Դադարեցրե՛ք այս տեռորը իմ ժողովրդի նկատմամբ. բաց նամակ առողջապահության նախարարին Պետք է ապրենք այնպես, որ տղաները նայելով վերեւից` չզղջան. Հույսի արահետը 1 տարեկան է Ավրորայի աղոթքը (Պրեմիերա) Անկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում. Գեւորգ Պետրոսյան Հրավիրել են ոչ բոլոր զոհվածների հարազատներին Աշոտ Փաշինյանը մեկնել է Կահիրե Հայկական շոու բիզնեսի բիզնես լեդիները Աղաչում եմ` դուրս մի՛ եկեք իմ Անկախության դեմ. Ազգային հերոսի դստեր բացառիկ հարցազրույցը Մեռելասեր ու թաղումասեր Ալենը Գարիկ Սարգսյանի եղբայրը վարակվե՞լ է կորոնավիրուսով


Նիկոլիզմի դեմ պայքարը դեռ երկար է տեւելու. Վահան Բաբայան

Տեսանյութեր

Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների, ընտրությունների եւ հետընտրական պրոցեսների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆԲԱԲԱՅԱՆԻ հետ:

- Ինչո՞ւ չեք մասնակցում ընտրություններին, չէ՞ որ գոնե Ձեզ չեն կարող ասոցացնել նախկինների հետ, քանի որ երբեք իշխանությունում չեք եղել, իսկ սերնդափոխության հետ կապված էլ լիովին տեղավորվում եք երիտասարդների շարքում:

- Շատ անգամ տարբեր տեսակետներ են հնչում այս հարցի շուրջ, բայց մեր պայքարը, որը ծավալում ենք գրեթե երեք տարի՝ սկսած 2018 թվականից, որեւէ մի անգամ մեզ մոտ չի առաջացրել այնպիսի միտք, որ պարտադիր պետք է մասնակցենք ինչ-որ խորհրդարանական արտահերթ գործընթացների: Համենայնդեպս, այս ընտրությունների մասով ես եւ մեր կուսակցությունը կայացրել ենք որոշում, որ չենք մասնակցելու, որովհետեւ գտնում ենք, որ դեռ շատ անելիքներ կան նաեւ այլ ոլորտներում: Կարծում եմ՝ քաղաքական գործունեությունը չի ավարտվում միայն խորհրդարանական ընտրություններով: Եվ բացի այդ, ինչպես տեսնում եք, այսօր ընտրական բազմազանություն կա: Երկու տասնյակից ավել կուսակցություններ մասնակցում են եւ ընտրողները կունենան ընտրության հնարավորություն: Իսկ մենք մեր պայքարը շարունակելու ենք, քանի որ նիկոլիզմի դեմ պայքարը դեռ երկար է տեւելու՝ անկախ ընտրությունների արդյունքներից: Այնպես որ, հատուկ ինչ-որ խնդիրներ փնտրել պետք չէ, որեւէ բան ինձ չի խանգարել մասնակցել այս ընտրություններին, ընդհակառակը՝ բարենպաստ պայմաններ կան, բայց այս ընտրություններին մասնակցելու ցանկություն չկա: Մեր կուսակցությունն աջակցում է «Պատիվ ունեմ» դաշինքի մեր գործընկերներին եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաջողություն ունենա: Իմ բոլոր համախոհներին, ընկերներին, կուսակցականներին հորդորել եմ եւ կոչ եմ արել, որ նույն կերպ ինչպես ինչպես մեզ կսատարեին, աջակցեն «Պատիվ ունեմ» դաշինքին:

- Պատերազմից առաջ Ձեր կուսակցությունը միակն էր, որ փողոց էր դուրս գալիս այս իշխանության դեմ, ո՞ւր էին այդ ժամանակ այսօր ընտրություններին մասնակցող երկու տասնյակից ավել կուսակցությունները, որոնք հիմա փորձում են վստահեցնել, թե իրենք էլ են նիկոլիզմի դեմ պայքարում:

- Ընտրողները, քաղաքացիները, մեր համախոհները շատ լավ տեսել են, թե ով որտեղ է եղել, գիտեն, թե այս վերջին երեք տարին ինչ է կատարվել մեր երկրի հետ ու ով ինչ ձեւ է այդ ամենին արձագանքել: Իսկ թե ուր էին այդ կուսակցությունները կամ անհատները, կարծում եմ՝ այդ հարցը իրենց պետք է տալ: Մենք ազնիվ ենք եղել մեր ձգտումների եւ պայքարի մեջ եւ, որպես քաղաքացի, ուրախ եմ, որ վերջին երեք տարվա ընթացքում ինձնից հասնող ամեն ինչ արել եմ, որ օր առաջ ազատված լինեինք այս չարիքից, որի անունն է Նիկոլ Փաշինյան: Ցավոք, մեզ չհաջողվեց եւ հիմա ընդդիմությունը ստիպված գնաց մասնակցելու այս ընտրական պրոցեսին, որն, իհարկե, ոչ լավագույն տարբերակներից մեկն էր: Դրա համար իսկզբանե ասում էինք, որ ընտրությունները պետք է անցկացվի ավելի ուշ եւ լինի մի միջանկյալ, ժամանակավոր ընթացք, որպեսզի այն ատելությունն ու թույնը, որ տարածվում է այսօր, չլիներ: Իսկ ատելության տարածման հիմնական մեղավորն ու պատճառը Նիկոլ Փաշինյանն է իր ամենօրյա թունավորումներով, որը նա շարունակելու է անել՝ մինչեւ ընտրարշավի վերջը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

Դադարեցրե՛ք այս տեռորը իմ ժողովրդի նկատմամբ. բաց նամակ առողջապահության նախարարինՊետք է ապրենք այնպես, որ տղաները նայելով վերեւից` չզղջան. Հույսի արահետը 1 տարեկան է Ավրորայի աղոթքը (Պրեմիերա)ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱնկախությունը չի կարելի տոնել կախյալ վիճակում. Գեւորգ ՊետրոսյանՀրավիրել են ոչ բոլոր զոհվածների հարազատներինԲԱՄԲԱՍԱՆՔԱշոտ Փաշինյանը մեկնել է Կահիրե Հայկական շոու բիզնեսի բիզնես լեդիներըԱղաչում եմ` դուրս մի՛ եկեք իմ Անկախության դեմ. Ազգային հերոսի դստեր բացառիկ հարցազրույցըԶԱՐՄԱՆՔՄեռելասեր ու թաղումասեր Ալենը Գարիկ Սարգսյանի եղբայրը վարակվե՞լ է կորոնավիրուսով ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԱՌԱՋԱԴՐԵԼ ՊԱՐՈՆ ՂԱԶԻՆՅԱՆԻՆ. ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՌոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատելՔՊ-ական պատգամավորը փակագծեր բացեցՄԵԾ ԿՌԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՎԵՐԱՀՍԿԻՉ ՓԱԹԵԹԻ» ՀԱՄԱՐԱնկախության հանդեպ զգացմունքը կորցրած հասարակություն ունենք. ՄինասյանԼուրջ ֆինանսական միջոցներ են պետբյուջեից ծախսվել. ՍտամբուլյանՄԵԾ ԽԱՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋՀԱՋՈՐԴ ԿԱՆԳԱՌԸ` ԱՆԴՈ՞ՒՆԴ, ԹԵ՞ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԴմիտրի Պեսկովն անդրադարձել է ՄԱԿ-ում Էրդողանի հայտարարություններինԷրդողանը և Ղարիբաշվիլին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններըԹալիբները նամակ են հղել ՄԱԿ-ինԱրթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալԻնչու են անտեսել Կառավարության հրավերները և չեն մասնակցել սեպտեմբերի 21-ի միջոցառմանըԹուրք պաշտոնյան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն անվանել է «փտախտի աստիճանի հասած հարց»Մեր մեծ հաջողությունների չերեւացող մասում կանգնած է Ամալյաի հսկայածավալ աշխատանքը. ՀՀ-ում Ֆրանսիայի անվանի սրտային վիրաբույժ Լեւոն ԽաչատրյանըՈղջ իրականությունը պարտադիր պատվաստումների մասին. ահազանգում են մասնագետները«Ծանր օրեր են մեր ընտանիքի համար, Հայկոն առողջական խնդիր ունի կապված քովիդի հետ, Հայկոյի վիճակն այս պահին կայուն է». Անահիտ Սիմոնյանի գրառումը Հայկոյի մասինՂազախի շրջանում ականի պայթյունից կրկին ադրբեջանցի է զոհվելԱմարաս վանքի վրայից Արցախի դրոշը իջեցվել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ. Մաճկալաշեն համայնքի ղեկավարԱրթուր Դանիելյանին բերման են ենթարկել Ալեն Դելոնին հայհոյելու համարՀԱՊԿ-ը Հայաստանում սեպտեմբերի 24-28-ը կանցկացնի «Որոտ-2021» վարժանքներԶելենսկու խորհրդականի դեմ մահափորձի վայրից տեսանյութ է հրապարակվելՌոնալդուն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն էՄեծամասամբ ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղերը խոշորացման մեջ ներառել պետք չէ. ՀասանովՀրազենային վիրավորում գրեթե չենք տեսել` անդամահատումներն էին շատ, բեկորային տրավմաները. Պատերազմը Շտապօգնության բժիշկների աչքերովՊատվաստվելուց հետո ՀՀ-ում անձը մահացել է․ Ռոմելլա ԱբովյանԱզգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներն այս փուլում դուրս են մնացել խոշորացման գործընթացիցԵթե քայլեր չձեռնարկենք՝ 7 օրվա ընթացքում կունենանք կորոնավիրուսի 5930 նոր դեպք. Ռոմելլա ԱբովյանԱրդարությունը շուտով վերականգնվելու է. Առուշ Առուշանյանը ՏԻՄ ընտրություններին առաջադրում է իր թեկնածությունըԾանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանի արձագանքը՝ Հայկոյի առողջական վիճակի վերաբերյալ«Ամենագլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են».Արմեն Սարգսյանց «Առնո Բաբաջանյանի հիշատակի ֆոնդի» գլխավոր պրոդյուսերՀայկոյի վիճակը ծանրացել է. Բժիշկներն ամեն ինչ անում են կյանքը փրկելու համար: Նոր մանրամասներԿահիրեի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներովՍեպտեմբերի 23-ին և 24-ին գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն Շիրակի, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում և Երևան քաղաքումԱրցախում կորոնավիրուսի 5 դեպք է գրանցվելՀայաստանից ժամանած ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆՊուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ