Ես ասում էի, որ ճիշտ կլինի ԱԺ փոխնախագահը լինի «Պատիվ ունեմ» խմբակցությունից. Ալեն Սիմոնյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անմահացել է ժպիտը դեմքին. Մերօրյա հերոս Գարիկ Գուլբանդյանի սխրանքի ուղղին, եւ, թե ովքեր են դավաճանել տղաներին. Բացառիկ մանրամասներ Ով եւ ինչ նպատակով էր քաղաքական արենա «բրդել» Տիգրան Արզաքանցյանին Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Խնդրում եմ չժպտաք. իմ զինվորը երբեք սոված չի եղել. Սեյրան Օհանյան Քայլիստներիդ առաջնորդի սանձազերծած 44 օրյա պատերազմին ձեր նմանները ոչ միայն պատրաստ չէին, այլև այն դիտավորյալ երկարաձգեցին.Գագիկ Համբարյան Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 329 նոր դեպք. Մահացել է 9 քաղաքացի NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Մահացել է Ուկրաինայի նախկին վարչապետը


«ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԹԱԿԱՐԴՈՒՄ. ՆԱ ԵԼՔ ՉՈՒՆԻ»

Հանդիպում

Նախընտրական քարոզարշավն ավարտվում է, եւ մոտենում է ընտրության վճռորոշ օրը: Հնարավոր դեպքերի զարգացման, քարոզարշավի ընթացքի եւ ավարտի շուրջ «Իրավունքը» զրուցեց Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆԻ հետ:

 

«ՍՐԱՆՔ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ»

– Ըստ Ձեզ` ընտրություններին մասնակցող 25 քաղաքական ուժերից որո՞նց հաջողվեց գրագետ եւ արդյունավետ քարոզարշավ իրականացնել:

– Նախ իմաստ չուներ հետեւել 25-ին էլ: Ասենք, գալիս է ինչ-որ մեկը, որին իմ 60 տարիների ընթացքում երբեւէ չեմ տեսել եւ ասում է` «ես ձեզ կփրկեմ»: Լավագույն դեպքում նա կարող է «նոր Նիկոլ» լինել, որն ինչ-որ խոսքեր է ասում, իսկ հետո կանի, թե` ոչ, չգիտեմ: Այնպես որ, ես ուշադրությամբ հետեւում եմ այն ուժերին, որոնք ունեցել են որոշակի դերակատարություն երկրի քաղաքականության եւ տնտեսության մեջ: Այդ շարքում են` «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, երբեմն նայում եմ «Բարգավաճ Հայաստանի» ելույթները: Նշածներս ինչ-որ առումով գրագետ քարոզարշավ իրականացրին: Էլի կան ուժեր, որոնց դերակատարների անունները ծանոթ են հանրությանը, ինչպես օրինակ` «Հանրապետություն» կուսակցության Արամ Սարգսյանը, Վարուժան Ավետիսյանի «Սասնա ծռերը», Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը», բայց այս անգամ իրենց հայտը լուրջ չեմ համարում: Այնուամենայնիվ, քարոզարշավը մնաց այն տրամաբանության մեջ, որ սրանք ատելության ընտրություններ են: Այս ընտրությունները ոչ թե նրա մասին է, թե ով ավելի լավ կղեկավարի երկիրը նրան ձայն տանք, այլ նրա մասին, թե ում են ավելի շատ ատում: Նիկոլ Փաշինյանին ատողներն իրենց ձայնը տալիս են «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքներին, իսկ նախկիններին ատողները` Նիկոլ Փաշինյանին: Սա շատ լավ է հասկացել Փաշինյանը եւ դրա համար էլ անընդհատ ատելություն է գեներացնում իր խոսքում: Նա անընդհատ թիրախավորում է նախկիններին, այն օրն էլ հիշել էր տարիներ առաջ ինչ-որ մեկը սպանվել է` մոռանալով, որ մի քանի օր առաջ եւս գերիներ ընկան, իսկ ընդամենը մի քանի ամիս առաջ մի քանի հազար հոգի մահացան հենց իր պատճառով: Իրեն թվում է, թե նախկինների մասին խոսելն իր մեղքերը ծածկում է: Այս առումով, իհարկե, կարելի է համարել, որ նա նույնպես գրագետ քարոզարշավ է տանում, որովհետեւ հասկանում է, թե ինչի վրա պետք է  խփի: Սա լուրջ պրոբլեմ է, որովհետեւ հաջորդիվ ունենալու ենք հերթական արտահերթ ընտրությունը, որովհետեւ սրանով ապագա չես կարող գծագրել: Պարզապես, այս ընտրությունով երկիրը պետք է մաքրել նրանից, որն այս երեք տարին զրկել է մեզ ապագայից: Իսկ արդեն հաջորդ ընտրություններին պետք է մեր երկրի ապագան ընտրել:

– Դուք նշում եք, որ իմաստ չուներ հետեւել 25 քաղաքական ուժերի քարոզարշավին էլ, իսկ նրանք շատ սրտնեղել են, որ Հանրայինով ամփոփիչ բանավեճը երկու փուլով է լինելու, եւ իրենք զրկված են նախկին ու ներկա իշխանություններին հարցեր տալու հնարավորությունից...

– Սա չէ էականը, այլ այն, որ, փաստորեն, Հայաստանում կա մի ստվար խումբ, որը կազմում է 30 տոկոս եւ անգամ ավել, ովքեր մերժում են ե՛ւ նախկիններին, ե՛ւ Նիկոլին: Հիմա ձեր նշածները պայքարում են այդ մարդկանց խմբի ձայների համար: Բնականաբար, այդ մարդիկ իրենց ձայները տալու համար ինչ-որ տեղ լսել են նրանցից ինչ-որ մեկի մասին: Մեկը կարող է նայել նկարին եւ ասել` վա՜յ, սիրուն տղա է, գնամ ձայնս տամ, մյուսների համար սա լինելու է, այսպես ասած, լոտո: Ուրիշ հիմք չկա:

– Ի դեպ, չե՞ք կարծում, որ նրանցից մի մասի հետեւում երեւում է իշխանության «ականջները», օրինակ, Արամ Զավենի Սարգսյանը իր ձայների մասին խոսելու փոխարեն` հայտարարում էր, թե ՔՊ-ն 50-60 տոկոս ձայն ունի:

– Ես կարծում եմ, բայց ընտրողները չեն կարծում: Ցավոք, ընտրողներն այդքան ակտիվ չեն հետեւում լրատվությանը, վերլուծություններ չեն անում եւ  առանձնապես իրենց գործն էլ չէ: Եվ, այո, իրոք, այդ մարդիկ չգիտեն, որ ընտրելով Արամ Զ. Սարգսյանին` ընտրում են Նիկոլ Փաշինյանին: Եվ ինչպես ասացի, նրանց պայքարը լինելու է 30 տոկոս չկողմնորոշված ձայների համար, բայց նրանց հիմնական խնդիրը լինելու է այդ 30 տոկոսին տնից դուրս հանելն ու ուղարկելը ընտրությունների: Այս առումով նրանց ձայները մի կողմից փոշիանալու են` ընտրությունների չգնալու, մյուս կողմից փոշիանալու են այդ մանր կուսակցություններին ձայն տալու պատճառով:

– Իսկ քարոզարշավի ընթացքում հաջողվե՞ց որեւէ քաղաքական ուժի արդեն իսկ իր ունեցած ձայներին ավելացնել ավելի շատ ձայներ: Չէ որ այս ընթացքում մենք տեսանք դահլիճային եւ հանրահավաքային քարոզարշավ, որտեղ այսպես, թե այնպես հավաքվում էին նրանք, ովքեր քվեարկելու են տվյալ ուժի օգտին: Ի վերջո, սթափվողներ եղա՞ն:

– Եթե հետեւենք սոցիոլոգիական հարցումների տվյալներին, ապա, կարծես թե, այս ընթացքում իշխող ուժի վարկանիշը պակասել է, եւ ավելացել է «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների վարկանիշը, բայց փոքր տոկոսներով: Այստեղ, կարծում եմ, խնդիրն այն է, որ դասական ընտրական տեխնոլոգիաների առումով ճիշտ չեն աշխատում: Սովորաբար ընտրողներին բաժանում են երեք խմբի. մի խումբը քեզ հավատարիմ զանգվածն է, որի հետ աշխատելու եւ քո միտինգներին հրավիրելու, առավել եւս քեզ հետ ավտոբուսներով Սյունիք տանելու կարիք չկա, որովհետեւ իրենք այսպես, թե այնպես քեզ են քվեարկելու: Մյուսը քեզ հակառակորդ կամ անգամ թշնամի ուժի հավատարիմ ընտրազանգվածն է, որի հետ աշխատելու կարիք նույնպես չկա, որովհետեւ, միեւնույնն է, քեզ չեն քվարկելու: Մնում է երրորդ խումբը, որի հետ հիմնական աշխատանքը պետք է կատարվի, նրանք տատանվողներն են: Եվ այդ տատանվող խմբի ձայների համար պայքարում են 20 եւ ավել մանր կուսակցություններ: Այս առումով` դժվար է ասել, թե հաջողվե՞ց որոշակի բեկում մտցնել, թե` ոչ:

 

«ՍԱ ԿԱՐԱՊԻ ԵՐԳՆ Է, ՈՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԲՌՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶ»

– Նիկոլ Փաշինյանը «ճզմելու» եւ «մխելու» կոչերով հանդես եկավ ողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում: Սա, պարզապես, քաղաքականապես մեռնող կարապի ե՞րգն է, թե՞ ունի որոշակի վստահություն, որ վերարտադրվելու է:

– Սա կարապի երգն է, որն իրականացնում է բռնության քարոզ: Հստակ նախապատրաստություն է` հնարավոր բախումների: Ժողովրդին տալիս են թիրախներ, ինչի հետեւանքով տեսանք հարձակումներ լրագրողների վրա: Այս ամենն իրեն ձեռնտու էր, որովհետեւ հույս ուներ, թե կվախենան լրագրողները եւ չեն լուսաբանի իր քարոզարշավը, արդյունքում կմնար ինքն ու իր ժեխը եւ ինչ կուզեր, կասեր: Թիրախավորվեցին նաեւ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն ավարտածները, գիտնականները, փաստացի Նիկոլ Փաշինյանն անում է հակաէլիտար հայտարարություններ այն մարդկանց հանդեպ, ովքեր կարծիք ստեղծող են: Նա ցանկանում է, որ երկրում բացի իրենից, այլ կարծիք ստեղծող չլինի, իսկ եթե իր ստեղծած կարծիքն ալտերնատիվ չունենա, ըստ նրա, կարող է անգամ ոչ ժեխն էլ ընկալել:

– Վերջին օրերին բավական հետաքրքիր բովանդակությամբ հեռախոսազրույց հրապարակվեց: Փաստացի Էջմիածնի քաղաքապետն ու ՔՊ շտաբի պետ Սուրեն Պապիկյանը խոսում էին իրենց ղեկավարի հոգեկան անհավասարակշիռ լինելու մասին: Սա նշանակո՞ւմ է, որ անգամ իշխանական թեւում են հասկացել, որ սա իրենց կառավարման վերջն է, եւ ժամանակն է ինչ-որ կերպ տարանջատվելու Փաշինյանից:

– Նիկոլ Փաշինյանը գտնվում է թակադրում ամբողջապես. նա ելք չունի: Իսկ թիմում մարդիկ կան, որոնք ենթադրում են, որ ինչ-որ կերպ իրենք կարող են խուսափել ամբողջական պատասխանատվությունից այս ամենի համար: Եվ նրանք փորձում են այսպես, թե այնպես իրենց համար երաշխիքներ ստեղծել:

– Թվում էր, թե մեծ ալիք պետք է բարձրանար այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն, ըստ էության, հաստատեց, որ գործակալ է եղել: Սակայն, անգամ այս ինքնախոստովանությունը մնաց իրադարձությունների լուսանցքում, ինչո՞ւ:

– Մնաց լուսանցքում, որովհետեւ նախընտրական շրջան է, եւ բոլորը հետեւում են Նիկոլ Փաշինյանի ասածներին, այլ ոչ` Արարատ Միրզոյանի: Իհարկե, հասարակության մտավոր եւ հոգեւոր առողջության համար լուրջ կասկածներ ծնող երեւույթ է, որ մարդիկ արդեն կարող են ընդունել, որ Թուրքիայի գործակալը կարող է լինել մեր երկրի թիվ երկրորդ պաշտոնյան, եւ դրանից ոչ ոք չի հուզվում: Կարծում եմ` սա իսկապես լուրջ խնդիր է եւ նման տիպի հարցերը պետք է լուծենք հասարակությանն առողջացնելուց հետո` լրատվական դաշտը, ֆեյքերը Նիկոլի ձեռքից խլելով: Շատերը կարծում են, թե սա բարդ է, բայց ես այդպես չեմ կարծում: Եթե այդ ֆեյքերը խլես ու մարդկանց զրկես կեղծ տեղեկատվություն տարածող «Պերֆեկտ TV»-ներից, մի ամիս հետո մարդիկ ինքնաբերաբար կսկսեն մտածել ու կհասկանան, որ 1+5 հավասար է 6-ի, այլ ոչ թե 78-ի, ինչպես Փաշինյանն էր ասում:

– Ձեր գնահատմամբ` ընտրություններից հետո ողջախոհությունը վերադառնալո՞ւ է մեր իրականություն:

– Մեծ չափով` այո: Իհարկե, կա նաեւ մտավախություն, որ կարող է կշեռքը մյուս կողմի վրա թեքվել, բայց պետք է ամեն ինչ անենք, որ չլինեն այդպիսի թեքումներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք Iravunk.com-ում` անցնելով հետեւյալ կարճ հղումով` https://clck.ru/VZbC6

Ես ասում էի, որ ճիշտ կլինի ԱԺ փոխնախագահը լինի «Պատիվ ունեմ» խմբակցությունից. Ալեն ՍիմոնյանՏԵՍԱՆՅՈՒԹ. Անմահացել է ժպիտը դեմքին. Մերօրյա հերոս Գարիկ Գուլբանդյանի սխրանքի ուղղին, եւ, թե ովքեր են դավաճանել տղաներին. Բացառիկ մանրամասներՈվ եւ ինչ նպատակով էր քաղաքական արենա «բրդել» Տիգրան ԱրզաքանցյանինԻշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնումԽնդրում եմ չժպտաք. իմ զինվորը երբեք սոված չի եղել. Սեյրան ՕհանյանՔայլիստներիդ առաջնորդի սանձազերծած 44 օրյա պատերազմին ձեր նմանները ոչ միայն պատրաստ չէին, այլև այն դիտավորյալ երկարաձգեցին.Գագիկ ՀամբարյանՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԻրանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 329 նոր դեպք. Մահացել է 9 քաղաքացիNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել ենՄահացել է Ուկրաինայի նախկին վարչապետըՆավթը թանկանում էՕգոստոսի 5. Օրվա խորհուրդՄակունցը՝ ԱՄՆ դեսպան, «Դռիկ Խչոն»՝ ԵՊՀ ռեկտոր. Գևորգ Պետրոսյան Video«Ժողովուրդ». Թանկացումների ալիք մսամթերքի շուկայում. ինչպիսի գներ են այս պահինՀայաստանի նորընտիր Ազգային ժողովը շարունակում է աշխատանքըՕգոստոսի 5-ի աստղագուշակ«Ժողովուրդ». Սյունիքում իրավապահների ազատումներ կլինեն. ինչ է բացահայտվելԹուրքիայում այրվող անտառների աշխարհագրությունը մեծանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ«Ժողովուրդ». Վերջնաժամկետը լրանում է. ինչ որոշում կկայացնի Փաշինյանը«Փաստ». ՌԴ դեսպանն ակտիվացել է. նոր նախագծեր են մշակվում«Փաստ». Իշխանությունը «հակաընդդիմադիր» նոր քայլեր է մտմտումԱրա Վարդանյան. Դու միայն Արցախն ես խոստացել նվեր տալ ու ճամփա բացել«Փաստ». Վանեցյանի հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվումՔՊ-ն նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել. «Ժողովուրդ»«Հրապարակ». ՀՀ իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել էԼույս չի լինի Երևանում և մարզումՇատ բան կա ասելու, բայց ոչ հիմա». Արթուր Ալեքսանյան«Հրապարակ». Դավադրությունը կանխվել է. իշխանությունը պետք է 25 ձայն տա, որ Իշխանն ընտրվի«Հրապարակ». Որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմությանըԱռուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. ԽոջաբաղյանՏոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում էԿփորձեմ բացել մարդկանց «փակ աչքերը». Վահան Բաբայանը բացահայտումների շարք է սկսումՈնց կարող է նորմալ մարդը, էլ չեմ ասում հայրենասեր մարդը, սրանց հետ հաշտ ու համերաշխ լինել. Գևորգ ԳևորգյանԻնչն է միավորում ու տարբերակում խորհրդարանական խմբակցությունների կին առաջամարտիկներինԱռաջին անգամ է, որ ՀՀ ղեկավարի անդրանիկ աշխատանքային այցը ո՛չ Արցախ է, ո՛չ ՌԴ«Թռիչքային» փոփոխություններ՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար կազմումԳեւորգյան հոգեւոր ճեմարանը նոր տեսուչ ունիԼրագրողները պնդում են՝ չենք հանդուրժի այս իրավիճակը, Ալեն Սիմոնյանը երեք օր ժամանակ է խնդրումԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱրցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակՎերքը պիտի արնահոսի, որ թույնը դուրս գա. Գրիգ Գոշը, Wing 21-ը, Բորիսը, Իլոնան չեն նկարահանվի «Դեպի ճամբար 3»–ում․ Գրիգոր Դանիելյանը՝ համագործակցությունը դադարեցնելու պատճառների և նախագծի փոփոխությունների մասին17–ամյա տիկտոկեր Վիլենան ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է․ աղջկա համարձակ լուսանկարներըՀայտնիները` «Անուշ» ներկայացման բացօթյա բեմականացման պրեմիերային«Քայլելու եմ անկասկած»․ ավտովթարից հետո 3 վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել«Ուր էլ իմ ճամփորդությունն ինձ տանի, դրախտն այնտեղ է, որտեղ ես եմ»․ Ժաննա Բուտուլյանի հանգիստը Թունիսում և տպավորություններըԱննա Հակոբյանի զվարճանքները չեն ավարտվում Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքը Հաղարծնի վանքում և բացօթյա խնջույքը ԴիլիջանումԻ՞նչ կա Նազենի Հովհաննիսյանի պայուսակում․ դերասանուու բացահայտումը հանգստի վայրից և զգացմունքային գրառումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ