Եզրաս սրբազանն ընդունել է կարատեի աշխարհի եռակի չեմպիոն Կամո Ունանյանին Մեր տարածաշրջանում չեն ներում բազմաթիվ պարանների վրա խաղալը. Բալասանյան Պատվաստման գործընթացի թիրախն արդեն երեխաներն են. Արա Զոհրաբյան Տաջիկստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունները Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել Հենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հայ մասնագետները Հալեպի իշխանություններին են հանձնել ականազերծված տարածքների քարտեզները Եվ սա համարվում է իրավապաշտպա՞ն, կամ հասարակական գործի՞չ. Տեր Զարեհը՝ Լեւոն Բարսեղյանին Նոր հարված երևանցիների գրպանին. քաղաքապետարանի անակնկալը Էրդողանը Թուրքիայից վտարում է տասը երկրների դեսպանների


«Նիկոլը Հայաստանի կապիտուլյացիան է ուզում ստորագրել». Հուսիկ Արա

Տեսանյութեր

"Իրավունք TV"-ի հյուրն է բանաստեղծ, ՀԳՄ անդամ ՀՈՒՍԻԿ ԱՐԱՆ:

– Ձեր բանաստեղծությունների մեջ թեւածում է սիրո շունչը, ինչը չես ասի ներկա իրականության մասին: Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
– Սերը միշտ էլ քիչ եղել: Իհարկե, 1988 թվականին համընդհանուր սերը շատ ավելին էր: Իսկ այս վերջին երեք տարիների ընթացքում ուղղակի կանոնիկ կերպով ոչնչացվեց: Փոխարենը` ատելություն, չարություն: Սիրո հեղափոխություն ասացին, ու ճիշտ հակառակը եղավ: Նույնիսկ մեկս մյուսին չենք հանդուրժում: Իմ ստեղծագործություններում նաեւ անդրադարձել եմ 44-օրյա պատերազմին: Իմ ոգեշնչման աղբյուրը` ժամանակն է:
– Մշակել եք "Սասնա ծռեր", "Սանասար եւ Բաղդասար" շարքը, մշակելու շարժառիթը ստեղծված իրավիճա՞կն էր:
– "Սասնա ծռեր" էպոսը դեռ պատանի տարիքից է ինձ հուզել: Արցախյան առաջին պատերազմում զոհված ընկերոջս` Կարեն Ավետիսյանի հետ շատ էինք քննարկում: Մեծ Մհերը, Սանասար եւ Բաղդասար ճյուղերը մշակված չէին: Այս խայտառակ կապիտուլյացիայից հետո որոշեցի գրել մի այնպիսի գործ, որ ժամանակի պահանջով անհրաժեշտ լինի մեզ: Եվ անդրադարձա "Սասնա ծռեր" էպոսի առաջին ճյուղին, որովհետեւ այդտեղ է, որ Սասունը կառուցեցին: Արցախը մեր Սասնա տունն է, որ գրեթե կորցրել ենք. ուրեմն պետք է վերագտնենք: Սանասարը ծովի հատակից հանում է մեզ համար խորհրդանշական արժեքներ` Քուռկիկ Ջալալին, Թուր Կեծակին, Խաչ պատերազմին: Էպոսի այս ճյուղի մշակման հիմքում ուժեղ պետություն, հզոր պետականություն եւ մեծ առաջնորդ ունենալն է, ինչը որ մեզ այսօր պակասում է:
– Որտե՞ղ մենք սխալվեցինք, որ փողոցից մարդ նստեցրինք վարչապետի աթոռին:
– Նիկոլի գալը պատճառաբանված է: Ինչո՞ւ պետությունը հասնի այն վիճակին, որ կարողանանք փողոցից մարդ բերել, նստեցնել վարչապետի աթոռին: Դրսից չկարողացան քանդել մեր երկիրը, Արցախ նվաճել, մեզ պետականությունից զրկել, արեցին դա ներսից: Եվ քանի որ առիթը, հնարավորությունը կար, Նիկոլով այս ամենին հասան: Իսկ դրա վրա աշխատել էին մինչեւ Նիկոլը, Նիկոլից առաջ: 2018թ. ապրիլին էլ էին ասում, որ գալիս է Արցախը հանձնելու: Այդ օրերին մի բանաստեղծություն գրեցի, կոչվում է "Կուլիս": Դա Լաերտի եւ Համլետի մենամարտն է, որտեղ ասում եմ.
"... Դեռ խոցվելու ենք սրից` սայրը թունավոր,
մենամարտում արքայի մատնած":
Զգացողություն էր, որին չէի հավատում: Հետո հարցրի ինձ` ինչո՞ւ գրեցիր, բայց արդեն գրել էի: Իսկ հետո մեկը` պալատի ծաղրածուն, կասի մեր փոխարեն` բառեր, բառեր… մնացյալը լռություն է:
Գրելուց չորս օր հետո ընտրվեց վարչապետ: Այս բանաստեղծությունում Արցախը հանձնելը` նկատի ունեի մատնությամբ: Բոլորովին վերջերս` մայիսի 12-ին, Ալիեւն ասաց` Շուշին անհնար էր գրավել: Այն, որ ասում են` Արցախը գցեցին Նիկոլի գրպանը, բայց նա համաձայնեց, չէ՞, որ գցեցին: Ուզեց, չէ՞, միայն թե դառնա վարչապետ` Արցախը հանձնելու գնով: Նման բանը թաքուն չեն գցում գրպանը: Հետո էլ ասաց, եթե առանց կռվի հանձնեի հինգ կամ յոթ շրջանները, ասելու էին` դավաճան: Ուրեմն մի ամբողջ սերունդ` հինգ հազար հոգի կոտորենք, տաս հազար էլ դարձնենք հաշմանդամ, որ արդարացվի՞: Թե՞ պարտվեցինք, հաշտվենք կատարվածի հետ: Ստորագրեցիր Արցախի կապիտուլյացիան, հիմա էլ Հայաստանի՞ կապիտուլյացիան ես ստորագրում: Միչեւ ե՞րբ, ի՞նչ է դրված քո առաջ: 
– Գեղարքունիքի մարզից արդեն վեց հոգի գերի են վերցրել: Այս վիճակում ճի՞շտ եք համարում ընտրապայքար շարունակելը:
– Այդպիսի նվաստ վիճակում եղել ենք այն ժամանակ, երբ պետություն եւ պետականություն չենք ունեցել: Բայց պետություն եւ պետականություն ունեցած ժամանակահատվածում, անգամ Խորհրդային Միության շրջանում, որ անկախ չէինք, մեր նկատմամբ այդպիսի նվաստացնող վիճակ ոչ ոքի կողմից չի եղել: Այսօր թշնամին մտնում է մեր սահման, դիրքերում զինաթափում է մեր զինվորներին, ոչ թե մեր զինվորը թույլ է, այլ նրան ասել են` չկրակել: Մտնում են, նվաստացնում, հողը գրավում, իսկ մենք ասում ենք` ամայի տարածքներ են, չհսկվող դիրքեր: Արդյո՞ք ապուշ չեք, եւ դա ասում եմ առանց ներողություն խնդրելու: 
Ասում եք` Շուշին, Քարվաճառը թուրքական են: Դեռ չենք ասում, որ Սյունիքն ամբողջովին թուրքական է, առայժմ բավարարվում ենք, թե տեղ-տեղ են թուրքեր ապրել: Հրաժարվում ենք Սեւ լճից, որ դրա համար կռիվ չենք անելու: Իշխանասարն էլ համարում ենք ամայի, անպետք սար: 
Մենք պետք է սթափ նայենք, թե ինչ է կատարվում: Այդ մարդիկ ինչ ծրագիր են իրականացնում: Այդ նոր փաստաթուղթը ստորագրելով` ո՞ւր ես տանում մեզ: Ասում էիր` Արցախը բեռ է, հանձնեցիր: Հիմա Սյունիքն ու Գեղարքունիքն էլ են բե՞ռ: Վաղը Երեւա՞նն է բեռ լինելու. Ալիեւը Երեւանն էլ է ուզում: Մենք հայրենիք ենք կորցնում: 44-օրյա ծախու պատերազմից հետո այդպես չպետք է կոտրվեինք: 
Մենք մեր զոհերի աճյուններն ենք դեռ փնտրում, ունենք գերիներ, պատերազմական սթրեսի մեջ ենք: Այս վիճակում տանել ընտրության, հանցագործություն է: Բայց ինչպե՞ս ազատվենք սրանից... Միակ տարբերակը մնում են ընտրությունները, քանի որ ոչ մի կերպ չի հեռանում: Մենք տեսնում ենք, որ ամեն օր թիզ առ թիզ, կիլոմետր առ կիլոմետր հանձնում է մեր երկիրը: Փակ, գաղտնի փաստաթուղթ է մեր թիկունքում գաղտագողի ստորագրում: 
Փորձենք ժողովրդին էլ հասկանալ: Մարդկանց մեռելատնից չեն տանում հարսանքատուն: Թշնամին մտել է մեր սահմանից ներս, օր օրի առաջ է գալիս, սպանում է, ծեծում է, ունենք գերիներ եւ նախապատրաստվում ենք ընտրությունների, ընտրացուցակներ ենք ճշտում, սիրուն ճառեր ենք ասում: Զուգահեռ իրականություն: Այդպես են կործանվում պետությունները: Մենք մինչեւ Նիկոլ ու Քոչարյան կշռենք` հողը մեր ոտքերի տակից կտանեն: Այն, որ ստորագրեց, չես կարող ոչինչ անել: Քոչարյանը եկավ` ի՞նչ է անելու... Նիկոլն արդեն ստորագրել է: Ու մի օր կտեսնենք, որ երկիր չունենք: Եվ մեզ կհայտարարեն` Հայաստանի Ինքնավար Հանրապետություն Ադրբեջանի կազմում, եթե Նիկոլը շարունակի պաշտոնավարել: 
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Եզրաս սրբազանն ընդունել է կարատեի աշխարհի եռակի չեմպիոն Կամո ՈւնանյանինՄեր տարածաշրջանում չեն ներում բազմաթիվ պարանների վրա խաղալը. ԲալասանյանՊատվաստման գործընթացի թիրախն արդեն երեխաներն են. Արա ԶոհրաբյանՏաջիկստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժություններըԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկելՀենրիկ Սահակյանը` բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոնՀայ մասնագետները Հալեպի իշխանություններին են հանձնել ականազերծված տարածքների քարտեզներըԵվ սա համարվում է իրավապաշտպա՞ն, կամ հասարակական գործի՞չ. Տեր Զարեհը՝ Լեւոն ԲարսեղյանինՆոր հարված երևանցիների գրպանին. քաղաքապետարանի անակնկալըԷրդողանը Թուրքիայից վտարում է տասը երկրների դեսպաններիԿապիտուլյանտի այս սսկված պահվածքից կարող ենք հասկանալ, որ նա հրաժարվում է Արցախից, դե քիչ֊քիչ էլ սկսում է հրաժարվել է Հայաստանից և շուտով դա իր ստորագրությամբ կհաստատի. Միքայել ԳրիգորյանԿապիտուլյանտների կառավարման երեք-չորս տարիները Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար անդառնալի ծանր հետևանքներ են թողել, և դեռ կթողնեն. Արտակ ԶաքարյանԳոնե 10 օր պայքարենք, որ մեզ այսպես անշունչ դիակի պես չհանձնեն սպանդանոց. ՏոնոյանԶարթոնք, արթնացում՝ կանխենք սպասվելիք խայտառակությունը. Գեւորգ ԳեւորգյանՀԱՊԿ զորավարժություններն աշխարհին ցույց տվեցին անդամ երկրների տեսակետների միասնությունը սպառնալիքների հարցում. փորձագետ Ուղղակի, աբսուրդ է. ո՞վ պետք է զբաղվեր սահմանային անցակետում մնացած Վրաստանի քաղաքացիների թեստավորման խնդրովՈւսումնասիրվել են Հայաստանի և Իրանի միջև արտահանման հնարավորությունները Ո՞ր մթերքներն են բարձրացնում միմյանց օգտակարությունըԱլիևի՝ կրկին թափ ստացած ագրեսիվությունն ու սադրիչ վերաբերմունքը Իրանի նկատմամբ կարող է խաթարել Ադրբեջանի անվտանգությունը. Responsible StatecraftՀայկական իրավական կենտրոնը գերիների անհետացումների վերաբերյալ գործեր է ներկայացրել ՄԻԵԴԱմերիաբանկ. 62.5%-ով ավելի հարկ` նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ «Վարչապետ կոչվածի գլխավորած բռնապետությունը որևէ ընդհանուր եզր չունի հայ ժողովրդի հետ». ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՍիրիայում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկըԱյս պահի դրությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէՄարզերում առաջացել է թեստերի դեֆիցի՞տ. առողջապահության նախարարությունը չկարողացավ պարզաբանում ներկայացնել. «Փաստարկ» Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանովԼրացավ մայոր Արթուր Ալավերդյանի մահվան առաջին տարելիցըԼավրովը ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջաններում անվտանգության ապահովման և հումանիտար հարցերԹուրքիան ԱՄՆ-ից F-16 ինքնաթիռներ է գնումԻնչպե՞ս կարող է զարկերակը վկայել COVID-19-ից մահացության մասինԱշխարհը շատ արագ է փոփոխվում, կան շատ անորոշություններ, այս աշխարհը միաբեւեռ կամ երկբեւեռ չէ. ՀՀ նախագահԵթե Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման պայմանավորվածություն լինի, կտեղեկացնենք. ՊեսկովՏիգրան Կարապետիչը հայկական հեռուստաալիքների ղեկավարներից առաջինն էր, որ 2009 թվականին եթերում Արցախի ճիշտ սահմաններով քարտեզ ցույց տվեց.Կարեն ՎրթանեսյանԲազմաթիվ նորարարությունների համար Հայաստանը կարող է դառնալ տուն. ԿԲ նախագահԷսքանից հետո, եթե դեռ դուք զարմանում եք, որ Էդմոնը հիմա էլ ՄԻՊ ա դառնալու, մեղմ ասած, զարմանալի ա.Նարեկ ՍամսոնյանՄոլդովան նոյեմբերի 1-ից կարող է մնալ առանց գազիՄեկ օրում կորոնավիրուսով վարակման 4467 նոր դեպք է հայտնաբերվելԺամանակին կտեղեկացնենք. Պեսկովը` Պուտին–Փաշինյան–Ալիև հնարավոր հանդիպման մասինՆոյեմբերի 9-ին Հայաստանը եւ Ադրբեջանը Մոսկվայում երկու փաստաթուղթ են ստորագրելուՄետրոյի գաղտնի սենյակը լեգե՞նդ, թե՞ իրականություն․ Բացառիկ զրույց Ապրիր և սիրիր, որովհետեւ սիրում են միայն ուժեղներըՊուտինը, Փաշինյանը և Ալիևը կարող են հանդիպել նոյեմբերի առաջին տասնօրյակում. նախատեսվում է եռակողմ հայտարարությունների ստորագրումԴդում. Ինչո՞վ է այն օգտակարՈւժեղ քամու հետևանքները Մոսկվայում. վնասվել է Կրեմլի պատը (Video)Էրդողանը քիթն է փորել ու քնով անցել․ սոցցանցերում տարածվում են Անգոլայի նախագահի հետ ասուլիսի այդ կադրերը (Video).auroranews.amՆման հայտարարություններով էրդողանական վարչախումբը փաստացիորեն Իրանի համար թիրախ դարձրեց Ատրպատականում բզկտված պանթյուրքական լուսանցքային խմբակներին.Վարդան ՈսկանյանԻնչպե՞ս տվեցինք ՋՐԱԿԱՆԸ (Ջեբրայիլը)․ մասնակիցը պատմում է փաստերով ու անուններով (Video).Նաիրի ՀոխիկյանՆիկոլի մամուլի տված արտահոսքից իմացանք, որ դավաճանական փաստաթղթի ստորագրությունը նախատեսված է նոյեմբերի 9-ին.Աղասի ԵնոքյանԱրցախի նախագահն այս օրերին աշխատանքային այցով Մոսկվայում է․InfoPort.amԱպագան կառավարելի կլինի այնքանով, որքանով կկարողանանք մոդելավորել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Նիկոլ Փաշինյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ