Օրվա խորհուրդ Արցախում մահացու վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող «Երբ իմ ներկայացումները չեղարկեցին, ոչ մի թատերական գործիչ, դերասան կամ բեմադրիչ ձայն չհանեցին». ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ «Ժողովուրդ». Սթրեսային վիճակ. շուկայում հեղուկ գազ չկա «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետի տունը խուզարկել են. որդուն գտնել չի հաջողվում «Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. որոշում է կայացվել «Փաստ». Անասնապահությամբ զբաղվող մարզերում խոտի գները հասել են ռեկորդային չափերի. Գյուղացիները խուճապի մեջ են «Փաստ». Գյուղացիները խուճապի մեջ են «Փաստ». Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում «Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանին կկալանավորե՞ն. ինչ է քննարկվել «Իմ քայլում»


Որ քաղաքական ուժին է սատարում Եզդիների ազգային միությունը

Հանդիպում

Ազգային փոքրամասնություններից եզդի ազգը ներկայացնող պատգամավորության թեկնածուների շարքում են ԲՀԿ-ից` Այսեր Իսայանը, ՀԴԿ-ից` Մարիա Փոլադյանը, «Հայաստան» դաշինքից` Թեմուր Ջնդոյանը, ՔՊ-ից` Ռուստամ Բաքոյանը եւ այլք: Թե ո՞ր քաղաքական ուժին եւ ո՞ր թեկնածուին է սատարելու Եզդիների ազգային միությունը, «Իրավունքը» հետաքրքրվեց միության նախագահ ԽԴՐ ՀԱՋՈՅԱՆԻՑ:

– Եզդիների ազգային միությունը հստակ որեւէ թեկնածուի, որպես այդպիսին, չի աջակցելու: Բոլորն էլ մեր համայնքի ներկայացուցիչներն են, եւ յուրաքանչյուրն էլ վայելում են իրենց համապատասխան հեղինակությունը: Այնպես որ, ինչ-որ մեկին անձնավորված աջակցություն չի լինելու: Այսպիսի որոշում կայացրեցինք, որպեսզի եզդիական համայնքի անունը չշահարկվի քաղաքական ստեղծված իրավիճակում եւ առանձին մեկնաբանությունների տեղիք էլ չտա: Եթե ինչ-որ մի ուժ սատարելու մասին հայտարարվեր, վստահ եմ` պատկերացնում եք, թե ինչպես կշահարկվեր համայնքի անունը, որից զերծ ենք մնում: Եզդի ժողովուրդը միշտ եղել է եւ կլինի պետության ու հայ ժողովրդի կողքին. հենց այդ սկզբունքով է մեր համայնքը ընտրելու:

Պարոն Հաջոյան, ամեն դեպքում, ի՞նչ նախընտրական տրամադրություններ կան եզդիների շրջանում: Օրինակ, լուրեր են շրջանառվում, որ Ալագյազ համայնքում, որտեղ համայնքապետը նիկոլական է, տեղի եզդիներին ուղղորդում է, որ ՔՊ-ին ընտրեն:

– Մեր համայնքի յուրաքանչյուր ներկայացուցիչ գիտակից մարդ է, եւ յուրաքանչյուրն ընտրությունների ժամանակ իր կամարտահայտման միջոցով կընտրի նրան, ում նախընտրում է: Համայնքում այսպիսի ավանդույթ է ձեւավորվել, որ մշտապես պետք է լինենք պետության ու հայ ժողովրդի կողքին: Եվ, որպես եզդիների ազգային միություն, չենք ցանկանում որեւէ մեկին ստիպել, ուղղորդել: Իսկ ինչ վերաբերում է  Ձեր նշած օրինակին` չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կարող է ստիպել մեր համայնքի ներկայացուցիչներին, որպեսզի սրան ընտրեն կամ` նրան: Յուրաքանչյուր ոք շատ լավ գիտակցում է` ում է նախընտրում, ում` ոչ:

Գո՞հ եք եզդիական համայնքը ներկայացնող ԱԺ իմքայլական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի օրենսդրական գործունեությունից:

– Այսօր ես չեմ ցանկանա գնահատականներ տալ: Զուտ կարող եմ ասել, որ կա հատված, որը գոհ է, կա հատված, որը դժգոհ է: Կան հստակ հարցեր, որոնք շատ կարեւոր են եւ լուծման կարոտ են, բայց մնացել են դեռեւս օդի մեջ: Եթե ներկայիս ներկայացուցիչը մնա Ազգային ժողովում կամ մեկ այլ ներկայացուցիչ լինի եւ մեր խնդիրները բարձրաձայնի, չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դեմ կլինի այս մեկին կամ մյուսին: Համենայնդեպս, չեմ տեսնում այնպիսի թեկնածուների, որոնք չցանկանան մեր ազգային խնդիրները վեր բարձրացնել խորհրդարանում: Միեւնույն ժամանակ, պետք է նշեմ, որ պետությունն ինքն էլ մշտապես շահագրգիռ է եղել լուծել որոշ  խնդիրներ` կապված եզդիների հետ: Իրապես եզդիների համայնքը ՀՀ-ում իրեն այնքան լավ է զգում, որ շատ հեշտ է ինչ-որ հարց քննարկել եւ դրան լուծում տալ, որովհետեւ պատրաստակամություն պետության կողմից բացահայտ երեւում է:

Դուք ինչո՞ւ չառաջադրվեցիք, որպես պատգամավորի թեկնածու, այս կամ այն քաղաքական ուժի կողմից:

– Առաջարկներ եղել են տարբեր կուսակցությունների կողմից: Չեմ ցանկացել առաջադրվել այն պարզ պատճառով, որ շատ կարեւոր բեռ եմ վերցրել ուսերիս` Եզդիների ազգային միության ղեկավարումը: Մեր համայնքի առջեւ ծառացած այնքան շատ կարեւոր հարցեր կան, որ պարզապես անհնարին կլիներ այդ երկու աշխատանքը համատեղել: Սակայն, մեր համայնքից ով էլ անցնի խորհրդարան, Եզդիների ազգային միությունը կօգտագործի այդ կապը` համայնքի խնդիրներին լուծում տալու համար: Իսկ եթե տեսնենք, որ տվյալ անձը համայնքի խնդիրներին որեւէ ուշադրություն չի դարձնում, մեր ժողովուրդն ինքնըստինքյան կհամախմբվի եւ իր բողոքի ձայնը կբարձրացնի:

– Ալագյազում նախընտրական քարոզարշավի շրջանակներում ելույթի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ հանրակրթական դպրոցներում պետք է ներդրվի եզդիների եւ Հայաստանում բնակվող մյուս ազգային փոքրամասնությունների մասին դպրոցական ծրագիր, որտեղ կներկայացվեն նրանց ավանդույթները, պատմությունը, կրոնական սովորույթները, լեզուն։ Ի՞նչ կասեք այս մասին:

– Նախ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր համայնքի խնդիրներով: Սա ընդունեք, որպես ապաքաղաքական շնորհակալություն: Բնականաբար, ողջունելի փաստ կլինի, որովհետեւ այսօր բավականին շատ կարծրատիպեր կան եզդիների մասին ձեւավորված, որոնք  կարելի է կոտրել հենց դպրոցական փուլից: Եզդիական համայնքը մշտապես եղել է հայ ժողովրդի եւ հայոց պետականության կողքին ու միայն ՀՀ-ում է, որ եզդիները լայն հնարավորություններ ունեն՝ ոչ միայն պահպանելու իրենց մշակույթը, այլեւ՝ զարգացնելու: Ի դեպ, դեռեւս 2005 թվականից սկսած՝ Եզդիների ազգային միության լուսահոգի նախագահ Ազիզ Թամոյանի ջանքերով եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ՝ տպագրվում է եզդիերեն լեզվի եւ գրականության առարկաների դասագրքեր, որոնց մեջ կան նաեւ ավանդույթների մասին նյութեր: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Օրվա խորհուրդԱրցախում մահացու վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող«Երբ իմ ներկայացումները չեղարկեցին, ոչ մի թատերական գործիչ, դերասան կամ բեմադրիչ ձայն չհանեցին». ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ«Ժողովուրդ». Սթրեսային վիճակ. շուկայում հեղուկ գազ չկա«Ժողովուրդ». Սյունիքի մարզպետի տունը խուզարկել են. որդուն գտնել չի հաջողվում«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի տեղը կզբաղեցնի Սեյրան Օհանյանը. որոշում է կայացվել«Փաստ». Անասնապահությամբ զբաղվող մարզերում խոտի գները հասել են ռեկորդային չափերի. Գյուղացիները խուճապի մեջ են«Փաստ». Գյուղացիները խուճապի մեջ են«Փաստ». Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում«Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանին կկալանավորե՞ն. ինչ է քննարկվել «Իմ քայլում»«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ գրասենյակում«Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում ենWindows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասինԵղանակը հայաստանում«Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումըՀիմա էլ «Բաքվի դեկլարացիա»Քարտուղարուհու փորձով փոխնախարար«Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ՍՄՆ֊ում անբուժելի վիրուս է բռնկվելՄաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊԹուրքիայի պաշտպանության նախարարին փոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարելՕշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. «Փաստինֆո»«Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու»․ Էդուարդ Շարմազանով 1֊ին կարգի հաշմանդամը անվտանգության խնդիր ունիԻնչ պաշտոն են զբաղեցնելու Տիգրան Ավինյանն ու Արարատ Միրզոյանը. մեկնաբանում է Ալեն ՍիմոնյանըՍերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ«Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատներըՄանե Թանդիլյանը ևս ներկա է եղել «Շիշ բռնողի» հարսանիքին Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել. Ալեն ՍիմոնյանԱՄՆ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզՌուսներն ինքնաթիռ են ստեղծում միջուկային պատերազմի դեպքում զորքերը կառավարելու համարԻ՞նչ կապ ունի Հրաչյա Հակոբյանի ասածը` թատրոնի վատ կամ լավ լինելու հետ. Անահիտ Կիրակոսյան Արմենչիկի կնոջ 35-ամյակի խնջույքը ԱՄՆ-ում և երգչի անակնկալըՊարեկը հանցագործին վնասազերծելու համար կարող է կիրառել ձեռնաշղթա, մահակ, ընդհուպ մինչեւ ատրճանակՈւնենք ամեն ինչ և կարող ենք ցանկացած թշնամու, ստորջրյա, վերգետնյա, օդային, անհրաժեշտության դեպքում անխուսափելի հարված հասցնելՄեր երկիրը այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը. Վրաստանի վարչապետՎրաստանում հանգիստ վայելող զբոսաշրջիկները պետք է երեք օրը մեկ թեստ հանձնենԱմերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներովՀակառակորդը պարբերաբար դիրքային առաջխաղացում է փորձում ապահովվել նաեւ Կապանի հատվածումԿարիք չկա նոր բան հնարել.Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել. ԲայրամովՊայքարի դուրս չգալու դեպքում, իրենց բնօրրանում նորից ցեղասպանվելու են օսմանցի քոչվորների կողմից. Գևորգ ԳևորգյանՆոր սահմանափակումնե՞ր. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում կարո՞ղ են պարտադիր դառնալԳյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերըՏԵՍԱՆՅՈՒԹ. Ականապատման քարտեզներ, թե՞ ալիևյան խաբկանք. Բացառիկ զրույց գերիների խնդրով զբաղվող գնդապետ Բորիս Ավագյանի հետՆիկոլ Փաշինյանը գնում է ՔՊ գրասենյակ․ կհանդիպի թիմակիցներինԵրկու վախը` մի մահ, կամ Փաշինյանի վախվորած կենցաղը Աշխարհասփյուռ հայության համար Արցախն ու արցախյան հարցը ունեն բացառիկ կարևորություն.ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ