Կդադարեցվի Երևանի, Հրազդանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք. մահացել է 45 քաղաքացի LRO-ն լուսանկարել է լուսնային հրաբուխները Աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համար Հոկտեմբերի 25. Օրվա խորհուրդ Ռուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներին Հարցումների արդյունքով Մեսսին «Ոսկե գնդակի» մրցանակի գլխավոր ֆավորիտն է. Marca ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Ոսկին թանկանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Ստամբուլում


Մեծ պատասխանատվություն էր խաղալ զոհված ընկերոջս ծնողների առջեւ. Ավետ Զոհրաբյան

Մշակութային

«Կարեւորը, որ արեւը շողա ու պատերազմ չլինի», - ըստ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ, այսպիսին կարող էր լինել փառատոնի այս տարվա խորագիրը: Հայաստանի թատերական գործիչների միության բեմում կայացավ Յուրի Կլավդիեւի համանուն ստեղծագործության բեմադրությունը՝ ԹԱԳՈՒՀԻ ԱՍԱԽԱԼՅԱՆԻ ռեժիսուրայով: Դերակատարը ԱՎԵՏ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ էր, որի հերոսը երիտասարդ մի տղա էր, ով ապրում էր խուլիգանի կյանքով, եւ հանկարծ հայտնվում է պատերազմի դաշտում՝ մնալով միայնակ… Թերեւս պատերազմի թեման այնքան ցավեցնող ու ամենքիս վերաբերող է, որ ներկայացման ժամանակ ճզմված նարինջի տարածվող բույրն անգամ վառոդի հոտ էր հիշեցնում, իսկ մեռնող զինվորի ապրուներն արցունքներ քամում հանդիսատեսի աչքերից: Ներկայացումն ավարտվեց հույզերից դառնացած հանդիսատեսին քաղցրացնելով նարինջի դիլիմների հյուրասիրությամբ եւ յուրաքանչյուրի «ականջին օղ անելով». «Երբեք ու երբեք չհամեմատել զոհված զինվորներին հնձված խոտի հետ»: Իր հերոսի հոգեվիճակի, ներկայացման բովանդակության ու պատերազմի մասին էլ «Իրավունքը» զրուցեց դերասան ԱՎԵՏ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:

- Բեմում Ձեր ներկայացրած պատերազմում, թեպետ ծով կար, բայց զինվորի ապրումներն ավելի շատ հանդիսատեսին հիշեցրեցին արցախյան 44 օրյա պատերազմը: Հենց այդ զգացողությունը նաեւ Դո՞ւք ունեիք՝ կերտելով Ձեր հերոսին, թե՞ պարզապես, բոլոր պատերազմներն իրար նման են:

- Մենք Կլավդիեւի պիեսից հանել էինք այն հատվածները, որտեղ կար գերմանացու նկարագրություն եւ որտեղ ավելի շատ խոսվում էր համաշխարհային պատերազմի մասին: Փորձել ենք այնպես անել, որ նյութը դառնա ավելի ընդհանրական ու առավել շատ խոսվի ընդհանրապես պատերազմ երեւույթի մասին, թե այն ինչ արհավիրք է, ինչ կարող է կատարվել 17 տարեկան մի տղայի ոգում, ով ապրելով քաղաքում, ունենալով սովորական կյանք՝ մի պահ հայտնվում է պատերազմում: Ընդ որում՝ հերոսն ասում է, որ ժամանակին բանակից ազատվել է ու հիմա հայտնվել է պատերազմում՝ առանց ռազմական գործից գլուխ հանելու: Հատկապես շատ կարեւոր է, որ նա դառնում է գնդացիր կրող, ինչպես իր պապը եւ ունենում է նրա ճակատագիրը:

- Դժվա՞ր էր մարմնավորել մի զինվորի՝ գիտակցելով, որ ընդամենը ամիսներ առաջ հազարավոր այդպիսի երիտասարդներ հենց նման ճակատագիր ունեցան…

- Շատ բարդ էր, իրականում տեսարաններ կային, որտեղ մի քանի անգամ խնդրել եմ ռեժիսորին, որ ստոպ տանք, փորձենք առանց էմոցիայի խաղալ որոշ հատվածներ, որովհետեւ տեքստային բառերի իրար կապակցվածությունն այնպես էր, որ դու իրոք զգում էիր ասվածը: Հետաքրքիրն այն է, որ այս ներկայացումը ռեժիսորի՝ Թագուհի Ասախալյանի դիպլոմային աշխատանքն է, եւ մենք այս պիեսն ընտրել էինք 44 օրյա պատերազմից առաջ: Իսկ պատերազմից հետո որոշեցինք, որ անպայման պետք է անդրադառնանք այս թեմային: Ինչքան էլ ցավոտ էր, ինչքան էլ դժվար մեզ համար, բայց կարողացանք հաղթահարել: Այս պատերազմում ես կորցրել եմ իմ ընկերներից մեկին ու առաջնախաղին հրավիրել էի Դանիելի ծնողներին… Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչ աստիճանի մեծ պատասխանատվություն էր խաղալ նրանց առջեւ, ովքեր այն, ինչ մենք խոսում ենք եւ զգում, իրենք պարզապես հնարավոր չէ նկարագրեն բառերով, որովհետեւ այդ ամենն իրենց հետ է պատահել:

- Փաստորեն, ներկայացման ժամանակ ոչ միշտ էր նարինջ հարկավոր՝ արցունքների համար…

- Բնականաբար՝ ոչ, արցունքները հաճախ իրենք իրենցով էին գնում՝ անգամ առանց տրամադրվելու, որ ներկայացման մեջ պետք է փորձես էմոցիա դնել կամ հոգեվիճակ խաղալ: Ի դեպ, առաջին անգամ էի մոնոներկայացում խաղում: Առաջարկը եղավ Թագուհի Ասախալյանից, ասաց, որ ուզում է դիպլոմայինը մոնոներկայացում անել, եւ ես էլ խաղամ: Իհարկե, համաձայնվեցի:

- Բա՞րդ էր բեմում ոչ թե ուրիշ դերակատարների, այլ աթոռի հետ խաղալը:

- Նախորդ երկու ներկայացումները խաղացել ենք այլ տեղում: Փորձեցինք դուրս գալ բեմական տարածք ասվածից եւ խաղացինք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի աստիճաններին: Տարածքն այնպիսին էր, որ այնտեղ կար նկուղ, աստիճաներ, հատկապես ակուստիկան շատ տրամադրող էր: Բայց, երբ առաջարկ եղավ խաղալ «Արմմոնո» փառատոնին, որոշեցինք, որ տեղափոխենք այն ՀԹԳՄ-ի բեմ: Եվ այստեղ էլ մի ուրիշ յուրօրինակություն կար, աստիճանային, նկուղային վիճակների փոխարեն՝ վերցրեցինք մի աթոռ, որի շուրջ կառուցվեց ներկայացումը: Պահպանել էինք միայն նարինջի գաղափարը:

- Ի՞նչ ապագա է ունենալու ներկայացումը, թե՞ միայն կապրի «Արմմոնո»-յի շրջանակներում:

- Չեմ կարծում, որ միայն «Արմմոնո»-յի շրջանակում կապրի, որովհետեւ մարդիկ, ովքեր նայել են, երկար կյանք են մաղթեցին ներկայացմանը: Այնպես որ, չգիտեմ, թե ինչքանո՞վ արդար կլինի մեր կողմից էլ չխաղալ այն:

- Համաձա՞յն եք Ձեր հորոսի հետ, որ կարեւորն այն է, որպեսզի «արեւը շողա ու պատերազմ չլինի»:

- Համաձայն չեմ, որովհետեւ հնարավոր չէ, որ պատերազմ չլինի: Սա ընդամենը մի տղայի ցանկություն է, բայց իրականում հնարավոր չէ գլոբալ կոնտեքստի մեջ տեղավորել քո անձնական ցանկութունը: Որոշ տեղերում համաձայն եմ իմ հերոսի հետ, որոշներում՝ ոչ: Օրինակ, նույնքան համաձայն չեմ այն մտքի հետ, որտեղ նա ասում է, թե հիմա հասկացավ, որ «հանուն Հայենիքի», «ոչ մի քայլ հետ» խոսքերը հորինվածք են: Իրականում սա հորինվածք չէ, գուցե 17 տարեկան տղայի համար, ով չի ծառայել բանակում, այդպիսին է պատկերացումը, բայց մեզ համար Հայրենիքը բոլորովին այլ է: Տարիներ առաջ հնարավոր է, որ մեր երկրում էլ ցանկացած 17 տարեկան պատանու եթե հարցնեիք՝ ի՞նչ է հայրենիքը, կպատասխաներ, որ ընդամենն այն է, որ ինքն ապրում է Հայրենիքում: Բայց վստահ եմ՝ հիմա այդպես չի ասի, հիմա այդ հարցին առնվազն 90 տոկոսը կտա այնպիսի պատասխան, ինչը ենթադրում ենք լսել եւ վստահ եմ՝ լսելու ենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Կդադարեցվի Երևանի, Հրազդանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք. մահացել է 45 քաղաքացիLRO-ն լուսանկարել է լուսնային հրաբուխներըԱստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համարՀոկտեմբերի 25. Օրվա խորհուրդՌուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներինՀարցումների արդյունքով Մեսսին «Ոսկե գնդակի» մրցանակի գլխավոր ֆավորիտն է. MarcaՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում էԹուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն ՍտամբուլումՆավթի գներն աճում են դրա պաշարների նվազման ֆոնինՓաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքինԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԿոլումբիայի ամենափնտրվող նարկոբարոն Օտոնիելը ձերբակալվել էՓաշինյան, ախր դու էլ ես տեսնում, գիտակցում, որ չես կարողանում ղեկավարել,որ դու այլեւս անձայն ես որեւէ մեկի մոտԱյլեւս ո՛չ մի ազգակործան ստորագրություն՝ նոյեմբերի 1-ին, կառավարության դիմաց. Տաթեւ ԱրցախՄԻԱՎ (ՁԻԱՀ) դեպքերը կտրուկ ավելացել են. «Փաստարկ»Ժողովուրդն այսօր չի վախենում կորոնավիրուսից, այլ վախենում է պարտադրվող պայմաններից. ՍիմոնյանՊեսկովը պատմել է Բայդենի հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասինԵրկրաշարժ Բավրայի հատվածումԵվրոպայի ամենաակտիվ հրաբուխը մոխրի և ծխի սյուներ է արտանետելԻնչ-որ մի ոչինչ, թող ապրի, ոչինչ. Իսահակ վարդապետը՝ Լեւոն ԲարսեղյանինԿԸՀ-ն հրապարակել է ՀՅԴ-ի՝ Իջևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցողների ցուցակըԹուրքիայում ձերբակալված ռուսներին կասկածում են «Բայրաքթարների» մասին տեղեկատվության տիրանալու փորձի մեջՍտանձնում եմ Լուսյա Հակոբյանի և նրա մերձավորների շահերի պաշտպանությունը«Դավաճա'ններ», «Հայասպա'ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին ԿիպրոսումՇուտով վերսկսվելու են «4+1»-ի հետ միջուկային բանակցությունները. Իրանի ԱԳ նախարարԵղանակը կցրտիՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակըՌուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 35 660 դեպք է գրանցվելՀալեպում կայացել է հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը իշխանություններինՀռոմի Պապը դարձյալ կոչ է արել միջազգային հանրությանը լուծել Լիբիայում միգրացիոն խնդիրըՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակըՏեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունըԱդրբեջանում պահեստազորի հավաք կիրականացվիՖեյխոա Օգտակար և բուժիչ հատկություններըFacebook-ի նախկին թոփ մենեջերը հայտարարել է, որ Ցուկերբերգը «չի ցանկանում օգտատերերին պաշտպանել սոցկայքի վնասակար կոնտենտից»«Պուտինն էլ է թռնում դրանով». ռուս փորձագետները նշել են ամենաապահով ուղևորատար ինքնաթիռի մոդելըՆորվեգիան 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ կնվիրի Հայաստանին․ Ավանեսյան«11 ամիս փնտրել եմ տղայիս․․․ հետո գտանք նրա անճանչելի մարմինը»․ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ․ նախագիծը իրականացնում է Newsmedia.am լրատվական գործակալության հիմնադիր ղեկավար Գայանե Զարգարյանը3 հայտնի միֆ մրսածության եւ գրիպի մասինՄահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն ԹորոսյանԷրդողանը կարգադրել է արտաքսել 10 երկրների դեսպաններիԵրևանի կենտրոնում 23-ամյա խմած վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. կա վիրավորՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 25-ից 31-ըԱՊՀ-ի դիտորդներն առայժմ խախտումներ չեն հայտնաբերել Ուզբեկստանի նախագահի ընտրություններումԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել, 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է«Թշնամի էլ կմնա». Սատանովսկին «մատների վրա» բացատրել է` ինչ պետք է անել Թուրքիայի հետ3 հայտնի միֆ մրսածության եւ գրիպի մասինՀԱՊԿ զորավարժություններն աշխարհին ցույց տվեցին անդամ երկրների տեսակետների միասնությունը սպառնալիքների հարցում. փորձագետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ