Եզրաս սրբազանն ընդունել է կարատեի աշխարհի եռակի չեմպիոն Կամո Ունանյանին Մեր տարածաշրջանում չեն ներում բազմաթիվ պարանների վրա խաղալը. Բալասանյան Պատվաստման գործընթացի թիրախն արդեն երեխաներն են. Արա Զոհրաբյան Տաջիկստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունները Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել Հենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հայ մասնագետները Հալեպի իշխանություններին են հանձնել ականազերծված տարածքների քարտեզները Եվ սա համարվում է իրավապաշտպա՞ն, կամ հասարակական գործի՞չ. Տեր Զարեհը՝ Լեւոն Բարսեղյանին Նոր հարված երևանցիների գրպանին. քաղաքապետարանի անակնկալը Էրդողանը Թուրքիայից վտարում է տասը երկրների դեսպանների


Պետք է գաղտնիքները բացահայտել, որ մարդիկ սփաթվեն. Ռոբերտ Հարությունյան

Տեսանյութեր

Նախընտրական քարոզարշավի, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին քաղաքական մարտահրավերների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ ՌՈԲԵՐՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

«ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄ Է»

– Արդեն տեւական ժամանակ է, ինչ չունենք ԱԳ նախարար, իսկ տեղակալներն ասում են` եւս հրաժարականի դիմումներ են գրել: Այս պահին, երբ երկրում ճակատագրական փաստաթղթերի նախագծեր են շրջանառվում, ո՞վ պետք է պատասխան տա դրանց համար, եւ ո՞վ պետք է այս վճռորոշ շրջանում իրականացնի մեր արտաքին քաղաքականությունը:

– Ակնհայտ է, որ սա պետական համակարգի եւ քաղաքական լուրջ ճգնաժամ է: Արտգործնախարարը հրաժարական տվեց, որովհետեւ ակնհայտորեն համաձայն չէր այն գործելաոճի հետ, որը որդեգրել է Նիկոլ Փաշինյանը: Արա Այվազյանը համաձայն չէր ոչ միայն այն փաստաթղթերի հետ, որոնք, միգուցե արդեն իսկ կարելի է ենթադրել, ստորագրվել են կամ բանավոր համաձայնության են եկել Ալիեւի հետ, այլ նաեւ համաձայն չէր ընդհանրապես այսօրվա իշխանության գործելաոճի հետ: Նիկոլ Փաշինյանը բոլոր որոշումները, անկախ ոլորտից, կայացնում է ինքնուրույն, հետո պատասխանատվությունը գցում ոլորտի պատասխանատուների վրա: Նախարարությունները կոչված են իրենց վերապահված լիազորությունների շրջանակում քաղաքականություն մշակել այն ոլորտի համար, որի համար պատասխանատու են, տվյալ դեպքում` ԱԳՆ-ն պատասխանատու է արտաքին հարաբերությունների համար: Սա նշանակում է, որ բոլոր փաստաթղթերը, նույնիսկ գաղտնի, անպայման պետք է շրջանառվեն Արտգործնախարարությունով, եւ պետք է լինի այդ կառույցի դիրքորոշումը: Ի վերջո, այդ կառույցում կան շատ պրոֆեսիանալներ, որոնք լավ են պատկերացնում դիվանագիտությունը, արտաքին հարաբերություններն ու աշխարհաքաղաքական խնդիրները, ուստի` պետք է առնվազն հիմնավորումներ կամ ձեւակերպումներ տան համապատասխան այն փաստաթղթի կամ այն որոշումների համար, որը պետք է ընդունի վարչապետը: Մինչդեռ ստացվում է, որ Նիկոլը որեւիցե մեկին ոչինչ չի հարցնում, ինքն իր համար բանակցում է, հետո էլ ասում, թե գիտեք, այդ որոշումից ԱԳՆ-ն տեղյակ էր, իրենք են մեղավոր, քանի որ գիտեին այդ մասին: Մինչդեռ իրականում այդպես չէ, ու մարդիկ հրաժարական են տալիս հենց դրա պատճառով:

– Երբ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «կանգ առ»-ի կոչ էր անում, այն ժամանակ հնարավոր էր ինչ-որ բան փրկել, հիմա երբ, այսպես ասած, երկրի կործանումից 10 պակաս պաշտոնյաները հրաժարականներ են տալիս, ինչպե՞ս պետք է նրանց ընկալենք:

– Այս հարցը շատ է քննարկվում, հատկապես ԱԳՆ պաշտոնյաների հետ կապված, թե չէր կարելի Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել եւ այլն: Բայց ճանաչելով շատերին անձնապես, որոնք աշխատում են ԱԳՆ-ում` հասկանում եմ, որ իրենց հիմնական մտահոգությունը, այնուամենայնիվ, ինչ-որ մի կերպ փորձ էր` ազդելու իրավիճակի վրա, որպեսզի հնարավորինս մեղմեին այն բացասական հետեւանքները, որը կա: Իսկ հրաժարականները նշանակում է, որ այլեւս իրենց մոտ չի հաջողվում եւ տեսնում են, որ էլ չեն կարողանում իրավիճակի վրա ազդել: Այս հրաժարականները, կարելի է ասել, բունտ է, անհանդուրժողականության դրսեւորում, որով նրանք մատնանշում են, որ այս ամենն իրենց համար անընդունելի է: Ճիշտ է, միգուցե պետք է խոսել, ավելի մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը: Օրինակ, ինձ համար անընդունելի էր, որ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն ուղղակի հրաժարական տվեց ու գնաց` առանց որեւիցե բացատրություն տալու: Իսկ Արա Այվազյանի դեպքում գոնե իր ելույթը լսեցինք: Միգուցե պետք է, որ ավելի շատ փակագծեր բացվեն, անկախ նրանից` պետական գաղտնիք է, թե` ոչ, տվյալ դեպքում` արդեն կարեւոր չէ, երբ մենք պետականությունը, Հայաստանը կորցնելու խնդիր ունենք: Միգուցե պետք է այդ գաղտնիքները բացահայտել, որ մարդիկ սթափվեն, վերջապես հասկանան, որ օր առաջ պետք է այս իրավիճակից դուրս գալ: Այնպես որ, հրաժարականները ինչ-որ տեղ նման են պարոն Վանեցյանի կոչին, բայց, իհարկե, երբ նա էր այդ կոչն անում, այդ ժամանակ սթափվեին, հասկանային վտանգները, չէինք ունենա այս իրավիճակը: Ինչ ասել է պարոն Վանեցյանը, գրեթե բոլորը կատարվել են: Բայց հարցն այն է, որ ոչ թե իրենք չեն հասկացել, թե ինչ է ասում պարոն Վանեցյան, այլ ուղղակիորեն արել են այն, ինչը ծրագրավորել էին:

– Ի՞նչ կարելի է ակնկալել դեսպաններից: Ի վերջո, նրանք չեն կարող ազդել իրավիճակի վրա, այլ իրականացնում են այն արտաքին քաղաքականությունն, ինչը որդեգրել է այս իշխանությունը:

– Իմանալով շատուշատ դեսպանների` պետք է ասեմ, որ միշտ չէ այդպես: Հասկանալով սեփական պատասխանատվությունը եւ ընդհանրապես Հայաստանի շահերը` շատ դեպքերում տեղյակ եմ, որ նրանք անում են գործողություններ, որոնք, մեղմ ասած, ուղղակիորեն չեն համապատասխանում կառավարության ղեկավարի ցանկություններին, նպատակներին կամ թեկուզ տրված հանձնարարականներին: Երբ հետեւում ես նրանց հայտարարություններին, որոնք ընդունվում են եւ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ քննարկումներում ինչ է խոսվում, մոտավորապես կարելի է տողատակերով հասկանալ, որ մեր դեսպանները չեն հանձնվել եւ այդպես չէ, որ իրենց պատասխանատվությունը չեն զգում եւ անում են այն, ինչ Երեւանից իրենց ասում են:

«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ԿՀԱՋՈՂԵՆ»

– Պարոն Հարությունյան, նախընտրական քարոզարշավի ավարտին մնացել է ընդամենը երկու շաբաթ: Ըստ Ձեզ, «Պատիվ ունեմ»-ին հաջողվե՞լ է շարքային ընտրողին ներկայացնել այն կարեւոր ծրագրային կետերը, ինչի համար նա հունիսի 20-ին պետք է գնա ընտրության եւ ընտրի հենց այս դաշինքին:

– Ցավոք, ժամանակահատվածը կարճ է, եւ մենք գտնվում ենք ոչ ստանդարտ իրավիճակում: Շատ դեպքերում մարդիկ չեն ուզում լսել քո ծրագրային մտքերը` տնտեսության, մշակույթի, բնապահպանության եւ այլ ոլորտների վերաբերյալ, նրանց հիմա ամենակարեւորը հետաքրքրում է, թե իրենց անվտանգության խնդիրների երաշխավորումն ինչպես ես  իրականացնելու: Դրա համար «Պատիվ ունեմ» դաշինքը` վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, եղավ բոլոր մարզերում, հանդիպեց քաղաքացիների հետ` լսելու իրենց հոգսերը: Շատ դեպքերում գուցե Երեւանում նստած քեզ թվում է, թե դու պատկերացնում ես բոլորի հոգսերը, որովհետեւ դրանք գրեթե նույն են լինելու ամեն տեղ, բայց ոչ միշտ է այդպես: Մարզային այցելությունները հնարավորություն տվեցին ժողովրդին խոսել պարոն Վանեցյանի եւ մեր թիմի հետ, եւ ներկայացնել, թե ինչ են ակնկալում ու սպասում, առաջիկա տեսանելի հեռանկարում ինչ է ուզում ՀՀ քաղաքացին: Այդ հարցերի պատասխանների հիման վրա էլ մեր ծրագիրը մշակեցինք: Պարզ է, որ հունիսի 7-18-ն ընկած ժամանակահատվածը շատ քիչ է, որպեսզի դու կարողանաս բոլոր քաղաքացիներին բացատրես, բայց մենք մաքսիմալը կանենք, որպեսզի ներկայացնենք մեր բոլոր պատկերացումները, որոնք միտված են առկա խնդիրների կարգավորմանը:

– ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասում է, որ հիմա քարոզչություն անելու ժամանակը չէ, եւ սիրտ էլ չկա, ու անհարմար է օկուպացված երկրում միտինգներ անել: Փաստորեն, սրանո՞վ էր պայմանավորված «Պատիվ ունեմ»-ի ընտրած քարոզարշավի Ձեր նշած տարբերակը, որքանո՞վ այս ձեւաչափն իրեն արդարացրեց:

– Մենք դեռեւս շարունակելու ենք մեր քարոզարշավը: Կարծում եմ` մեր քաղաքացիների մոտ, հատկապես Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում, այս պահի դրությամբ կա անտեսված լինելու խնդիր: Եվ, իրոք, անտեսված են, քանի որ ադրբեջանցու հետ խնդիրներն ու տնտեսական առօրյա հարցերն իրենք իրենց սեփական ուժերով են լուծում: Վստահ կարող եմ ասել, որ պետությանը, որպես այդպիսին, մեր քաղաքացիները չեն էլ նկատում: Ի դեպ, դրա մասին է վկայում նաեւ այն, ինչ կատարվում է Երեւանի փողոցներում, երբ օրը ցերեկով մարդ են սպանում: Սա պետության բացակայության մասին է փաստում: Մարդիկ գիտեն, որ պետություն չկա, իսկ ոստիկանությունը զբաղված է ընդդիմադիրներին բռնելով, ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումներ իրականացնելով: Այսինքն` պետական ուժեղ ձեռք մարդիկ չեն տեսնում: Եվ երբ գնում ես ու խոսում նրանց հետ, համենայնդեպս, հասկանում է, որ կա մարդ, ով լսեց իրեն, աչքերի մեջ ազնվություն կա եւ վստահություն ներշնչեց, որ կանի այն, ինչ խոստանում է` իր փորձառությամբ եւ իր գիտելիքներով: Իրականում` այո, այս բարոյահոգեբանական լարված ու ճնշված վիճակում ընտրական քարոզչություն շատ դժվար է անել: Բայց ի՞նչ անենք, եթե կառավարությունում նստած մարդն ընդհանրապես պատիվ ու արժանապատվություն չունի: Այսքան երեխաների զոհվելուց հետո` այլ երկրի դեպքում ղեկավարն ինքն իրեն կգնդակահարեր, ինքնասպան կլիներ, բայց այս ամենը իրենք համարում են նորմալ: Ստեղծված իրավիճակի լուծման քաղաքակիրթ տարբերակը, մեր պատկերացմամբ, ընտրություններն են, որով հնարավոր կլինի ինչ-որ մի փոփոխություն մտցնել, որպեսզի մեր ժողովրդի մեջ հույսն արթնանա:

– Ըստ Ձեզ` հունիսի 21-ին մեր երկիրը կվերադառնա՞ իր բնականոն հունին:

– Հուսով եմ ու նույնիսկ վստահ եմ, որ ընդդիմադիր ուժերը կհաջողեն:

– Ընդդիմադիր ուժե՞րը, այսինքն` կարծում եք, որ միանշանակ խորհրդարանում կոալիցիա՞ է ձեւավորվելու:

– Մենք չենք բացառել կոալիցիան, ինչի մասին բաց խոսել ենք: Իհարկե, կարծում եմ` ընտրություններից հետո կոալիցիաների ձեւավորման փուլ է լինելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Եզրաս սրբազանն ընդունել է կարատեի աշխարհի եռակի չեմպիոն Կամո ՈւնանյանինՄեր տարածաշրջանում չեն ներում բազմաթիվ պարանների վրա խաղալը. ԲալասանյանՊատվաստման գործընթացի թիրախն արդեն երեխաներն են. Արա ԶոհրաբյանՏաջիկստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժություններըԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկելՀենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնՀայ մասնագետները Հալեպի իշխանություններին են հանձնել ականազերծված տարածքների քարտեզներըԵվ սա համարվում է իրավապաշտպա՞ն, կամ հասարակական գործի՞չ. Տեր Զարեհը՝ Լեւոն ԲարսեղյանինՆոր հարված երևանցիների գրպանին. քաղաքապետարանի անակնկալըԷրդողանը Թուրքիայից վտարում է տասը երկրների դեսպաններիԿապիտուլյանտի այս սսկված պահվածքից կարող ենք հասկանալ, որ նա հրաժարվում է Արցախից, դե քիչ֊քիչ էլ սկսում է հրաժարվել է Հայաստանից և շուտով դա իր ստորագրությամբ կհաստատի. Միքայել ԳրիգորյանԿապիտուլյանտների կառավարման երեք-չորս տարիները Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար անդառնալի ծանր հետևանքներ են թողել, և դեռ կթողնեն. Արտակ ԶաքարյանԳոնե 10 օր պայքարենք, որ մեզ այսպես անշունչ դիակի պես չհանձնեն սպանդանոց. ՏոնոյանԶարթոնք, արթնացում՝ կանխենք սպասվելիք խայտառակությունը. Գեւորգ ԳեւորգյանՀԱՊԿ զորավարժություններն աշխարհին ցույց տվեցին անդամ երկրների տեսակետների միասնությունը սպառնալիքների հարցում. փորձագետ Ուղղակի, աբսուրդ է. ո՞վ պետք է զբաղվեր սահմանային անցակետում մնացած Վրաստանի քաղաքացիների թեստավորման խնդրովՈւսումնասիրվել են Հայաստանի և Իրանի միջև արտահանման հնարավորությունները Ո՞ր մթերքներն են բարձրացնում միմյանց օգտակարությունըԱլիևի՝ կրկին թափ ստացած ագրեսիվությունն ու սադրիչ վերաբերմունքը Իրանի նկատմամբ կարող է խաթարել Ադրբեջանի անվտանգությունը. Responsible StatecraftՀայկական իրավական կենտրոնը գերիների անհետացումների վերաբերյալ գործեր է ներկայացրել ՄԻԵԴԱմերիաբանկ. 62.5%-ով ավելի հարկ` նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ «Վարչապետ կոչվածի գլխավորած բռնապետությունը որևէ ընդհանուր եզր չունի հայ ժողովրդի հետ». ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՍիրիայում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկըԱյս պահի դրությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէՄարզերում առաջացել է թեստերի դեֆիցի՞տ. առողջապահության նախարարությունը չկարողացավ պարզաբանում ներկայացնել. «Փաստարկ» Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովԼրացավ մայոր Արթուր Ալավերդյանի մահվան առաջին տարելիցըԼավրովը ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջաններում անվտանգության ապահովման և հումանիտար հարցերԹուրքիան ԱՄՆ-ից F-16 ինքնաթիռներ է գնումԻնչպե՞ս կարող է զարկերակը վկայել COVID-19-ից մահացության մասինԱշխարհը շատ արագ է փոփոխվում, կան շատ անորոշություններ, այս աշխարհը միաբեւեռ կամ երկբեւեռ չէ. ՀՀ նախագահԵթե Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման պայմանավորվածություն լինի, կտեղեկացնենք. ՊեսկովՏիգրան Կարապետիչը հայկական հեռուստաալիքների ղեկավարներից առաջինն էր, որ 2009 թվականին եթերում Արցախի ճիշտ սահմաններով քարտեզ ցույց տվեց.Կարեն ՎրթանեսյանԲազմաթիվ նորարարությունների համար Հայաստանը կարող է դառնալ տուն. ԿԲ նախագահԷսքանից հետո, եթե դեռ դուք զարմանում եք, որ Էդմոնը հիմա էլ ՄԻՊ ա դառնալու, մեղմ ասած, զարմանալի ա.Նարեկ ՍամսոնյանՄոլդովան նոյեմբերի 1-ից կարող է մնալ առանց գազիՄեկ օրում կորոնավիրուսով վարակման 4467 նոր դեպք է հայտնաբերվելԺամանակին կտեղեկացնենք. Պեսկովը` Պուտին–Փաշինյան–Ալիև հնարավոր հանդիպման մասինՆոյեմբերի 9-ին Հայաստանը եւ Ադրբեջանը Մոսկվայում երկու փաստաթուղթ են ստորագրելուՄետրոյի գաղտնի սենյակը լեգե՞նդ, թե՞ իրականություն․ Բացառիկ զրույց Ապրիր և սիրիր, որովհետեւ սիրում են միայն ուժեղներըՊուտինը, Փաշինյանը և Ալիևը կարող են հանդիպել նոյեմբերի առաջին տասնօրյակում. նախատեսվում է եռակողմ հայտարարությունների ստորագրումԴդում. Ինչո՞վ է այն օգտակարՈւժեղ քամու հետևանքները Մոսկվայում. վնասվել է Կրեմլի պատը (Video)Էրդողանը քիթն է փորել ու քնով անցել․ սոցցանցերում տարածվում են Անգոլայի նախագահի հետ ասուլիսի այդ կադրերը (Video).auroranews.amՆման հայտարարություններով էրդողանական վարչախումբը փաստացիորեն Իրանի համար թիրախ դարձրեց Ատրպատականում բզկտված պանթյուրքական լուսանցքային խմբակներին.Վարդան ՈսկանյանԻնչպե՞ս տվեցինք ՋՐԱԿԱՆԸ (Ջեբրայիլը)․ մասնակիցը պատմում է փաստերով ու անուններով (Video).Նաիրի ՀոխիկյանՆիկոլի մամուլի տված արտահոսքից իմացանք, որ դավաճանական փաստաթղթի ստորագրությունը նախատեսված է նոյեմբերի 9-ին.Աղասի ԵնոքյանԱրցախի նախագահն այս օրերին աշխատանքային այցով Մոսկվայում է․InfoPort.amԱպագան կառավարելի կլինի այնքանով, որքանով կկարողանանք մոդելավորել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Նիկոլ Փաշինյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ