«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ գրասենյակում «Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ «Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են Windows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասին Եղանակը հայաստանում «Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումը Հիմա էլ «Բաքվի դեկլարացիա» Քարտուղարուհու փորձով փոխնախարար «Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում


Պետք է «ատամ ունեցող» ղեկավար. ո՞ւմ է սատարում Կոմկուսը

Ներքաղաքական

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը դեռեւս դիրքորոշում չունի, թե ընտրություններին մասնակցող որ քաղաքական ուժին է սատարելու: «Իրավունքի» հետ զրույցում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆՆ ասաց, որ այդ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, հավանաբար այս շաբաթվա ընթացքում հայտարարությամբ հանդես կգան կամ մամլո ասուլիսով եւ կհայտնեն կայացրած որոշման մասին:

– Պարոն Ղազարյան, Ձեր կուսակցությունը մշտապես հանդես է եկել հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի խորացման եւ ջերմացման դիրքերից: Այս առումով` ընտրություններին մասնակցող ո՞ր քաղաքական ուժերը կարող են արդարացնել սպասումները:

– Եթե մասնակցեինք ընտրություններին, իհարկե, առաջինը մենք կլինեինք: Իմ անձնական դիտարկումների համաձայն` միայն «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքները ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որոնք, ամեն դեպքում, հայ-ռուսական հարաբերություները վատթարացնողներ չեն: Իսկ մյուսները` սկսած իշխող ուժից, ամեն ինչ արել են եւ անում են անգամ այս քարոզարշավի ընթացում այդ հարաբերություններն ավելի վատացնելու եւ փչացնելու եւ հակառուսական տրամադրություններ տարածելու ուղղությամբ:

– Նախընտրական ծրագրերում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից առնվազն երկու տասնյակը նշում են, թե մեր երկրի ռազմավարական ծրագրերը պետք է կապել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո` սա որքանո՞վ է իրատեսական:

– Այդ ուժերին ուզում եմ հարց ուղղել` իսկ ո՞ւր էին 44-օրյա պատերազմի ժամանակ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն: Նրանք եւս համարվում են ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներ, հայտարարություններից բացի, ի՞նչ գործուն քայլեր են արել զինադադար հաստատելու համար, ի՞նչ օգնություն են ցուցաբերել հայ ժողովրդին, Հայաստանին ու Արցախին: Ամեն ինչ եղել է Ռուսաստանի օգնությամբ եւ այսօր էլ հաջողվում է Արցախից մնացած 25 տոկոսը պահպանել ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, որպեսզի հայ ժողովուրդն իսպառ չբնաջնջվի եւ չհայաթափվի Արցախից, եւ այդ տարածքն ամբողջովին չդարձնեն ադրբեջանական: 

– Այդ դեպքում` ի՞նչ նպատակ են հետապնդում արեւմտամետ այդքան կուսակցությունները, որոնք հայտ են ներկայացրել` ընտրություններին մասնակցելու:

– Քանի որ իշխող ուժը շատ հարցերում կախված է Ռուսաստանից եւ չի կարող հակառուսական տրամադրություններ գեներացնել, անում է այդպիսի ուժերի միջոցով: Այսինքն` նրանց բերանով իշխանությունները խոսում են ռուսական 102-րդ ռազմաբազայի, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի դեմ: Համոզված եմ, որ պատեհ առիթի դեպքում` այս իշխանությունը մեկ անգամ եւս կթեքվի Արեւմուտքի կողմը: Ավելին` այս ընթացքում իշխող ուժի ղեկավարի կողմից արդեն իսկ նման ոչ արդյունավետ փորձեր կատարվել են, թե միջազգային դիտորդներ հրավիրենք եւ այլն: Ախր, ինքդ քեզ չես կարողանում պաշտպանել, քեզ ո՞վ պետք է պաշտպանի: Դրա համար էլ այսօր Հայաստանի ինքնիշխանությունից գնալով բան չի մնում: 

– ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը Բաքվում հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանը պետք է գծել ԽՍՀՄ քարտեզների հիման վրա: Ի՞նչ կասեք այս մասին:

– Բնական է, որ ԱՄՆ-ն պետք է ամեն կերպ էլ ավելի լարի ու խառնի իրավիճակը տարածաշրջանում, որովհետեւ միշտ էլ այդպես է վարվել: Ոչ միայն հիմա, այլեւ ընտրություններից հետո` շարունակելու են հակառուսական տրամադրություններն էլ ավելի խորացնել: Իրենց նպատակն է այս տարածաշրջանը ՌԴ-ից պոկելը, որպեսզի իրենք մտնեն: Ցավոք, 44-օրյա պատերազմի հետեւանքով իրենք արդեն մտան` Թուրքիայի տեսքով, որը ՆԱՏՕ-ի անդամ երկրորդ պետությունն է, ու հիմա էլ ուզում են ավելի խորանալ այստեղ: Երբ ասում են, թե սահմանազատումն ու սահմանագծումը պետք է արվի Խորհրդային Միության քարտեզով, բա մեկը չկա՞, որ ասի` այսօրվա Ադրբեջանը համարվում է 1918 թվականին ստեղծված մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը, ոչ թե` Խորհրդային Ադրբեջանի: Իսկ ԽՍՀՄ-ի ժամանակ եղել է ընդհանուր պետություն, սահմաններ չեն եղել: Եվ այսօր չի կարող սահմանները լինել միայն ի նպաստ Ադրբեջանի, բացառվում է: Դրա համար պետք է «ատամ ունեցող» ասող լինի, որը կփորձի պաշտպանել ոչ թե իր նեղ կուսակցական եւ անձնական, այլ Հայաստանի պետական շահը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ գրասենյակում«Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում ենWindows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասինԵղանակը հայաստանում«Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումըՀիմա էլ «Բաքվի դեկլարացիա»Քարտուղարուհու փորձով փոխնախարար«Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ՍՄՆ֊ում անբուժելի վիրուս է բռնկվելՄաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊԹուրքիայի պաշտպանության նախարարին փոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարելՕշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. «Փաստինֆո»«Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու»․ Էդուարդ Շարմազանով 1֊ին կարգի հաշմանդամը անվտանգության խնդիր ունիԻնչ պաշտոն են զբաղեցնելու Տիգրան Ավինյանն ու Արարատ Միրզոյանը. մեկնաբանում է Ալեն ՍիմոնյանըՍերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ«Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատներըՄանե Թանդիլյանը ևս ներկա է եղել «Շիշ բռնողի» հարսանիքին Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել. Ալեն ՍիմոնյանԱՄՆ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզՌուսներն ինքնաթիռ են ստեղծում միջուկային պատերազմի դեպքում զորքերը կառավարելու համարԻ՞նչ կապ ունի Հրաչյա Հակոբյանի ասածը` թատրոնի վատ կամ լավ լինելու հետ. Անահիտ Կիրակոսյան Արմենչիկի կնոջ 35-ամյակի խնջույքը ԱՄՆ-ում և երգչի անակնկալըՊարեկը հանցագործին վնասազերծելու համար կարող է կիրառել ձեռնաշղթա, մահակ, ընդհուպ մինչեւ ատրճանակՈւնենք ամեն ինչ և կարող ենք ցանկացած թշնամու, ստորջրյա, վերգետնյա, օդային, անհրաժեշտության դեպքում անխուսափելի հարված հասցնելՄեր երկիրը այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը. Վրաստանի վարչապետՎրաստանում հանգիստ վայելող զբոսաշրջիկները պետք է երեք օրը մեկ թեստ հանձնենԱմերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներովՀակառակորդը պարբերաբար դիրքային առաջխաղացում է փորձում ապահովվել նաեւ Կապանի հատվածումԿարիք չկա նոր բան հնարել.Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել. ԲայրամովՊայքարի դուրս չգալու դեպքում, իրենց բնօրրանում նորից ցեղասպանվելու են օսմանցի քոչվորների կողմից. Գևորգ ԳևորգյանՆոր սահմանափակումնե՞ր. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում կարո՞ղ են պարտադիր դառնալԳյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերըՏԵՍԱՆՅՈՒԹ. Ականապատման քարտեզներ, թե՞ ալիևյան խաբկանք. Բացառիկ զրույց գերիների խնդրով զբաղվող գնդապետ Բորիս Ավագյանի հետՆիկոլ Փաշինյանը գնում է ՔՊ գրասենյակ․ կհանդիպի թիմակիցներինԵրկու վախը` մի մահ, կամ Փաշինյանի վախվորած կենցաղը Աշխարհասփյուռ հայության համար Արցախն ու արցախյան հարցը ունեն բացառիկ կարևորություն.ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Մեր խնդրանքն է, որպեսզի այստեղ` Մուրացանում երեխայիս բուժումն իրականացվի, որից հետո շարունակի ծառայությունը. Զինվորի մայրը դիմում է խնդրանքով27.000 դոլար Իվետա Մուկուչյանին, 40.000 դոլար Թաթուլին ու Թաթային, 7000 դոլար հարսանեկան տորթին. մանրամասներ՝ «Շիշ բռնողի» հարսանիքիցԲաքվում շարունակվում է 2 հայ ռազմագերու նկատմամբ շինծու գործով դատական նիստըՏեսանյութ.Ադրբեջանցիները Սյունիքի սահմանին լցակայան են կառուցումԱզգից «հիասթափվածների» մասինԼԳԲՏ քարո՞զ, խաղատան գովա՞զդ, թե՞ հնդկական «Հոլիի» պրոպագանդա. ի՞նչ նոր պաստառներ են փակցվել Երևանում. քաղաքապետարանը չպարզաբանեցՏոկիոյին է մոտենում ուժեղ թայֆուն, ինչը կազդի Օլիմպիական խաղերի վրաԱլիևը խոստովանում ու ընդունում է, որ Արցախի ճակատագիրն ու ապագան կախված է հենց Արցախի բնակչությունից. Արտակ ԲեգլարյանՄառախուղի պատճառով կորած հայ զինծառայողի և վարորդի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆԱդրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ