«Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ «Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են Windows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասին Եղանակը հայաստանում «Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումը Հիմա էլ «Բաքվի դեկլարացիա» Քարտուղարուհու փորձով փոխնախարար «Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում ⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡


«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՇԱՏ ՓԽՐՈՒՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ՈՉ ՄԵԿԻ ՀԱՄԱՐ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ»

Հանդիպում

Հունիսի 12-ին` Ռուսաստանի օրը, Ղրիմում ստեղծվեց Եվրասիական քաղաքակրթության միջազգային ասոցիացիան, որում ընդգրկված են Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի եւ Աբխազիայի ականավոր հետազոտողներ, փորձագետներ եւ քաղաքական գործիչներ: Ասոցիացիայի հայտարարված հիմնական խնդիրներից մեկը` եվրասիական տարածքի վերաինտեգրումն է: Ասոցիացիայի հիմնադիրներից է ԵԱՏՄ ինստիտուտի գլխավոր տնօրեն ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԸ, ով մեզ հետ զրույցում ավելի մանրամասն ներկայացրեց Ասոցիացիայի գաղափարախոսությունը եւ նպատակները, ինչպես նաեւ տվեց իր կանխատեսումներն ու մեկնաբանությունները Հայաստանում գալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

- Միջոցառումը իրականում խորհրդանշական էր. Ղրիմում Ռուսաստանի օրը հավաքվել էին հետխորհրդային տարածքի պետությունների ներկայացուցիչները Ասոցիացիան ստեղծելու նպատակով: Այս օրերին Յալթայում անց էր կացվում «Լիվադիա» ակումբի հերթական ժողովը, որի ժամանակ շատ են քննարկվում հետխորհրդային տարածքում վերաինտեգրման հետ կապված հարցեր: Եվ Ասոցիացիայի ստեղծումը, ինչ-որ իմաստով, «Լիվադիա» ակումբի քննարկումների շարունակությունն է: Մեր ասոցիացիայի անունից խոսեց Հայկ Բաբուխանյանը, որը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց Ասոցիացիայի հիմնադրման փաստի վրա: Ակումբում քննարկվում էր եվրասիական գաղափարախոսություն մշակելու անհրաժեշտությունը: Այս գաղափարախոսությունը ձեւավորվում է առաջին հերթին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսության ընթացքում: Հայաստանում հնչել են մի քանի թեզեր եւ դիրքորոշումներ, որոնք վերաբերում են եվրասիական միասնությանը եւ նպաստում են եվրասիական ժողովուրդների ու պետությունների միավորմանը: Հազարավոր տարիներ մենք բարիդրացիություն ենք ունեցել եվրասիական տարածքում: Եղել է… կայսրության մի ժամանակաշրջան, երբ պետությունները նոր էին ձեւավորվում այս հսկայական տարածքում, Ռուսաստանի կայսրության, Խորհրդային Միության, եւ այժմ մի ժամանակաշրջան է, որը ենթադրում է հետխորհրդային տարածություն այլ ձեւաչափով: Անփոփոխ է մնում այն հանգամանքը, որ այս տարածքը կարելի է անվանել տարբեր երկրների եւ մշակույթների ընդհանուր քաղաքակրթություն: Այն ներկայացնող մշակույթները կոմպլեմենտար են, չեն հակասում միմյանց: Դրանք պատմական զարգացման հետեւանք են, որոնք ձեւավորվել են միջմշակութային եւ ազգամիջյան փոխգործակցության արդյունքում: Եվրասիական տնտեսական միությունն այսօր ձեւավորվել է հենց քաղաքակրթական հիմքի վրա: Այսինքն` ամենամոտ սոցիալ-մշակութային հարաբերություններն անցել են ԱՊՀ շրջանակներում համագործակցության փուլ, սերտ համագործակցություն ԵԱՏՄ տնտեսական պլատֆորմի վրա: Հայաստանում Ասոցացիայի ստեղծումը նախաձեռնել է «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ» շարժումը, որը գլխավորում է Հայկ Բաբուխանյանը, եւ այսօր այդ նպատակները կիսող մարդիկ տարբեր երկրներից սկսել են միանալ Ասոցիացիային:

– Այսօր շատ է խոսվում, որ քաղաքակրթությունների միջեւ աշխարհաքաղաքական պայքար է տարվում: Ինչպե՞ս եք տեսնում քաղաքակրթությունների անվտանգության եւ ինքնիշխանության ապահովումը:

– Քաղաքակրթությունների միջեւ պայքարը տեղի է ունենում ոչ միայն բախումների, այլ նաեւ մրցակցության տեսքով, որը կարող է լինել բավականին խաղաղ: Ռուսաստանն իր հարեւանների հետ գտնվում է շատ յուրահատուկ իրավիճակում. նրանց շուրջ գտնվում են այլ քաղաքակրթություններ, որոնք պատմականորեն ամրագրված են, տնտեսապես զարգացած եւ ընդլայնվում են մեր քաղաքակրթության տարածքում: Դրանք են` Եվրամիությունը, իսլամական երկրները, Միացյալ Նահանգները եւ այլն: Այն պայմաններում, երբ այլ քաղաքակրթություններ ակտիվորեն զարգանում են, մենք պետք է մտածենք մեր եվրասիական ինքնիշխանության եւ անվտանգության մասին: Մենք շատ լավ հասկանում ենք, որ մեզ շրջապատող քաղաքակրթությունները, հատկապես արեւմտյանը, եվրասիական տարածքին վերաբերվում են որպես իրենց կիսագաղութի, եւ մեր երկրները շատ ուժեղ ճնշում են զգում արեւմտյան կառույցների կողմից: Տնտեսապես ուժեղ քաղաքակրթությունները փորձում են մեզ պարտադրել ոչ միայն իրենց տնտեսական մոդելները, այլ նաեւ հետխորհրդային տարածքին ոչ պիտանի արժեքներ: Մենք սովոր ենք ապրել մեր քաղաքակրթական արժեքներին եւ մեր ազգային ուղիներին համապատասխան: Հետեւաբար, երբ Ռուսաստանի կամ Հայաստանի առնչությամբ վարվում է ակտիվ գենդերային քաղաքականություն, հիմնվելով Եվրոպայում գերակշռող գաղափարների վրա, դա մեզ համար այնքան էլ ընդունելի չէ: Այն ոչնչացնում է ընտանիքները, երկրներում զարգանում է շատ անբարենպաստ ժողովրդագրական իրավիճակ: Մի կողմից, մենք կարող ենք խոսել Եվրոպայի հետ կառուցողական իմաստով փոխգործակցության մասին, եւ դա պետք է արվի, մյուս կողմից` որոշ արժեքներ կուրորեն ընդունելը հղի է տարբեր հետեւանքներով: Անվտանգությունն ապահովելու համար ամենակարեւորը մեր պետությունների տարածքների ինքնիշխանության ապահովումն է: Երկրորդը` հետխորհրդային երկրների գործողությունների համակարգումն է, դրանց զարգացման նպատակների ու խնդիրների սահմանումը: Եվ, իհարկե, փոխօգնության եւ փոխադարձ աջակցության ցուցաբերումն է, ինչպես նաեւ ընդհանուր տնտեսական տարածք ձեւավորելու ջանքերի համակարգումը, ազգային տնտեսական օրգանիզմի պահպանումը եւ հզորացումը, որը մասամբ փլուզվեց, բայց կապերը մնացին: Սա մեր քաղաքակրթական անվտանգության ապահովման հիմքն է:

– Ինչպե՞ս եք տեսնում Ասոցիացիայի գաղափարախոսության մարմնացումը, եթե հիմնադիրները, մասնավորապես, Հայաստանում, ներկայացված չեն կառավարությունում, չեն մասնակցում խորհրդարանական ընտրություններին:

– Սա հասարակական նախաձեռնություն է, որին միանում են տարբեր հասարակական կառույցներ: Սա կոչվում է հանրային դիվանագիտություն: Կան միջպետական մարմիններ, ինչպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովը եւ այլ ինտեգրացիոն կառույցներ, որոնք այս կամ այն կերպ զբաղվում են պետությունների միջեւ տնտեսական, մշակութային ինտեգրման եւ փոխգործակցության հարցերով: Եվ մենք, որպես այս պետությունների հասարակության մաս, կարող ենք միայն օժանդակել այս գործընթացին: Գաղափարախոսությունը պաշտոնական չէ, այն չի մշակվում պետական կառույցների կողմից: Կա մի նախաձեռնություն, դրա կողմնակիցներն ու համախոհները: Այս գաղափարախոսության խթանումը բավականին պարզ է. բոլոր նրանք, ովքեր կիսում են Ասոցիացիայի գաղափարախոսությունը, կարող են մասնակցել դրա միջոցառումներին եւ առաջխաղացումներին, առաջ մղել այն գաղափարները, որոնք կծնվեն այս Ասոցիացիայի շրջանակներում: Սա սոցիալական շարժման մի տեսակ է, որն իր կողմնակիցներին հավաքագրում է իր գաղափարախոսությունը կիսելու համար:

– Մի քանի օրից Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ի՞նչ կանխատեսումներ ունեք ընտրություններից հետո իրադարձությունների զարգացման հետ կապված:

– Բարեբախտաբար, Հայաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում հասարակությունը հասունանում էր, տեղի էր ունենում որոշ քաղաքական ուժերի համախմբում: Ձեւավորվել են մի քանի խոշոր դաշինքներ, որոնց շուրջ տեղի է ունենում ընտրողների համախմբում: Կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերի կողմից դժվար թե լինեն որոշակի սադրանքներ կամ իրավիճակի սրում: Մյուս կողմից` Հայաստանում ձեւավորվել է քաղաքական ուժերի շատ փխրուն հավասարակշռություն, որի խախտումը ոչ մեկի համար ձեռնտու չէ, քանի որ իրավիճակը կարող է անկանխատեսելի զարգանալ: Առաջատար քաղաքական ուժերը դա հասկանում են: Ես հավատում եմ, որ ընտրություններից հետո իրավիճակը քաղաքականապես կկայունանա, կլինի քաղաքական ուժերի համագործակցություն, չեն լինի հետապնդումներ հակառակորդների նկատմամբ կամ ռեւանշիստական գործողություններ:

– Ենթադրվում է, որ հիմնական պայքարը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքի միջեւ է: Եթե թեկնածուներից մեկն ընտրվի հաջորդ վարչապետ, ինչպե՞ս է փոխվելու երկրի զարգացման ուղին:

– Կարծում եմ, որ նրանցից մեկի վարչապետ ընտրվելու մասին դեռ վաղ է խոսել, քանի որ իրավիճակը շատ անորոշ է: Հնարավոր են փոխզիջման որոշ տարբերակներ: Պետք է սպասել կառավարության ձեւավորման արդյունքներին եւ վարչապետի ընտրությանը: Ամեն դեպքում, նույնիսկ եթե Փաշինյանը վերընտրվի վարչապետի պաշտոնում, քաղաքականությունը չի լինի նույնը, որոշ ճշգրտումներ կկատարվեն քաղաքական գծում: Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանի վարչապետ ընտրվելու հավանականությանը, ապա, իհարկե, նրա քաղաքականությունը բավականին տարբերվելու է այսօրվա իրավիճակից: Մենք շատ լավ ենք հասկանում, որ Հայաստանը այսօր թեքված է դեպի բազմավեկտոր քաղաքականություն, համագործակցում է տիպիկ արեւմտյան կազմակերպությունների հետ, իշխանության մեջ շատ կան ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման կողմնակիցներ: Քոչարյանն այլ դիրքորոշում ունի. նրա քաղաքականությունն ավելի շատ ուղղված կլինի դեպի Ռուսաստան: Միգուցե կգտնվի ինչ-որ երրորդ վարչապետ եւ, համապատասխանաբար, կձեւավորվի այլ քաղաքականություն:

– Ի՞նչ հեռանկարներ կան ղարաբաղյան հիմնախնդրի զարգացման հարցում` կախված Հայաստանում ընտրությունների արդյունքից:

– Առայժմ այս հարցը հեռանկար չունի, քանի որ գտնվում է փակուղում: Արցախի ճակատագրի վերաբերյալ բոլորովին տարբեր դիրքորոշումներ կան: Կան ԵԱՀԿ Մինսկի խմբի առավել ակտիվ դիրքորոշման կողմնակիցներ, կան կողմնակիցներ, որպեսզի բացի ռուս խաղաղապահներից, այնտեղ լինեն նաեւ այլ երկրների ներկայացուցիչներ: Հայաստանում իշխող շրջանակներն այդ հարցով համախմբված դիրքորոշում չունեն, իսկ ընդդիմությունն այլ դիրքորոշում ունի` Փաշինյանի կառավարությունից տարբերվող: Ուստի այսօր դեռ վաղ է խոսել այս հարցի մասին խորհրդարանական ընտրությունների համատեքստում, նախապայմանների մասին հնարավոր կլինի խոսել ընտրությունների ավարտից հետո, երբ կձեւավորվեն Հայաստանի նոր օրենսդիր իշխանությունն ու կառավարությունը:

ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

«Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում ենWindows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասինԵղանակը հայաստանում«Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումըՀիմա էլ «Բաքվի դեկլարացիա»Քարտուղարուհու փորձով փոխնախարար«Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ՍՄՆ֊ում անբուժելի վիրուս է բռնկվելՄաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊԹուրքիայի պաշտպանության նախարարին փոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարելՕշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. «Փաստինֆո»«Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու»․ Էդուարդ Շարմազանով 1֊ին կարգի հաշմանդամը անվտանգության խնդիր ունիԻնչ պաշտոն են զբաղեցնելու Տիգրան Ավինյանն ու Արարատ Միրզոյանը. մեկնաբանում է Ալեն ՍիմոնյանըՍերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ«Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատներըՄանե Թանդիլյանը ևս ներկա է եղել «Շիշ բռնողի» հարսանիքին Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել. Ալեն ՍիմոնյանԱՄՆ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզՌուսներն ինքնաթիռ են ստեղծում միջուկային պատերազմի դեպքում զորքերը կառավարելու համարԻ՞նչ կապ ունի Հրաչյա Հակոբյանի ասածը` թատրոնի վատ կամ լավ լինելու հետ. Անահիտ Կիրակոսյան Արմենչիկի կնոջ 35-ամյակի խնջույքը ԱՄՆ-ում և երգչի անակնկալըՊարեկը հանցագործին վնասազերծելու համար կարող է կիրառել ձեռնաշղթա, մահակ, ընդհուպ մինչեւ ատրճանակՈւնենք ամեն ինչ և կարող ենք ցանկացած թշնամու, ստորջրյա, վերգետնյա, օդային, անհրաժեշտության դեպքում անխուսափելի հարված հասցնելՄեր երկիրը այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը. Վրաստանի վարչապետՎրաստանում հանգիստ վայելող զբոսաշրջիկները պետք է երեք օրը մեկ թեստ հանձնենԱմերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներովՀակառակորդը պարբերաբար դիրքային առաջխաղացում է փորձում ապահովվել նաեւ Կապանի հատվածումԿարիք չկա նոր բան հնարել.Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել. ԲայրամովՊայքարի դուրս չգալու դեպքում, իրենց բնօրրանում նորից ցեղասպանվելու են օսմանցի քոչվորների կողմից. Գևորգ ԳևորգյանՆոր սահմանափակումնե՞ր. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում կարո՞ղ են պարտադիր դառնալԳյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերըՏԵՍԱՆՅՈՒԹ. Ականապատման քարտեզներ, թե՞ ալիևյան խաբկանք. Բացառիկ զրույց գերիների խնդրով զբաղվող գնդապետ Բորիս Ավագյանի հետՆիկոլ Փաշինյանը գնում է ՔՊ գրասենյակ․ կհանդիպի թիմակիցներինԵրկու վախը` մի մահ, կամ Փաշինյանի վախվորած կենցաղը Աշխարհասփյուռ հայության համար Արցախն ու արցախյան հարցը ունեն բացառիկ կարևորություն.ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Մեր խնդրանքն է, որպեսզի այստեղ` Մուրացանում երեխայիս բուժումն իրականացվի, որից հետո շարունակի ծառայությունը. Զինվորի մայրը դիմում է խնդրանքով27.000 դոլար Իվետա Մուկուչյանին, 40.000 դոլար Թաթուլին ու Թաթային, 7000 դոլար հարսանեկան տորթին. մանրամասներ՝ «Շիշ բռնողի» հարսանիքիցԲաքվում շարունակվում է 2 հայ ռազմագերու նկատմամբ շինծու գործով դատական նիստըՏեսանյութ.Ադրբեջանցիները Սյունիքի սահմանին լցակայան են կառուցումԱզգից «հիասթափվածների» մասինԼԳԲՏ քարո՞զ, խաղատան գովա՞զդ, թե՞ հնդկական «Հոլիի» պրոպագանդա. ի՞նչ նոր պաստառներ են փակցվել Երևանում. քաղաքապետարանը չպարզաբանեցՏոկիոյին է մոտենում ուժեղ թայֆուն, ինչը կազդի Օլիմպիական խաղերի վրաԱլիևը խոստովանում ու ընդունում է, որ Արցախի ճակատագիրն ու ապագան կախված է հենց Արցախի բնակչությունից. Արտակ ԲեգլարյանՄառախուղի պատճառով կորած հայ զինծառայողի և վարորդի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆԱդրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱմենացածր վարձատրվող պարեկը ստանալու է 230 000 դրամ աշխատավարձ. Պարեկային ծառայության պետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ