ԱԺ փակ նիստում գերիների հարցով քննարկումը կարճ տևեց. ընդդիմությունը լքել է դահլիճը Ինչ են բացահայտում 1973-1975 թթ ռազմական քարտեզները. Քարտեզագետը մանրամասներ է հայտնում «Քրեական գործ կհարուցվի, եթե քննությամբ պարզվի, որ զինծառայողը զենքը վայր է դրել և գերի հանձնվել». Ալեն Սիմոնյան Խոշոր հրդեհ` Երևանում. հրշեջներն ու հագուստի խանութի աշխատակիցները պայքարել են կրակի դեմ Miss Grand International Գեղեցկության մրցույթի ժամանակ հայ մասնակցի կոշիկը պոկվում է, նա հանում է այն ու շարունակում բոբիկ քայլել և պարել. դահլիճի արձագանքը Որ գերի տղաներին սկսում եք պիտակավորել, մտածել եք, որ Դուք կամ Ձեր պապաների պապաները հայտնվեիք 18 տարեկան անմեղ տղաների փոխարեն թրիլլերի ինչ մատերիալ կդառնայիք` ձեներդ կտրեք ու տեղներդ վեր ընկեք ՀՀ քաղաքացիություն չունեցող անձիք սահմանին կրկին կարող են ՊՇՌ հետազոտություն անցնել Կրեմլում գնահատել են «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարները «Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներին Կորոնավիրուսային վարակները բացասական ազդեցություն են թողնում ստամոքսա-աղիքային տրակտի վրա. «Իզմիրլյան» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ Տաթևիկ Բադալյանի մասնագիտական զրույցը


ԻՆՉՊԵՍ ՀԱՆՁՆԵՑԻՆ ՇՈՒՇԻՆ

Հասարակություն

Սրանով հանդերձ նաեւ չմոռանանք, որ Գասպարյանն էլ իր հերթին ուղղակի վերադաս ուներ. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որի լծակների մի զգալի մասը պատերազմական իրավիճակում փոխանցվում էր Գերագույն գլխավոր հրամանատարին: Տոնոյանից ներկայումս ձայն ու ծպտուն չկա, եւ այն տպավորությունն է, որ նա որոշել է «իջնել ջրի հատակը», թեեւ հուսանք, որ կգա այն օրը, երբ նա էլ ստիպված կլինի հարցերի պատասխանել: Սակայն այստեղ հասկանալու խնդիր եւս կա՝ այս պատերազմի ժամանակ ունեի՞նք Գերագույն գլխավոր հրամանատար: Հայաստանը պաշտոնապես պատերազմի մեջ չէր, եւ Նիկոլը կարող է ապագայում արդարանալ, թե նա ամենեւին էլ գլխավոր հրամանատար չէր: Սակայն նա ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հետո, այնուամենայնիվ, ընդունել է, որ փաստացի կատարել է այդ ֆունկցիան: Այդ թվում, զինադադարից հաշված օրեր անց՝ նոյեմբերի 12-ին նա հայտարարեց. «Փաստացի լինելով Գերագույն հրամանատարի դերում՝ պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի...»: Սա խոստովանություն է, որ նա Գերագույն գլխավոր հրամանատարի ֆունկցիան կատարել է: Նույնը նա, ըստ էության, հաստատեց նաեւ այս տարվա ապրիլ 14-ին՝ ԱԺ-ում ունեցած ելույթում՝ ասելով. «Ես այս դահլիճում նստած մի շարք մարդկանց ներկայությամբ կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ պաշտպանական շրջանը մինչեւ էսօր հայկական Զինված ուժերի տրամադրության տակ է:  Ընդ որում՝ ասեմ, որ պատերազմի ընթացքում ռազմականին մոտ միակ որոշումն է եղել, որը ես կայացրել եմ...»: Այսինքն, նա ամեն դեպքում որոշում, որպես Գերագույն, կայացրել է, եւ այդ որոշումը գործել է: Բայց ամբողջ հարցն այն է, թե դա ինչո՞ւ պետք է իր միակ որոշումը լիներ: Գերագույն գլխավոր հրամանատար հենց այնպես, գեղեցիկ հնչեղության համար չեն դառնում: Այդ պաշտոնը ենթադրում է ինչպես առանցքային որոշումները կայացնելու պարտավորություն, այնպես էլ՝ պատասխանատվություն: Ավելին, եթե անգամ Գերագույնը կոնկրետ հարձակման հրամանն անձամբ չտա, սակայն նրան ենթակա ԳՇ պետը նման որոշում կայացնի եւ իրականացնի, ապա դա արդեն իսկ ենթադրում է Գերագույն հրամանատարի համաձայնություն. հակառակ դեպքում ինքնակամ որոշում կայացնողը պետք է պաշտոնազրկվի եւ նույնիսկ՝ կալանավորվի: Ու մասնավորապես Շուշիի պարագայում Գերագույն հրամանատարը պարտավոր էր հետեւել բոլոր նրբերանգներին, իրավիճակին, ԳՇ պետի եւ նրա ենթակաների գործողություններին: Այսինքն, եթե Շուշիի քաղաքապետը դեռ բերդաքաղաքի անկումից առաջ էր աղաղակում, թե քաղաքն անպաշտպան է, եւ դա հաստատեց նաեւ Արայիկ Հարությունյանը, «փաստացի Գերագույն հրամանատար» Նիկոլ Փաշինյանը պետք է առնվազն ունենար հարցի պատասխանը, թե ինչու է այդպես, այդ թվում, թե ինչու որոշեցին, օրինակ, Քարինտակից զորքերին դուրս բերել, իսկ Շուշիից հեռացնել հրետանին՝ թողնելով զինամթերքը: Իսկ եթե տեղյակ չէր, ապա նա պետք է հենց տեղյակ չլինելու համար պատասխանատվություն կրեր: Մինչդեռ Շուշիի անկման հետ կապված Նիկոլը քանիցս փոխեց իր հրապարակային դիրքորոշումը: Այսպես, պատերազմի ավարտից օրեր անց՝ նոյեմբերի 16-ին, նա փորձում էր հանրությանը համոզել, թե. «Սկզբից դիվերսիոն խմբերով, հետո շարունակաբար այդ խմբերով տեղի է ունեցել ներթափանցում քաղաք (Շուշի), եւ, ցավոք սրտի, մենք կորցրել ենք Շուշին»: Իսկ դավաճանական հանձնման մասին խոսակցությունները համարում էր «ապատեղեկատվություն»՝ բացատրելով, թե՝ «Եթե Շուշին հանձնվել է, ապա ինչպես է այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում կատարել՝ նշելով, որ Շուշիի մատույցներից այս օրերին հանվել է շուրջ 150 հայ զինծառայողի մարմին: Եթե Շուշին հանձնվել է, այդ զինվորները ո՞ւմ հրամանով են կռվել կամ ինչի՞ համար են կռվել»: Բայց ահա մասնավորապես այս տարվա ապրիլի 14-ին նրա մոտ այս տոնայնությունն էր. «Շատ են ասում, որ Շուշիի անկման հետ կապված կան հարցեր: Մինչեւ հիմա հրապարակային չեմ ասել, բայց աշխատանքային տարբեր քննարկումների ժամանակ, իսկ վերջին անգամ՝ երեկ, ասել եմ, որ ես էլ հարցեր ունեմ Շուշիի անկման հետ կապված: Շատ կոնկրետ հարցեր ունեմ եւ շատ կոնկրետ անձանց: Այնպես չի, որ այդ հարցերը նախկինում չեմ տվել: Այո, բախվում եմ մի իրողության հետ, որ պետք է գնահատենք, թե աստիճանակարգով եկած զեկույցները որքանով են եղել ճշմարտացի, եղե՞լ են իրականությունը խեղաթյուրող տվյալներ: Եթե այո, դիտավորյա՞լ է եղել, թե պատահաբար»: Այսինքն, զինադադարից 5 ամիս անց նա դեռ միայն «հարցե՞ր ուներ», երբ պետք է դրանից ամիսներ առաջ ստացած լիներ պատասխաններն ու հանրությանը ներկայացներ: Թե՞ այդ հարցերը ծագեցին միայն այն ժամանակ, երբ Օնիկ Գասպարյանը նրա հրաժարականը պահանջեց: Լավ, դրանից անցել է արդեն 3 ամիս. որեւէ պատասխան Նիկոլն այսօր ունի՞: Համենայնդեպս, այդ մասին բան չի ասել, փոխարենը ընտրարշավի ժամանակ այլ տեսակետի էր հասել: Այսպես, հունիսի 10-ին նա հայտարարեց. «Բա իհարկե Շուշին դիտավորյալ հանձնվել է: Որ դուք Շուշին պաշտպանեիք, կառավարության շենքն էիք պաշարել...»: Այս անգամ էլ փորձում էր թիրախավորել ընդդիմությանը, սակայն դա էլ բան չի փոխում: Նկատի ունենք, որ անկախ նրանից, թե ով է «դիտավորյալ հանձնել», դա տեւել է մոտ երկու շաբաթ. նախ դիտավորյալ դատարկել են Հադրութից դեպի Շուշի տանող լեռնային ուղիները, հետո դիտավորյալ զերծ են մնացել հակահարձակումներից, վերջում էլ դիտավորյալ դատարկել են Քարինտակն ու Շուշին: Եթե այս ողջ ընթացքում ՀՀ ԳՇ պետը, պաշտպանության նախարարն ու Գերագույն գլխավոր հրամանատարը եղել են «էշի ականջում քնած» վիճակում, ապա նրանք պարտավոր էին սեփական ոտքով բանտ գնալ: Իսկ եթե իմացել են, նրանց պետք է տանեին: Այնուամենայնիվ, եթե բազում ականատեսների վկայություններից զատ անգամ Նիկոլն է հայտարարում, թե՝ «Շուշին դիտավորյալ հանձնվել է», ապա մնում է միայն ֆիքսել՝ Շուշիում իրոք տեղի է ունեցել մեծ դավաճանություն: Իսկ փաստը, որ որեւէ մեկն այդ մեղադրանքով գոնե նախնական կալանքի տակ չէ, գալիս է հուշելու, որ մեղավորներին հովանավորում են վերին մակարդակով:

(վերջ)

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ԱԺ փակ նիստում գերիների հարցով քննարկումը կարճ տևեց. ընդդիմությունը լքել է դահլիճըԻնչ են բացահայտում 1973-1975 թթ ռազմական քարտեզները. Քարտեզագետը մանրամասներ է հայտնում«Քրեական գործ կհարուցվի, եթե քննությամբ պարզվի, որ զինծառայողը զենքը վայր է դրել և գերի հանձնվել». Ալեն ՍիմոնյանԽոշոր հրդեհ` Երևանում. հրշեջներն ու հագուստի խանութի աշխատակիցները պայքարել են կրակի դեմMiss Grand International Գեղեցկության մրցույթի ժամանակ հայ մասնակցի կոշիկը պոկվում է, նա հանում է այն ու շարունակում բոբիկ քայլել և պարել. դահլիճի արձագանքըՈր գերի տղաներին սկսում եք պիտակավորել, մտածել եք, որ Դուք կամ Ձեր պապաների պապաները հայտնվեիք 18 տարեկան անմեղ տղաների փոխարեն թրիլլերի ինչ մատերիալ կդառնայիք` ձեներդ կտրեք ու տեղներդ վեր ընկեքՀՀ քաղաքացիություն չունեցող անձիք սահմանին կրկին կարող են ՊՇՌ հետազոտություն անցնելԿրեմլում գնահատել են «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարները«Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներինԿորոնավիրուսային վարակները բացասական ազդեցություն են թողնում ստամոքսա-աղիքային տրակտի վրա. «Իզմիրլյան» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ Տաթևիկ Բադալյանի մասնագիտական զրույցըԱլիևի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆէդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանը ցինիկաբար անկեղծանում է«Բազմաթիվ ընտանիքներ ողբերգության մեջ են` քննարկում են Հանրապետության հրապարակում տոնածառ դնելու հարցը». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԱյսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ. Լույս.amՈւՂԻՂ. Ալիևի սպառնալիքը. Հայկ ԲաբուխանյանՋոնսոնը խոստացել է գործի դնել բոլոր միջոցները Ուկրաինայի դեմ ագրեսիան կանխելու համարԵթե Հայաստանը ճանապարհներ է տալիս Ադրբեջանին, անունն ինչ էլ դնեք, նշանակում է` Հայաստանը բզկտելԱԺ-ն մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու մասին նախագիծըԱլեն Սիմոնյանը կարողանում է երկու հարյուր հազար դոլարանոց մեքենա քշի, իսկ վիրավոր զինվորի 13 միլիոնանոց վիրահատությունը թողնում եք ծնողի վրա՞. էս ա Ձեր պետությունը.Newsmedia.am«Զարթոնքը», «Հայքը» եւ «Մեր համայնքը» համատեղ կստանձնեն Թալինի կառավարման պատասխանատվությունըՍիմոնյանը մեքենան տուն չի տանելու. երբ գաք իշխանության` ձեզ է ծառայելու. Բադալյանն` ընդդիմությանըԿրակոցներ Ծաղկաձորում. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերըՆիկոլ Փաշինյանի նկարը Հաքին.ազ-ի էջերից չի իջնում. Արեգնազ ՄանուկյանԵրկրաշարժի ցավը է՛լ ավելի հաստատակամ կերպով առաջնորդեց հայությանը՝ կերտելու հաղթանակների մի փառավոր շարք. Արցախի ԱԽՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպքՆիկո՛լ, քո վախերով թուրքին հաղթած հրամանատարներին չես վախեցնի. Էդուարդ ՇարմազանովԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակըԲայդենը Պուտինի հետ զրույցից առաջ խորհրդակցություն կանցկացնի եվրոպացի գործընկերների հետԱսպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի լիազորությունները«Միլան» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումըԴիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում 100 տարի անց պատարագ է մատուցվելՀաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցըՊենտագոնը քննարկել է իրավիճակը Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանինԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ  Պահանջելու ենք արդարացում, այստեղ որևէ հանցակազմ չկա. պատմության ուսուցչի շահերը դատարանում կպաշտպանի Ռուբեն ՄելիքյանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց էՆիկոլի օտարերկրյա «տերերի» մի հատվածը պահանջում է տալ, իսկ մյուս հատվածը՝ արգելում է քննարկել որևէ «միջանցքի» հարց. Արտակ ԶաքարյանԹոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի նոր «պադավատի» համար 200 հազար դոլար կա. Արեգնազ ՄանուկյանԵղիսաբեթ II-ն սկսել է իշխանության փոխանցումը արքայազն Չարլզին. Daily ExpressՈվ է «վիզ դրել» Աբովյանում հակառուսական ուժի ներկայացուցչին անցկացնելու համարԱյսօր լրանում է 1988-ի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցը «Ժողովուրդ»․ Տոնոյանի գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ցուցմունք է տվելԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵգիպտոսի հնագույն դամբարաններում ոսկե լեզուներով մարդկային կմախքներ են հայտնաբերվել«Ժողովուրդ».Այդ գյուղերն արդեն խոշորացված համայնքների կազմում են. Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչների բոյկոտը զուր էրՍպասվում է առանց տեղումների եղանակ«Հրապարակ». Գավառում ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին. ինչ դեր են ունեցել Բանդուրյան եղբայրները«Փաստ». ՔՊ-ում հիանալի հասկանում են՝ «ժողովրդական աջակցությանն» այլևս ապավինել չեն կարող«Հրապարակ». Իշխանությունը Փարաքարում գործի է անցել«Փաստ». ԲՀԿ-ն կրկին դիրքավորվում է. խոսուն ու խորհրդանշական արդյունքներ հատկապես Եղեգնաձորում ու Աբովյանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ