Դադարեցրե՛ք այս տեռորը իմ ժողովրդի նկատմամբ. բաց նամակ առողջապահության նախարարին Պետք է ապրենք այնպես, որ տղաները նայելով վերեւից` չզղջան. Հույսի արահետը 1 տարեկան է Ավրորայի աղոթքը (Պրեմիերա) Անկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում. Գեւորգ Պետրոսյան Հրավիրել են ոչ բոլոր զոհվածների հարազատներին Աշոտ Փաշինյանը մեկնել է Կահիրե Հայկական շոու բիզնեսի բիզնես լեդիները Աղաչում եմ` դուրս մի՛ եկեք իմ Անկախության դեմ. Ազգային հերոսի դստեր բացառիկ հարցազրույցը Մեռելասեր ու թաղումասեր Ալենը Գարիկ Սարգսյանի եղբայրը վարակվե՞լ է կորոնավիրուսով


Մենք սպասում ենք էկոնոմիկայի նախարարից ոչ թե թվեր, այլ կոնկրետ քայլեր. Թավադյան

Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ տնտեսական ակտիվության ցուցանիշն ապրիլին` +23.2 % է կազմել, իսկ առաջին չորս ամսվանը` +2.6 %: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքի» հետ զրույցում Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ նախ հիշեցրեց, որ անցյալ տարի ունեցել ենք 8 %  ՀՆԱ-ի անկում, ինչը չափազանց մտահոգիչ է, ինչպես նաեւ արտահանման զգալի անկում դեպի ԵԱՏՄ երկրներ:

– Փոքր շուկա ունեցող երկրի համար տնտեսական աճի հնարավորությունն արտահանման աճն է: Մինչդեռ պետք է նշեմ, որ կորուստներ ենք ունեցել նաեւ թեթեւ արդյունաբերության առումով, ինչը բավականին կարող էր մեր արտահանման աճը մեծացնել, հատկապես դեպի ԵԱՏՄ: Իսկ ինչու ԵԱՏՄ, քանի որ հենց այնտեղ է առաջին հերթին սպառվում պատրաստի արտադրանքը, որը ապահովում է ե՛ւ աշխատատեղեր, ե՛ւ համախառն արդյունքի աճ` ավելի մեծ տեմպերով, քան հումքի արտահանումն է: Հումքի արտահանման հետ կապված` այո, անցյալ տարի ունեցել են աճ, եւ կարծում եմ` այս տարվա 2 %-ով աճը դրանով է պայմանավորված, որովհետեւ համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գները զգալի աճել են: Եթե մեկ տարի առաջ մեկ տոննա պղինձը արժեր 5000, ապա հիմա հասել է գրեթե 9000-ի: Բայց այստեղ եւս ունենք խնդիր, այսինքն` պետք է նայենք արտահանման կառուցվածքը, թե ՀՆԱ-ն ինչի՞ հաշվին ենք ունենում: Եթե սա իսկապես միջազգային գների աճով է պայմանավորված` այն էլ հումքի, որը մեզ մոտ չի վերամշակվում այն աստիճանի, որ ապահովի լրացուցիչ աշխատատեղեր եւ իր մեջ պարունակի լրացուցիչ նոր ստեղծված արդյունք, ապա այս կարգի տնտեսական աճը չեմ կարծում, թե դրական է: Այնպես որ, անցյալ տարվա բացթողումները, կարծես թե, շարունակվում են: Իհարկե, իր դերն ունեցավ նաեւ պանդեմիան եւ պատերազմական իրավիճակը, որը լատենտ ձեւով դեռ շարունակվում է, բայց, անշուշտ, կան նաեւ կառավարության բացթողումները:

– Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը ոչ թե կենացային մաղթանքի տեսքով, այլ պաշտոնապես պնդում է, թե «երկնիշ տնտեսական աճն իհարկե լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերը` ավելանում»: Ի՞նչ կասեք այս մասին:

– Էկոնոմիկայի նախարարությունը կատարում է մամուլի դե՞ր, թե` գիտեք, այսօր աճեց, վաղը տեմպը մեծացավ եւ այլն: Դրա փոխարեն` պետք է լուրջ քայլեր անել ներդրումներ ներգրավելու համար` նույնիսկ այս իրավիճակներում: Ճիշտ է, դեռեւս բավականին բարդ է, որովհետեւ քաղաքական իրավիճակը ազդում է, բայց խնդիրներ կան, որոնք լուծված չեն: Օրինակ` մեզ մոտ գոյություն չունի արժեթղթերի շուկա, այս իրավիճակում ինչպե՞ս կարող են ներդրումներ լինել: Դեռ ունենք խնդիրներ կոռուպցիայի առումով, որոնք պետք է լուծել: Եթե մաքուր երկրների ցանկում դու ներգրավված չես 50-ի մեջ, նշանակում է, որ ունենալու ես 10 % արտադրանքի կորուստ: Հատվածային վերափոխումներ անելով` հարցը չի լուծվում, պետք է համակարգված ձեւով բոլոր խնդիրները լուծել եւ անցնել բաց բաժնետիրական ընկերությունների, որոնք իսկապես թույլ են տալիս շուկա ձեւավորել: Այդ դեպքում է հնարավոր ներդրումներ ներգրավել, ինչպես նաեւ պետք է ինչ-որ չափով ապահովել վարկային տոկոսադրույքների քաղաքականության դեպի նվազման միտումը: Թեպետ, ի տարբերություն կառավարության, Կենտրոնական բանկն ավելի ակտիվ է գործում եւ փորձում է խնդիրները լուծել: Եթե դու ունես էժան ռեսուրսներ, քո ներդրումները կարող են շատանալ, այսինքն` պետք է ակտիվ լինել եւ հստակ պաշտպանել մեր շահերը եւ, օրինակ, գազի գնի համար օգտագործել ե՛ւ շուկայական հարաբերությունները, ե՛ւ դաշնակցային: Այն վիճակը, որ միայն զանգով ինչ-որ գին են որոշում, անթույլատրելի է եւ չի նպաստում ներդրումներին: Իհարկե, այլ գործոններ եւս կան, որոնց ուղղություններով պետք է աշխատի Էկոնոմիկայի նախարարությունը, այլ ոչ թե նման ազդակներ հաղորդի, որ արտահանվող հումքի միջազգային գները աճել են: Նախարարությունը պետք է մտածի, թե ինչպես անել, որ ավելացված արժեք ստեղծի եւ այդ խնդիրները լուծելուց հետո նոր միայն հայտարարությամբ հանդես գա: Մենք սպասում ենք Էկոնոմիկայի նախարարից ոչ թե թվեր ներկայացնի, այլ այն կոնկրետ քայլերը, որոնք բերել են ՀՆԱ-ի աճին: Չի՛ կարելի խեղաթյուրել պատճառահետեւանքային կապերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Դադարեցրե՛ք այս տեռորը իմ ժողովրդի նկատմամբ. բաց նամակ առողջապահության նախարարինՊետք է ապրենք այնպես, որ տղաները նայելով վերեւից` չզղջան. Հույսի արահետը 1 տարեկան է Ավրորայի աղոթքը (Պրեմիերա)ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱնկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում. Գեւորգ ՊետրոսյանՀրավիրել են ոչ բոլոր զոհվածների հարազատներինԲԱՄԲԱՍԱՆՔԱշոտ Փաշինյանը մեկնել է Կահիրե Հայկական շոու բիզնեսի բիզնես լեդիներըԱղաչում եմ` դուրս մի՛ եկեք իմ Անկախության դեմ. Ազգային հերոսի դստեր բացառիկ հարցազրույցըԶԱՐՄԱՆՔՄեռելասեր ու թաղումասեր Ալենը Գարիկ Սարգսյանի եղբայրը վարակվե՞լ է կորոնավիրուսով ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԱՌԱՋԱԴՐԵԼ ՊԱՐՈՆ ՂԱԶԻՆՅԱՆԻՆ. ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՌոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատելՔՊ-ական պատգամավորը փակագծեր բացեցՄԵԾ ԿՌԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՎԵՐԱՀՍԿԻՉ ՓԱԹԵԹԻ» ՀԱՄԱՐԱնկախության հանդեպ զգացմունքը կորցրած հասարակություն ունենք. ՄինասյանԼուրջ ֆինանսական միջոցներ են պետբյուջեից ծախսվել. ՍտամբուլյանՄԵԾ ԽԱՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸ` ԱՆԴՈ՞ՒՆԴ, ԹԵ՞ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԴմիտրի Պեսկովն անդրադարձել է ՄԱԿ-ում Էրդողանի հայտարարություններինԷրդողանը և Ղարիբաշվիլին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԹալիբները նամակ են հղել ՄԱԿ-ինԱրթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալԻնչու են անտեսել Կառավարության հրավերները և չեն մասնակցել սեպտեմբերի 21-ի միջոցառմանըԹուրք պաշտոնյան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն անվանել է «փտախտի աստիճանի հասած հարց»Մեր մեծ հաջողությունների չերեւացող մասում կանգնած է Ամալյաի հսկայածավալ աշխատանքը. ՀՀ-ում Ֆրանսիայի անվանի սրտային վիրաբույժ Լեւոն ԽաչատրյանըՈղջ իրականությունը պարտադիր պատվաստումների մասին. ահազանգում են մասնագետները«Ծանր օրեր են մեր ընտանիքի համար, Հայկոն առողջական խնդիր ունի կապված քովիդի հետ, Հայկոյի վիճակն այս պահին կայուն է». Անահիտ Սիմոնյանի գրառումը Հայկոյի մասինՂազախի շրջանում ականի պայթյունից կրկին ադրբեջանցի է զոհվելԱմարաս վանքի վրայից Արցախի դրոշը իջեցվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ. Մաճկալաշեն համայնքի ղեկավարԱրթուր Դանիելյանին բերման են ենթարկել Ալեն Դելոնին հայհոյելու համարՀԱՊԿ-ը Հայաստանում սեպտեմբերի 24-28-ը կանցկացնի «Որոտ-2021» վարժանքներԶելենսկու խորհրդականի դեմ մահափորձի վայրից տեսանյութ է հրապարակվելՌոնալդուն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն էՄեծամասամբ ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերը խոշորացման մեջ ներառել պետք չէ. ՀասանովՀրազենային վիրավորում գրեթե չենք տեսել` անդամահատումներն էին շատ, բեկորային տրավմաները. Պատերազմը Շտապօգնության բժիշկների աչքերովՊատվաստվելուց հետո ՀՀ-ում անձը մահացել է․ Ռոմելլա ԱբովյանԱզգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացիցԵթե քայլեր չձեռնարկենք՝ 7 օրվա ընթացքում կունենանք կորոնավիրուսի 5930 նոր դեպք. Ռոմելլա ԱբովյանԱրդարությունը շուտով վերականգնվելու է. Առուշ Առուշանյանը ՏԻՄ ընտրություններին առաջադրում է իր թեկնածությունըԾանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանի արձագանքը՝ Հայկոյի առողջական վիճակի վերաբերյալ«Ամենագլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են».Արմեն Սարգսյանց «Առնո Բաբաջանյանի հիշատակի ֆոնդի» գլխավոր պրոդյուսերՀայկոյի վիճակը ծանրացել է. Բժիշկներն ամեն ինչ անում են կյանքը փրկելու համար: Նոր մանրամասներԿահիրեի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներովՍեպտեմբերի 23-ին և 24-ին գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում և Երևան քաղաքումԱրցախում կորոնավիրուսի 5 դեպք է գրանցվելՀայաստանից ժամանած ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆՊուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ