Սա հաղթանակի սկիզբն է. Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներին Գորիսեցիներ, ձեր ցավը տանեմ, մտնում եմ կալանավայր` Առուշանյանին հայտնեմ հաղթանակի մասին. պաշտպան Ամենանիկոլական մարզը՝ Տավուշն է Նիկոլ Փաշինյանն Իջեւանում վատացել է Իր սեռի դիմաց արու գրող երիտասարդը Դիլիջանում քաղաքապետ է ընտրվել Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը. Արմեն Աշոտյան Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում Առուշ Առուշանյանի շտաբում ազդարարում են ընտրություններում նրա հաղթանակը Գյումրիում ՔՊ-ն պարտվում է. նոր տվյալներ 44 օրյա պատերազմում զոհված ռուս սպաների մահվան առաջին տարելիցին կբացվի հուշակոթող Երասխում


Եկեղեցին այն բացառիկ կառույցն է, որ դարեր շարունակ անմնացորդ ծառայել է ազգին, Հայրենիքին և այսօր էլ շարունակում է իր սրբազան առաքելությունը.Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ

Թեմա
<<Իրավունքի>> զրուցակիցն է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:

-Սրբազան Հայր, ինչպես գիտեք ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շարունակում է թիրախավորել եկեղեցուն, պիտակավորել հայ հոգևորականներին: Ինչպե՞ս եք գնահատում նման վարքագիծը, և ի՞նչ է խոսում դա նրա անձի մասին:

-Եկեղեցուն եկեղեցականին թիրախավորելով անշուշտ Նիկոլ Փաշինյանը դարձյալփորձում է ձայներ ստանալ աղանդավորական և հակաեկեղեցական զանգվածիկողմից: Գաղտնիք չէ, որ թե այսպես կոչված թավշյա հեղափոխության օրերին, թե հիմա տարբեր աղանդավորական կառույցներ մեծապես աջակցում են նրան: Նիկոլ Փաշինյանը գիտի, որ Հայոց Եկեղեցին այն բացառիկ կառույցն է, որ դարեր շարունակ անմնացորդ ծառայել է ազգին, Հայրենիքին և այսօր էլ շարունակում է իր սրբազան առաքելությունը: Շատ լավգիտի, որ Հայոց Եկեղեցին ազգային եկեղեցի է և ջատագովն է ազգային գաղափարախոսության, հնագույն ավանդությունների կրողն ու փոխանցողն է, հակառակ է այլասերությանն ու այլասերվածությանը, պղծությանն ու օտարամոլությանը: Հայոց Եկեղեցի նայնկառույցն է, որը մեծապես խանգարում է Փաշինյանին իր ծրագրերի իրագործման ճանապարհին, սակայն եկեղեցուն և եկեղեցականին թիրախավորելուց առաջ պետք է նախ նայել հայելու մեջ, փոքր ինչ ինքնաքննությամբ զբաղվել, փորձել վեր հանել սեփական սխալները, որոնք ճակատագրական ու անդառնալի կորուստների բերեցին: Ես բազմիցս ասելեմ և շարունակում եմ պնդել, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները վաղուց արդեն սպառել են իրենց և այլևս եկել է ժամանակը պատասխան տալու վերջին 3 տարիների ապաշնորհ կառամարման, ժամանակի և բոլոր ռեսուրսների մսխման, հազարավոր զոհերի ու վիրավորների, անհետ կորածների ու գերիների, Արցախի զգալի մասի կորստի, պետությունը անդունդի եզրին հասցնելու, ժողովրդին խաբելու և գաղտնիաբար ամոթալի փաստաթղթեր ստորագրելու համար: Իսկ այդ ողջ ընթացքում Հայ Եկեղեցին և եկեղեցականը շարունակում էր իրառաքելությունը և առավելագույնը արեց թե պատերազմի ժամանակ և թե դրանից հետո: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ հայ հոգևորականը գտնվում էր պատերազմի ամենաթեժ կետերում, ոչ միայն ոգեշնչում հայ զինվորին ու կամավորականին, այլ նաև զենքը ձեռքին մարտնչում ու նահատակվում հանուն Հայրենիքի: Հայհոգևորականն էր այցելում վիրավորված ու խեղված զինվորականներին, մխիթարում զոհվածների ու անհետ կորածների ծնողներին ու հարազատներին: Հայ Եկեղեցին էր, որ իր աշխարհասփյուռ թեմերի միջոցով հանգանակություններ էր կազմակերպում և ուղարկում Հայաստան Համահայկական հիմնադրամ՝ Արցախի կարիքների համար, որից, ի դեպ, մի կլորիկ գումար նվիրաբերվեց ապաշնորհ կառավարությանը և չծառայեց նպատակին: Հայ Եկեղեցին է, որ մինչ օրս շարունակում է սոցիալական աջակցություն տրամադրել Արցախից տեղահանված և պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին՝ իրականացնելով տարատեսակ սոցիալական ծրագրեր Հայաստանում և Արցախում: Հայ Եկեղեցին և եկեղեցականը մշտապես խոնարհությամբ ծառայել է իրժողովրդին և Հայրենիքին, բայց խոնարհության ու ծառայասիրության հետ մեկտեղ միշտ եղել է բարձունքում՝ երբեք ծունկի չգալով նրանցառաջ, որոնք դարերի հոլովույթում փորձել են սասանելու ծնկի բերել մեզ:         

Սեփական սխալներն ընդունելու, ապաշխարելու և շտկվելու փոխարեն գործող իշխանությունն այսօր շարունակում է իր ապաշնորհ կառավարումը:Այսօրէլ, պատերազմից ամիսներ անց, փաստ է և ակնհայտ, որ ներկայիս կառավարությունն ուղղակի ի վիճակի չէ երկիրը հանել  այս ճգնաժամից, ավելին, Փաշինյանի և իր վարչակազմի ոչ խոհեմ ու ոչ հավասարակշռված քայլերի պատճառով ավելի է խորանում ճգնաժամը: Ակնհայտ է, որ պատերազմից հետո կանգնած ենք նոր մարտահրավերների և փորձությունների առաջ, որոնց ըստ արժանվույն դիմակայելու, զորանալու և հզոր Հայրենիք կերտելու ճանապարհին անհրաժեշտ է ուժեղ ղեկավար, ազգային ու պետական շահը պաշտպանող կառավարություն և իշխանություն: Պարտված առաջնորդի հետ որևէ մեկն այլևս հաշվի չի նստում, ադրբեջանական իշխանություններն ամեն օր ծաղրում են ՆիկոլՓաշինյանին և Հայաստանի ժողովրդին, ամեն օր գերեվարում են նոր անձինք, պաշտպանված չեն մեր հայրենյաց սահմանները, ամեն օր նոր տարածքներ են զիջվում: Սա ուղղակի խայտառակություն է և ամոթ մեր ազգի համար:

Նիկոլ Փաշինյանը անցնող 3 տարիներին մեր ժողովրդին անընդհատ պահել է ստի ու կեղծիքի մեջ, սնել ստահոդ տեղեկություններով, այսօր էլ անամոթաբար շարունակում է մարդկանց մոլորեցնել, սին խոստումներով և անիրական ձեռքբերումների ֆոնի վրա աղավաղել իրականությունը և հանրության մի հատվածի կտրել գորշ իրականությունից: Բայց մենք վստահ ենք, որ մեր ժողովրդի զավակները իմաստուն կգտնվեն, ճիշտ կգնահատեն ստեղծված իրավիճակը, յուրաքանչյուրը կելնի ոչ թե անձնական նեղ մղումներից ու շահից, այլ կգիտակցի, որ նժարին դրված է ամենաթանկն ու անգինը՝ Հայրենիքը, անկախ պետականությունը, որի համար մեր նախնիները արյուն են հեղել: Եվ քանի դեռ ունենք անկախ պետականություն, որի հիմքերն այսօր խարխլված են, անհրաժեշտ է օր առաջ դարձյալ համախմբվել, մի կողմ դնել ամեն տեսակ տարաձայնություն, ազգային միաբանության ոգով ու հանդուրժողականությամբ լծվել Հայրենիքի պաշտպանության ու բարգավաճման սրբազան առաքելությանը, որպեսզի մեր զավակները ևս ժառանգեն ազատ, հզոր ու բարօր Հայրենիք:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Սա հաղթանակի սկիզբն է. Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներինԳորիսեցիներ, ձեր ցավը տանեմ, մտնում եմ կալանավայր` Առուշանյանին հայտնեմ հաղթանակի մասին. պաշտպանԱմենանիկոլական մարզը՝ Տավուշն էՆիկոլ Փաշինյանն Իջեւանում վատացել է Իր սեռի դիմաց արու գրող երիտասարդը Դիլիջանում քաղաքապետ է ընտրվել Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը. Արմեն ԱշոտյանՎանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԵրևանումԱռուշ Առուշանյանի շտաբում ազդարարում են ընտրություններում նրա հաղթանակըԳյումրիում ՔՊ-ն պարտվում է. նոր տվյալներ44 օրյա պատերազմում զոհված ռուս սպաների մահվան առաջին տարելիցին կբացվի հուշակոթող ԵրասխումՆախնական արդյունքներ Մեղրի համայնքիցՆախնական տվյալներ Գյումրիից և Ներքին ԽնձորեսկիցՎրաստանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը. ԳամկրելիձեՀնդկաստանի հյուսիսում ահաբեկիչները երկու եկվոր աշխատողների են սպանելՆախնական տվյալներով՝ ձայների առավելությամբ առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքըԱրդեն հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Սյունիքից Պատրաստ լինել ցանկացած սադրանքի, իրավիճակը կտրուկ կարող է փոխվել․ Ահազանգում է հայտնի էքստրասենսըՀովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում, այսօր ավարտվեց հոկտեմբերի 15-ից մեկնարկած ազգային մրցույթը.եզրափակիչ փուլում՝ հաղթեց եւ փայլեց «Գրան Պրի» մրցանակակիր Արկադի Եսայանը․ Newsmedia.amՏեղամասում միաժամանակ երկու ՔՊ-ական վստահված անձ է ներկա գտնվել. ընտրախախտման մասին ահազանգում է «Զարթոնքը»Բողոքի ակցիա՝ ՀՀ առողջապահության նախարարության դիմացՏԻՄ ընտրություններին 17:00-ի դրությամբ մասնակցել են ընտրողների 25.57 տոկոսը31/53 տեղամասում քաղաքացին ընտրությանը մասնակցում է ՌԴ անձնագրովԹալիբները պատասխանել են ՊուտինինԱռուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 3։0Նա նոր միտք, թռիչք, անկախություն տվեց հայ փաստաբանությանըԻտալիայում Վեզուվի ժայթքման ժամանակ մահացած տղամարդու մնացորդներ են գտելՀոկտեմբերի 18-ին կեսօրից հետո Երևանում սպասվում է անձրև և ամպրոպՄահացել է փաստաբան Ռուբեն ՍահակյանըԻ՞նչ խնդրի մասին կարող է վկայել ձեռքերի անսպասելի թմրությունը եւ թուլությունըՊուտինը ոչ մեկի չի վախեցնում, երբ նա խոսում է ապագայի մասին. ՊեսկովԱնձնագրում կոնկրետ ծննդավայրը նշելու առաջարկը միանշանակ չի ընդունվումԱդենի ծոցում հետ է մղվել իրանական տանկերի վրա ծովահենների հարձակումըՍրանք Վանոյի խոսքերն են...Սաակաշվիլիի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանրՇՈՒՇԻԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻՔՍՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊՈՎ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳՆ Է ԿԱՏԱՐՎԵԼ Էրդողանը Մերկելի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի համագործակցել Թուրքիայի հետ««Հյուսիսային հոսք 2» գազատարը պատրաստ է գործարկման». Լոնդոնում ՌԴ դեսպանԱկանջներում աղմուկը կարող է մահացու հիվանդությունների ախտանիշ լինել. էնդոկրինոլոգԵգիպտոսում կանցկացվեն «Բարեկամության պաշտպաններ-2021» ռուս-եգիպտական տակտիկական զորավարժություններըԴալար գյուղի 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքովՖրանսիայում նկարահանում են «Երեք հրացանակիրներ»-ի նոր տարբերակը` Վենսան Կասելի մասնակցությամբՈրն է համեղ ու «առողջ», բայց մատչելի սնվելու միջոցըՕրվա խաղերի անոնսՍոբչակը բացատրել է իր փոխարինումը Miss Russian United States մրցույթում11 բան, որ դուք հավանաբար չգիտեիք Հին Եգիպտոսի մասինՈ՞ր ախտանշանները կարող են վկայել օրգանիզմում աղի անբավարարության մասինՍտուգվել է 107 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 14 արձանագրությունԿյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի հերոս, Գյումրիի «Շիրակի» 21-ամյա ֆուտբոլիստ Լեռնիկ ՂազարյանըԿորոնավիրուս ունեցող պացիենտների թոքերում սնկեր են հայտնաբերել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ