Դադարեցրե՛ք այս տեռորը իմ ժողովրդի նկատմամբ. բաց նամակ առողջապահության նախարարին Պետք է ապրենք այնպես, որ տղաները նայելով վերեւից` չզղջան. Հույսի արահետը 1 տարեկան է Ավրորայի աղոթքը (Պրեմիերա) Անկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում. Գեւորգ Պետրոսյան Հրավիրել են ոչ բոլոր զոհվածների հարազատներին Աշոտ Փաշինյանը մեկնել է Կահիրե Հայկական շոու բիզնեսի բիզնես լեդիները Աղաչում եմ` դուրս մի՛ եկեք իմ Անկախության դեմ. Ազգային հերոսի դստեր բացառիկ հարցազրույցը Մեռելասեր ու թաղումասեր Ալենը Գարիկ Սարգսյանի եղբայրը վարակվե՞լ է կորոնավիրուսով


«Սլավյանսկի բազար» մրցույթի հայաստանյան պատվիրակը խոստանում է հաղթանակով վերադառնալ

Մշակութային

Բելառուսի Վիտեբս քաղաքում «Սլավյանսկի բազար» ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի կկայան հուլիսի 14-19-ը, որտեղ Հայաստանը կներկայացնի 12-ամյա Կառլեն Մարգարյանը։ Այժմ, հայաստանյան պատվիրակությունն արդեն Բելոռուսում է, ու պատրաստվում է պատշաճ ելույթի, սակայն, մինչ մեկնելը փորձել ենք մի քանի մանրամասներ ճշտել հայաստանյան պատվիրակից ու պատվիրակության ղեկավարից։

«Երբ իմացա, որ ինձ են ընտրել անբացատրելի բան կատարվեց ինձ հետ, հետո անակնկալից ուշքի եկա ու միանգամից զանգահարեցի ծնողներիս՝ այդ լուրը հայտնելու։ Բայց, մի քանի ժամ անց, հասկացա, որ մեծ պատասխանատվություն է դրվել իմ ուսերին, որը ես պիտի պատվով հաղթահարեմ»,- ասում է մրցույթում այս տարվա հայաստանյան պատվիրակ Կառլեն Մարգարյանը։

Չնայած, որ մրցույթը նրա համար դեբյուտային է, վստահ է, որ հաղթանակով է վերադառնալու հայրենիք․ «Իհարկե, անհանգստություն, հուզմունք կա, քանի որ առաջին անգամ եմ մասնակցում մրցույթի ու չգիտեմ, թե այնտեղ ինձ ինչ է սպասվում, բայց ուսուցիչներս, ինչպես նաև պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը, ամենօրյա պարապմունքների ընթացքում այնքան փորձ ու վստահություն են փոխանցում, որ կարծես թե ամենևին էլ առաջին անգամ չեմ մեկնում մրցույթի»։

Կառլենն ասում է, որ ծնված օրվանից երգում է, իսկ երգն իր տարերքն է․ «Մեկ տարեկանից անտարբեր չեմ եղել երաժշտական գործիքների հանդեպ, իսկ քույրիկներս երգում էին ու ես միշտ իրենց ունկնդրում էի հետաքրքությամբ։ Արդյունքում, ես էլ ընտրեցի երգարվեստի ճանապարը, իսկ քույրիկներս՝ զբաղվում  են ինձնով, օգնում, որ վստահ քայլեր կատարեմ այս ոլորտում»։

Մրցութային առաջին օրը Կառլենը կկատարի «Հայաստան», իսկ հաջորդ օրը՝ «It՛s my time» երգերը։ Ընտրված երգերի մասին խոսելիս Կառլենը մի պահ դադար տվեց, ապա ընդգծեց, որ «Հայաստան» երգի միջոցով ուզում է միջազգային հանրությանը պատմել հայրենիքի ցավի, կորստի մասին․ «Իմ կատարումով ուզում եմ ասել, որ մենք ուժեղ ենք ու չենք հանձնվելու»:

«Սլավյանսկի բազար» մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակիցները, վերջին 3-4 տարիներին հայաստանյան նախընտրական փուլի միջոցով են ընտրվել, սակայն, համավարակային պայմաններից ելնելով, այս տարի հայաստանյան պատվիրակի ընտրությունն ընթացել է այլ ձևաչափով։

«Ըստ մեր լիցենզիայի պետք է անպայման նախընտրական փուլի միջոցով ընտրենք մեր երկրի պատվիրակին, բայց վերջին իրադարձությունների ու համավարակային պայմաններից ելնելով, մրցույթի կազմկոմիտեի և Բելոռուսի մշակույթի նախարարության հետ եկանք համաձայնության, որպեսզի այս տարի նախընտրական փուլ չիրականացնենք։ Իրենք ինձ վստահեցին, ասելով՝ որպես մեր 4 տարվա գործընկեր, այն որոշումը, որը դուք կկայացնեք, մենք համաձայն կլինենք»,- ասաց «Սլավյանսկի բազար» ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը, ով 12-ամյա Կառլենին գտել է Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի ղեկավարած «Տրիո» ստուդիայում։

Մրցույթի կազմկոմիտեի և Բելոռուսի մշակույթի նախարարության կողմից վստահություն ստանալուց հետո հայաստանյան պատվիրակության ղեկավարը գործի է անցել ու տարբեր ստուդիաներում լսել լավագույն սաների։

«Տարբեր ստուդիաներում լսումներ իրականացնելուց հետո ընտրությունը կանգ առավ «Տրիո» ստուդիայի վրա, որտեղ էլ սովորում է Կառլենը, բայց նրա հետ կար ևս մեկ շնորհալի տղա, որոնց ընտրության հարցում տատանվում էինք։ Եվ, մեկ այլ ստուդիայից կար մեկ աղջիկ, որին նույնպես հավանել էինք։ Բայց, լսումներից մեկ շաբաթ անց որոշեցի կենտրոնանալ երկու տղաների վրա, որոնց լսեցի արդեն ակապելլա տարբերակով և, որոշ հանգամանքներ հաշվի առնելով, ընտեցինք Կառլեն Մարգարյանին»,- ասաց հայաստանյան պատվիրակության ղեկավարը։

Ըստ Վրեժ Կիրակոսյանի, երգերի ընտրության շրջանն էլ հեշտ չի ընթացել, հատկապես հայերեն երգի․«Բավականին երկար քննարկումներից հետո եկանք այն համոզմանը, որ այս պահին «Հայաստան» երգն ամենաճիշտ ընտրությունն է, որով ասելու ենք, որ հայը միշտ կարող է նորից վերահառնել»,- ասում է մրցույթի հայաստանյան պատվիրակն ու անկեղծանում․ «Սկզբում, որոշել էի այս տարի ընդհանրապես չմասնակցել մրցույթին, բայց, հետո մտափոխվեցի։ Ի վերջո, մենք ապրելու և մեր ազգին ներկայացնելու ահռելի պատասխանատվություն ունենք։ Ճիշտ է, ճակատագրորեն դատապարտված ենք ունենալու ցեղասպանություններ, ասպատակություններ, դավաճանություններ, բայց ես հասկացա, որ մենք անելիք ունենք, մենք կանք, ապրելու ենք, որպեսզի ապրեցնենք այն կորուստը, որը երբեք հետ չենք բերի։ Մենք պետք է մասնակցենք ու հաղթանակով վերադառնանք»,- շեշտեց Վրեժ Կիրակոսյանն ու առավել վստահ ընդգծեց, որ մրցութային որևէ հորիզոնական Հայաստանի մասնակիցն անպայման կունենա, միայն թե մեզ համար նախընտրելի է առաջին կամ գլխավոր մրցանակը, ինչպես մշտապես վերադառանում են մեր մասնակիցները․ «Վստահ եմ, կգանք հաղթանակած մրցանակային տեղով և ևս մեկ անգամ կապացուցենք աշխարհին, որ մենք հզոր ենք մշակույթով»,- եզրափակեց «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը։

Դադարեցրե՛ք այս տեռորը իմ ժողովրդի նկատմամբ. բաց նամակ առողջապահության նախարարինՊետք է ապրենք այնպես, որ տղաները նայելով վերեւից` չզղջան. Հույսի արահետը 1 տարեկան է Ավրորայի աղոթքը (Պրեմիերա)ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱնկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում. Գեւորգ ՊետրոսյանՀրավիրել են ոչ բոլոր զոհվածների հարազատներինԲԱՄԲԱՍԱՆՔԱշոտ Փաշինյանը մեկնել է Կահիրե Հայկական շոու բիզնեսի բիզնես լեդիներըԱղաչում եմ` դուրս մի՛ եկեք իմ Անկախության դեմ. Ազգային հերոսի դստեր բացառիկ հարցազրույցըԶԱՐՄԱՆՔՄեռելասեր ու թաղումասեր Ալենը Գարիկ Սարգսյանի եղբայրը վարակվե՞լ է կորոնավիրուսով ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԱՌԱՋԱԴՐԵԼ ՊԱՐՈՆ ՂԱԶԻՆՅԱՆԻՆ. ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՌոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատելՔՊ-ական պատգամավորը փակագծեր բացեցՄԵԾ ԿՌԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՎԵՐԱՀՍԿԻՉ ՓԱԹԵԹԻ» ՀԱՄԱՐԱնկախության հանդեպ զգացմունքը կորցրած հասարակություն ունենք. ՄինասյանԼուրջ ֆինանսական միջոցներ են պետբյուջեից ծախսվել. ՍտամբուլյանՄԵԾ ԽԱՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸ` ԱՆԴՈ՞ՒՆԴ, ԹԵ՞ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԴմիտրի Պեսկովն անդրադարձել է ՄԱԿ-ում Էրդողանի հայտարարություններինԷրդողանը և Ղարիբաշվիլին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԹալիբները նամակ են հղել ՄԱԿ-ինԱրթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալԻնչու են անտեսել Կառավարության հրավերները և չեն մասնակցել սեպտեմբերի 21-ի միջոցառմանըԹուրք պաշտոնյան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն անվանել է «փտախտի աստիճանի հասած հարց»Մեր մեծ հաջողությունների չերեւացող մասում կանգնած է Ամալյաի հսկայածավալ աշխատանքը. ՀՀ-ում Ֆրանսիայի անվանի սրտային վիրաբույժ Լեւոն ԽաչատրյանըՈղջ իրականությունը պարտադիր պատվաստումների մասին. ահազանգում են մասնագետները«Ծանր օրեր են մեր ընտանիքի համար, Հայկոն առողջական խնդիր ունի կապված քովիդի հետ, Հայկոյի վիճակն այս պահին կայուն է». Անահիտ Սիմոնյանի գրառումը Հայկոյի մասինՂազախի շրջանում ականի պայթյունից կրկին ադրբեջանցի է զոհվելԱմարաս վանքի վրայից Արցախի դրոշը իջեցվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ. Մաճկալաշեն համայնքի ղեկավարԱրթուր Դանիելյանին բերման են ենթարկել Ալեն Դելոնին հայհոյելու համարՀԱՊԿ-ը Հայաստանում սեպտեմբերի 24-28-ը կանցկացնի «Որոտ-2021» վարժանքներԶելենսկու խորհրդականի դեմ մահափորձի վայրից տեսանյութ է հրապարակվելՌոնալդուն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն էՄեծամասամբ ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերը խոշորացման մեջ ներառել պետք չէ. ՀասանովՀրազենային վիրավորում գրեթե չենք տեսել` անդամահատումներն էին շատ, բեկորային տրավմաները. Պատերազմը Շտապօգնության բժիշկների աչքերովՊատվաստվելուց հետո ՀՀ-ում անձը մահացել է․ Ռոմելլա ԱբովյանԱզգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացիցԵթե քայլեր չձեռնարկենք՝ 7 օրվա ընթացքում կունենանք կորոնավիրուսի 5930 նոր դեպք. Ռոմելլա ԱբովյանԱրդարությունը շուտով վերականգնվելու է. Առուշ Առուշանյանը ՏԻՄ ընտրություններին առաջադրում է իր թեկնածությունըԾանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանի արձագանքը՝ Հայկոյի առողջական վիճակի վերաբերյալ«Ամենագլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են».Արմեն Սարգսյանց «Առնո Բաբաջանյանի հիշատակի ֆոնդի» գլխավոր պրոդյուսերՀայկոյի վիճակը ծանրացել է. Բժիշկներն ամեն ինչ անում են կյանքը փրկելու համար: Նոր մանրամասներԿահիրեի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներովՍեպտեմբերի 23-ին և 24-ին գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում և Երևան քաղաքումԱրցախում կորոնավիրուսի 5 դեպք է գրանցվելՀայաստանից ժամանած ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆՊուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ