Ընդդիմությունը համաձայնեց գնալ ընտրության, երբ իրենց գնացքն արդեն գնացել էր. Գարիկ Քեռյան Շրջանառվել է election.am (elections-ի փոխարեն) կայքէջ, որը կտրուկ տարբերվող պատկեր է ներկայացրել. Դավիթ Խաժակյան Քրեական հոդվածներ կպցնելը ազնվագույն անձին, նվիրյալ բժշկին` առնվազն անբարոյականություն է. ՀՀ վաստակավոր արտիստը պրոֆեսոր Չարչյանի մասին Հայաստանը տվել է միայն Աղդամի քարտեզը, մյուս քարտեզները հրաժարվում է տալ. Ալիև ՀԱՊԿ նախագահը կհանդիպի՞ Փաշինյանի հետ Հարությունյանի հրաժարականի դեպքում հարցականի տակ է դրվելու Արցախի սուբյեկտայնությունը, սա է՞ Ձեր ուզածը հարգելի արցախցիներ Ընդդիմության ձայների քանակը երեկ ավելացել է 700-ով, իշխանությանը` ավելի քան 2000-ով. Վահե Գրիգորյան «Բացահայտ երեւում էր, թե պատռած քվեաթերթիկը ոնց էին հաշվում` որպես օրինական քվե». ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐ Ովքեր կստանան մանդատներ «Պատիվ ունեմ» դաշինքից Սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն. օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի


ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ` ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

Վերլուծություն

Օրեր առաջ կապիտուլյանտն աքլորանում էր, թե հույս ունի 60% քվե ստանալ: Սակայն հիմա հասկանում է, որ իր ունեցածը լավագույն դեպքում 20% է: Սակայն անգամ եթե վարչական ռեսուրսի, ընտրակաշառքի եւ կեղծիքի միջոցով այդ ցուցանիշը ռետինի պես ձգի հասցնի 30-35%-ի, միեւնույն է, ԱԺ անցնող եւ ոչ մի ուժ նրա հետ կոալիցիա չի կազմելու: Անգամ ծայրահեղ շահամոլությունից ելնելով... Չափազանց շատ կարմիր գծեր է հատել հողատու մուտանտը, այդ բեռի տակ չեն մտնի անգամ նրանք, ովքեր ընդամենը 2-3 օր առաջ պատրաստ էին պարելով նրա հետ միասին խցկվել իշխանության մեջ:

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ... ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Եթե նախանտրական մրցավազքի ինչպես լուրջ, այնպես էլ անլուրջ, ինչպես ազնիվ, այնպես էլ սրիկա բոլոր մասնակիցները նախընտրական ծրագրեր են առաջարկում ընտրողին (այլ հարց է` իրագործելի՞, թե՞ ֆանտաստիկ), ապա Նիկոլը խոստանում է քաղաքացիական պատերազմ: Խոստանում է «ոչ թե թավշյա, այլ երկաթե մանդատ», որ «վենդետա անպայման լինելու է», «կադրային ջարդ` քաղաքական եւ քաղաքացիական», համայնքապետերի, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների (այդ թվում` մասնավոր)` համատարած պաշտոնանկություն... Հասավ նրան, որ հարբելուց հետո խոստացավ, կներեք, «բոլորին շինել», դե իսկ ստի, զրպարտության եւ հոխորտանքի դոզան շատ էր անգամ նիկոլ տեսակի արարածի համար: Իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն էլ զարմանքով արձանագրեց. «Վենդետա, կադրային ջարդ, քաղաքացիական վրեժ, շինելու ենք... Ահա՛ ազգակործան պատուհասի լեքսիկոնի այսօրվա ծաղկաքաղը: Պատկերացնում եմ էն խեղճ եվրոպացիների ու ոչ եվրոպացիների բիզ-բիզ մազերը, երբ էս ամենը հայտնվի իրենց սեղանին: Ի դեպ, շատ շուտով հայտնվելու է: ԲՈԼՈՐ ձեր պարտնյորների սեղանին: Ընտրությունների վերահսկման կոմիտեի առաջին միջանկյալ զեկույցը մոտ օրերս պատրաստ կլինի: Իսկ դո՛ւ, Աբուլֆազ, շարունակիր ղժղժոցդ: Մնաց 12 օր»:

Սակայն ինչո՞ւ է հողատու վիժվածքը գնում այդ խելահեղության, ինչո՞ւ է նրան դեռեւս սատարող ֆանատների բիոմասսան անցել լրագրողների հետ զանգվածային հաշվեհարդարների, ինչո՞ւ են ձերբակալում եւ գազանաբար ծեծում նրան դավաճան անվանող քաղաքացիներին: Խելագա՞ր է... Ի դեպ, օրերս մասնագետները բացատրել են, թե ինչով է «փսիխը» տարբերվում «փսիխոպատից»` «փսիխը» անմեղսունակ է, իսկ «փսիխոպատը»` մեղսունակ եւ ենթակա է քրեական պատասխանատվության: Նիկոլը երկրորդ տեսակին է պատկանում եւ գիտի, որ կորցնելով իշխանությունը, կկորցնի ամեն ինչ: Չէ՞ որ նա ոչնչացրեց ՀՀ ավանդույթը` քրեական հետապնդման չենթակել նախկին իշխանությանը, եւ ի դեպ մեր երկիրը միակն էր հետխորհրդային տարածքում, որ ուներ այդ ավանդույթը: Ոչնչացրեց այնպես, որ այդ ոչնչացման բումերանգի հարվածը լինելու է շատ դաժան` նա պարզապես կնախանձի Ռոբերտ Քոչարյանի հեծնած հայտնի աֆրիկյան առյուծին: Նրա շարժիչ ուժը անասնական վախն է: Նա գիտի, որ ընտրություններով չի վերարտադրվի, սակայն չի կարող դիմել իր «կիրթ եւ կառուցողական» ընկեր Ալիեւին` պատերազմ սանձազերծելու խնդրանքով, որպեսզի չեղարկի ընտրությունները: Մազութային սուլթանատին շատ են կաշկանդում Ռուսաստանն ու Իրանը, Եվրոպան ու Ամերիկան էլ հիացած չեն պատերազմական նոր հրդեհի հեռանկարով: Փախչել էլ չի կարող` բոլոր խոշոր խաղացողներին խաբել եւ «քցել» է, եւ ոչ ոք ապաստան չի տա: Ադրբեջանին էլ պետք չէ` իր արածն արել է արդեն դիտարկվում է որպես օգտագործված «թիվ 2 ռետինատեխնիկական առարկա»:

ՍԵԴՐԱԿԻՉԻ ՍԱՌԸ ԺՊԻՏԸ ԵՎ ԱԶԱՏԻՉԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ

Անկյուն քշված եւ ծայրահեղ վախեցած կապիտուլյանտն այնպիսի անասնական բառապաշարով հոխորտաց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հասցեին, այնպիսի պիղծ զրպարտություններ հնչեցրեց ռազմիկ նախագահների հասցեին, որ ցանկացած մտածող մարդուն ակնհայտ է` Նիկոլի երգը երգված է: Ռոբերտ Քոչարյանը, ով ընտրողների հետ հանդիպումների ընթացքում արհամարհական Թրոլինգի էր ենթարկում Նիկոլին, կապիտուլյանտի վերջին լպիրշություններին պատասխանեց սառը ժպիտով արված խոստումով, որ իրեն երբեք հարբած չեն տեսնի... Իմացող մարդիկ կվկայեն` նրա այդ ժպիտը ահուսարսափ է խոստանում հակառակորդին: Իսկ Սերժ Սարգսյանը պատասխանեց այնպիսի կոշտ ձեւակերպումներով, ինչպիսիք նրանից ոչ ոք դեռեւս լսած չկար նույնիսկ նեղ շրջապատում, հանրության աչքերից հեռու. «Լկտին այդպիսին է, եթե բերանին չես տալիս, նորից սկսում է իր բերանի կեղտը շաղ տալ, այդ մարդը հիմա միայն դրանով է զբաղված: Ինքը ղալաթ է անում, սուտ է խոսում, որ իրենք շատ ավելի զենք-զինամթերք են բերել»: Իսկ Բադեն-Բադենի կազինոների մասին լպիրշությանը Սերժ Սարգսյանը պատասխանեց արդեն կոշտ վերջնագրով. «Երկար տարիներ նրանք այդ կեղծ լուրը տարածում էին, եւ ես այն ժամանակ անհրաժեշտ չէի գտնում նրանց պատասխանել` հաշվի առնելով, որ ես նախագահ էի, մեր անվտանգության ծառայությունները ինձ էին ենթարկվում, եւ պիտի ասեին` այդ ամբողջ ինֆորմացիան պահում են եւ այլն: Նա «ղալաթ է անում», եթե նման բան է ասում, դուք տեսել եք, թե ինչպես է ասում` եթե-ներով: Ես հիմա իրան ասում եմ, եթե ինքը արածեր, կարո՞ղ է ավելի խելոք մտքեր արտահայտեր: Այսինքն ինչի՞ մասին է խոսքըՀիմա ձեր ներկայությամբ ասում եմ` ես դրան` այդ անբարոյականին 24 ժամ ժամանակ եմ տալիսգ կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ ես այնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասինիր ընտանիքի մասին, եթե արդեն այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա»: Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ հայտարարությունները հեքիաթի են նման. «Նորից եմ կրկնում` 24 ժամ, իրենք այդ հեքիաթները վաղուց են կրկնում` ինքը, իրեն քծնողները, իրենց այդ թայֆան, նույնիսկ եվրոպական ամբիոններից են այդ մասին հայտարարել: Պատկերացնո՞ւմ եք` Եվրոխորհրդարանում դրա մասին հայտարարել են, ես ի՞նչ պետք է անեի, պետք է այնտե՞ղ արդարանայի կամ գայի այստե՞ղ արդարանայի: Ես հիմա ազատ մարդ եմ եւ իրեն ասում եմ` թող մի փաստ ներկայացնի, չներկայացրեց` մորթելու եմ»:

Սերժ Սարգսյանն իր խոսքի, առավելեւս` վերջնագրերի տեր է եղել միշտ: Այնպես որ շատ շուտով ականատեսը կլինենք, թե ինչպես է ստույգ փաստերով զրոյացնելու կապիտուլյանտին: Նիկոլին նույնիսկ ամենավերջին բոմժը չի նախանձի: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի քայլերին` դրանք կլինեն ավելի ուշ, ինչքան էլ հիմա անվրդով լինի երկրորդ նախագահը: Եվ իզուր չէր նրա խոստումը` ուր էլ փախչեք, փեշից բռնելու ենք բերենք: Կապիտուլյանտի երգը երգված է: Հունիսի 20-ից հետո գալիս է 21-ը, հետո 22-ը: Իսկ 22-ը տարվա ամենաերկար օրն է եւ ամենակարճ գիշերը` ի դժբախտություն խավարի տիրակալների...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ընդդիմությունը համաձայնեց գնալ ընտրության, երբ իրենց գնացքն արդեն գնացել էր. Գարիկ ՔեռյանԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ` ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱ՞ՀՅՈ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆՔԱՂԱՔԱԿԱՆ «ԱՐԾՐՈՒՆԻԶՄԸ» ԲԱՑԱՌԵԼՈՒ ՕՐԵՆՔԸՇրջանառվել է election.am (elections-ի փոխարեն) կայքէջ, որը կտրուկ տարբերվող պատկեր է ներկայացրել. Դավիթ ԽաժակյանՕձունի համայնքապետին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական հոդվածներ կպցնելը ազնվագույն անձին, նվիրյալ բժշկին` առնվազն անբարոյականություն է. ՀՀ վաստակավոր արտիստը պրոֆեսոր Չարչյանի մասինՀայաստանը տվել է միայն Աղդամի քարտեզը, մյուս քարտեզները հրաժարվում է տալ. ԱլիևՀԱՊԿ նախագահը կհանդիպի՞ Փաշինյանի հետՀարությունյանի հրաժարականի դեպքում հարցականի տակ է դրվելու Արցախի սուբյեկտայնությունը, սա է՞ Ձեր ուզածը հարգելի արցախցիներԸնդդիմության ձայների քանակը երեկ ավելացել է 700-ով, իշխանությանը` ավելի քան 2000-ով. Վահե Գրիգորյան«Բացահայտ երեւում էր, թե պատռած քվեաթերթիկը ոնց էին հաշվում` որպես օրինական քվե». ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐՈվքեր կստանան մանդատներ «Պատիվ ունեմ» դաշինքիցՍպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն. օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանիՅՈ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆԿԸՀ-ն դադարեցրեց օնլայն արդյունքերի վերահաշվարկը․ ի՞նչն է պատճառըԼավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարման հարցըՍուրեն Պապիկյանի մեքենայի հարվածից տուժած երեխան գիտակցության է եկելԱրթուր Բաղդասարյանը պատրաստվում է մեծ քաղաքականություն մտնել Այո, եթե ունենանք իշխանություն, ի զորու ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին. ՎանեցյանԱբովյանի քաղաքապետը հայտնվել է Նիկոլի խոշորացույցի տակ Կապիտուլյանտի «վերարտադրության» պտուղները հայ ազգի եւ Հայոց պետականության համար շատ դառն է լինելու. ՄանասերյանԼոռու մարզպետը ինձ ծեծի է ենթարկել, քանի որ «ՔՊ»-ին չեմ օգնել ձայներ հավաքելու հարցում. Օձունի համայնքապետԶինվորները քվեախցից արդեն պատրաստի քվեաթերթիկը ծրարով վերցնում, դուրս են գալիսԿապանի 35/17 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0. ՀայրապետյանՇոյգուն հայտարարել է, որ Եվրոպայում իրավիճակը պայթյունավտանգ է«Թուրքերեն եմ սովորում, որ հետագայում կարողանամ շփվել Երեւանում ադրբեջանցիների, թուրքերի հետ». ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՎաղարշակ Հարությունյանը նոր պաշտոն կստանա«Քվեարկությունը ցույց տվեց, որ ռուսամետ եւ արեւմտամետ արտաքին քաղաքականության կողմանկիցները գրեթե հավասար են» Հ.Բաբուխանյան«Սասնա ծռերը» մերժել են Փաշինյանի հետ հանդիպման առաջարկըՉգիտենք՝ ինչ արդյունք կունենայինք, եթե երեք նախագահները միավորվեին. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետԽորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցԱրթուր Վանեցյանը կվերցնի մանդատը «Կյանքի խոսք» աղանդի առաջնորդ Արթուր Սիմոնյանի ընկերը ՝ Բաքվի «Կյանքի խոսք» աղանդի հովիվ Ռասիմ Խալիլովը, մեկնել է Քելբաջար և Դադիվանք հայկական վանք արձակուրդը անցկացնելու, զվարճանալու Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ումLIVE. Արթուր Վանեցյանի ասուլիսըՔոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազությունՊատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան ՕսկանյանԹուրքիայի ընդդիմության առաջնորդը քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին Բացառիկ կադրեր, որոնք բացահայտում են պրոֆեսորի զրուցի իրական բովանդակությունըԻնչքան պետք ա մարդը ՈՉԻՆՉ լինի, որ ԱԺ ընտրություններին մի ավտոբուս մարդու քվե ստացած լինի, բայց երջանկությունից ղզղնած հայացքով մասնակցի կապիտուլյանտի հրավիրած հանդիպմանն ու գետինը չմտնի.Նարեկ ՍամսոնյանՊորտուգալիա - Ֆրանսիա. Բուքմեյքերների կարծիքըՈ՞ւմ խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտելՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 100 նոր դեպք, մահացել է 1 մարդՈւլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է․ խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցԻրականում այս խոշոր շահերի բախման կիզակետում Հայաստանը դեռ չի պարտվել, չնայած գտնվում է վտանգավոր սահմանագծին.Վարդան ՈսկանյանԻնձ հաջողվել մի տեսանյութ գտնել, որտեղ հստակ արձանագրված է ԼՀԿ-ի պայքարը Նիկոլի դեմ...Կարեն Վրթանեսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ