Մարիամ Փաշինյանը զվարճանքներին է տրվում Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Պուտինի մատնանշած ԽՍՀՄ քարտեզների մասին Անի Պետրոսյանը երեկ եւ այսօր Աշոտ Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է Ինչո՞ւ է հրաժարական տվել Արագածոտնի մարզպետը Ինչպիսի տեսք ունեին հայտնիները մանուկ ժամանակ ԱՄՆ էի մեկնել կնոջս հետևից, 50 դոլարով «պարկետ էի խփում», հետո առաքում էի կատարում օդանավակայանում. Արա Մարտիրոսյանի կյանքի այս դրվագների մասին երբեք չեք իմացել.Starnews.am Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Անհողը կրկին ԱԺ ամբիոնից կեղծեց իրականությունը.Գագիկ Համբարյան Դու սպանեցիր էն տղերքին, ովքեր 2018-ին քեզ իշխանության բերեցին. Տիգրան Վարդանյան Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությանը հստակ գնահատական է տվել Ալիևն, ով բողոքում էր, որ «փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը». Էդուարդ Շարմազանով


ԻՆՉՊԵՍ ՀԱՆՁՆԵՑԻՆ ՇՈՒՇԻՆ

Հասարակություն

Սրանով հանդերձ նաեւ չմոռանանք, որ Գասպարյանն էլ իր հերթին ուղղակի վերադաս ուներ. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որի լծակների մի զգալի մասը պատերազմական իրավիճակում փոխանցվում էր Գերագույն գլխավոր հրամանատարին: Տոնոյանից ներկայումս ձայն ու ծպտուն չկա, եւ այն տպավորությունն է, որ նա որոշել է «իջնել ջրի հատակը», թեեւ հուսանք, որ կգա այն օրը, երբ նա էլ ստիպված կլինի հարցերի պատասխանել: Սակայն այստեղ հասկանալու խնդիր եւս կա՝ այս պատերազմի ժամանակ ունեի՞նք Գերագույն գլխավոր հրամանատար: Հայաստանը պաշտոնապես պատերազմի մեջ չէր, եւ Նիկոլը կարող է ապագայում արդարանալ, թե նա ամենեւին էլ գլխավոր հրամանատար չէր: Սակայն նա ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հետո, այնուամենայնիվ, ընդունել է, որ փաստացի կատարել է այդ ֆունկցիան: Այդ թվում, զինադադարից հաշված օրեր անց՝ նոյեմբերի 12-ին նա հայտարարեց. «Փաստացի լինելով Գերագույն հրամանատարի դերում՝ պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի...»: Սա խոստովանություն է, որ նա Գերագույն գլխավոր հրամանատարի ֆունկցիան կատարել է: Նույնը նա, ըստ էության, հաստատեց նաեւ այս տարվա ապրիլ 14-ին՝ ԱԺ-ում ունեցած ելույթում՝ ասելով. «Ես այս դահլիճում նստած մի շարք մարդկանց ներկայությամբ կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ պաշտպանական շրջանը մինչեւ էսօր հայկական Զինված ուժերի տրամադրության տակ է:  Ընդ որում՝ ասեմ, որ պատերազմի ընթացքում ռազմականին մոտ միակ որոշումն է եղել, որը ես կայացրել եմ...»: Այսինքն, նա ամեն դեպքում որոշում, որպես Գերագույն, կայացրել է, եւ այդ որոշումը գործել է: Բայց ամբողջ հարցն այն է, թե դա ինչո՞ւ պետք է իր միակ որոշումը լիներ: Գերագույն գլխավոր հրամանատար հենց այնպես, գեղեցիկ հնչեղության համար չեն դառնում: Այդ պաշտոնը ենթադրում է ինչպես առանցքային որոշումները կայացնելու պարտավորություն, այնպես էլ՝ պատասխանատվություն: Ավելին, եթե անգամ Գերագույնը կոնկրետ հարձակման հրամանն անձամբ չտա, սակայն նրան ենթակա ԳՇ պետը նման որոշում կայացնի եւ իրականացնի, ապա դա արդեն իսկ ենթադրում է Գերագույն հրամանատարի համաձայնություն. հակառակ դեպքում ինքնակամ որոշում կայացնողը պետք է պաշտոնազրկվի եւ նույնիսկ՝ կալանավորվի: Ու մասնավորապես Շուշիի պարագայում Գերագույն հրամանատարը պարտավոր էր հետեւել բոլոր նրբերանգներին, իրավիճակին, ԳՇ պետի եւ նրա ենթակաների գործողություններին: Այսինքն, եթե Շուշիի քաղաքապետը դեռ բերդաքաղաքի անկումից առաջ էր աղաղակում, թե քաղաքն անպաշտպան է, եւ դա հաստատեց նաեւ Արայիկ Հարությունյանը, «փաստացի Գերագույն հրամանատար» Նիկոլ Փաշինյանը պետք է առնվազն ունենար հարցի պատասխանը, թե ինչու է այդպես, այդ թվում, թե ինչու որոշեցին, օրինակ, Քարինտակից զորքերին դուրս բերել, իսկ Շուշիից հեռացնել հրետանին՝ թողնելով զինամթերքը: Իսկ եթե տեղյակ չէր, ապա նա պետք է հենց տեղյակ չլինելու համար պատասխանատվություն կրեր: Մինչդեռ Շուշիի անկման հետ կապված Նիկոլը քանիցս փոխեց իր հրապարակային դիրքորոշումը: Այսպես, պատերազմի ավարտից օրեր անց՝ նոյեմբերի 16-ին, նա փորձում էր հանրությանը համոզել, թե. «Սկզբից դիվերսիոն խմբերով, հետո շարունակաբար այդ խմբերով տեղի է ունեցել ներթափանցում քաղաք (Շուշի), եւ, ցավոք սրտի, մենք կորցրել ենք Շուշին»: Իսկ դավաճանական հանձնման մասին խոսակցությունները համարում էր «ապատեղեկատվություն»՝ բացատրելով, թե՝ «Եթե Շուշին հանձնվել է, ապա ինչպես է այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում կատարել՝ նշելով, որ Շուշիի մատույցներից այս օրերին հանվել է շուրջ 150 հայ զինծառայողի մարմին: Եթե Շուշին հանձնվել է, այդ զինվորները ո՞ւմ հրամանով են կռվել կամ ինչի՞ համար են կռվել»: Բայց ահա մասնավորապես այս տարվա ապրիլի 14-ին նրա մոտ այս տոնայնությունն էր. «Շատ են ասում, որ Շուշիի անկման հետ կապված կան հարցեր: Մինչեւ հիմա հրապարակային չեմ ասել, բայց աշխատանքային տարբեր քննարկումների ժամանակ, իսկ վերջին անգամ՝ երեկ, ասել եմ, որ ես էլ հարցեր ունեմ Շուշիի անկման հետ կապված: Շատ կոնկրետ հարցեր ունեմ եւ շատ կոնկրետ անձանց: Այնպես չի, որ այդ հարցերը նախկինում չեմ տվել: Այո, բախվում եմ մի իրողության հետ, որ պետք է գնահատենք, թե աստիճանակարգով եկած զեկույցները որքանով են եղել ճշմարտացի, եղե՞լ են իրականությունը խեղաթյուրող տվյալներ: Եթե այո, դիտավորյա՞լ է եղել, թե պատահաբար»: Այսինքն, զինադադարից 5 ամիս անց նա դեռ միայն «հարցե՞ր ուներ», երբ պետք է դրանից ամիսներ առաջ ստացած լիներ պատասխաններն ու հանրությանը ներկայացներ: Թե՞ այդ հարցերը ծագեցին միայն այն ժամանակ, երբ Օնիկ Գասպարյանը նրա հրաժարականը պահանջեց: Լավ, դրանից անցել է արդեն 3 ամիս. որեւէ պատասխան Նիկոլն այսօր ունի՞: Համենայնդեպս, այդ մասին բան չի ասել, փոխարենը ընտրարշավի ժամանակ այլ տեսակետի էր հասել: Այսպես, հունիսի 10-ին նա հայտարարեց. «Բա իհարկե Շուշին դիտավորյալ հանձնվել է: Որ դուք Շուշին պաշտպանեիք, կառավարության շենքն էիք պաշարել...»: Այս անգամ էլ փորձում էր թիրախավորել ընդդիմությանը, սակայն դա էլ բան չի փոխում: Նկատի ունենք, որ անկախ նրանից, թե ով է «դիտավորյալ հանձնել», դա տեւել է մոտ երկու շաբաթ. նախ դիտավորյալ դատարկել են Հադրութից դեպի Շուշի տանող լեռնային ուղիները, հետո դիտավորյալ զերծ են մնացել հակահարձակումներից, վերջում էլ դիտավորյալ դատարկել են Քարինտակն ու Շուշին: Եթե այս ողջ ընթացքում ՀՀ ԳՇ պետը, պաշտպանության նախարարն ու Գերագույն գլխավոր հրամանատարը եղել են «էշի ականջում քնած» վիճակում, ապա նրանք պարտավոր էին սեփական ոտքով բանտ գնալ: Իսկ եթե իմացել են, նրանց պետք է տանեին: Այնուամենայնիվ, եթե բազում ականատեսների վկայություններից զատ անգամ Նիկոլն է հայտարարում, թե՝ «Շուշին դիտավորյալ հանձնվել է», ապա մնում է միայն ֆիքսել՝ Շուշիում իրոք տեղի է ունեցել մեծ դավաճանություն: Իսկ փաստը, որ որեւէ մեկն այդ մեղադրանքով գոնե նախնական կալանքի տակ չէ, գալիս է հուշելու, որ մեղավորներին հովանավորում են վերին մակարդակով:

(վերջ)

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Մարիամ Փաշինյանը զվարճանքներին է տրվում Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Պուտինի մատնանշած ԽՍՀՄ քարտեզների մասինԿԱ՛Մ ԱՐՑԱԽԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ, ԿԱ՛Մ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱՌՀԱՍԱՐԱԿ, ՍԱ Է ԽՆԴԻՐԸԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱնի Պետրոսյանը երեկ եւ այսօր«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԱՐՏԱՔԻՆ ՎԵԿՏՈՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ Է»Աշոտ Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է Ինչո՞ւ է հրաժարական տվել Արագածոտնի մարզպետը«ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԵՐԿՈՒ ԵՐԿԻՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՈՎ, ԿԱՐԾԵՍ, ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԱԺ-ՈՒՄ ՉԿԱՆ»Ինչպիսի տեսք ունեին հայտնիները մանուկ ժամանակ«ԳԼԽԱՎՈՐ ՉԱՐՈՐԱԿ ՈՒՌՈՒՑՔՆ ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՑՆԵՆՔ»ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱՄՆ էի մեկնել կնոջս հետևից, 50 դոլարով «պարկետ էի խփում», հետո առաքում էի կատարում օդանավակայանում. Արա Մարտիրոսյանի կյանքի այս դրվագների մասին երբեք չեք իմացել.Starnews.am«ՍԻՐՈՒՆ ԱՂՋԿԱ» ՀԱՄԱՐ «ԱՍՆԱՎԱՆԻ ՉԷ±» ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸՀայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Անհողը կրկին ԱԺ ամբիոնից կեղծեց իրականությունը.Գագիկ ՀամբարյանԴու սպանեցիր էն տղերքին, ովքեր 2018-ին քեզ իշխանության բերեցին. Տիգրան ՎարդանյանԻ ՎԵՐՋՈ, Ե՞ՐԲ Է «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԸ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՓՈՂՈՑԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ ԱՅԼՈՑ ԳՐՊԱՆԸ ԳՑԵԼՈՒ ԱՐՀԵՍՏԸՍերժ Սարգսյանի բանակցային ժառանգությանը հստակ գնահատական է տվել Ալիևն, ով բողոքում էր, որ «փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը». Էդուարդ ՇարմազանովՓաշինյանը խոստովանեց` 2020-ի պատերազմի մասին տեղեկացել է երկու օր առաջ՝ ռադիոընկալումովԻլոն Մասկը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը. ForbesԷրդողանը հայտարարել է, որ Վարանդայից դեպի Ստամբուլ ճանապարհներ և երկաթուղիներ կկառուցվենԱդրբեջանական տնտեսագիտական համալսարանում հայոց լեզու կդասավանդվիՈրքա՞ն հաճախ են կորոնավիրուսի նոր մուտացիաներ հայտնվելուԿառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂԹուրքական ԱԹՍ֊ների մատակարարումն Ուկրաինային չի նպաստում Դոնբասում իրավիճակի կարգավորմանը. Պեսկով«Փողոցային պայքարը կարող է զարգանալ, երբ մարդիկ ունեն պայքարողի օրինակ»․ Մհեր ՄկրտչյանՆԱՏՕ-ն ի զորո՞ւ է Նիկոլին հետ քաշել ՄոսկվայիսՌազմիկ Պետրոսյանը կնշանակվի Արագածոտնի«Կինոստուդիա չունեցող ազգը պետություն չունի».Լիա ԱվետիսյանԿներես ինձ… Հասմիկ Ղարիբյանի եւ նրա ամուսնու սիրո պատմությունը եւ ողբերգությունը. ի՞նչ է կատարվում Ներսեսի կյանքում.Satrnews.amՃանաչեք ախտանշանները. ցիստիտԶարմանալի էր Լոսի Քիսոյին պատվի արժանացնելու հանգամանքը․ Արթուր ԽաչատրյանԴուբայից հետո Անահիտ Սիմոնյանը հերթական անգամ անդրադարձել է Հայկոյին… Ինչ լուսանկար է նա հրապարակել (տեսանյութ)Նոր սարքը կարող է ոչնչացնել կորոնավիրուսը թե՛ առարկաների մակերեսին, թե՛ մարդու բջիջների ներսումԽոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից, հայտարարվել է 1-ԲԻՍ կանչՀանրապետությունում օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 5-8 աստիճանովԲոլորս էլ ուզում ենք Արցախ գնալ, բայց տեղ չկա մնալու, ո՞ւր գնանք. տեղահանված արցախցիԴիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերաբացվի Սուրբ Զատիկին«Եկեք դուք բոլորով, ես մենակ հա′». վիճաբանություն ՔՊ–ականի ու «Հայաստանի» պատգամավորների միջևԵրբ է ՀՀ տեղափոխվելու Վանո Սիրադեղյանի աճյունը․ Որդին բացառիկ մանրամասներ է հայտնումՆերկայացվել են ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալները«Ապրում եմ միայն այսօրվա օրով».ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՀովհ. Թումանյանի տուն-թանգարան այցելուների հոսքը շատացել էՏեղահանվածներին ստիպողաբար հանում են հյուրանոցներից՝ թողնելով անտուն. ծանր կացության մեջ ենք. հադրութցիՄոռացված դրվագ հոկտեմբերի 27-ից. ո՞վ էր այն միակ լրագրողը, ում խռովարարները թույլ տվեցին մտնել շենք.Էլբակեան ԷդգարԴավաճանի պիտակին չէր արժանա Փաշինյանը, եթե անկեղծ լիներ իր ժողովդի հետԻր ծագումնաբանությամբ, գիտակցությամբ ու ապրելակերպով ադրբեջանամետ է․ Արցախի թեմի առաջնորդը փակագծեր է բացում, թե ով է իրականում Բաքվի թեմի նորանշանակ քարտուղար արքեմանդրիտըԱԺ-ն Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ հայտարարություն տարածեց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ