«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ գրասենյակում «Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ «Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են Windows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասին Եղանակը հայաստանում «Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումը Հիմա էլ «Բաքվի դեկլարացիա» Քարտուղարուհու փորձով փոխնախարար «Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում


Չէր կարելի այս իշխանության հետ ընտրության գնալ. Ռոբերտ Մարգարյան

Ներքաղաքական

Ընտրությունների արդյունքների եւ հնարավոր քաղաքական զարգացումների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:

«ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ, ԵԹԵ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ ԻՐԵՆՑ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՒՄ»

– Պարոն Մարգարյան, ամփոփելով ընտրությունների արդյունքները` ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը:

– Սա քաղաքական պայքար է, որտեղ պետք է նկատի ունենաս, որ կարող է լինել նաեւ պարտություն: Եթե սկզբից ենթադրես, որ 100 տոկոսանոց հաղթանակ ես ունենալու, արդեն պայքարն իմաստ չունի: Իհարկե, ցանկալի չեն այս արդյունքները որեւիցե մեկի համար, բայց կարծում եմ` հիասթափվելու եւ հուսահատվելու առիթ չպետք է լինի: Պայքարը պետք է շարունակել, եթե ընդդիմադիր ուժերը համոզված են իրենց սկզբունքներում: Փաստորեն, կրկին կանգնած ենք այնտեղ, որտեղ կանգնած էինք երկու ամիս առաջ` նախքան արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարությունը: Միայն տարբերությունն այն է, որ այս ընտրությունների գործընթացով մի թեթեւ փորձ կատարվեց լեգիտիմություն տալ Նիկոլ Փաշինյանի կատարածներին: Սակայն, ըստ իս, այն ձայների քանակը, որ ստացավ նա, լեգիտիմություն իրեն չի տալիս: 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունենցած խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ` 197 հազար ձայն ավելի քիչ է ստացել:

– Բայց համաձայնեք, որ այսքանից հետո` 71 մանդատ ունենալ խորհրդարանում եւ միայնակ ձեւավորել մեծամասնություն, արդեն իսկ բավական խոսուն փաստ է...

– Մանդատների քանակով չեմ առաջնորդվում, այլ նրանով, թե ինչքան ժողովուրդ է իրեն ձայն տվել: Ունեինք երկու միլիոն 500 հազար ընտրող, որից ընտրություններին մասնակցել է մոտ 680 հազարը: Փաստորեն, 1 միլիոն 900 հազար մարդ չի ընդունում նրան` կա՛մ չեն գնացել ընտրության, կա՛մ մասնակցել են, բայց իրենց ձայնը չեն տվել: Եվ դրան զուգահեռ կա ընդդիմություն, որն այսօր բավական ձայներ է հավաքել, ինչպես «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներն են, ինչպես նաեւ մյուս մանր կուսակցությունները, որոնք էլի ընդդիմություն եմ համարվում: Նախորդ ընտրություններին Փաշինյանն ուներ ընդհանուր ընտրազանգվածի մոտ 33%-ը, այսօր` 27,5%-ը: Բայց, այնուամենայնիվ, այս պահին նա համարվում է հաղթող, քանի որ Ընտրական օրենսգիրքն ու ԿԸՀ-ն է այդպես որոշում: Իհարկե, շատերիս սպասելիքներն այլ էին, որովհետեւ ես մի 2-3 քարոզարշավի մասնակցելու առիթ ունեցել եմ, եւ ինձ համար տարօրինակ էր այն պատկերը, որ ստացվեց: Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք, եւ հիմա պետք է փորձել հասկանալ, թե սրանից հետո ինչ անել, ոչ թե մնալ անցյալում:

ԻՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ

– Ըստ Ձեզ, ի՞նչը խանգարեց ընդդիմությանը, որ չկարողացան հասնել Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությանը:

– Կարծում եմ` ընդդիմության մեղքը չի եղել, այլ Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ քարոզարշավը նրան բավական օգնեց: Այն պարզ ընտրազանգվածը, որն ի տարբերություն մեզ` Ֆեյսբուք չի մտնում, հեռուստատեսությանը չի հետեւում , վերլուծություններ չի կարդում, իր մտապատկերը ձեւակերպում է իր հետ տեղի ունեցած խոսակցություններից, Նիկոլ Փաշինյանը գիտի նրանց հետ ինչպես շփվել, ոգեւորել: Հենց այդ գաղտնիքից օգտվելով` նա, մուրճը ձեռքն առնելով, արտահայտություններ կատարելով, որ նույնիսկ եթերում չի կարելի ասել, փորձեց ժողովրդից ձայներ հավաքել, ու իր մոտ ստացվեց: Բայց ինձ հետաքրքիր է, թե ինչ է անելու հիմա, էլի նույն հռետորաբանությա՞մբ է խոսելու, մո՞ւրճ է թափ տալու այն ընդդիմության հասցեին, որից ակնկալում է, որ վաղն իր հետ նստեն նույն սենյակում եւ համագործակցեն` ձեւավորելով խորհրդարան, որպեսզի ինքն էլ դառնա կառավարություն: Թե՞ հրաժարվելու է իր մուրճից եւ պողպատե մանդատից եւ ապացուցելու է, որ հերթական սուտն է մատուցել ժողովրդին` ընդդիմությանը փորձելով համոզել, որ մանդատ վերցնեն: 

– Կա երկու կարծիք` կա՛մ հրաժարվելով մանդատներից` անցնել փողոցային պայքարի եւ Նիկոլ Փաշինյանին փորձել հեռացնել այդ կերպ, կա՛մ հաշտվել իրողության հետ եւ գոնե նորմալ ընդդիմություն ունենալ խորհրդարանում: Ո՞րն է ամենահավանական տարբերակը:

– Կա նաեւ մի երրորդ տարբերակ` ո՛չ փողոցային պայքար, ո՛չ էլ գնալ խորհրդարան: Հիմա եթե գնալ փողոցային պայքարի ճանապարհով` սա առիթ կտա հասարակությանը տանել դեպի լարվածության, քաղաքացիական բախումների, ինչը շատ կուզենար Փաշինյանը, որ այդպես լիներ: Իսկ եթե ընդունում ես իր իշխանությունը եւ համագործակցում` թույլ տալով ինչ ուզի` անի, սա էլ լուծում չէ: Մնում է ընդունելով հանդերձ այն պատկերը, որ հիմա կա` հայտարարել, որ չեն ցանկանում այս խորհրդարանում իր հետ աշխատել եւ դուրս են գալիս` թող  խորհրդարան, հետո էլ կառավարություն ձեւավորի առանց ընդդիմության: Տեսնենք, թե ինչքան ժամանակ այդպես կարող է շարունակել:

«ՈՐՈՇ ՀԱԿԱՆԻԿՈԼԱԿԱՆ ՈՒԺԵՐ ԻՐԵՆՑ ԱՌԱՋԱԴՐՄԱՄԲ ՕԳՆԵՑԻՆ ՆԻԿՈԼԻՆ ՄՆԱԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»

– Եթե նկատի ունեք, այդուհանդերձ, մանդատները վայր դնել, կարծես թե, դրան հաջորդում է այն, որ մանդատներ են վերցնում հաջորդ երկու քաղաքական ուժերը, որոնք չեն կարողացել հաղթահարել ընտրական շեմը: Ինչպե՞ս եք սա պատկերացնում:

– Մեր Ընտրական օրենսգիրքը լռում է այդ մասին: Այդպիսի ինստիտուտ գոյություն չունի եւ չի նախատեսված, թե ինչ է լինում այն մանդատների ճակատագիրը, եթե խորհրդարանական շեմը հաղթահարած կուսակցությունը հրաժարվում է դրանցից: Ուստի` մի շարք իրավաբաններ հայտարարում են, թե հենց հիմա պետք է հրաժարվել մանդատներից, բայց համոզված չեմ, որ այդ քայլը ճիշտ է: Ընտրական օրենսգիրքը, թեեւ չի խոսում այդ ինստիտուտի մասին, բայց ունի շատ հստակ ձեւակերպումներ, որ խորհրդարանը պետք է ունենա մեծամասնություն եւ անպայման պետք է ունենա 1/3 ընդդիմություն: Եվ ԱԺ-ում անպայման պետք է լինի առնվազն երեք քաղաքական ուժ: Այս ձեւակերպումն, իհարկե, թույլ է տալիս, որ 5 տոկոս շեմը չհաղթահարած քաղաքական ուժը հաջորդաբար, որն ավելի շատ ձայն է ստացել, մուտք գործի խորհրդարան: ԿԸՀ-ն եթե կանգնեց այն իրավիճակի առաջ, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները մինչեւ իրենց մանդատների բաշխվելը ինքնաբացարկ հայտարարեն, ապա հաջորդաբար խորհրդարան են անցնում «Հանրապետություն» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, հետո նաեւ «Լուսավոր Հայաստանը»: Շատ պարզ է, որ եթե նրանց մանդատ առաջարկվի, նրանք վայրկյան առաջ կվերցնեն եւ կմտնեն խորհրդարան: Արդյունքում խորհրդարանում ավելի շատ մանդատներ կունենա Նիկոլ Փաշինյանը, իսկ մենք կունենանք գրպանային խորհրդարան: Բայց կա նաեւ այլ տարբերակ` եթե մանդատների բաշխման փուլում չես հրաժարվում մանդատներից, թույլ ես տալիս ԿԸՀ-ին հստակ մանդատների բաշխում իրականացնել, իսկ խորհրդարանը ձեւավորելու հաջորդ օրը մանդատները վայր ես դնում, այդ դեպքում` այլեւս ուրիշ ոչ մեկը չի կարող վերցնել մանդատները, ինչի հետեւանքով խորհրդարանի աշխատանքը խափանվում է:

– Ըստ Ձեզ, այն մարդիկ, ովքեր իրենցից որոշակի հեղինակություն էին ներկայացնում` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, մի՞թե չէին կարող ճիշտ հաշվարկել իրենց վարկանիշը եւ չառաջադրվել, որպես առանձին քաղաքական միավոր, ինչի հետեւանքով ստացան, օրինակ 0,1-ից մինչեւ 1% ձայներ:

– Բոլորին մեկ խմբում չի կարելի դասել: Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցը սկզբունքային էր: Նա շատ անկեղծորեն ասաց, որ իր խնդիրն է, որ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը չլինեն եւ չթողնի նաեւ Նիկոլին մնալ: Նա չէր կարող մտնել մի կոալիցիայի մեջ, որի արդյունքում Քոչարյանը դառնալու էր վարչապետ: Ձեր նշածներից բացի, կային նաեւ ընտրություններին մասնակցող ուժեր, որոնք հասարակության մեջ եւ քաղաքական դաշտում իրենց ներկայացնելու խնդիր ունեին եւ լինելով Նիկոլ Փաշինյանին գուցե ընդդիմադիր, բայց չգիտակցեցին, որ իրենց այդ խաղը նաեւ ձայն է փոշիացնում: Օրինակ` «Զարթոնքը» կամ «5165»-ը թունդ հականիկոլական էին եւ հանդես էին գալիս Նիկոլին ամեն գնով իշխանությունից հեռացնելու դիրքերից, բայց իրենց մասնակցությամբ, փաստորեն, օգնեցին, որ Նիկոլը մնա իշխանության: Ընդ որում` իմանալով, որ իրենք ձայն չեն հավաքելու: Բացառված էր պատկերացնել, որ Կարին Տոնոյանը կարող է այնքան ձայն հավաքել, որ մտներ խորհրդարան, էլ չեմ ասում` մեծամասնություն կազմելու մասին: Ինձ զարմացրեց Հրանտ Բագրատյանը, որը, վստահ եմ, գիտակցում էր այս ամենը եւ կարիք էլ չուներ իրեն ներկայացնելու, բայց մինչեւ վերջ մնաց ընտրապայքարի մեջ: Իհարկե, երբ նայում ենք իրենց հավաքած ձայներին, տոկոսային առումով իրավիճակը չէր փոխվելու, միայն թե միասնականության պատկերը գուցե այլ լիներ` քարոզչական իմաստով:

«ՇԱՏԵՐՆ ԵՆ ԵԿԵԼ ԱՅՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ՈՐ ՃԻՇՏ ԷՐ ԱՍՈՒՄ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ»

– Գրեթե բոլոր քաղաքագետներն ու փորձագետները միաբերան պնդում էին, թե  50+1 ձայն որեւէ քաղաքական ուժի չի հաջողվելու հավաքել: Սա նշանակում է, որ լավ չե՞ն ճանաչում իրենց ժողովրդին:

– Իսկ Դուք համոզվա՞ծ եք, որ այդ 53 տոկոսը, որն ունի այսօր Փաշինյանը, իսկապես, ժողովրդի տված ձայնն է, չէ որ բարձրաձայնվում էր ընտրախախտումների, լցոնումների մասին:

– Բայց անգամ այդ դեպքում` այսպիսի նշանակալի ձայների տարբերություն դժվար թե լիներ:

– Դե եթե համարենք, որ այն կազմում էր 10-15 տոկոս, ապա ստացվում է, որ քաղաքագետների հաշվարկը սխալ չի եղել: Պարզապես շատերը չէին պատկերացնում, որ նման ծավալով ընտրախախտումներ կլինեին: Օրինակ, զինվորներին ուղղորդել են, թե ում ընտրեն: Շուռնուխում բոլորի համար հետաքրքիր էր, թե ինչպես են այնտեղ ձայն տվել Նիկոլ Փաշինյանին, բայց պարզվում է`  սահմանապահներ են եղել այնտեղ, որ ուղղորդված գնացել եւ ձայն են տվել նրան, որպեսզի հենց Շուռնուխում այդպիսի պատկեր ստեղծվի: Վստահ եմ` տարբեր փոքր համայնքներում մի տեսակ վրեժ լուծելու միտումով է կատարվել այդ գործընթացը:

– Եթե ընտրության արդյունքները բողոքարկվեն, կարծում եք էական փոփոխություն կլինի՞:

– Չեմ կարծում` էական փոփոխություն այս պատկերի մեջ փոխվի` 53 %-ի եւ 20%-ի միջեւ: Բայց եթե խախտումներ չլինեին, 50+1 տոկոս դժվար թե հավաքեր Նիկոլ Փաշինյանը: Լավագույն դեպքում` 40 տոկոսից ավել չէր լինի: Իսկ հիմա պետք է ձեւակերպել պայքարի հաջորդ փուլը:

– Չե՞ք կարծում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարի ամենամեծ ձախողումն այն էր, երբ «կոնսենսուս մինուս մեկ» տարբերակը չգործեց մինչեւ վերջ, եւ բաժանվեցին 17 քաղաքական ուժերը, որոնք ձեւավորել էին Հայրենիքի փրկության շարժում:

– Այդ շարժումը սկսվեց եւ բավական թափ ստացավ, բայց ինչ-որ փուլում պետք է պահպանվեր, չեղավ: Ցավոք, օրինակ, «Բարգավաճ Հայաստանը» ճամփի կեսից դուրս եկավ եւ որոշեց մտնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների խաղի մեջ: Ամենամեծ հարվածը սա էր եւ նաեւ այն, որ սկզբից, կարծում եմ, նախագահ Քոչարյանը մի քիչ խուսափում էր այդ շարժման հետ ասոցացվելուց: Ուղղակի, տարիների ընթացքում երկար տարիներ բացասական պատկերացում էր ստեղծվել իր մասին, եւ միայն քարոզարշավի ժամանակ նա կարողացավ փոխել նախկինում եղած պատկերացումն իր մասին, որն այլեւս գոյություն չունի: Այս առումով նրա բացակայությունը եւս ազդեց շարժման վրա: Կարծում եմ, որ շարժումը հրաժարվում էր շատ ագրեսիվ քայլերի գնալուց եւ փորձում էր քաղաքակիրթ պայքար մղել, ցավոք չստացվեց եւ ձախողվեց: Մինչդեռ հիմա շատերն են եկել այն եզրակացության, որ ճիշտ էր ասում Վազգեն Մանուկյանը, չէր կարելի այս իշխանությունների հետ ընտրության գնալ եւ ամեն գնով օգնել, որ վերարտադրվի, սակայն իրականության մեջ այն տեղի ունեցավ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ գրասենյակում«Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում ենWindows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասինԵղանակը հայաստանում«Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումըՀիմա էլ «Բաքվի դեկլարացիա»Քարտուղարուհու փորձով փոխնախարար«Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ՍՄՆ֊ում անբուժելի վիրուս է բռնկվելՄաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊԹուրքիայի պաշտպանության նախարարին փոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարելՕշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. «Փաստինֆո»«Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու»․ Էդուարդ Շարմազանով 1֊ին կարգի հաշմանդամը անվտանգության խնդիր ունիԻնչ պաշտոն են զբաղեցնելու Տիգրան Ավինյանն ու Արարատ Միրզոյանը. մեկնաբանում է Ալեն ՍիմոնյանըՍերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ«Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատներըՄանե Թանդիլյանը ևս ներկա է եղել «Շիշ բռնողի» հարսանիքին Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել. Ալեն ՍիմոնյանԱՄՆ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզՌուսներն ինքնաթիռ են ստեղծում միջուկային պատերազմի դեպքում զորքերը կառավարելու համարԻ՞նչ կապ ունի Հրաչյա Հակոբյանի ասածը` թատրոնի վատ կամ լավ լինելու հետ. Անահիտ Կիրակոսյան Արմենչիկի կնոջ 35-ամյակի խնջույքը ԱՄՆ-ում և երգչի անակնկալըՊարեկը հանցագործին վնասազերծելու համար կարող է կիրառել ձեռնաշղթա, մահակ, ընդհուպ մինչեւ ատրճանակՈւնենք ամեն ինչ և կարող ենք ցանկացած թշնամու, ստորջրյա, վերգետնյա, օդային, անհրաժեշտության դեպքում անխուսափելի հարված հասցնելՄեր երկիրը այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը. Վրաստանի վարչապետՎրաստանում հանգիստ վայելող զբոսաշրջիկները պետք է երեք օրը մեկ թեստ հանձնենԱմերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներովՀակառակորդը պարբերաբար դիրքային առաջխաղացում է փորձում ապահովվել նաեւ Կապանի հատվածումԿարիք չկա նոր բան հնարել.Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել. ԲայրամովՊայքարի դուրս չգալու դեպքում, իրենց բնօրրանում նորից ցեղասպանվելու են օսմանցի քոչվորների կողմից. Գևորգ ԳևորգյանՆոր սահմանափակումնե՞ր. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում կարո՞ղ են պարտադիր դառնալԳյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերըՏԵՍԱՆՅՈՒԹ. Ականապատման քարտեզներ, թե՞ ալիևյան խաբկանք. Բացառիկ զրույց գերիների խնդրով զբաղվող գնդապետ Բորիս Ավագյանի հետՆիկոլ Փաշինյանը գնում է ՔՊ գրասենյակ․ կհանդիպի թիմակիցներինԵրկու վախը` մի մահ, կամ Փաշինյանի վախվորած կենցաղը Աշխարհասփյուռ հայության համար Արցախն ու արցախյան հարցը ունեն բացառիկ կարևորություն.ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Մեր խնդրանքն է, որպեսզի այստեղ` Մուրացանում երեխայիս բուժումն իրականացվի, որից հետո շարունակի ծառայությունը. Զինվորի մայրը դիմում է խնդրանքով27.000 դոլար Իվետա Մուկուչյանին, 40.000 դոլար Թաթուլին ու Թաթային, 7000 դոլար հարսանեկան տորթին. մանրամասներ՝ «Շիշ բռնողի» հարսանիքիցԲաքվում շարունակվում է 2 հայ ռազմագերու նկատմամբ շինծու գործով դատական նիստըՏեսանյութ.Ադրբեջանցիները Սյունիքի սահմանին լցակայան են կառուցումԱզգից «հիասթափվածների» մասինԼԳԲՏ քարո՞զ, խաղատան գովա՞զդ, թե՞ հնդկական «Հոլիի» պրոպագանդա. ի՞նչ նոր պաստառներ են փակցվել Երևանում. քաղաքապետարանը չպարզաբանեցՏոկիոյին է մոտենում ուժեղ թայֆուն, ինչը կազդի Օլիմպիական խաղերի վրաԱլիևը խոստովանում ու ընդունում է, որ Արցախի ճակատագիրն ու ապագան կախված է հենց Արցախի բնակչությունից. Արտակ ԲեգլարյանՄառախուղի պատճառով կորած հայ զինծառայողի և վարորդի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆԱդրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ