«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են Windows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասին Եղանակը հայաստանում «Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումը Հիմա էլ «Բաքվի դեկլարացիա» Քարտուղարուհու փորձով փոխնախարար «Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում ⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Մաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊ


ԻՆՉՊԵՍ ԷՐՄԵՆԻՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Վերլուծություն

Այն, թե ինչպիսի այլանդակ չընտրություն տեղի ունեցավ այս կիրակի, մեր ընթերցողը շատ լավ գիտի: Սակայն առավել կարեւոր է սառը, թվերով սպառազեն, վերլուծել, թե ինչ է կատարվել: Ինֆոգրաֆիկայով ներկայացված է, թե ինչպես են փոփոխվել կուսակցությունների վարկանիշները տխրահռչակ 2018-ի համեմատ: «Հայաստան» դաշինքը չենք նեկայացրել, քանզի անկուսակցական Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը կոռեկտ չի լինի համեմատել 2018-ի ՀՅԴ-ի վարկանիշի հետ, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի համեմատությունը ՀՀԿ-ի 2018-ի ցուցանիշների հետ օրինաչափ է` այս քարոզարշավի լոկոմոտիվը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է:

 

ՊՈՊՈՒԼԻԶՄԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Հայաստանը կործանած Նիկոլը վառ արտահայտված պոպուլիստ է, քանզի միշտ մանիպուլացնում է «ժողովրդի կամք», «ժողովրդի իշխանություն» եւ «ժողովրդի ցանկություն» կատեգորիաները: «Ժողովուրդ» եզրույթը նրա կողմից այնքան է վարկաբեկվել, որ ավելի լավ է կիրառենք էմոցիոնալ լիցք չունեցող «բնակչություն» եզրույթը, իսկ երբ խոսում ենք գիտակցված եւ կշռադատված որոշում կայացնող մեր հայրենակիցների մասին` կիրառենք «քաղաքացի» եզրույթը: Պարզապես քաղաքացի, առանց «հպարտ» մանիպուլյացիոն մակդիրի...

Եվ այսպես, 3 տարվա բոլոր արհավիրքները, դավաճանության փաստը, կապիտուլյացիան, հազարավոր զոհերը Նիկոլի ընտրազանգվածը կրճատեցին ընդամենը 200 հազարով: 687.251 թիվն ընդունենք որպես ելակետ` դա բնակչության այն հատվածն է, որի վրա ոչինչ չի ազդում, անգամ եթե կապիտուլյանտը սեփական նախաձեռնությամբ թուրքական զորք մտցնի Երեւան: Թե այդ 687.251-ից որքանն են նկարված` ցույց կտա հերձումը, սակայն դժվար թե դա լինի 150-200 հազարից ավել, հետեւաբար ունենք շուրջ կես միլիոն զանգված, որը հակված է մշտապես ուտել պոպուլիստական կտեր: Չլինի Նիկոլը` ուրիշի տվածը կուտեն, հետեւաբար առկա է գերխնդիր` արմատախիլ անել պոպուլիզմը մեր քաղաքական մշակույթից: Հակառակ դեպքում այդ «բազային» կես միլիոնը կարող են դառնալ ցանկացած պետականաքանդ գործընթացի խանդավառ մասնակից: Իզուր տեղը չէր, որ «Պատիվ ունեմ» դաշինքի եզրափակիչ հոլովակում Սերժ Սարգսյանը փշրում է «պոպուլիզմ» մակագրությամբ տախտակը...

Ինչ վերաբերում է 53,9% ցուցանիշին, որով Նիկոլի Էրմենիստանը հաղթեց Հայաստանին, եւ որով ընտրության մասնակիցները Արցախն ազագրողներից ավելի նախընտրելի համարեցին Արցախ հանձնողին, ապա «բազային» կես միլիոնին այնքան էլ դժվար չէ տարբեր զեղծարարություններով հավելել 187-188 հազար քվե: Ինչը եւ տեսանք այս կիրակի: Իսկ թե ինչպիսի հնարքներով եւ տեխնոլոգիաներով` առանձին մեծ թեմա է: Պոպուլիստ գործիչ է եւ ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը, սակայն պոպուլիզմով նա չի կարող մրցել Նիկոլի հետ, եւ բացի այդ, նա ընկալվում է որպես Նիկոլի հավելված: Ուստի, նրա «կլասիկ ցավը տարան» ընդամենը 1,22% քվեով: Չանցողիկ եղան եւ մյուս «Նիկոլի հավելված» կուսակցությունները: Իսկ երկար շարանով հանդես եկող նորաստեղծ կամ վաղուց մոռացված կուսակցությունները նույնպես ստացան փոքր տոկոսներ, այդ թվում մեծահարուստներ Արա Աբրահամյանի եւ Տիգրան Արզաքանցյանի քաղաքական նախագծերը... Իսկ ընդհանուր առմամբ, այդ «խըժբըժ» կուսակցությունները (հանած նիկոլական ակնհայտ արբանյակները) փոշիացրին շուրջ 12% ընդդիմադիր քվեներ: Դրանք դառան հիմնականում կապիտուլյանտի փայ, մինչդեռ միգուցե այդ քվեները ոչ միայն զգալիորեն բարելավեին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների դիրքերը, այլ օգնեին ԲՀԿ-ին մտնել ԱԺ: Իսկ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներն, ըստ էության, բավարարեցին այն քաղաքացիների պահանջարկը, ովքեր գիտակցաբար մերժում են մահաբեր պոպուլիզմը:

Ե՞ՐԲ ԿԼԻՆԻ ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԸ

Կապիտուլյանտը հայտարարեց, իբր այս ընտրություններով քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվեց, սակայն ծանրակշիռ միջազգային մամուլը նշում է, որ ընդհակառակը` հակասությունները խորացան: Եվ միանգամայն բնական է, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներն իրենց հայտարարություններով չճանաչեցին ընտրությունների արդյունքները եւ կապիտուլյանտի պյուրոսյան հաղթանակի լեգիտիմությունը: Եվ հարց է ծագում` ի՞նչ հետագա գործողություններ կարող են լինել: Խոսվում է մանդատները չվերցնելու կամ վայր դնելու տարբերակների մասին, սկզբունքորեն Ռոբերտ Քոչարյանի հունիսի 18-ի բազմամարդ հանրավաքը նաեւ ցուցիչ է, որ հնարավոր է հրապարակ հանել այնքան մարդ, որ փողոցային պայքարի ցանկացած խնդիր կարող են լուծել: Քաղաքագետ Ստեփան ԴԱնիելյանն առաջարկում է հետեւյալ մարտավարությունը. «Գնում եք խորհրդարան այնտեղ լռելու համար` ծպտուն չեք հանում, հրաժարվում եք բոլոր սահմանադրական պաշտոններից` ԱԺ փոխնախագահից, ընդդիմության համար նախատեսված հանձնաժողովների նախագահներից ու տեղակալներից եւ մյուս բաներից, քննարկումներին չեք մասնակցում, այսինքն ձեւավորվում է ցածր լեգիտումություն ունեցող խորհրդարան: Լուռ նստում եք ու սպասում հարմար պահին, երբ ժամը գա, վայր եք դնում մանդատներն ու ստեղծում խորհրդարանական ճգնաժամ, որը կավարտվի նոր արտահերթ ընտրություններով, իսկ մինչ այդ որեւէ նախաձեռնություն, որեւէ քննադատություն... Իսկ այդ ժամը գալու է, երբ ստիպված լինեն կատարել իրենց վրա վերցրած արտաքին պարտավորությունները, երբ անգամ վերջին բոմբժի աչքերը բացվեն»:

Ի դեպ քաղաքագետը նաեւ առաջարկում է ստեղծել «նոր շարժում, ոչ պոպուլիստական, սա ամենաբարդն է»: Այսինքն` ամենատարբեր քաղաքական հայացքների տեր գործիչները հանգում են միեւնույն` պոպուլիզմը մերժելու գաղափարին: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ առաջարկում է նոր ընտրությունները չդարձնել իդեա-ֆիքս. «Ընտրությունները ցույց տվեցին այն, ինչն առանց ընտրությունների էլ էր պարզ շատերիս. Նիկոլը երբեւէ օրինական ուղիով չի զիջելու իշխանությունը: Նիկոլը պատրաստ է հանուն իշխանության հազարավոր կյանքեր զոհել, պետություն քանդել, պատերազմ հրահրել: Նիկոլը բացարձակ անբարոյական է եւ բացարձակ հակահայ: Այնսպես որ, ընդդիմադիր պարոնայք եւ տիկնայք, տունտունիկների ժամանակ այլեւս չկա. վերջապես մի կողմ դրեք ձեր այս անտանելի գոռոզությունը, մեծամտությունը, իշխանատենչությունը, թույնը միմյանց հանդեպ: Դուք, եթե ուզում եք լինել, այլ ոչ թե կոչվել էլիտա, ապա պարտավոր եք ԻՍԿԱՊԵՍ միավորվել հայրենիքի փրկության գաղափարի շուրջ, քանի որ թշնամին չի սպասելու մինչեւ հերթական արտահերթ ընտրությունների»:

Այսինքն` շատերի կողմից անտեսված «պլան Բ-ի» գաղափարը, որը դեռ անցյալ տարի հնչեցում էր Վազգեն Մանուկյանը, կրկին պահանջարկված է դառնում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում ենWindows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասինԵղանակը հայաստանում«Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումըՀիմա էլ «Բաքվի դեկլարացիա»Քարտուղարուհու փորձով փոխնախարար«Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ՍՄՆ֊ում անբուժելի վիրուս է բռնկվելՄաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊԹուրքիայի պաշտպանության նախարարին փոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարելՕշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. «Փաստինֆո»«Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու»․ Էդուարդ Շարմազանով 1֊ին կարգի հաշմանդամը անվտանգության խնդիր ունիԻնչ պաշտոն են զբաղեցնելու Տիգրան Ավինյանն ու Արարատ Միրզոյանը. մեկնաբանում է Ալեն ՍիմոնյանըՍերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ«Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատներըՄանե Թանդիլյանը ևս ներկա է եղել «Շիշ բռնողի» հարսանիքին Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել. Ալեն ՍիմոնյանԱՄՆ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզՌուսներն ինքնաթիռ են ստեղծում միջուկային պատերազմի դեպքում զորքերը կառավարելու համարԻ՞նչ կապ ունի Հրաչյա Հակոբյանի ասածը` թատրոնի վատ կամ լավ լինելու հետ. Անահիտ Կիրակոսյան Արմենչիկի կնոջ 35-ամյակի խնջույքը ԱՄՆ-ում և երգչի անակնկալըՊարեկը հանցագործին վնասազերծելու համար կարող է կիրառել ձեռնաշղթա, մահակ, ընդհուպ մինչեւ ատրճանակՈւնենք ամեն ինչ և կարող ենք ցանկացած թշնամու, ստորջրյա, վերգետնյա, օդային, անհրաժեշտության դեպքում անխուսափելի հարված հասցնելՄեր երկիրը այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը. Վրաստանի վարչապետՎրաստանում հանգիստ վայելող զբոսաշրջիկները պետք է երեք օրը մեկ թեստ հանձնենԱմերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներովՀակառակորդը պարբերաբար դիրքային առաջխաղացում է փորձում ապահովվել նաեւ Կապանի հատվածումԿարիք չկա նոր բան հնարել.Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել. ԲայրամովՊայքարի դուրս չգալու դեպքում, իրենց բնօրրանում նորից ցեղասպանվելու են օսմանցի քոչվորների կողմից. Գևորգ ԳևորգյանՆոր սահմանափակումնե՞ր. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում կարո՞ղ են պարտադիր դառնալԳյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերըՏԵՍԱՆՅՈՒԹ. Ականապատման քարտեզներ, թե՞ ալիևյան խաբկանք. Բացառիկ զրույց գերիների խնդրով զբաղվող գնդապետ Բորիս Ավագյանի հետՆիկոլ Փաշինյանը գնում է ՔՊ գրասենյակ․ կհանդիպի թիմակիցներինԵրկու վախը` մի մահ, կամ Փաշինյանի վախվորած կենցաղը Աշխարհասփյուռ հայության համար Արցախն ու արցախյան հարցը ունեն բացառիկ կարևորություն.ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Մեր խնդրանքն է, որպեսզի այստեղ` Մուրացանում երեխայիս բուժումն իրականացվի, որից հետո շարունակի ծառայությունը. Զինվորի մայրը դիմում է խնդրանքով27.000 դոլար Իվետա Մուկուչյանին, 40.000 դոլար Թաթուլին ու Թաթային, 7000 դոլար հարսանեկան տորթին. մանրամասներ՝ «Շիշ բռնողի» հարսանիքիցԲաքվում շարունակվում է 2 հայ ռազմագերու նկատմամբ շինծու գործով դատական նիստըՏեսանյութ.Ադրբեջանցիները Սյունիքի սահմանին լցակայան են կառուցումԱզգից «հիասթափվածների» մասինԼԳԲՏ քարո՞զ, խաղատան գովա՞զդ, թե՞ հնդկական «Հոլիի» պրոպագանդա. ի՞նչ նոր պաստառներ են փակցվել Երևանում. քաղաքապետարանը չպարզաբանեցՏոկիոյին է մոտենում ուժեղ թայֆուն, ինչը կազդի Օլիմպիական խաղերի վրաԱլիևը խոստովանում ու ընդունում է, որ Արցախի ճակատագիրն ու ապագան կախված է հենց Արցախի բնակչությունից. Արտակ ԲեգլարյանՄառախուղի պատճառով կորած հայ զինծառայողի և վարորդի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆԱդրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱմենացածր վարձատրվող պարեկը ստանալու է 230 000 դրամ աշխատավարձ. Պարեկային ծառայության պետՍուրեն Սահակյանը դադարեցնում է անդամակցությունը «Քաղաքացու որոշում» կուսակցությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ