Ուժեղացված ծառայություն՝ Արաբկիրում, Աջափնյակում և Դավիթաշենում Չինաստանի կենտրոնական շրջաններում 24 ժամում թափվել է Երևանի մոտ երկու տարվա տեղումների քանակի չափ անձրև. Սուրենյան Իրանը Հարավային Կովկասում խաղաղության կոչ է անում Ռուս խաղաղապահներն Արցախում առաջին անգամ մարդասիրական օգնություն են ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում վերապատրաստման դասընթացն ավարտվել է Արթուր Դավթյանն ավարտեց ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերի որակավորման փուլում ԼՈՒՍԱՆԿԱՐ. ԱԹՍ-ՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՆԿԱՐՈՒՄ, ԳՆՈՒՄ ԵՆ.ԿԱՐԳԱԴՐԻ ՓՈԽԵՆ. ՆԻԿՈՈՈՈԼ Չինաստանը մերժել է «Քովիդ-19»-ի ծագման ուսումնասիրություն անելու ԱՀԿ նոր ծրագիրը Չգիտեմ լաց լինեմ, թե ծիծաղեմ. ԿԳՄՍ-ն պարտավոր է բուժել թատրոնը, եթե այն հիվանդ է. Անահիտ Կիրակոսյան Վենետիկն ընդգրկված չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «սև» ցուցակում


Ովքեր կարծում են, թե Փաշինյանը 60-70 տոկոս է հավաքելու, իրենց տեղը հոգեբուժարանում է. Նահապետյան

Հանդիպում

Նախընտրական քարոզարշավի ավարտին մնացել է ուղիղ մեկ շաբաթ, իսկ ներքաղաքական իրավիճակը գնալով էլ ավելի է լարվում: Հիմնական մտահոգությունն այլեւս ոչ թե ընտրություններն են, այլ հնարավոր հետընտրական զարգացումները, ինչի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ:

– Ի՞նչ հետեւանք կունենա այն, որ Նիկոլ Փաշինյանն արդեն սպառնում է ընդդիմադիր լիդերների «մեյիդը» փռել ու ոչ թե բանավեճի, այլ զենքով միմյանց դեմ դուրս գալու հայտարարություններ է անում:

– Ավելին` «Նիկո՛լ, դավաճան» բղավող քաղաքացիներին էլ բերման են ենթարկում, բռնություն կիրառում, նույնիսկ մեկը հիվանդանոցում է հայտնվել: Իհարկե, նրա արած արտահայտությունները կարելի է գնահատել որպես հարբած ու հոգեխանգարմունքի մեջ ընկած շիզոֆրենիկի խոսքեր, բայց իրականում այն, ինչի մասին բարձրաձայնում է, բավականին մշակված սցենար է: Ընդ որում` այն նոր չէ մշակվել, այլ վաղուց էր պլանավորված: Առաջին իրողությունը, որը հասկացել է Փաշինյան Նիկոլը, այն է, որ ամենայն հավանականությամբ, խորհրդարան անցնելու են 4 ուժ, որոնք իրապես ունեն համախոհների մեծ բանակ, կայացած կառույցներ, ֆինանսական ռեսուրսներ, լայն քարոզչամեքենա, իսկ այս ամենին գումարած` իշխանությունն ունի նաեւ վարչական ռեսուրս: Նշածս այն անհրաժեշտ կոմպոնենտներն են, որը նվազագույնը հնարավորություն է տալիս ցանկացած ուժի իրականացնել կազմակերպված նախընտրական քարոզչություն: Այդ ուժերն են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Հիմա այդ 4 ուժերից երեքը կեցվածք են դրսեւորել, որ խորհրդարան անցնելու դեպքում` «Քաղաքացիական պայմանագրի» հետ որեւիցե գործընկերային հարաբերություն չի լինելու: Այսինքն` ստացվում է, որ եթե Փաշինյան Նիկոլը 50 ու մի քիչ ավել տոկոս չի հավաքում, ինչ-որ մեկի հետ պետք է դաշինք կնքի, բայց երեքն ասում են, որ մեզ հետ չի կնքվելու: Ավելին` այդ ասողներին միացել է նաեւ որոշակի շանսեր ունեցող ՀՀ առաջին նախագահի կուսակցությունը` ՀԱԿ-ը: 

Երկրորդ իրողությունն այն է, որ սոցիոլոգիական հարցումները, որոնք երեք կարգի են դասվում` փակ, մասնագիտական եւ մարդկանց հրամցնելու համար, ցույց են տալիս, որ Փաշինյան Նիկոլի կուսակցությունը 20-30 տոկոս ձայն ունի, այսինքն` 50 տոկոսը չի հաղթահարում: Ճիշտ է, մի քանի հոգեկան հիվանդ, հարբած կամ իշխանությանը շատ հարազատ թմրամիջոց օգտագործող մարդիկ կան, որոնք ասում են, թե 60-70 տոկոս է հավաքելու, բայց այդ մարդկանց տեղը հոգեբուժարանում է: Իսկ եթե հոգեկան չէ, ապա համապատասխան առողջապահական հիմնարկներում` հարբեցողությունից եւ թմրամոլությունից բուժում ստանալու համար: Նրանց ասածներն իրականության հետ որեւէ աղերս չունեն: Հետեւաբար, այս ամենը հրաշալի հասկանում է ոչ միայն Փաշինյան Նիկոլը, այլեւ իր կուրատորները: Այո՛, կուրատորները, որովհետեւ 2018 թվին նա չվերցրեց իշխանությունը, այլ իրեն տվեցին: Փաստացի ստացվում է, որ տեսականորեն եթե Փաշինյան Նիկոլն անգամ առաջին տեղն է գրավում` չստանալով 51 տոկոս ձայն, ուրեմն` պետք է դաշինք կազմի որեւէ մեկի հետ: Իսկ եթե 10-օրյա ժամկետում չի կարողանում կառավարություն կազմել, մյուս ուժերին է տրվում հնարավորություն, որոնք վստահաբար կազմելու են: Այսինքն` կա՛մ Փաշինյան Նիկոլը պարտվելու է, կա՛մ նրա համար նկարելու են 51 տոկոս, ինչը նշանակում է, որ հաջորդ օրն իսկ ընդդիմադիր այն ուժերը, ովքեր խորհրդարան են անցել, գոնե իմ նշած երեք ուժերը եւ նրանց հետ, չի բացառվում, նաեւ ՀԱԿ-ը, վստահաբար փողոց են իջնելու: Այդ ժամանակ հարց է` Փաշինյան Նիկոլը որքա՞ն արագ կճողոպրի, որովհետեւ հրամանից` կրակել ու կոշտ բռնություն կիրառել բազմահազարանոց ժողովրդի արդարացի պահանջ ներկայացնող մարդկանց վրա, կարծում եմ` ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ ԱԱԾ-ն հետ են կանգնելու, իսկ բանակը չի խառնվելու, մնում է կրիմինալը: 

– Եվ այդ դեպքում կլինի մի նոր «Մարտի 1», թե՞ քաղաքացիական պատերազմ է սկսվելու...

– Կրիմինալն, իհարկե, կրակոցներ է արձակելու, բայց սկզբունքորեն չեմ բացառվում, որ ինչպես ցանկացած գունավոր հեղափոխություների պարագայում, լինի նաեւ երրորդ կողմ` ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի դիպուկահարների տեսքով, որոնք աշխատել են բազմաթիվ երկրներում` Սիրիայում, Ուկրաինայում եւ Վրաստանում, անգամ մեզ մոտ են աշխատել: 2008 թվականի մարտի 1-ի զոհերին կրակողները եւ զենքերն այդպես էլ չհայտնաբերվեցին, եւ ես առավել համոզված եմ, որ հաշվի առնելով այն պրակտիկան, որը Արեւմուտքն իրականացնում է, դրանք եղել են կոնկրետ ՆԱՏՕ-ի անդամ երկրների դիպուկահարներ: Այնպես որ, մեզ մոտ պատրաստվում է ոչ միայն մի նոր «Մարտի 1», այլեւ չի բացառվում, որ լինի Մայդանի տարբերակը` 100 եւ ավել զոհերով: Եթե արյուն թափվի, բնականաբար, լինելու են քաղաքացիական բախումներ: Իսկ եթե բախումների աշխարհագրությունը Հայաստանում մեծ եղավ,  վիրավորների ու զոհերի քանակը` շատ, կարող է եւ վերածվել քաղաքացիական պատերազմի: Համենայնդեպս, արեւմտյան քաղտեխնոլոգները մշակում են Հայաստանում քաղաքացիական պատերազմ հրահրելու սցենարը:

«ՉՈՐՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՆ ՆԻԿՈԼԻ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՈՂԱԾԱԾԿՈՒՄԸ»

– Սրանո՞վ կբացատրեք այն, որ արեւմտյան երկրների դեսպաններն այս պահի դրությամբ լռում են Նիկոլ Փաշինյանի ուղղակիորեն արված բռնության կոչերի վերաբերյալ:

– Հենց այդ կողմնակի փաստերը հուշում են, որ կա սցենար: Ի դեպ, արեւմտյան դեսպանատների շարքում կարող եք եւ նշել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին եւս, որովհետեւ նա արեւմտյան ուժային կենտրոնների տղա է, որին գործուղել են Հայաստանում աշխատելու: Պարբերաբար գործուղվում է, հետո վերադառնում է իր մշտական բնակության եւ գրանցման վայր: Այո, այսօր արեւմտյան դեսպանատները լռում են, ինչն ինքնին հող է նախապատրաստում, որ վաղը եթե Փաշինյան Նիկոլի խոսքերը կյանքի կոչվեն, իրենք էլի լռելու են: Այսպես կոչված, իրավապաշտպան շրջանակներ կան, որոնք արեւմտյան տարբեր դրամաշնորհների լափամանից երեք տասնամյակ է, ինչ օգտվում են, իրենք եւս լուռ են եւ լուռ են լինելու նաեւ այն ժամանակ, երբ բռնություն կիրառի իշխանությունը: Իսկ սկսելու են բարձրաձայնել, երբ այդ բռնությունների դիմաց ժողովուրդը սկսի ինքնապաշտպանվել: Այդ ինքնապաշտպանվող ժողովրդին իրենք ասելու են, թե օրենքը խախտող են: Վստահաբար իրենք իրենց սեւ գործն անելու են: Մեկ օրինակ բերեմ` օրեր առաջ գերագույն վիժվածքի թիմից կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին լրագրողը հարց էր տվել, եւ եթե ուշադրություն դարձնեք այդ տեսանյութին, ապա կտեսնեք, որ նրան պաշտպանող 7-8 երիտասարդ կար, որոնցից մեկն էր անվտանգության աշխատող, որն իր ծառայողական հագուստով էր: Իսկ մյուսները մկանները մեծացրած թիկնախմբից էին, այսինքն` Արսեն Թորոսյանի անվտանգությունը կրիմինալի թիկնախումբն է պահում: Այն նույն կրիմինալի, որը «Մարտի 1»-ի սցենարով կրակոցներ է արձակելու եւ որպեսզի դրա հետեւանքներն ավելի ծանր լինեն ժողովրդի համար, էլի եմ կրկնում` աշխատելու է երրորդ կողմը` ՆԱՏՕ-ի դիպուկահարները:

– Դուք նշեցիք չորս քաղաքական հիմնական խաղացողներին, իսկ ի՞նչ դերակատարություն է վերապահված ընտրություններին մասնակցող մյուս ուժերին:

– Եթե վերոնշյալ սցենարն իրականացավ, այդտեղ հստակ դերաբաժանումներ կան, որտեղ երրորդ օղակը Փաշինյան Նիկոլի բռնությունները եւ իշխանության հերթական անգամ բռնազավթումն արդարացնող, այսպես կոչված, քաղաքական ուժերն են: Կարող եմ առնվազն 4-ին նշել, որոնք այսօր եւս իրենց լռությամբ այս ամենի հանդեպ ընդհանուր քողարկման սցենարի մեջ են մտնում: Այդ շարքում առաջինը «Լուսավոր Հայաստանն» է, չէ որ Էդմոն Մարուքյանը վաղուց Արեւմուտքինն է, երկրորդը` «Ազգային-ժողովրդական բեւեռ» կուսակցությունն է, որը հիմնվում է «Սասնա ծռեր» խմբի վրա, որտեղ ղեկավար կազմում են Սորոսի հիմնադրամի հիմնադիրները, հայտնի են իրենց հակառուսականությամբ եւ անհիմն բարբաջանքներով: Էլ չեմ ասում, որ անհրաժեշտության դեպքում, եթե հրաման են ստանում կրակելու, անում են, ինչպես ՊՊԾ գնդի գրավման ժամանակ եղավ: Երրորդը` ծեր եւ երիտասարդ անկախ ու հպարտ «պեդառաստներն» են` Արման Բաբաջանյան-Լեւոն Շիրինյան դաշինքը: Սրանք եւս Արեւմուտքի գործակալական ցանցն են ներկայացնում, ավելի կոնկրետ` ԱՄՆ-ի: Իսկ չորրորդը «Հանրապետություն» կուսակցությունն է` իր ղեկավար Արամ Զավենի Սարգսյանով: Այս չորսն են ապահովելու Փաշինյան Նիկոլի կատարելիք այլանդակությունների քաղաքական քողածածկումը: Ասելու են` այո՛, իշխանությունը Փաշինյանինն է, իսկ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը, Գագիկ Ծառուկյանը վատն են: Ճիշտ է, իրենք չենք անցնելու Ազգային ժողով, բայց հայտարարելու են, որ պաշտպանում են Նիկոլի իշխանությանը: Չի բացառվում նաեւ, որ Փաշինյան Նիկոլը, որպեսզի իր 51 տոկոսը նկարելը մեծ պայթյուն չառաջացնի, նկարի 30 տոկոս եւ 51 տոկոսի համար իմ նշած ուժերի համար նկարվի 5-6 տոկոս, որոնք իր հետ կոալիցիա կկազմեն: Այս դեպքում` մի փոքր ավելի մեղմվում է իրավիճակը, որովհետեւ, այնուամենայնիվ, միայն Փաշինյանը չէ, այլ կհամարվի, որ 4 ուժ են եկել իշխանության: Իսկ իրականում նա նույնիսկ 20 տոկոս ձայն չունի: Բոլորը փուչիկ է, որ փչվում է: Երեւանում Փաշինյան Նիկոլն ունի 1-3 տոկոս ձայն, շրջաններում առավելագույնը` 10 տոկոս, ոչ ավել: Այդ 20-35 տոկոսն, ինչի մասին բարձրաձայնվում է, կեղծիք է: Ճնշող մեծամասնությունը նրան չի պաշտպանում, այլ բան է, որ իրեն չպաշտպանողների մի մասն ընտրում է Արթուր Վանեցյանին, մյուս մասը` Ռոբերտ Քոչարյանին կամ Գագիկ Ծառուկյանին: Այնպես որ, գերագույն վիժվածք Նիկոլ Փաշինյանն ունի առնվազն 90 տոկոսից ավել հակառեյտինգ: Այս ամենը գիտակցում են նաեւ օրվա խեղկատակ իշխանությունների իրապես ընդդիադմիր քաղաքական ուժերը եւ իրենց առաջնորդները ու հստակ պատկերացնում են, որ նման սցենար եւս կարող է լինել, որի դեպքում իրենք ժողովրդին պետք է փողոց իջեցնեն: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

Ուժեղացված ծառայություն՝ Արաբկիրում, Աջափնյակում և ԴավիթաշենումՉինաստանի կենտրոնական շրջաններում 24 ժամում թափվել է Երևանի մոտ երկու տարվա տեղումների քանակի չափ անձրև. ՍուրենյանԻրանը Հարավային Կովկասում խաղաղության կոչ է անումՌուս խաղաղապահներն Արցախում առաջին անգամ մարդասիրական օգնություն են ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանցՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում վերապատրաստման դասընթացն ավարտվել էԱրթուր Դավթյանն ավարտեց ելույթը Տոկիոյի Օլիմպիական խաղերի որակավորման փուլումԼՈՒՍԱՆԿԱՐ. ԱԹՍ-ՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՆԿԱՐՈՒՄ, ԳՆՈՒՄ ԵՆ.ԿԱՐԳԱԴՐԻ ՓՈԽԵՆ. ՆԻԿՈՈՈՈԼՉինաստանը մերժել է «Քովիդ-19»-ի ծագման ուսումնասիրություն անելու ԱՀԿ նոր ծրագիրըՉգիտեմ լաց լինեմ, թե ծիծաղեմ. ԿԳՄՍ-ն պարտավոր է բուժել թատրոնը, եթե այն հիվանդ է. Անահիտ Կիրակոսյան Վենետիկն ընդգրկված չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «սև» ցուցակումՄիլիարդավոր դրամների գնումներ՝ առանց մրցույթի․ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը կառուցողները. Hetq.amՈւկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ Հայաստանում կավելանա էլեկտրական շարժիչով մեքենաների լիցքավորման կայանների թիվըՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել Է Կիպրոսի հարցում Թուրքիայի դիրքորոշումըԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերումՌուսաստանի հետ բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը կգխավորի պետքարտուղարի առաջին տեղակալ Շերմանը Աննա Հակոբյանն օգոստոսին կմեկնի հանգստիՀրաչյա Հակոբյանը «աբիժնիկ» է մնացել Կամերային թատրոնից. ինչո՞ւ Թուրքիան ուժեղ է, բայց հզոր չէ. Ինչ է կատարվում իրականում թշնամական երկրումՈւՂԻՂ․ Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությունըՆախագահը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ընդունելությանը. աշխարհի լիդերներից ովքե՞ր էին ներկաՎերջին հրաժեշտը Ջիվան Գասպարյանին (ուղիղ)Գրանցվել է վարակման 250 նոր դեպք, 162 մարդ առողջացել է, 5-ը՝ մահացելԿութում վիրավորում ստացած 3 զինվորների անունները հայտնի են. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿՈղբերգական ավտովթար Արարատի մարզում․ մահացածը ՀՀ ՊՆ 35-ամյա ծառայող էԱրման Թաթոյանն արտահերթ զեկույց է ներկայացրել Երասխի կրակոցների փաստովՍպայից մինչեւ գեներալ, ովքեր, որ մոտեցել են բանակին, ովքեր զինվորի հաշվին կարողացել են հարստանալ, ուռճացնել իրենց կարողությունները՝ անմեղ զոհերի արյունը նաեւ իրենց ձեռքերին էՀայկական ՀՕՊ-ը կասեցրել է ադրբեջանական ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը. ՊՆԵթե Կշեռքները դեռեւս միայնակ են, բացառված չէ, որ հենց այսօր նրանք կհանդիպեն նրանց, ում հետ հարաբերությունները բուռն ընթացք կստանանՀայկական ՀՕՊ-ը Երասխի երկնքում ԱԹՍ է խոցել. Baghramyan 26Սուրենյան. Չինաստան ավերիչ ջրհեղեղ էՀՈւԼԻՍԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԱրցախի կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում, ոչ թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններով. ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան«Փաստ». Նախընտրական փուլում մոտոբլոկներ են բաժանելՄիլիարդավոր դրամների գնումներ՝ առանց մրցույթի․ Hetq.amԲայդենի վարկանիշը ռեկորդային անկում է գրանցել«Փաստ». ՏԻՄ ընտրություններին ուզում են նորից օգտագործել «պողպատյա մանդատի» բլեֆը«Փաստ». Կալանավորված պատգամավորները անհապաղ պետք է ազատ արձակվեն«Հրապարակ». ՀՅԴ-ն գրավում է խորհրդարանը«Հրապարակ». Հայկ Մարությանին ձեռք չեն տաՍպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ի դեմ Չինաստանի պատժամիջոցները չեն կանգնեցնի ՎաշինգտոնինՀայկական ՀՕՊ-ը Երասխի երկնքում ԱԹՍ է խոցել. Baghramyan 26«Հրապարակ». Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպերփոխվարչապետ«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքական կուրսըԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՀայտնաբերվել է կորոնավիրուսի նոր մուտացիա«Հանդիպում Երևանում». Սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան արտերկրում գործունեություն ծավալող և մեծ ճանաչում վայելող հայ երաժիշտներՔովիդը դեռ չի նահանջել. հաճելի ամռան տհաճ հետեւանքները...Փաշինյանական իշխանությունը ոչ ադեկվատ է եւ սա փաստ է. Արման ԱբովյանՊրիլեպինի հակահայկական հայտարարությանը ոչ մի կերպ չի համընկնում «Սպրավեդլիվայա Ռոսիայի» դիրքորոշման հետ. քաղաքագետՈ՞ւր են մեր մշակութային գործիչները, ո՞ւր է կորել քաղաքի մշակույթը. Անահիտ Մութաֆյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ