Շրջանառվել է election.am (elections-ի փոխարեն) կայքէջ, որը կտրուկ տարբերվող պատկեր է ներկայացրել. Դավիթ Խաժակյան Քրեական հոդվածներ կպցնելը ազնվագույն անձին, նվիրյալ բժշկին` առնվազն անբարոյականություն է. ՀՀ վաստակավոր արտիստը պրոֆեսոր Չարչյանի մասին Հայաստանը տվել է միայն Աղդամի քարտեզը, մյուս քարտեզները հրաժարվում է տալ. Ալիև ՀԱՊԿ նախագահը կհանդիպի՞ Փաշինյանի հետ Հարությունյանի հրաժարականի դեպքում հարցականի տակ է դրվելու Արցախի սուբյեկտայնությունը, սա է՞ Ձեր ուզածը հարգելի արցախցիներ Ընդդիմության ձայների քանակը երեկ ավելացել է 700-ով, իշխանությանը` ավելի քան 2000-ով. Վահե Գրիգորյան «Բացահայտ երեւում էր, թե պատռած քվեաթերթիկը ոնց էին հաշվում` որպես օրինական քվե». ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐ Ովքեր կստանան մանդատներ «Պատիվ ունեմ» դաշինքից Սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն. օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի ՅՈ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆ


Եթե ​ Ռուսաստանը չմիջամտեր, Ղարաբաղ ընդհանրապես չէր լինի. Խոսրով Հարությունյան

Վերլուծություն

Հայաստանի նախկին վարչապետ, «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի հետ զրուցել ենք հայ-ադրբեջանական սահմանի լարվածության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, այդ գործընթացներում Ռուսաստանի դերի, ինչպես նաև Հայաստանում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմաներով:

- Գրեթե մեկ ամիս է, ինչ լարված վիճակ է Հայաստանի`  Ադրբեջանի հետ սահմանին: Ի՞նչը հանգեցրեց այս լարվածությանը եւ  ի՞նչ ելք եք տեսնում այս իրավիճակից:

- Այն քայլերն ու գործողությունները, որոնք գործող կառավարությունը ձեռնարկեց եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, բացարձակապես չեն բխում ստանձնած պարտավորություններից: Հենց սկզբից ընդդիմությունը հայտարարեց, որ եռակողմ հայտարարությունն  այն քաղաքական և իրավական հիմքն է, որը հնարավորություն տվեց վերջ տալ արյունահեղությանը:

Լայնամասշտաբ ռազմական գործողությունների չվերսկսման երաշխիքը ռուս խաղաղապահների ներկայությունն է տարածաշրջանում, մասնավորապես`  Լեռնային Ղարաբաղում : Եվ բոլոր կողմերը, առաջին հերթին` հայկական կողմը, պետք է ամեն կերպ աջակցեն և նպաստեն Ռուսաստանի խաղաղապահ ուժերի գործունեությանը: Հայտարարության մեջ նշվում է հետևյալ սկզբունքը. զորքերը մնում են իրենց տեղակայման վայրերում, որոնք նրանք զբաղեցնում էին եռակողմ հայտարարության ստորագրման պահին:

Անսպասելիորեն, Փաշինյանը, ելնելով որոշ բանավոր խոստումներից կամ պայմանավորվածություններից, որոշեց զորքերը հետ քաշել Հայաստանի սահմաններ ՝ դրանով  զիջելով ռազմավարական նշանակության շատ կարևոր դիրքեր:

Ընդդիմությունը կտրուկ քննադատեց այս քայլը ՝ շեշտելով, որ եթե ռազմավարական բարձունքները զիջեն թշնամուն, դրանով անվտանգության նոր սպառնալիքներ են ձեւավորվում ոչ միայն Սյունիքի, այլ` ամբողջ Հայաստանի համար:

Պատերազմի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը մի քանի անգամ մեծացավ: Հասկանալի է, որ վեց ամսվա ընթացքում հնարավոր չէ ամբողջ սահմանը սարքավորել, բայց մենք պարտավոր էինք նշել ռազմավարական նշանակության բարձունքները: Փաշինյանի գործողությունների արդյունքում  Ադրբեջանը հնարավորություն ստացավ ուղղակիորեն սպառնալ մեր սահմաններին ՝ դրանով իսկ վտանգելով մեր  տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը:

- Որքանո՞վ է հիմա նպատակահարմար կատարել սահմանազատումը:

Սովորաբար  սահմանազատումն արվում է այն ժամանակ, երբ պետությունների միջև հաստատված են դիվանագիտական ​​հարաբերություններ , և նրանք գտնվում են բարիդրացիական հարաբերություններում,  կարող են հանգիստ քննարկել ցանկացած տարածքային վեճ: Մենք այսօր նման իրավիճակում չենք: Իհարկե, այժմ նպատակահարմար չէ իրականացնել այդ աշխատանքը նույնիսկ միջնորդների, այդ թվում  ՝ ի դեմս Ռուսաստանի մասնակցությամբ, քանի որ մենք իբր կամավոր ենք ստորագրում փաստաթուղթը, բայց ատրճանակը ուղղված է մեր ճակատին:  

Այժմ Հայաստանը գտնվում է Ադրբեջանի կողմից ուղղակի ռազմական սպառնալիքի տակ, և միակ ուժը, որը կարող է փոքր-ինչ զսպել նրանց ճնշումը, Ռուսաստանի ռազմական ուժերի ներկայությունն է Հայաստանի հարավային սահմանին, բայց դա ծայրաստիճան անբավարար է սահմանների գծանշումն իրականացնելու համար: Հիշեցնեմ, որ մեծ տերությունները` ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, խոսեցին ուժի սպառնալիքի ազդեցության տակ սահմանի նշագրման անթույլատրելիության մասին:

Ուժի ճնշման տակ  իրավիճակը կայունացնելու ցանկացած փորձ  հնարավոր է  մի փոքր հետաձգի հակամարտության լուծումը, բայց դա ժամային ռումբ կլինի ամբողջ տարածաշրջանի համար:

-Ըստ համաձայնագրի` խաղաղապահ ուժերը տարածաշրջանում կմնան եւս 4,5 տարի: Այսինքն ՝ այս ռումբը կարո՞ղ է պայթել ժամկետի ավարտից հետո:

- Այդպիսի հեռանկարը չի կարելի բացառել: Վաղ թե ուշ կողմերից մեկը կփորձի ինչ-որ իրավիճակ օգտագործել և վերսկսել ռազմական գործողությունները` շահերի հավասարակշռությունը վերականգնելու համար: Ռազմական գործողությունների ակտիվ փուլն ավարտվել է, բայց պատերազմը շարունակվում է: Մենք դա տեսնում ենք ամեն օր մեր սահմաններին: Այս պայմաններում անհնար է ասել, որ շահերի հավասարակշռությունը վերականգնված է:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում   միշտ եղել է Ղարաբաղի ժողովրդի ինքնակառավարման անքակտելի իրավունքը, ուստի մինչև տարածաշրջանում կայունության մեջ շահագրգիռ բոլոր կողմերը չհասնեն նրան , որ ցանկացած ժողովրդի բնական իրավունքը ամբողջ ծավալով հաշվի առնվի , անհնար է ասել, որ հակամարտությունը լուծված է:

- Ռուսաստանի նկատմամբ  պարբերաբար  հնչեցվում են մեղադրանքներ պասիվության  եւ իրավիճակին անբավարար միջամտության համար: Ձեր կարծիքով, որքանո՞վ է այսօր արդյունավետ մեր արտաքին քաղաքականությունը, եւ որքանո՞վ  մենք կարող ենք հույս դնել արտաքին շահագրգիռ խաղացողների միջամտության վրա` իրավիճակը կարգավորելու համար:

- Մենք պետք է    արձանագրենք որոշ հստակ փաստեր. նախ, եթե  Ռուսաստանը չգործեր, դեռ անհասկանալի է, թե ինչպես կավարտվեր այս պատերազմը: Ռազմական գործողությունների ողջ ընթացքում Ռուսաստանը փորձում էր ազնվորեն կատարել իր պարտավորությունները ` որպես ռազմավարական դաշնակից: Եթե ​​չլինեին ռուս խաղաղապահները, այսօր այնտեղ խաղաղություն չէր լինի: Եթե ​ Ռուսաստանը չմիջամտեր, Ղարաբաղ ն ընդհանրապես չէր լինի: Իհարկե, Ռուսաստանը միշտ առաջնորդվելու է իր սեփական շահերով: Մեր խնդիրն է այնպես անել, որ մեր և Ռուսաստանի շահերը համընկնեն :

Եւ եթե ուզում ենք, որ մեզ հետ հաշվի նստեն,  պետք է մեզ դրսեւորենք որպես ռազմավարական դաշնակից բոլոր ոլորտներում և հարաբերություններում:

Ամեն դեպքում  այն սպառնալիքների համատեքստում, որը Փաշինյանը ստեղծեց իր` Հայաստանին սահմաններին գործողություններով , Ռուսաստանի դեմ արտահայտվելը կամ ասել, որ Ռուսաստանը մեզ պարտական ​​է` անհեթեթություն է: Ճիշտ կլիներ, որ Ռուսաստանը հայտարարեր, թե որն է իր համար կարմիր գիծը, ինչպես դա արեց Իրանը: Քանի  նա դեռ դա չի հայտարարել, շատերը հնարավորություն ունեն շահարկելու Ռուսաստանի և ռուս խաղաղապահների դերը մեր տարածաշրջանում: Ես խորհուրդ կտայի, որ ռուսական կառավարող փորձագետիտական  օղակները  սահմանեն այն կարմիր գիծը, որից այն կողմ զիջումներ չեն լինի: Սա շատ բան կպարզաբանի:

- Առաջիկա արտահերթ ընտրությունների մասնակիցների մեջ տեսնու՞մ եք ուժեր, որոնք կարող են երկիրը ոտքի հանել:

- Ես այն քաղաքական գործիչներից եմ, որոնք մինչեւ հիմա համոզված են, որ Փաշինյանն ու նրա թիմը պետք է հեռացվեին ու դատարանի առաջ կանգենցվեին: Այս իրավիճակը  չէր կարելի շտկել ընտրությունների միջոցով: Ընտրությունները ասոցացվում  են իշխանության համար պայքարի հետ:

Բայց հիմա խոսքը գնում է ոչ թե իշխանության, այլ`  պետականության ազատ անկման կասեցման մասին, որին ականատես ենք լինում: Այսօր ոչ մի ինստիտուտ  չի գործում: Այսօր մենք իշխանություն բացարձակապես  չունենք: Առաջիկա ընտրություններն ոչ թե հարմար ռեժիմի ընտրություն են, այլ` Հայաստանի ապագայի : Կա՛մ Հայաստանը գոյություն է ունենալու, կա՛մ էլ չի լինելու: Այսօր կան այնպիսի ուժեր, որոնք կարող են  հուսադրել, որ  ապագայի հեռանկար  դեռեւս կա, և, համագործակցելով,  կարող են երկիրը դուրս բերել այս անդունդից:

Զարուհի Բաբուխանյան

ԶԱՐՄԱՆՔԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ` ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱ՞ՀՅՈ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆՔԱՂԱՔԱԿԱՆ «ԱՐԾՐՈՒՆԻԶՄԸ» ԲԱՑԱՌԵԼՈՒ ՕՐԵՆՔԸՇրջանառվել է election.am (elections-ի փոխարեն) կայքէջ, որը կտրուկ տարբերվող պատկեր է ներկայացրել. Դավիթ ԽաժակյանՕձունի համայնքապետին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական հոդվածներ կպցնելը ազնվագույն անձին, նվիրյալ բժշկին` առնվազն անբարոյականություն է. ՀՀ վաստակավոր արտիստը պրոֆեսոր Չարչյանի մասինՀայաստանը տվել է միայն Աղդամի քարտեզը, մյուս քարտեզները հրաժարվում է տալ. ԱլիևՀԱՊԿ նախագահը կհանդիպի՞ Փաշինյանի հետՀարությունյանի հրաժարականի դեպքում հարցականի տակ է դրվելու Արցախի սուբյեկտայնությունը, սա է՞ Ձեր ուզածը հարգելի արցախցիներԸնդդիմության ձայների քանակը երեկ ավելացել է 700-ով, իշխանությանը` ավելի քան 2000-ով. Վահե Գրիգորյան«Բացահայտ երեւում էր, թե պատռած քվեաթերթիկը ոնց էին հաշվում` որպես օրինական քվե». ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐՈվքեր կստանան մանդատներ «Պատիվ ունեմ» դաշինքիցՍպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն. օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանիՅՈ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆԿԸՀ-ն դադարեցրեց օնլայն արդյունքերի վերահաշվարկը․ ի՞նչն է պատճառըԼավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարման հարցըՍուրեն Պապիկյանի մեքենայի հարվածից տուժած երեխան գիտակցության է եկելԱրթուր Բաղդասարյանը պատրաստվում է մեծ քաղաքականություն մտնել Այո, եթե ունենանք իշխանություն, ի զորու ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին. ՎանեցյանԱբովյանի քաղաքապետը հայտնվել է Նիկոլի խոշորացույցի տակ Լոռու մարզպետը ինձ ծեծի է ենթարկել, քանի որ «ՔՊ»-ին չեմ օգնել ձայներ հավաքելու հարցում. Օձունի համայնքապետԶինվորները քվեախցից արդեն պատրաստի քվեաթերթիկը ծրարով վերցնում, դուրս են գալիսԿապանի 35/17 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0. ՀայրապետյանՇոյգուն հայտարարել է, որ Եվրոպայում իրավիճակը պայթյունավտանգ է«Թուրքերեն եմ սովորում, որ հետագայում կարողանամ շփվել Երեւանում ադրբեջանցիների, թուրքերի հետ». ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՎաղարշակ Հարությունյանը նոր պաշտոն կստանա«Քվեարկությունը ցույց տվեց, որ ռուսամետ եւ արեւմտամետ արտաքին քաղաքականության կողմանկիցները գրեթե հավասար են» Հ.Բաբուխանյան«Սասնա ծռերը» մերժել են Փաշինյանի հետ հանդիպման առաջարկըՉգիտենք՝ ինչ արդյունք կունենայինք, եթե երեք նախագահները միավորվեին. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետԽորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցԱրթուր Վանեցյանը կվերցնի մանդատը «Կյանքի խոսք» աղանդի առաջնորդ Արթուր Սիմոնյանի ընկերը ՝ Բաքվի «Կյանքի խոսք» աղանդի հովիվ Ռասիմ Խալիլովը, մեկնել է Քելբաջար և Դադիվանք հայկական վանք արձակուրդը անցկացնելու, զվարճանալու Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ումLIVE. Արթուր Վանեցյանի ասուլիսըՔոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազությունՊատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան ՕսկանյանԹուրքիայի ընդդիմության առաջնորդը քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին Բացառիկ կադրեր, որոնք բացահայտում են պրոֆեսորի զրուցի իրական բովանդակությունըԻնչքան պետք ա մարդը ՈՉԻՆՉ լինի, որ ԱԺ ընտրություններին մի ավտոբուս մարդու քվե ստացած լինի, բայց երջանկությունից ղզղնած հայացքով մասնակցի կապիտուլյանտի հրավիրած հանդիպմանն ու գետինը չմտնի.Նարեկ ՍամսոնյանՊորտուգալիա - Ֆրանսիա. Բուքմեյքերների կարծիքըՈ՞ւմ խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտելՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 100 նոր դեպք, մահացել է 1 մարդՈւլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է․ խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցԻրականում այս խոշոր շահերի բախման կիզակետում Հայաստանը դեռ չի պարտվել, չնայած գտնվում է վտանգավոր սահմանագծին.Վարդան ՈսկանյանԻնձ հաջողվել մի տեսանյութ գտնել, որտեղ հստակ արձանագրված է ԼՀԿ-ի պայքարը Նիկոլի դեմ...Կարեն ՎրթանեսյանՓաշինյանի վերընտրվելը ցույց է տալիս, որ հայերի համար Արցախի կորուստը ոչ մի բան էր. Սատանովսկի.MediaportԱրտակ Բեգլարյանը պարզաբանել է, թե ինչ է տեղի ունեցել հանրահավաքի ժամանակԱրցախցիների ճնշող մեծամասնությունը իրենց առջև ծառացած հարցերի լուծումը տեսնում էին Հայաստանում իշխանության փոփոխությամբ.Տիգրան Աբրահամյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ