Դադարեցրե՛ք այս տեռորը իմ ժողովրդի նկատմամբ. բաց նամակ առողջապահության նախարարին Պետք է ապրենք այնպես, որ տղաները նայելով վերեւից` չզղջան. Հույսի արահետը 1 տարեկան է Ավրորայի աղոթքը (Պրեմիերա) Անկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում. Գեւորգ Պետրոսյան Հրավիրել են ոչ բոլոր զոհվածների հարազատներին Աշոտ Փաշինյանը մեկնել է Կահիրե Հայկական շոու բիզնեսի բիզնես լեդիները Աղաչում եմ` դուրս մի՛ եկեք իմ Անկախության դեմ. Ազգային հերոսի դստեր բացառիկ հարցազրույցը Մեռելասեր ու թաղումասեր Ալենը Գարիկ Սարգսյանի եղբայրը վարակվե՞լ է կորոնավիրուսով


Այլեւս ոչ ոք չի հավատում պաթետիկ ճառերին եւ սրտաճմլիկ քարոզչությանը. Արամ Սաֆարյան

Ներքաղաքական

«Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպությունը եւ Եվրասիական փորձագիտական ակումբը կազմակերպել էին «ուղեղային գրոհ»՝ Հետընտրական Հայաստան. իրողություններ եւ ակնկալիք» թեմայով: Բացման խոսքով եւ զեկույցով հանդես եկավ «Ինտեգրացիա եւ զարգացում» հ/կ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ: Նա մասնավորապես ընդգծեց, որ Եվրասիական փորձագիտական ակումբի ավանդական համաժողովը տեղի է ունենում հատկանշական ժամանակաշրջանում:

«Հենց նոր ավարտվել են ութերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Այս համաժողովը մենք անց ենք կացնում «ուղեղային գրոհի» ձեւաչափով եւ դրել ենք մեր առջեւ մի քանի բարդ խնդիր:

Առաջին՝ մեր հասարակությունն ուզում է իմաստավորել սոցիալ-քաղաքական իրավիճակը, որը ձեւավորվել է  անցած ընտրությունների արդյունքում: Հայաստանի ողջ քաղաքական եւ հասարակական վերնախավը, մեր հասարակության ակտիվ մասը հարց է տալիս՝ ի՞նչ ուղղությամբ է ծավալվելու քաղաքական գործընթացը մեր երկրում: Ո՞ւր է տանելու Հայաստանը խորհրդարանական մեծամասնության իշխանությունը: Կարո՞ղ է արդյոք Հայաստանը հույս ունենալ, որ կհաղթեն քաղաքացիական համերաշխությունը, հասարակական միասնությունը եւ հանդուրժողականության մթնոլորտը: Թե՞ մեր երկիրը այսուհետեւ էլ շարունակելու է գլորվել թշնամանքի եւ պառակտման անդունդ, զբաղվել ինքնաոչնչացմամբ եւ դրական եռանդը անիմաստ մսխելով եւ դրանով դառնալով ավելի անզեն թշնամի-հարեւանների առջեւ: Ինչպե՞ս է զարգանալու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Արդյոք լինելո՞ւ է այն հայաստանյան արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Ի՞նչ է պատահելու ազգային տնտեսությանը, եթե վերագործարկվեն բոլոր տրանսպորտային մայրուղիները Հարավային Կովկասում: Կարո՞ղ են արդյոք ձեւավորվող ադապտացիոն գործընթացներն ապահովել մեր տնտեսական զարգացման կայունությունը ակտիվորեն ընթացող տարածաշրջանային եւ գլոբալ գործընթացների համապատկերում:

Երկրորդ՝ ակնհայտ է, որ ներքաղաքական դիսկուրսի կարեւորագույն հարցերից մեկը վերջին կես տարում հայ-ռուսական ռազմավարական դաշինքի համակողմանի զարգացման, խորացման եւ ամրապնդման հարցն է: Այս մասին շատ են խոսել տարբեր քաղաքական ուժեր նախընտրական շրջանում: Խորհրդարան անցած բոլոր երեք քաղաքական կուսակցությունները գերազանց պատկերացնում են այդ ռազմավարական դաշինքի եւ գործընկերային փոխգործակցության կարեւորությունը: Նախընտրական շրջանում անցկացրած մեր հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք բոլորն էլ պատրաստ են ջանքեր գործադրելու այս ոլորտում: Ինչպիսի՞ն կլինի արմատապես թարմացվող դաշինքը Ռուսաստանի հետ: Ի՞նչ ձեւեր է այն ընդունելու: Ի՞նչ պետք է անի Հայաստանի քաղաքական իշխանությունը երկրի ինքնիշխանությունն ապահովելու եեւ փխրուն անվտանգությունը ամրապնդելու համար:

Պետք է հասկանալ պարզ ճշմարտություն. մեր համաքաղաքացիների մեծ մասը հանդես է գալիս Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների օգտին: Նրանք կողմ են, որ ռուսական զինված ուժերը մասնակցեն մեր սահմանների անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ հայկական ինված ուժերի արդիականացման եւ վերազինման գործընթացին: Մեր ժողովրդի մեծ մասը շարունակում է վստահել Ռուսաստանին եւ խնդրում է նրա ղեկավարությանը հնարավոր համակողմանի օգնություն ցույց տալ մեր ռամագերիների վերադարձման հարցում: Մեր վերնախավերը պետք է հասկանան, որ չի լինելու հանգստություն եւ կայունություն մեր քաղաքական համակարգում, քանի դեռ մեր ռամագերի-զինվորները չեն վերադարձել տուն: Մենք շատ լավ հասականում ենք, որ միայն Ռուսաստանն է իվիճակի արժանապատվորեն իրականացնել միջնորդի առաքելությունը եւ օգնել մեզ այդ ազնիվ գործում: Մի քանի օր առաջ Հայաստան է ժամանել ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցչական պատվիրակությունը: Սա շատ լավ նորություն է եւ վկայում է, որ մեր երկրի իշխանությունները ցանկանում են սկսել զինված ուժերի մարտունակության վերականգնման գործընթացը, չսպասելով նոր կառավարության վերականգնմանը եւ VIII գումարման Ազգային ժողովի լիարժեք գործունեությանը:

Երրորդ՝ այս տարվա անցած ամիսները ցույց տվեցին, որ 2020թ. կորոնավիրուսի ավերիչ համավարակից հետո մենք դանդաղ եւ զգուշորեն փորձում ենք դուրս գալ զարգացման եւ տնտեսական աճի մայրուղի: Եվրասիական փորձագիտական ակումբը նպատակ է դրել հետազոտել ընթացող տնտեսական գործընթացները, տնտեսական զարգացման հնարավոր ուղղությունները, եվրասիական ինտեգրման գործընթացում մեր մասնակցության ներուժը մի նպատակով՝ խթանել հայկական տնտեսության զարգացումը: Ե՛վ այս օրերին, եւ՛ օգոստոսի վերջում, մեր փորձագետները կկիսվեն հայկական հասարակության մտածող մասի հետ մեր հետազոտությունների նյութերով, որոնք կպատմեն Հայաստանի տնտեսության իրական վիճակի, ինչպես նաեւ տեսանելի հեռանկարում տնտեսական կանխատեսումների մասին: Շատ կարեւոր է, որպեսզի երկրում ընթացող ակտիվ քաղաքական գործընթացները, գաղափարերի եւ դիրքորոշումների բախումը չվնասեն երկրի կայունությանը եւ տնտեսական վիճակին: Չի կարող այնպես լինել, որ քաղաքական կյանքը զարգանա իր օրենքներով մեկուսի, իսկ տնտեսական գործընթացները ծավալվեն առանձին: Մեր փոքր երկրում այս ամենը չափազանց փոխկապակցված է: Ահա թե ինչու մենք կոչ ենք անում Հայաստանի քաղաքական վերնախավին զսպվածության եւ իմաստության, որպեզսի տաշտակից դուրս չնետենք մանկանը կեղտոտ ջրի հետ միասին: Այստեղ եւս մեկ կարեւոր թվացող նորություն: Իշխանությունը ականջալուր է եղել հասարակության պահանջին եւ աշխատում է Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացումը ապահովելու ուղղությամբ: Հուլիսի 8-ին Հայաստանի եւ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարները պայմանավորվել են մշակել տնտեսական փոխգործակցության նոր ծրագիր: Այժմ ձեւավորվում է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի հետեւյալ ոլորտներում համագործակցության հնարավորությունները՝ էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մետաղագործություն եւ քիմիական արդյունաբերություն: Եվրասիական փորձագիտական ակումբը այժմ փորձելու է հետեւել այդ խմբի աշխատանքին եւ հասարակությանը տեղեկացնել, թե ինչպես է աշխատում հայկական կողմը եւ որքանով է արդյունավետ նրա աշխատանքը:

Չորրորդ՝ Հայաստանում շատերն են հասկանում, որ 44-օրյա պատերազմի ընթացքում բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը ճեղք է տվել: Այժմ, ստեղծված նոր իրողություններում ժամանակակից աշխարհի առաջատար ուժային կենտրոնները փորձելու են ասես նորովի քաշել Հայաստանը իրենց կողմ եւ նոր պայմաններում պայքարել իրար դեմ հայ հասարակության վրա ազդեցության համար: Մենք կոչ ենք անում հայ քաղաքական ու հասարակական գործիչներին չվերածել քաղաքական երկխոսությունը կողմնորոշումների պատերազմի եւ չվերածել Հայաստանը արյունահեղ, ինքնաոչնչացնող պայքարի թատերաբեմի: Մենք բացարձակապես համոզված ենք, որ այս նոր դժվարին իրավիճակում պետք է դրսեւորվեն մեր ժողովրդի լավագույն որակները: Այդ ամենը պետք է ծառայի մեր երկրի ամրապնդմանն ու ուժեղացմանը: Մենք ուզում ենք ճիշտ հասկացված լինել: Մենք դեմ չենք երկխոսությանը, թեժ վեճերին, խորաթափանց քննարկումներին, գաղափարների պայյքարին եւ տարբեր կարծիքներին: Մենք դեմ ենք, որ մեր սեփական ձեռքերով թուլացնենք, զինաթափ անենք հայ ազգը, հայկական քաղաքական ուժերը դարձնենք խաղալիք օտար ձեռքերում, Հայաստանը թողնենք միայնակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ-հանդիման, ոչնչացնենք եւ ճնշենք մեր ազգային խորքային դիմադրության վերջին օջախները Եվրասիական փորձագիտական ակումբը կարծում է, որ Ռուսաստանի հետ դաշինքի, հայկական սփյուռքի գործնական շահագրգիռ մասնակցության եւ աշխարհի առաջատար երկրներում մեր բարեկամների օգնությամբ մենք վերջապես կկարողանանք դուրս գալ շարունակական կայուն աճի ու զարգացման ուղի, նվազագույնի հասցնել մեր երկրի ապաբնակեցումը եւ արժանապատվորեն ներկայացնել մեր փոքրիկ հայրենիքը միջազգային գործերում:

Եվ վերջինը՝ մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի ստարտային պայմանները այսօր շատ ավելի բարդ են, քան շատ տարիներ առաջ: Նախկին դեղատոմսերը չեն աշխատելու: Մեր հասարակության մեջ այլեւս ոչ ոք չի հավատում պաթետիկ ճառերին եւ սրտաճմլիկ քարոզչությանը: Այդ պատճառով էլ մենք հայ ինտելեկտուալներին կոչ ենք անում չխնայել իրենց եռանդն ու գիտելիքը օգնելու համար մեր երկրին ոտքի կանգնելու ընկած վիճակից: Մենք փնտրում ենք ազնիվ ու կարգին մարդկանց, եռանդուն կազմակերպիչների, առաջնորդների հատկություններով հայրենասերների, որպեսզի օգնենք նրանց մուտք գործելու քաղաքական գործընթաց, օգնենք հայրենիքին եւ հնարավորություն տանք առավելագույնս բավարարելու իրենց քաղաքական նկրտումերին: Մենք կարծում ենք, որ արդեն այսօր հարկ է աշխատել, որպեսզի վաղվա Հայաստանի ակտիվ քաղաքական գործիչները շարունակեն երկրի քաղաքական գիծը, որն ապահովում է կայունություն, անվտանգություն եւ զարգացում: Մեզ համար մեծ ճոխություն է կրավորական կեցվածքով հետեւել, թե ինչպես է խորանում ճեղքվածքը սերունդների մտածելակերպի եւ մոտեցումների միջեւ: Մենք ուզում ենք, որպեսզի մեր զավակներն ու թոռները շարունակեն իրենց հայրերի ու պապերի գործը, փոխառեն մեր փորձը, ստանան փայլուն, լավագույն, ժամանակակից կրթություն, միաժամանակ տիրապետելով մեր անվտանգ գոյության պատմության քննությունը բռնած հրամայականներին:

Այստեղ կուզենայի եւս մեկ դիտարկում անել: Պետք է հասկանալ, թե ինչո՞ւ խորհրդարան չանցան ռուսամետ գաղափարախոսությամբ փոքր կուսակցությունները: Հետաքրքիր է նաեւ, թե որքա՞ն է օրինաչափ հակառուսական հռետորաբանությամբ առաջ շարժվող քաղաքական ուժերի խորհրդարան չմտնելը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ուժերի մեծ մասը այժմ հայտարարել է իշխանության հետ սերտ համագործակցության մասին, հարկ է հասկանալ, թե ի՞նչ վնաս ներսից նրանք կարող են հասցնել հայ-ռուսական ռազմավարական դաշինքին: Եվ վերջապես, պետք է փորձել հասկանալ, թե ինչո՞ւ հնարավոր դարձավ այնպիսի վիճակ, երբ հակառուսական քարոզչության արդյունքում ռուսական կողմնորոշման կրողների թիվն այսօր պատմական մինիմումի վրա է վերջին եռեսուն տարվա ընթացքում: Մենք հարց ունենք իշխանություններին. ինչպե՞ս են մտադիր նրանք առաջ մղել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի արդիականացման գործը:

Մոտակա երեք ամիսների ընթացքում Եվրասիական փորձագիտական ակումբը թվարկված բոլոր թեմաների ուղղությամբ իրականացնելու է քաղաքագիտական, տնտեսագիտական եւ սոցիոլոգիական հետազոտություններ եւ դրանց արդյունքները հրամցնելու է խնդրով հետաքրքրվող մեր ընթերցողներին», - շեշտեց Ա. Սաֆարյանը:

Դադարեցրե՛ք այս տեռորը իմ ժողովրդի նկատմամբ. բաց նամակ առողջապահության նախարարինՊետք է ապրենք այնպես, որ տղաները նայելով վերեւից` չզղջան. Հույսի արահետը 1 տարեկան է Ավրորայի աղոթքը (Պրեմիերա)ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱնկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում. Գեւորգ ՊետրոսյանՀրավիրել են ոչ բոլոր զոհվածների հարազատներինԲԱՄԲԱՍԱՆՔԱշոտ Փաշինյանը մեկնել է Կահիրե Հայկական շոու բիզնեսի բիզնես լեդիներըԱղաչում եմ` դուրս մի՛ եկեք իմ Անկախության դեմ. Ազգային հերոսի դստեր բացառիկ հարցազրույցըԶԱՐՄԱՆՔՄեռելասեր ու թաղումասեր Ալենը Գարիկ Սարգսյանի եղբայրը վարակվե՞լ է կորոնավիրուսով ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԱՌԱՋԱԴՐԵԼ ՊԱՐՈՆ ՂԱԶԻՆՅԱՆԻՆ. ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՌոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատելՔՊ-ական պատգամավորը փակագծեր բացեցՄԵԾ ԿՌԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՎԵՐԱՀՍԿԻՉ ՓԱԹԵԹԻ» ՀԱՄԱՐԱնկախության հանդեպ զգացմունքը կորցրած հասարակություն ունենք. ՄինասյանԼուրջ ֆինանսական միջոցներ են պետբյուջեից ծախսվել. ՍտամբուլյանՄԵԾ ԽԱՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸ` ԱՆԴՈ՞ՒՆԴ, ԹԵ՞ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԴմիտրի Պեսկովն անդրադարձել է ՄԱԿ-ում Էրդողանի հայտարարություններինԷրդողանը և Ղարիբաշվիլին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԹալիբները նամակ են հղել ՄԱԿ-ինԱրթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալԻնչու են անտեսել Կառավարության հրավերները և չեն մասնակցել սեպտեմբերի 21-ի միջոցառմանըԹուրք պաշտոնյան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն անվանել է «փտախտի աստիճանի հասած հարց»Մեր մեծ հաջողությունների չերեւացող մասում կանգնած է Ամալյաի հսկայածավալ աշխատանքը. ՀՀ-ում Ֆրանսիայի անվանի սրտային վիրաբույժ Լեւոն ԽաչատրյանըՈղջ իրականությունը պարտադիր պատվաստումների մասին. ահազանգում են մասնագետները«Ծանր օրեր են մեր ընտանիքի համար, Հայկոն առողջական խնդիր ունի կապված քովիդի հետ, Հայկոյի վիճակն այս պահին կայուն է». Անահիտ Սիմոնյանի գրառումը Հայկոյի մասինՂազախի շրջանում ականի պայթյունից կրկին ադրբեջանցի է զոհվելԱմարաս վանքի վրայից Արցախի դրոշը իջեցվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ. Մաճկալաշեն համայնքի ղեկավարԱրթուր Դանիելյանին բերման են ենթարկել Ալեն Դելոնին հայհոյելու համարՀԱՊԿ-ը Հայաստանում սեպտեմբերի 24-28-ը կանցկացնի «Որոտ-2021» վարժանքներԶելենսկու խորհրդականի դեմ մահափորձի վայրից տեսանյութ է հրապարակվելՌոնալդուն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն էՄեծամասամբ ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերը խոշորացման մեջ ներառել պետք չէ. ՀասանովՀրազենային վիրավորում գրեթե չենք տեսել` անդամահատումներն էին շատ, բեկորային տրավմաները. Պատերազմը Շտապօգնության բժիշկների աչքերովՊատվաստվելուց հետո ՀՀ-ում անձը մահացել է․ Ռոմելլա ԱբովյանԱզգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացիցԵթե քայլեր չձեռնարկենք՝ 7 օրվա ընթացքում կունենանք կորոնավիրուսի 5930 նոր դեպք. Ռոմելլա ԱբովյանԱրդարությունը շուտով վերականգնվելու է. Առուշ Առուշանյանը ՏԻՄ ընտրություններին առաջադրում է իր թեկնածությունըԾանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանի արձագանքը՝ Հայկոյի առողջական վիճակի վերաբերյալ«Ամենագլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են».Արմեն Սարգսյանց «Առնո Բաբաջանյանի հիշատակի ֆոնդի» գլխավոր պրոդյուսերՀայկոյի վիճակը ծանրացել է. Բժիշկներն ամեն ինչ անում են կյանքը փրկելու համար: Նոր մանրամասներԿահիրեի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներովՍեպտեմբերի 23-ին և 24-ին գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում և Երևան քաղաքումԱրցախում կորոնավիրուսի 5 դեպք է գրանցվելՀայաստանից ժամանած ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆՊուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ