Առուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. Խոջաբաղյան Տոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում է Կփորձեմ բացել մարդկանց «փակ աչքերը». Վահան Բաբայանը բացահայտումների շարք է սկսում Ոնց կարող է նորմալ մարդը, էլ չեմ ասում հայրենասեր մարդը, սրանց հետ հաշտ ու համերաշխ լինել. Գևորգ Գևորգյան Ինչն է միավորում ու տարբերակում խորհրդարանական խմբակցությունների կին առաջամարտիկներին Առաջին անգամ է, որ ՀՀ ղեկավարի անդրանիկ աշխատանքային այցը ո՛չ Արցախ է, ո՛չ ՌԴ «Թռիչքային» փոփոխություններ՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար կազմում Գեւորգյան հոգեւոր ճեմարանը նոր տեսուչ ունի Լրագրողները պնդում են՝ չենք հանդուրժի այս իրավիճակը, Ալեն Սիմոնյանը երեք օր ժամանակ է խնդրում Արցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակ


Ամեն մեկս մեր գործով պետք է փորձենք ամրացնել մեզ եւ մեր երկիրը. Արտակ Ասատրյան

Մշակութային

Հայկական մշակույթի եւ տրամադրության անբաժանելի մասնիկն է դուդուկ երաժշտական գործիքը, որին տիրապետելու, նրա միջոցով մեզ ճանաչելու գործում այսօր մեծ ներդրում ունի նաեւ սոլո դուդուկահար, «Ծիրանի» անսամբլի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆԸ, ում հետ զրուցել ենք առաջիկա ծրագրերի, դուդուկի նոր մարտահրավերների, պատերազմի եւ համավարակի ընթացքում ծավալած գործունեության մասին:

- Պարոն Ասատրյան, հայ ազգի համար նախորդ տարին ծանրագույններից էր՝ եղավ պատերազմ, ինչո՞վ էիք զբաղվում այդ ընթացքում:

- Ինչպես յուրաքանչյուր հայ, այնպես էլ ես ծանր հոգեվիճակում էի: Երաժշտությամբ զբաղվելու հոգի եւ տրամադրություն ընդհանրապես չկար: Ես եւ «Ծիրանի» անսամբլի անդամները թիկունքում մեր ներուժն էինք դրել հնարավոր տարատեսակ օգտակար աշխատանքներ ծավալելու գործում՝ քողարկող ցանցեր էինք պատրաստում, նաեւ օգնություններ հավաքում Արցախից տեղափոխված ընտանիքների ու զինծառայողների համար: Պատերազմի ժամանակ «Տաղարան» համույթի կազմով մի քանի համերգ ունեցանք Երեւան տեղափոխված արցախցիների համար, բայց բեմ դժվարությամբ էինք բարձրանում, քանի որ սթրեսային ժամանակներ էին: Ներկաներից բոլորն ունեին այդ պահին ռազմաճակատում գտնվող հարազատ: Հիմա, կարծում եմ, ամեն մեկս մեր գործով պետք է փորձենք ամրացնել մեզ եւ մեր երկիրը: Եթե մենք մեր տեղում մեր գործը լավ իրականանացնենք, ապա դրանով մեծապես կնպաստենք մեր երկրի զարգացմանը:

- Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան եւ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջներում որպես դասախոս եք աշխատում: Համավարակի ընթացքում ինչպե՞ս կազմակերպեցիք դասապրոցեսը:

-Համավարակը բոլոր վայրերում խափանեց դասավանդման բնականոն գործընթացը, իսկ մասնագիտական դասերը միշտ էլ ցանկալի է իրականացնել անմիջական շփման միջոցով, բայց ամբողջ ուսուցումը տեղափոխվեց օնլայն հարթակ։ Ստեղծել ենք դուդուկասերների համար հարթակ՝ Duduk Masterclass Lessons, որտեղ օնլայն դասընթացներ ենք անցկացնում։ Հարթակում աշխարհի տարբեր անկյուններից տարբեր ազգի ներկայացուցիչներ են սովորում դուդուկ նվագել: Ունեմ գերմանացի, հրեա, եգիպտացի եւ այլ ազգի լավ ուսանողներ։ Հենց այս հարթակը նաեւ մեր քոլեջների աշակերտների դասավանդմանը ծառայեց: Հիմա նոր ուսանողներ ունեմ Կանադային, Չիլիից, Արգենտինայից, Իտալիայից, կարծում եմ՝ ժամանակակակից տեխնոլոգիաները եւ համացանցը շատ նպաստում են տեղեկության տարածմանը, եւ օգնում են մարդկանց իրենց մտահորիզոնը մեծացնելու գործում: Արդյունքում նրանք սովորում են այն, ինչը մինչ այս անհնար էր հեռակա կարգով իրականացնել: Համացանցն ու հեռավար դասերը նաեւ նպաստում են դուդուկի ճիշտ ինտեգրմանը համաշխարհային շուկայում:

-Դուք բազմիցս շեշտել եք, որ դուդուկը հենց հայի հոգեկերտվածքին է բնորոշ, իսկ այլ ազգերի ներկայացուցիչները հեշտությա՞մբ են այն սովորում:

- Ամեն տարածաշրջանում զարգանում եւ ամրանում է մշակույթի այն տարատեսակը, որի կրողն է տվյալ ժողովուրդը, որը գենետիկ հիշողությամբ է փոխանցվում: Հայոց պատմության մեջ, ցավոք, միշտ դժվար ժամանակաշրջաներ են եղել, եւ դուդուկը հայելու նման կարողացել է ճիշտ արտացոլել մեր հոգեվիճակը: Դուդուկին լավ տիրապետելը շատ բնական է հայերի համար, քանի որ այն մեր էությունից է բխում: Կարեւոր է, որ  դուդուկ շատ տարբեր ազգի ներկայացուցիչներ են փորձում նվագել, բայց նրանց համար այն էկզոտիկ գործիք է: Նրանք դեռ հայերի նման չեն կարողանում զգալ դուդուկի առանձնահատկությունները:

-Համաշխարհային դասականների բազում ստեղծագործություններ առաջին անգամ դուդուկով հենց Դուք եք հնչեցրել: Կպատմեք ինչո՞ւ որոշեցիք այդ աշխատանքներով հանդես գալ:

-Համաշխարհային երաժշտության գեղեցիկին ծանոթացա, երբ ընդունվեցի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջ եւ աշակերտեցի ՀՀ վաստակավոր արտիստ Գեորգի Մինասովին: Նոր շունչ եւ եռանդ տվեց այդ ծանոթությունն ինձ՝ որպես դուդուկ ուսանող երիտասարդի: Մեծ հետք թողեց իմ զարգացման համար: Իմ վարպետի կողմից դուդուկի համար փոխադրած համաշխարհային դասականների ստեղծագործությունների առաջին կատարողը դարձա, ինչը անչափ կարեւոր էր: Այն խնդիրը, որը կա համաշխարհային դասական երաժշտության մեջ, չկա մեր ժողովրդականի մեջ, եւ դուդուկահարները, հաղթահարելով այդ խնդիրները, լուրջ զարգացում են ապրում: Ես որքան շատ ուսումնասիրեցի տարբեր երաժշտություն, այնքան ավելի պարզ դարձավ իմ համար սահմանները Արեւելքի, Արեւմուտքի եւ մեր երաժշտության: Ժամանակին, եթե մեծ Կոմիտասն էլ չուսումնասիրեր տարբեր արվեստներ, ապա այդ ամենի միջից այդքան հստակ չէր զատի մեր հոգեւոր մաքուր երաժշտությունը:

-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

- Կշարունակեմ համագործակցությունս «Տաղարան» անսամբլի հետ, «Ծիրանի» անսամբլով կլինեն օնլայն համերգներ Armenian National Music հարթակում: Ցավոք, որոշ հյուրախաղեր չեղարկվեցին կրկին համավարակով պայմանավորված, որոնք պետք է լինեին ԱՄՆ-ում, Կանադայում: Այդ համերգի ժամանակ հանդես էր գալու «Ծիրանին»: Իսկ ես, որպես անհատ դուդուկահար, ԱՄՆ-ում պետք է նվագեի այնտեղ գործող կամերային նվագախմբի հետ: Այս տարի, կարծում եմ, դեռ շատ տարբեր համերգներ կլինեն: «Տաղարան» անսամբլով մաեստրո Սեդրակ Երկանյանի նոր մշակումներն ենք ներկայացնելու: Շարքը կոչվում է «Հայկական խճանկար», որտեղ ներկայացված են տարբեր ժամանակաշրջանների եւ տարբեր տարածաշրջանների հայկական երաժշտության գոհարներից: Կլինի համագործակցություն իմ երիտասարդ ուսանողների հետ, ինչը նրանց համար մեծ լծակ ու փորձ կդառնա:

-Ի՞նչ մարտահրավերներ կան այսօր դուդուկի համար:

-Դուդուկն այս պահին զարգացման եւ հանրահռչակման լուրջ էտապ է ապրում, ինչն ուրախալի է, բայց ունի նաեւ վտանգավորության մասնիկ: Ուրախալին այն է, որ ամբողջ աշխարհում շարունակում են ճանաչել դուդուկը, դուդուկահարները ներքին շուկայից տեղափոխվեցին դուրս: Արդեն շատերն են հյուրախաղերով մեկնում տարբեր երկրներ՝ այնտեղ ծանոթացնելով հայկական երաժշտությանը: Վտանգավոր կողմն այն է, որ Հայաստանից դուրս մարդիկ լիարժեք չտիրապետելով գործիքին՝ այն մատուցում են սխալ հնչերանգով որպես էկզոտիկ նվագարան, եւ մարդիկ, որոնք իրական դուդուկի երաժշտություն չեն լսել, կարծում են, թե դա է ճիշտը: Հաճախ հյուրախաղերի ժամանակ, երբ լսում են, թե ինչպես եմ նվագում, զարմանում են այլազգիները եւ հարցնում՝ մի՞թե հնարավոր է դուդուկով այսպես նվագել: Այս հարցը կարգավորել կարելի է մեկ ձեւով՝ պրոֆեսիոնալ դուդուկահարները պետք է ակտիվ լինեն համաշխարհային բեմերում, զբաղեցնեն բոլոր հարթակները, որտեղ հնարավորություն կա դուդուկ դասավանդելու եւ ներկայացնելու:

Առուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. ԽոջաբաղյանՏոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում էԿփորձեմ բացել մարդկանց «փակ աչքերը». Վահան Բաբայանը բացահայտումների շարք է սկսումՈնց կարող է նորմալ մարդը, էլ չեմ ասում հայրենասեր մարդը, սրանց հետ հաշտ ու համերաշխ լինել. Գևորգ ԳևորգյանԻնչն է միավորում ու տարբերակում խորհրդարանական խմբակցությունների կին առաջամարտիկներինԱռաջին անգամ է, որ ՀՀ ղեկավարի անդրանիկ աշխատանքային այցը ո՛չ Արցախ է, ո՛չ ՌԴ«Թռիչքային» փոփոխություններ՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար կազմումԳեւորգյան հոգեւոր ճեմարանը նոր տեսուչ ունիԼրագրողները պնդում են՝ չենք հանդուրժի այս իրավիճակը, Ալեն Սիմոնյանը երեք օր ժամանակ է խնդրումԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱրցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակՎերքը պիտի արնահոսի, որ թույնը դուրս գա. Գրիգ Գոշը, Wing 21-ը, Բորիսը, Իլոնան չեն նկարահանվի «Դեպի ճամբար 3»–ում․ Գրիգոր Դանիելյանը՝ համագործակցությունը դադարեցնելու պատճառների և նախագծի փոփոխությունների մասին17–ամյա տիկտոկեր Վիլենան ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է․ աղջկա համարձակ լուսանկարներըՀայտնիները` «Անուշ» ներկայացման բացօթյա բեմականացման պրեմիերային«Քայլելու եմ անկասկած»․ ավտովթարից հետո 3 վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել«Ուր էլ իմ ճամփորդությունն ինձ տանի, դրախտն այնտեղ է, որտեղ ես եմ»․ Ժաննա Բուտուլյանի հանգիստը Թունիսում և տպավորություններըԱննա Հակոբյանի զվարճանքները չեն ավարտվում Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքը Հաղարծնի վանքում և բացօթյա խնջույքը ԴիլիջանումԻ՞նչ կա Նազենի Հովհաննիսյանի պայուսակում․ դերասանուու բացահայտումը հանգստի վայրից և զգացմունքային գրառումըՎիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» Բաբկեն Չոբանյանի մատուցմամբ և Գրքի չորրորդ փառատոնըՊարտական ենք Եռաբլուրում ննջող մեր տղաներին՝ Գեւորգ Խաչատրյանին, Մխիթար Գալեյանին, Դավիթ Խաչատրյանին, բոլոր-բոլոր տղաներինՀՀ որևէ իշխանություն չի կարող իրեն թույլ տալ վավերացնել Արցախի վերաբերյալ ապազգային փաստաթուղթ. ԱՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱԺ շենքում, անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանդից հետո, երբեք այսքան ոստիկան եւ անվտանգության աշխատակից չէր եղել. «Հրապարակ» Ucom-ի Level Up 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին, քան երևանաբնակները«Ժողովուրդ». Անիշխանությունը Հայաստանում շարունակվում էԱկտիվ օգտագործե՛ք Ձեր վարկային քարտը և ստացե՛ք նվեր ՎՏԲ-Հայաստան Բանկի 20 վճարային մատանիներից մեկը Ոճային Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը ԲարսելոնայիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԻԻՀՎերնիսաժի մոտ արձակված կրակոցներն ուղղված են եղել մոդել Սյուզան Սեդրակյանի սիրեցյալի դեմ. նոր մանրամասներԴաժան սպանություն Արմավիրում. հյուրին դաժանաբար սպանել է, ապա տեղափոխել կաթսայատուն ու այրել դիակը՝ վերացնելով հետքերըԱյս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը և ընտանիքով այցելեցինք Արցախ․ ՍիրուշոՈրտեղ ուղարկել եք, այնտեղ էլ գնացել ենք. Ակտիվ ռազմական գործողություններին չենք մասնակցել. ԱղազարյանՊԵԿ-ի աշխատակիցներին հրամայվել է անհապաղ պատվաստվել ՄԻՊ․ «Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ և փոխել օրենքը»Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 66-ամյա վարորդը КАМАЗ-ով բախվել է արգելապատնեշին, ապա տապալել գովազդային երկաթյա վահանակըՎահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար«Թեև ինձ փորձում էին համոզել, որ լուծումը կարող էր ձեռք բերվել սահմանների վերագծման եղանակով. դա անթույլատրելի էր». Գորբաչովն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերակառուցման տարիներինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 դեպք, մահվան 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 230 993 է, մահվան դեպքերինը՝ 5747Ինչո՞ւ ԱԺ փոխնախագահի պաշտոնում չեք առաջադրում կալանավորված պատգամավորներին.Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը«Լուպիտ» թայֆունը շարժվում է դեպի Արևելյան ՉինաստանԱՀԿ-ն հայտարարել է, որ մեկ շաբաթում աշխարհում ավելի քան 4 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսովՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ուսուցման ընդունելության տեղՉորս մարդ է զոհվել Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տան մոտ որոտած պայթյունից հետոՌուս խաղաղապահները հումանիտար-բժշկական օգնություն են տրամադրել Մարտակերտի շրջանի բնակիչներին. ՌԴ ՊՆՄարդու իրավունքների պաշտպանն ու Նախագահը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Ականային վտանգի իրազեկման դասընթացներ՝ երեխաների համարԻնչպես հաղթել բազմագլուխ վիշապինՈւկրաինացի զինվորականները փորձարկել են Bayraktar անօդաչուները`ՌԷՊ համակարգերի օգտագործմամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ