեկ անգամ վերծանելու, վերլուծելու: Շատ դժվար է, բազմիցս զրույցներ ունեցել եմ տարբեր ծնողների հետ, ես կոնկրետ երբեք չեմ կարող իրենց հասկանալ եւ, տա Աստված, երբեք էլ չհասկանանք իրենց... Հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ: Իսկապես, անքննելի է իրենց ցավը:

– Դուք նաեւ գլխավոր դատախազին հաղորդում էիք ներկայացրել 2020-ի հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Մարտունի 2-ի շրջանում թշնամու հարվածից հետո անհետ կորած մեր զինվորների դեպքի առնչությամբ: Ի՞նչ բացահայտվեց այս գործով:

– Քրեական գործ կա հարուցված, որն ընթանում է Արցախի Հանրապետությունում: Նախաքննությունն ընթանում է, բայց այսօր որեւէ առաջընթաց գործի շրջանակներում չունենք: Հարցաքննվել են բազմաթիվ անձինք` գնդի հրամանատարից մինչեւ վերջին զինծառայող, բայց դեռեւս որեւէ արդյունք կոնկրետ զինվորների հետ կապված չունենք, ոչ էլ կա, որպես մեղադրյալ, ներգրավված անձ:

«ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ, ԱՅԼ` ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

– Միտում տեսնո՞ւմ եք` ուղղակիորեն ձգձգելու, քնեցնելու այս քրեական գործերը:

– Ինչ էլ ասեմ` սուբյեկտիվ կլինի, իսկ սա այնպիսի հարց է, որ վստահ եմ` մեր ողջ հանրությանն է ցավ պատճառում եւ հետաքրքրում: Ուստի` իմ ասած յուրաքանչյուր բառը կարող է հակառակ արձագանքն ունենալ: Իմ սուբյեկտիվ կարծիքը, որն ունեմ նշված գործի վերաբերյալ, չեմ փորձի բարձրաձայնել, որովհետեւ ճիշտ չի լինի լարվածություն մտցնել գործի շրջանակներում կամ հասարակության մեջ` պատճառաբանելով, թե` գիտեք, միտում կա, ձգձգում էին եւ այլն: Սա ճիշտ չեմ համարում, քննությունն ընթանում է, եւ երբ կլինի համապատասխան որոշում վարույթն իրականացնող մարմնի կողմից, այն ժամանակ միգուցե ավելի մանրամասն խոսենք, փաստական տվյալներին անդրադառնանք եւ հասկանանք, թե կայացրած որոշման մեջ ինչ վերլուծություն է կատարվել: Մենք դեռ չգիտենք` մեղադրանք կառաջադրվի, թե` ոչ, եւ ընդհանրապես ինչ ընթացք կունենա: Հետեւաբար, այս պահին որեւէ կերպ փորձել ճնշում գործադրել նախաքննության մարմնի վրա, սխալ է:

– Ըստ Ձեզ, այստեղ ե՞ւս գործ ունենք անփության հետ, որ մեր զինվորներին տեղափոխող մեքենային հարվածել է թշնամին ԱԹՍ-ով, իսկ դիակներն անգամ մեքենայից դուրս չեն բերվել: 

– Կոնկրետ այս դեպքով գործ ունենք ոչ միայն անփութության եւ անուշադրություն հետ, այլ նաեւ մարդկային արժանիքների բացակայության: Մեքենան պայթեցվել է թշնամու կողմից, եւ դրանից հետո` մոտ 5 օր այդ տարածքը գտնվել է մեր տիրապետության տակ: Պարզապես կարելի էր որեւէ մեկին ուղարկել տեղատեսություն իրականացնել այդտեղ եւ տեսնել` մեքենայի մեջ դի մնացե՞լ է, թե` ոչ: Գուցե մարդ կա, որ դեռ ո՞ղջ էր մնացել, բայց ինչպես հասկացա, ոչինչ չի արվել: Չեմ ուզում հիմք ընդունեք ասածս, որովհետեւ նախաքննություն է ընթանում, որն ավելի հստակ կպարզի այդ հանգամանքները:

– Իսկ Մարտունի 2-ի շրջանում անհետ կորած տղաներից որեւէ տեղեկություն մինչեւ այս պահը չկա՞:

– Որքան տեղյակ եմ` դիեր գտնվել են, բայց կան տվյալ դեպքով անձինք, ովքեր առ այսօր չկան: Իմ ունեցած տեղեկություններով` կոնկրետ այս դեպքով խոսքը 2-3 անձի մասին է, որոնցից տեղեկություն դեռեւս չկա: 

– Այսքանից հետո` ապագա կա՞, թե՞ ամեն ինչ կորսված է:

– Ես մի բան կարող եմ ասել` ցանկանում եմ համբերություն մեր ազգին: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ի՞նչ է խոստացել Մոսկվայում Նիկոլը, որ նույնիսկ այդ ինֆորմացիան չի կարողանում գլխիվայր շուռ տալ. ՄկրտչյանՄարիամ Փաշինյանը զվարճանքներին է տրվում Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Պուտինի մատնանշած ԽՍՀՄ քարտեզների մասինԿԱ՛Մ ԱՐՑԱԽԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ, ԿԱ՛Մ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱՌՀԱՍԱՐԱԿ, ՍԱ Է ԽՆԴԻՐԸԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱնի Պետրոսյանը երեկ եւ այսօր«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԱՐՏԱՔԻՆ ՎԵԿՏՈՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ Է»Աշոտ Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է Ինչո՞ւ է հրաժարական տվել Արագածոտնի մարզպետը«ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԵՐԿՈՒ ԵՐԿԻՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՈՎ, ԿԱՐԾԵՍ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԱԺ-ՈՒՄ ՉԿԱՆ»Ինչպիսի տեսք ունեին հայտնիները մանուկ ժամանակ«ԳԼԽԱՎՈՐ ՉԱՐՈՐԱԿ ՈՒՌՈՒՑՔՆ ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՑՆԵՆՔ»ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱՄՆ էի մեկնել կնոջս հետևից, 50 դոլարով «պարկետ էի խփում», հետո առաքում էի կատարում օդանավակայանում. Արա Մարտիրոսյանի կյանքի այս դրվագների մասին երբեք չեք իմացել.Starnews.am«ՍԻՐՈՒՆ ԱՂՋԿԱ» ՀԱՄԱՐ «ԱՍՆԱՎԱՆԻ ՉԷ±» ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸՀայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Անհողը կրկին ԱԺ ամբիոնից կեղծեց իրականությունը.Գագիկ ՀամբարյանԴու սպանեցիր էն տղերքին, ովքեր 2018-ին քեզ իշխանության բերեցին. Տիգրան ՎարդանյանԻ ՎԵՐՋՈ, Ե՞ՐԲ Է «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԸ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՓՈՂՈՑԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ ԱՅԼՈՑ ԳՐՊԱՆԸ ԳՑԵԼՈՒ ԱՐՀԵՍՏԸՍերժ Սարգսյանի բանակցային ժառանգությանը հստակ գնահատական է տվել Ալիևն, ով բողոքում էր, որ «փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը». Էդուարդ ՇարմազանովՓաշինյանը խոստովանեց` 2020-ի պատերազմի մասին տեղեկացել է երկու օր առաջ՝ ռադիոընկալումովԻլոն Մասկը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը. ForbesԷրդողանը հայտարարել է, որ Վարանդայից դեպի Ստամբուլ ճանապարհներ և երկաթուղիներ կկառուցվենԱդրբեջանական տնտեսագիտական համալսարանում հայոց լեզու կդասավանդվիՈրքա՞ն հաճախ են կորոնավիրուսի նոր մուտացիաներ հայտնվելուԿառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂԹուրքական ԱԹՍ֊ների մատակարարումն Ուկրաինային չի նպաստում Դոնբասում իրավիճակի կարգավորմանը. Պեսկով«Փողոցային պայքարը կարող է զարգանալ, երբ մարդիկ ունեն պայքարողի օրինակ»․ Մհեր ՄկրտչյանՆԱՏՕ-ն ի զորո՞ւ է Նիկոլին հետ քաշել ՄոսկվայիսՌազմիկ Պետրոսյանը կնշանակվի Արագածոտնի«Կինոստուդիա չունեցող ազգը պետություն չունի».Լիա ԱվետիսյանԿներես ինձ… Հասմիկ Ղարիբյանի եւ նրա ամուսնու սիրո պատմությունը եւ ողբերգությունը. ի՞նչ է կատարվում Ներսեսի կյանքում.Satrnews.amՃանաչեք ախտանշանները. ցիստիտԶարմանալի էր Լոսի Քիսոյին պատվի արժանացնելու հանգամանքը․ Արթուր ԽաչատրյանԴուբայից հետո Անահիտ Սիմոնյանը հերթական անգամ անդրադարձել է Հայկոյին… Ինչ լուսանկար է նա հրապարակել (տեսանյութ)Նոր սարքը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը թե՛ առարկաների մակերեսին, թե՛ մարդու բջիջների ներսումԽոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից, հայտարարվել է 1-ԲԻՍ կանչՀանրապետությունում օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 5-8 աստիճանովԲոլորս էլ ուզում ենք Արցախ գնալ, բայց տեղ չկա մնալու, ո՞ւր գնանք. տեղահանված արցախցիԴիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերաբացվի Սուրբ Զատիկին«Եկեք դուք բոլորով, ես մենակ հա′». վիճաբանություն ՔՊ–ականի ու «Հայաստանի» պատգամավորների միջևԵրբ է ՀՀ տեղափոխվելու Վանո Սիրադեղյանի աճյունը․ Որդին բացառիկ մանրամասներ է հայտնումՆերկայացվել են ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալները«Ապրում եմ միայն այսօրվա օրով».ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՀովհ. Թումանյանի տուն-թանգարան այցելուների հոսքը շատացել էՏեղահանվածներին ստիպողաբար հանում են հյուրանոցներից՝ թողնելով անտուն. ծանր կացության մեջ ենք. հադրութցիՄոռացված դրվագ հոկտեմբերի 27-ից. ո՞վ էր այն միակ լրագրողը, ում խռովարարները թույլ տվեցին մտնել շենք.Էլբակեան ԷդգարԴավաճանի պիտակին չէր արժանա Փաշինյանը, եթե անկեղծ լիներ իր ժողովդի հետԻր ծագումնաբանությամբ, գիտակցությամբ ու ապրելակերպով ադրբեջանամետ է․ Արցախի թեմի առաջնորդը փակագծեր է բացում, թե ով է իրականում Բաքվի թեմի նորանշանակ քարտուղար արքեմանդրիտը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ