Չե՞ս ջոկել, որ չեմ լռելու ու քո վերջը ամեն կերպ մոտեցնելու եմ, грёбанный евнух. Արմեն Աշոտյանը` կապիտուլյանտին Հայ հայտնիներ, որոնք իրենց իսկական տարիքից բավականին մեծ են երեւում Ալլա Թումանյանը երեկ եւ այսօր Ի պատիվ մաեստրո Օրբելյանի՝ Նյու Յորքի հայ համայնքում ընդունելություն է կազմակերպվել Նիկոլը Հայաստանը կործանման տանող ամենակարճ ճանապարհն է. Գեւորգ Պետրոսյան Մենք ուզում ենք ապրել ու ծաղկեցնել մեր հայրենիքը, ուզում ենք լինել մեր նախնիներին արժանի զավակներ ու արժանապատիվ պահել մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ․ Մանկավարժ «Եղել է երգելիս արտասվել եմ». Դավիթ Աղասի «Գրիր ինձ…». Մարիամ Մերաբովան Երեւանում հանդես կգա նոր մենահամերգով Նրանք նախընտրեցին պաշտպանել Հայրենիքը. հուշաքարի բացում՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերին ՆԱՏՕ-ն նոր Միության ստեղծումը կասեցնելում ռեալ միջոց չունի


Մենք քավարանով ենք անցնելու` մինչեւ ազգը զարթնի. Չախալյան

Ներքաղաքական

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Զարթոնք» կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչ, Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ հետ:

– Ձեր կուսակցությունն ընտրություններին ստացավ 4156 ձայն: Չե՞ք փոշմանել, որ մասնակցեցիք:

– Ո՛չ, հեշտ է պատասխանատվությունից փախչել, մինչդեռ ես իմ կյանքում պատասխանատվությունից երբեք չեմ փախչել: Անշուշտ, ես էլ կարող էի ասել, թե կանխորոշված է ընտրությունների արդյունքները, որովհետեւ հիմնական խաղացողները անհաշվելի ֆինանսական ռեսուրսներ էին օգտագործում: Մենք ընդամենը մեկ շտաբ ենք ունեցել, իշխող ուժը` հազարից ավելի, էլ չեմ ասում, որ իրենց ցուցակներում օլիգարխներ կային եւ այլն: Այսինքն` մնում էր ձեռքներս լվանայինք ու քաշվեինք կողքի` ասելով, թե պետք չէ այս գիգանտների կռվի մեջ մտնել` մաքուր ուժով եւ առանց ֆինանսական ռեսուրսների, բայց սա սխալ մոտեցում է: Նույն կերպ ինձ հարց էին տալիս, թե ինչո՞ւ պատերազմի ժամանակ գնացիր առաջնագիծ, միեւնույն է, կանխորոշված ու վաճառված պատերազմ էր, մեկ է, պարտվելու էինք: Բայց չկարողացա տունը նստել, գնացի իմ բաժին խրամատում կանգնեցի ու ինչքան կարողացա, պահեցի: Հիմա նույն կերպ էլ իմ բաժին խրամատում պայքարեցի այս ընտրությունների ժամանակ: Կարեւորն այն է, որ շարունակում ենք պայքարել, այնպես չէ, որ հանձնվել ենք եւ գնացել ենք տուն: Արդեն դիմել ենք Սահմանադրական դատարան, մինչեւ սա էլ դիմել էինք վարչական դատարան: Այնպես որ, մեր պայքարը շարունակում ենք:

– Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ ժողովուրդն արդեն իսկ իր ընտրությունը կատարել է եւ անգամ մի քանի հարյուր ընտրախախտումները չեն կարող էականորեն ազդել առկա պատկերի վրա:

– Համաձայն չեմ, որ ամեն ինչ գցում են ժողովրդի վրա: Եկեք հասկանանք, թե ինչու ժողովուրդն այս ընտրությունը կատարեց: Ես դեմ եմ նախկին-ներկա բաժանումներին, հատկապես, որ ամենամեծ նախկինները Նիկոլենց իշխանության մեջ եղած մարդիկ կան, ովքեր 30 տարի միշտ էլ եղել են իշխանությունում: Բայց համաձայնեք, որ նախկին արատավոր երեւույթներից, արված սխալներից ոչ միայն դասեր չքաղեցին, այլեւ շարունակեցին նույն տրամաբանությամբ գործել: Ճիշտ է, շատ անգամ նույն նախկինները փորձում էին քարոզչական դաշտում ասել, թե փոխվել են, իրենց արատավոր երեւույթները թողել են նախկինում, արդեն նոր մոտեցումներով են, բայց մի բան է քարոզչական դաշտում, այլ է, երբ գետնի վրա տեսնում ես, թե ինչ է կատարվում: Դրա համար էլ ասում եմ` պետք չէ ժողովրդին մեղադրել, այլ պետք է նստել ու հասկանալ, որ այդքան ռեսուրս, որ ներդրել էին, ինչո՞ւ թեկուզ դրսից մի քանի մասնագետ չհրավիրեցին, ովքեր իրենց ներկայացուցիչներին կբացատրեին, թե ինչպես շփվել քո երկրի բնակիչների հետ, ումից քվե ես խնդրում: Արմավիրում ջուր չկար, ամբողջ համացանցը ծաղրում էր այդ մարդկանց, թե Նիկոլին եք ընտրել, ուրեմն` արժանի եք սրան, սա է ձեր ապագան: Ու մի հոգի մեջները խելացի մարդ չկա, որ ասի` հլը սպասեք, այդ ջուր չունեցողների մեջ հաստատ ընդդիմադիրներին ընտրողներ էլ կան:

– Բայց հենց նրանք էին փաստում, որ ընդամենը շաբաթներ առաջ ընտրել են Նիկոլ Փաշինյանին...

– Համարենք, թե մեկ-երկուսը փաստել են, բայց չեղավ ամբողջը: Անգամ եթե բոլորն ընտրել են Նիկոլին, ի՞նչ կա այստեղ ուրախանալու, պետք էր գնալ եւ այդ մարդկանց կողքը կանգնել ու կապ չունի, թե ում են ընտրել: Ախր պետք է հասկանանք, որ այս վերաբերմունքով ենք հասել սրան: Նիկոլենց ինչքան էլ քննադատում ենք, ծաղրում, իրենք լավ մեր ժողովրդի հոգեբանությանը տիրապետում են եւ կարողանում են, այսպես ասած, «պրյոմներ» անել: Այսօր էլ ոչ մեկին հետաքրքիր չէ, թե Նիկոլն ինչ կանի, բայց մարդիկ նախընտրական շրջանում լարված 25 օր սպասում էին, որ հանկարծ նախկինները չվերադառնան: Եկեք ճիշտը հասկանանք, հիմա նախկինների վերադարձի հարցը պայմանական նետրալիզացրեց Նիկոլը եւ նույն այդ մարդիկ հոգոց հանեցին: Իսկ հիմա իրենց հետաքրքիր չէ, թե ջուր կունենան կամ չեն ունենա: Ով ջուր չունի, ջրի համար կբողոքի:

– Իրականում ժողովուրդն ընտրեց հենց նախկիներին եւ ներկաներին` ձեւավորելով սեւերի ու սպիտակների խորհրդարան: Իսկ այն տասնյակից ավելի քաղաքական ուժերը, որոնք մասնակցում էին ընտրություններին, փաստացի նրանցից որեւէ մեկին նույն ընտրողը չէր տեսնում խորհրդարանում:

– Չեմ համաձայնվի Ձեզ հետ, որ ժողովուրդը չէր տեսնում: Այստեղ հարցը լրիվ այլ տեղ է: Անհավասար պայմաններ էին, քանի՞ հոգի է «Զարթոնքի» մասին իմացել, քանի՞ հոգու ենք կարողացել մեր ծրագրերը ներկայացնել: Ռեսուրս չունենալու պատճառով ամեն օր ոտքով քայլում էինք փողոցներում: Եվ, այո, այն ինչ-որ արդյունք տվեց, բայց այն չէր կարող լինել այնպիսին, ինչպիսի արդյունք հիմնական խաղացողներն ունեցել են: Անգամ սոցհարցումներն են ուղորդված անցկացվել` հիմնական խաղացողների համար: Շատ դժվար է այս համակարգի դեմ պայքարել եւ, ցավոք, մենք անզոր էինք: Ընդ որում` ոչ թե այսօր անզոր դարձանք, այլ վաղուց ենք անզոր այս համակարգի դեմ: Այնպես չէ, որ այս ընտրություններում ենք անզոր եղել: Եթե այս համակարգի դեմ անզոր չլինեինք, հավատացեք Արցախը չէինք կորցնի: Մինչդեռ երբ Ադրբեջանն ու Թուրքիան օրնիբուն պատրաստվում են մեզ հետ պատերազմի, մենք սուսուփուս Լանզարոտեի կոնվենցիա էինք վավերացնում, որը էական կարեւորություն ունեցող հարցերում, երեւի, միլիոներորդ տեղն էր մեզ համար: Բայց, կարծես, համաձայնեցված լիներ այս ամենն իրար հետ: 

– Ըստ Ձեզ, հիմա պարարտ հող կա՞, որ նույն լուռ համաձայնությամբ էլ նոր ձեւավորվող կառավարությունը Ազգային ժողով բերի եւ վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան:

– Չեմ կարծում, որ կա, բայց, ամեն դեպքում, Ստամբուլյան կոնվեցիայի տերերն իրենք, այսպես ասած, իրենց ապրանքի տերն են եւ պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի այդ ապրանքը մինչեւ վերջ իր նպատակին հասնի: Ստամբուլյան կոնվենցիայի տերերը վստահաբար ամեն ինչ անելու են, որ այն վավերացվի: Տեսնենք, թե իշխանությունները կմտնե՞ն այդ դաշտ, որովհետեւ այն շատ ցավոտ հարց է: Կարծում եմ` իրենք այս պահին շատ այլ խնդիրներ ունեն լուծելու, որի տակից դուրս գալ է պետք: Չնայած` տեսանք, որ Արցախը հանձնելու տակից փաստացի դուրս եկան: Ճիշտ է, չեմ կարծում, թե երկարաժամկետ են դուրս եկել, բայց այս պահին ոչ միայն դուրս են եկել, այլեւ փաստացի փորձում են լեգիտիմացնել այն, ինչը ստացվում է: Արդյունքում աշխարհի տերերին ցույց են տվել, որ եղել է իշխանություն, որը հանձնել է Արցախը եւ հետո ժողովուրդն այդ իշխանությունից ոչ միայն չի բողոքել, այլեւ վստահության քվե է տվել եւ ասել` եկեք հաջորդ իշխանությունը եւս դուք եղեք:

– Հուսանք, որ դեռ հնարավոր կլինի փրկել այն, ինչ մնացել է...

– Միանշանակ ամեն ինչ կորած չէ: Մենք մեղքերի մեջ ենք թաղված եւ քավարանով ենք անցնում: Ուղղակի, այս պատերազմը, այս ջարդը մեր հանդեպ բավարար չեղավ, որ մեր աչքերը բացվեն: Հիմա, երեւի, եւս մի քանի տարի քավարանով կանցնենք, ավելի մեծ խնդիրներ ու կորուստներ կունենանք` մինչեւ ազգը կզարթնի: Գիտեք, մի հոգով, հինգ հոգով հնարավոր չէ: Լավ, ասենք, 100 հոգով պայքարենք, եթե 10 միլիոնն ուրիշ տեղ է նայում, թացը չորից չի տարբերում, դու չես կարող արդյունքի հասնել` ինչքան էլ գոռաս: Անշուշտ, սա պատճառ չէ, որ դու չպայքարես, երբ մնացածը քնած են: Ջավախքում էլ էի ասում, որ եթե անգամ մենակ մնամ, պայքարելու եմ: Եվ եղավ մի օր, որ բանտում մենակ էի, բայց իմ պայքարը շարունակեցի ու այնպես չէ, որ ինձ մենակ թողեցին իմ ընկերները: Այստեղ էլ նույնն է, եթե մնացածը քնած են, սա չի կարող պատճառ դառնալ, որ չպայքարենք: Բայց այստեղ մի կարեւոր բան կա` իրենց քարոզչամեքենան եւ քաղտեխնոլոգները շատ ուժեղ աշխատում են, որոնք Նիկոլինը չեն, այլ իր տերերինն են: Ուղղակի, այսօր Նիկոլն է իրենց ձեռնտու, նրա համար են աշխատում, վաղը ձեռնտու կլինի մեկ այլ քաղաքական ուժ, դրա համար կաշխատեն: Այդ տեխնոլոգիաների վրա միլիարդավոր դոլարներ են ծախսել եւ ամբողջ աշխարհով փորձված է, ընդամենը Հայաստանում տեղայնացրել են այն: Որ ժամին որ ուժը պետք լինի, այդ ուժի համար կծառայեցնեն: Պետք լինի` «Լուսավոր Հայաստանին» 5 շաբաթում մոնստր կսարքեն, պետք չի լինի կողքի կքաշվեն ու անգամ նախընտրական շեմը չի հաղթահարի: Ու այստեղ մեր անելիքները դժվարանում են, բայց վստահ եմ` լավ է լինելու: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ. - Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

Չե՞ս ջոկել, որ չեմ լռելու ու քո վերջը ամեն կերպ մոտեցնելու եմ, грёбанный евнух. Արմեն Աշոտյանը` կապիտուլյանտինՀայ հայտնիներ, որոնք իրենց իսկական տարիքից բավականին մեծ են երեւում Ալլա Թումանյանը երեկ եւ այսօր Ի պատիվ մաեստրո Օրբելյանի՝ Նյու Յորքի հայ համայնքում ընդունելություն է կազմակերպվելԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԱՀԱՎՈՐ Է ԵՎ ԱՊՕՐԻՆԻ, ՈՐԸ ԿԱՆԽԱՎ ԷՐ ՄՏԱԾՎԱԾ»«ՄԵԶՆԻՑ Է ԿԱԽՎԱԾ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՏՐՈՀՈՒՄԻՑ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿՍՏԱՆԱ±ՆՔ, ԹԵ` ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ»Նիկոլը Հայաստանը կործանման տանող ամենակարճ ճանապարհն է. Գեւորգ ՊետրոսյանԲԱՄԲԱՍԱՆՔՄենք ուզում ենք ապրել ու ծաղկեցնել մեր հայրենիքը, ուզում ենք լինել մեր նախնիներին արժանի զավակներ ու արժանապատիվ պահել մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ․ ՄանկավարժԶԱՐՄԱՆՔՔՊ-ԱԿԱՆՆ 8-ՐԴ ԱՆԳԱՄ ՄԵՐԺՎԱԾ ՂԱԶԻՆՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ ԲՈՒՌՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԵՋԵԹԵ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՉԼԻՆԵՆ, ՄԻ ՀԱՅ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱՐՑԱԽՈՒՄ«Եղել է երգելիս արտասվել եմ». Դավիթ ԱղասիԹՈՒՐՔԻ «ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱ՞Լ». ՀԻՄԻ Է՞Լ ԼՌԵՆՔ...«Գրիր ինձ…». Մարիամ Մերաբովան Երեւանում հանդես կգա նոր մենահամերգովՆրանք նախընտրեցին պաշտպանել Հայրենիքը. հուշաքարի բացում՝ նվիրված 44-օրյա պատերազմի զոհերինՆԱՏՕ-ն նոր Միության ստեղծումը կասեցնելում ռեալ միջոց չունիՀայաստանի ընդիմադիր դաշտը, կապիտուլյացիոն ռեժիմից ձերբազատվելու պայքարին զուգահեռ, պետք է կարաղանա օրակարգ բերել “ապագա Հայաստանի” հարցը. Արտակ ԶաքարյանՈր ընկերություններն են գլխավորում 1000 խոշոր հարկատուների ցանկըРоссия будет держать своих миротворцев в Арцахе столько, сколько это будет нужно. В. Лепехин. Часть 2Նիկոլն Արայիկ Հարությունյանին կասկածում է «նախկինների» հետ հաշտվելու մեջԿԳՄՍ նախարարը Նիկոլին այնքան էլ չի գոհացնում Պուտինը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային է հայտարարել ՌԴ-ումՈ՞ւմ մտերիմն է Ալեն Սիմոնյանի նորանշանակ օգնականը Թուրքիայում պիտբուլը կծել է ադրբեջանցի գործարարի քիթը«ԳԱԶԵԼ»–ի վթարի վայրում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները (Photo, Video)«Կխնդրեմ ժողովրդին` շատ զգույշ լինել եւ կրել դիմակներ». ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆԺողովուրդ օգնեք ինձ.ինչու է եթերում արտասվում Հասմիկ Կարապետյանը.Starnews.amԻ՞նչ խնդիրների կարող են բախվել հղիները կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումից հետոՌուսաստանն՝ Անդրկովկասում. ՌԴ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում հիմնված է ոչ թե զգացմունքների և պատմական հիշողության, այլ պետական արժեքների և որոշակի ազգային շահերի վրա. RegnumՄամուլի շենքի դիմաց շղթայական ավտովթար է տեղի ունեցել. բուժօգնություն են ցույց տվել Մարալ Նաջարյանին. aravot.am (ֆոտո)Լուկաշենկոն պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց` բելառուսական պատվաստանյութովՀայկոյի մահից առաջ Վլադիմիր Պողոսյանն ու Հայկոն կոնֆլի՞կտ են ունեցել. երգիչը մեկնաբանում է.starnews.amՀայոց Բանակի Լեգենդար հետախույզները, որոնք զոհվեցին պատերազմումԱնձնագրերի վավերականացման վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի բացատրություններից՝ նախկիններն են մեղավոր.Կարեն ՎրթանեսյանԵվրոպայի Խորհրդի պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՁկնորսները փակել են Երևան-Սևան ճանապարհըՊեսկովը խոստացել է ուսումնասիրել «մի բուռ» երկրների մասին Էրդողանի արտահայտությունների «նրբությունները»Հայաստանը կմասնակցի «Եվրատեսիլ-2022»-ին«Միջակություններն այլասերեցին ամեն ինչ` արվեստը, գիտությունը, քաղաքականությունը».ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԳնացել եմ Որոտան, թուրքի գայիշնիկը կանգնացրել, ակտ ա գրել, հիմա չգիտեմ՝ որտեղ պետք ա մուծեմ․ սյունեցիԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կտրուկ կնվազիԱֆղանստանից ահաբեկչության տարածման սպառնալիք կա․ ԼավրովԵՄ-ն՝ Թուրքիայի մասին. ի՞նչ պետք է իմանանք մենք. Արմեն ԱշոտյանՍահմանի բնակիչների համար սակագնի փոփոխություն չի լինի. Գարեգին ԲաղրամյանՎանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողովՖրանսիայում Հայաստանից և Վրաստանից անձինք են ձերբակալվել, որոնք հանցավոր խմբի անդամներ ենՆիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին հրավիրվել է Ազգային ժողով«Ես վարչապետի օգնականն եմ, բայց ստեղ ծնողների կողմից եմ, եղբայրս էլ է զոհվել». (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ