Ռոհանին ներողություն է խնդրել Իրանի ժողովրդից՝ իր նախագահական ժամկետի ընթացքում թույլ տված սխալների համար Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված տղամարդը 32 տարեկան էր. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում Ինչու՞ պետք է դեղձն ավելացնել ամառային սննդակարգում Սովորողները կամ պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ, կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն. Նոր նախագիծ Գիտնականները սկսել են ժանտախտի դեմ պատվաստանյութի փորձարկումը Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը Դասերից հետո գնում էր հոր հետ աշխատելու՝ փայտամշական գործարանում,որ ընտանիքի հոգսը քիչ թե շատ թեթեւացնի. Թշնամու գնդակից ընկած զինվորի կիսատ մնացած երազանքն ու սխրանքի ուղղին 15-ամյա դպրոցականի սպանության մեջ կասկածվում է ոստիկանը Հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. հիվանդը տեղում մահացել է Կրակոցներ Երևանում. հայտնի գործարարին պատկանող մեքենայի վրա կրակոցի հետքեր են եղե


Փաշինյանը երկիրը տանում է քաղաքացիական բախումների. Նաիրա Զոհրաբյան

Ներքաղաքական

Նախընտրական պրոցեսների,  քաղաքական պայքարի, հասարակության մեջ ձեւավորված մթնոլորտի, սահմանային իրավիճակի եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ պատգամավոր , Ընտրությունների վերահկկման կոմիտեի անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ.

-Տկն. Զոհրաբյան, ինչպե ՞ս կգնահատեք նախընտական քարոզարշավի ընթացքը:

-Պետք  է նշեմ, որ այս քարոզարշավն աննախադեպ է: Այն քաղաքական չէ. մենք  չենք տեսնում ծրագրերի բախում, Հայաստանի ապագայի տեսլականի մրցակցություն: Մենք տեսնում ենք ատելության խոսք, հայհոյանք, բռնի ուժող իշխանության թեկնածուի  հավաքներին բերման ենթարկված մարդկանց, եւ ամենազարհուրելին ինձ համար այն է, որ մենք տեսնում ենք միջազգային կառույցների, ընտրությունները վերահսկող կազմակերպությունների եւ , մասնավորապես` ԵԱՀԿ ԺՀՄԳ-ի լռությունը:

Ես պաշտոնապես դիմել եմ Հայաստանում հավատարմագրված եվրոպական բոլոր դեսպաններին, ՌԴ դեսպանին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր ներկայացուցչին եւ գրասենյակին ,  ներկայացրել եմ կոնկրետմեջ բերումներ գործող վարչապետի ԺՊ, ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործվող ցենզուրայից դուրս բառամթերքը, սպառնալիքները, բռնության կոչերը, որոնք քրեական օրենսգրքով նախատեսում են պատժամիջոցներ:  Ես ակնկալում եմ միջազգային հանրության արձագանքն այս քաղաքական ամենաթողությանը, ատելության խոսքին: Հասարակությունը բաժանված է  երկու հատվածի` քաղաքացիների մեջ նույնիսկ ձեռնամարտեր են բռնկվում  Փաշինյանին, կամ այլ թեկնածուին սատարելու հարցով: Սա անընդունելի է: Փաշինյանը, հրահրելով հասարակության մի սեգմենտի ատելությունը մյուսի հանդեպ, երկիրը տանում է քաղաքացիական բախումների, երեւի թե կանխազգալով իր պարտությունն առաջիկա ընտրություններում:

- Այն բանից հետո, երբ Փաշինյանը մեղադրանքներ հնչեցրեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, վերջինս խոստացավ վարկաբեկող ձայնագրություն հրապարակել մեղադրանքները փաստերով ցապացուցելու դեպքում, եւ հրապարակեց: Ի ՞նչ հետեւություն կարող ենք անել Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունից:

- Փաշինյանի կողմից Երրորդ նախագահի նկատմամբ հնչեցրած մեղադրանքները զազրելի էին եւ, բնականաբար, Փաշինյանը չկարողացավ ներկայացնել այդ մեղադրանքները հաստատող որեւէ փաստ: Պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ, որ հասարակության մի մեծ հատված հիասթափված է հրապարակված ձայնագրությունից, որովհետեւ Փաշինյանն իր հետ քաղաքական մշակույթ բերեց կոմպրոմատները, իր ընդդիմախոսների անձնական կյանքի մեջ քիթը խոթելու օրակարգը, կեղտոտ ֆեյքային պատերազմը:  Բնականաբար, բոլորը ակնկալում էին, որ նման բացահայտում պետք է լիներ:

Մեր հասարակությանը չես կարող զարմացնել այն բանով, որ Նիկոլ Փաշինյանն իրեն կարող է դնել գժի տեղ, ինչպես ինքն է ասում այդ ձայնագրության մեջ:

Իրեն հարգող որեւէ քաղաքական գործիչ չի կարող իջնել Փաշինյանի մակարդակին եւ հրապարակել անձնական բնույթի նյութեր: Այդ դեպքում մենք ինչով կտարբերվենք Նիկոլից:

-Օրերս Փաշինյանի կողմից հնչեց իր որդուն Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ փոխանակման պատրաստակամության մասին հայտարարությունը: Արդյո ՞ք դա երկրի ղեկավարին վայել արտահայտություն է:

- Երկրի ղեկավարի կողմից սեփական որդուն առաջարկելը ծայրահեղ եւ գռեհիկ պոպուլիզմ եւ քաղաքական տգիտություն է:

 Փաշինյանի սեգմենտն ինտելեկտի հետ լրջագույն խնդիրներ ունեցող մարդիկ են, որոնք Փաշինյանի էլեկտորատն են: Ես նրանց չեմ մեղադրում: Մենք տարիներ շարունակ չկարողացանք կրթել հասարակությանը, լռելայն խրախուսեցինք տգիտությունն եւ անգրագիտությունը: Փաշինյանը շատ լավ գիտի այդ էլեկտորատի հույզերի , թույլ  կետերի վրա ազդելու մեթոդները:

Ինչու մինչեւ հիմա չլուծվեց գերիների հարցը: Երբ որ Փաշինյանը ստորագրում էր կապիտուլացիոն համաձայնագիրը,  գոնե  այդ ժամանակ պետք է պահանջ դներ, որ չի ստորագրի որեւէ բան, մինչեւ բոլոր գերավարված անձինք չվերադառնան: Բայց  ոչ այն ժամանակ դա արեց, ոչ էլ` հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ, երբ ստորագրում էր փաստաթուղթ Սյունիքով կոմունիկացիաների ապաշրջափակման մասին: Իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար Սյունիքով այդ  միջանցքի բացումը այնքան կենսական նշանակություն ունի, որ, եթե Փաշինյանը այդպիսի պահանջ դներ, Ալիևը, հանուն կոմունիկացիաների ապաշրջափակման եւ միջանքի, համաձայնելու էր:

Մենք տեսնում ենք , որ Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանը արդեն սկսել է մեր ռազմագերիների դատավարությունը, որոնց մեծ մասին մեղադրանք է ներկայացրած դիվերսիայի, տեռորիզմի, անհեթեթագույն մեղադրանքներ:

-Ըստ Ձեզ` ինչքանո ՞վ էր նպատակահարմար ընտրությունների անցկացումն այս պահին, երբ վտանգված են մեր սահմաններն ու մեր անկախությունը:

-Եթե Փաշինյանը գոնե նվազագույն արժանապատվություն ունենար, կապիտուլյացիոն այդ փաստաթուղթը ժողովրդի թիկունքում ստորագրելուց հետո, հրաժարական կտար: Բայց մենք գործ ունենք մի քաղաքական գործչի հետ, որը բարոյական որեւէ  կարմիր գիծ չունի:

Եւ մենք հիմա արդեն ունենք այնպիսի իրավիճակ, որ մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը  տեղակայված է Սյունիքում, Գեղարքունիքում: Նրանք խրամատներ են փորում, բերել են հսկայական տեխնիկա, ամրակայում են իրենց առաջնագիծը, եւ մենք այս ֆոնին ընտրություններ ենք անում:

Ես վստահ եմ, որ Փաշինյանը այլեւս չի լինելու վարչապետ. լինի դա ընտրությամբ, թե` հետընտրական գործընթացներով: Նա շատ լավ դա հասկանում է, եւ նրա այս էմոցիոնալ պոռթկումները հենց այդ փաստի գիտակցումն է: Երեւանում եւ մարզային խոշոր քաղաքներում նա պարտված է: Նրա հիմնական էլեկտորատը մնացել է  գյուղական փոքր բնակավայրերում, որտեղ ինքը դեռեւս ունի աջակցություն:Յուրաքանչյուր երկրում, որն ուզում է ունանալ ապագա, այն պետք է որոշի էլիտան, այլապես` մենք ունենում ենք այն, ինչ ունեցանք 2018 թվականի հեղափոխությունից հետո:

-Տկն. Զոհրաբյան, Դուք Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ եք: Ի ՞նչ ձեւով է վերահսկվում ընթացքը:

-Մենք ունենք անանուն զանգերի ստանալու ֆորմատ:  Կոմիտեն բավականաչափ շատ ահազանգեր է ստանում վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ:Բազմաթիվ պաշտոնյաներ են մեզ զագահարում, որոնք հրաժարվում են հրապարակել իրենց անունները, փաստեր են ներկայացնում: Օրինակ`  մեզ ասացին, որ Մեծամորից երեք ավտոբուսներով բռնի ուժով մոտ յոթ հարյուր հոգի տարել են Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը:  Մենք, մեր ռեսուրսներով եւ ընդդիմադիր շտաբերի հետ բավականաչափ ակտիվ համագործակցելով,  տրամադրած տեղեկատվությունը  ճշտում ենք: Ստացել ենք ահազանգեր նաեւ կեղծ անձնագրերի շրջանառության վերաբերյալ, որը դեռեւս պետք է ճշտենք: Ասեմ, որ որոշ ահազանգերի վերաբերյալ ԿԸՀ-ն շատ օպերատիվ արձագանքել է:

-Ինչպե ՞ս կգնահատեք մեր գլխավոր ռազմական դաշնակցի` Ռուսաստանի գործողությունները հետպատերազմյան շրջանում` սահմանների լարվածության, գերիների հարցով:  Հաճախ մեղադրանքներ են հնչեցվում, որ Ռուսաստանը բավականին ակտիվություն չի ցուցաբերում եւ նույնիսկ, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածություններ կան:

-Բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր Հայաստանում կփորձեն հրահրել հակառուսական տրամադրություններ, դավաճան քաղաքական ուժեր են: Եթե չլիներ Ռուսաստանը, մենք չենք կարող ասել, թե պատերազմը ինչ ավելի ծայրահեղ եւ ապոկալիպտիկ ելք կարող էր ունենալ: Ի վերջո` Ռուսաստանը մի քանի անգամ առաջարկել էր կանգնեցնել այս արնահեղությունը եւ Հայաստանի համար շատ ավելի շահեկան պայմաններով, սակայն, ցավոք սրտի, Փաշինյանն ոչ միայն հրաժարվել է,  այլ նաեւ` այդ մասին որեւէ մեկին չի տեղեկացրել: Հիմա մենք տեսնում ենք, որ եթե չլինի Ռուսաստանի առկայությունը Հայաստանի սուվերեն սահմանին, ապա  սահմանային իրավիճակը շատ ավելի կարող է սրվել եւ լարվածությունը կարող է բերել ուղղակի սահմանային բախումների:

՞նչ հետընտրական պրոցեսներ եք ակնկալում:

- Նիկոլ Փաշինյանը ամենից շատ սիրում է փող եւ փառք, ամենից շատ վախենում է դա կորցնելուց: Բնականաբար, Փաշինյանը ինքնակամ իշխանությունը չի հանձնի, նույնիսկ , եթե ընտրությունների միջոցով, լեգիտիմ պարտվի: Նա ամեն ինչ անելու է քաղաքացիական բախումներ հրահրելու համար. կլինի դա նախընտրական , թե` հետընտրական շրջաններում: Նա չի հանձնելու իշխանությունը լեգիտիմ ճանապարհով: Բայց ես կարծում եմ, որ բոլոր խոհեմ քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն թույլ չտալու քաղաքացիական բախումներ,  կասեցնելու հետընտրական զարգացումները, որովհետեւ  իշխանությունը պահելու համար Փաշինյանն ամեն ինչ զոհաբերելու է, այդ թվում` Հայաստանի պետականությունը: Ցավոք, սա ոչ թե  վատ կանխատեսում է , այլ` իրատեսություն է: Մենք այսօր բավականաչափ լուրջ անվտանգային խնդիրներ ունեցող վիճակում ենք գտնվում  եւ  իրավունք չունենք թույլ տալու հասարակության մի հատվածին հանել մյուսի դեմ:

 

Զարուհի Բաբուխանյան

 

 

Ռոհանին ներողություն է խնդրել Իրանի ժողովրդից՝ իր նախագահական ժամկետի ընթացքում թույլ տված սխալների համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերված տղամարդը 32 տարեկան էր. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնումԻնչու՞ պետք է դեղձն ավելացնել ամառային սննդակարգումՍովորողները կամ պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ, կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն. Նոր նախագիծԳիտնականները սկսել են ժանտախտի դեմ պատվաստանյութի փորձարկումըՀոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրըԴասերից հետո գնում էր հոր հետ աշխատելու՝ փայտամշական գործարանում,որ ընտանիքի հոգսը քիչ թե շատ թեթեւացնի. Թշնամու գնդակից ընկած զինվորի կիսատ մնացած երազանքն ու սխրանքի ուղղին15-ամյա դպրոցականի սպանության մեջ կասկածվում է ոստիկանըՀիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. հիվանդը տեղում մահացել էԿրակոցներ Երևանում. հայտնի գործարարին պատկանող մեքենայի վրա կրակոցի հետքեր են եղեՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հրավիրված է G20 ֆորումին որպես գլխավոր դասախոսՍուրճը և Կենդանակերպի նշաններըԹուրքիայի եւ Աֆղանստանի ՊՆ ղեկավարները քննարկել են Քաբուլի օդանավակայանի անվտանգությունըՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 2-ից 8-ըՀրդեհ Հարթաշեն գյուղումՀուսանք՝ գոնե այս գումարման խորհրդարանը 5 տարով կլինի. 76-ամյա Հասանովն արդեն երրորդ անգամ կվարի ԱԺ անդրանիկ նիստը5 մլն դոլարից մինչև 2 տուփ ձու. ինչ են խոստանում կորոնավարակի դեմ պատվաստվելու դեպքումՍտեփանակերտում հանգիստ է, որևէ փոխհրաձգություն և ներքին անհնազանդություն չի եղել. ԱՀ ԱԻՊԾԱնասելի է, երբ ծնողը զանգում է ու ասում, որ ուրախալի լուր ունենք՝ որդուս մասունքն ենք գտել կամ, որ  երեխայիս եմ երազիս տեսելԱյսօր դրական փոփոխություններ են սպասվում,պաշտոնի բարձրացման հնարավորություն կստանաք.օգոստոսի 1-ի աստղագուշակOգոստոսի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակԵրասխի ուղությամբ ադրբեջանցիները կրակ են բացել սնունդ տեղափոխող մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն. տուժածներ չկան. ՊՆ75%-ի կարծիքով՝ ընտրություններն ամբողջությամբ կեղծված էրԱՄՆ-ն վերսկսում է անօրինական միգրանտների արագացված արտաքսումն իրենց հայրենիքԳեղարքունիքի մարզի գյուղապետարաններից մեկի պաշտոնյան համաձայնվել է համացանցով մերկանալ ու պարել. նրան սպառնացել են` եթե 1500 դոլար չտաս, տկլոր պարդ գցելու ենք ֆեյսբուքՈվքեր կնշանակվեն հանձնաժողովների նախագահների պաշտոնում. Hraparak.amԻնչո՞ւ է Ավինյանն ազատել իր խորհրդականին Հրապարակվել է Թուրքիայում անտառների հրկիզման հավանական տեսանյութը«Պատերազմը, վարդերն ու ելակը...Երանի զինվորները տուշոնկա ուտեին, բայց հաղթանակած տուն վերադառնային»Նիկոլը Ղազարյանին չի թողնում արձակուրդ գնալ Շուշան Ստեփանյանը բուժվում է Ադրբեջանցին իր պարտության «մեղքը բարդել է» մրցավարների վրաԱդրբեջանական բանակը կորուստ ունիԹալիբները հարձակվել են Աֆղանստանում անցկացվող տոնակատարության վայրի վրա․ կան զոհերԿեցցեն մեր մարզիկները, որոնք մեզ հաղթանակներ են պարգեւում. Արմեն ԱշոտյանՊայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացներ են իրականացվել Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում Որպես օգնություն, ժամկետանց շոկոլոդ են տվել Երեւանում ապաստանած արցախցիներին (Բացահայտում)«Որևէ մեկն իմացա՞վ` պատերազմի ընթացքում ոնց էինք Վրաստանից արյուն բերում»Շուռնուխի հարևանությամբ ադրբեջանցիները ռազմաբազա են կառուցումՀուլիսի 23-ին ծանր վիրավորում ստացած Արմանը Աթասյանը տեղափոխվել է հիվանդասենյակ. նա եւս մեկ անգամ կվիրահատվիՋերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանովՄեր ազգի գլխավոր պառակտիչը Հայկ Մարությանն է. Սոնա ԱղեկյանՈւկրաինայի զինված ուժերը զրահատեխնիկա են տեղակայել Դոնբասի բնակելի թաղամասերում․ Ռիա ՆովոստիԱդրբեջանի խորհրդարանը արտահերթ նիստ է նշանակելՀովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ«Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում հնչել են կրակոցներ․ կասկածյալներից 3-ը եղբայրներ ենՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկումՕգոստոսի 1-ին, ժամը 12:00-ին մեր չեմպիոնը գնդակով քայլերթի ռեկորդը կցուցադրի՝ մեկնարկելով Հանրապետության հրապարակից քայլերթ դեպի «Եռաբլուր» պանթեոնԿրակոցներ՝ Նոր Նորքում. կասկածյալներից 3-ը հարազատ եղբայրներ ենՊետք է չափազանց սառնասրտորեն մոտենանք՝ կուլ չգնալով թշնամու սադրանքներին. ԱՀ ԱԳՆ նախարար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ