ՄԱՀԱՑԵԼ Է ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ՄԱՅՐԸ Կդադարեցվի Երևանի, Հրազդանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք. մահացել է 45 քաղաքացի LRO-ն լուսանկարել է լուսնային հրաբուխները Աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համար Հոկտեմբերի 25. Օրվա խորհուրդ Ռուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներին Հարցումների արդյունքով Մեսսին «Ոսկե գնդակի» մրցանակի գլխավոր ֆավորիտն է. Marca ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Ոսկին թանկանում է


Կյանքում առաջին անգամ ես կոտրվեցի չարաբաստիկ նոյեմբերի 9-ին. Թամարա Պետրոսյան

Մշակութային

«Իրավունքի» զրուցակիցը դերասանուհի Թամարա Պետրոսյանն է:

 – Թամարա, ծնվել եք Արցախում: Ամիսներ առաջ Ձեր հարցազրույցներից մեկում նշում եք, որ երբ թեւաթափ ու հուսահատ եք լինում, գնում եք Արցախ: Հիմա Արցախը գրեթե չկա: Կարողանո՞ւմ եք այդ անասելի մեծ ցավին դիմանալ:

– Ցավը ինձանից անկախ մեղմվել է: Հենց այդպիսին է մարդը: Ամեն ինչին ընտելացող… անկախ ներքին պայքարից: Ժամանակի բերումով ամեն բանի ադապտացվում ես: Սկզբնական շրջանում ընդհանրապես չէի համակերպվում: Հետո հանգեցի այն համոզմունքին, որ, ցավոք, լավ է գոնե ինչ- որ բան մնաց Արցախից: Կատարվածին համակերպվել չի նշանակում` դադարեցնել պայքարը: Ծնունդով Ստեփանակերտից եմ: Հիմա էլ, երբ թեւաթափ եմ լինում, գնում եմ իմ ծննդավայր: Արցախ գնալն ինձ համար մի ուրիշ արարողություն է: Ստեփանակերտ գնալու արարողությունը կիսատ մնաց: Ամեն անգամ Ստեփանակերտ գնալն ուղեկցվում էր Շուշի գնալով, Սուրբ Ղազանչեցոցում մոմ վառելով, սակայն հիմա այդ ամենը մնաց` որպես անցյալի մի գեղեցիկ հուշ: Շուշիում, Հադրութում շատուշատ ընկերներ ու հարազատներ ունեի, բայց, ցավոք, հիմա բավարարվում ենք նրանով, ինչ ունենք:

կային ժամանակներ, երբ դաժե քսվում էի». Թամարա Պետրոսյան (լուսանկարներ)

– Նման ծանր պայմաններում դժվար չէ՞ աշխատել, ստեղծագործել:

– Երբ կորցրինք Արցախը, այդ շրջանում բոլորովին չէի կարողանում աշխատել: Ընդհանրապես չէի կարողանում կատարվածի հետ համակերպվել: Չէի պատկերացնում, որ նորից բեմ կբարձրանամ, կխաղամ, բայց հետո սկսեցի իմ մեջ պատասխաններ փնտրել: Ընկերներիս, ստեղծագործական թիմիս շնորհիվ, նրանց խորհուրդներով, ի վերջո, ուշքի եկա… Չհանձնվեցի:

– Թամարա, հայկական մշակույթը բավականին հարուստ է: Որպես դերասանուհի` ի՞նչ եք կարծում, Հայաստանն այսօր կարելի՞ է համարել մշակութային երկիր:

– Մշակութային` նայած, թե որ ասպեկտում: Մշակույթը եթե դիտարկենք ամենալայն ասպեկտով, ապա բնականաբար, այո, Հայաստանը մշակութային երկիր է: Մենք ունենք հրաշալի ճարտարապետական արժեքներ, թանգարաններ: Ունենք հրաշալի թատերարվեստ ու երգարվեստ: Ոչ մեկի բնությունը մեզանից առավել չէ: Այլ հարց է, որ մեր ունեցածը պահպանել, զարգացնել չենք կարողանում: Պատճառները շատ-շատ են: Ազգային բնագծերի պահպանումից սկսած, վերջացրած սոցիալական խնդիրներով: Հայ ազգը աշխարհին մեծանուն դեմքեր է տվել: Այն խոսում է հենց մեր տեսակի, առանձնահատկությունների մասին:

– Հանդիսատեսը հիմնականում Ձեզ տեսնում է հեռուստաէկրաններից այն կողմ: Հանդես եք գալիս տարբեր նախագծերում, սիթքոմներում եւ այլն: Մերօրյա հեռուստաեթերը Ձեզ դուր գալի՞ս է:

– Հեռուստատեսություն ասվածը շատ եմ սիրում, սակայն հանգամանքների բերում հեռուստացույց նայելու ժամանակ գրեթե չեմ ունենում: Եթե հեռուստատեսությունը դիտարկենք զուտ ֆորմատ, որը պետք է կատարի իր առաջ դրված խնդիրը, ապա պետք է փաստենք, որ, այո, հեռուստատեսությանը հաջողվել է դա անել: Մեծ ջանքեր եմ տեսնում, ինչը ինձ շատ դուր է գալիս : Այսօր կա առողջ մրցակցություն ասվածը, եւ այն բոլորին ստիպում է աշխատել ճիշտ եւ գրանցել հաջողություններ: Առաջ մրցակցությունն այսքան շատ չէր: Հիմա մեր կյանք է ներխուժել համացանցը` Ինստագրամն ու Տիկտոկը:

– Ձեր մասնակցությամբ կա՞ն նոր նախագծեր:

– Այո, կան, բայց դեռ չեմ ցանկանում խոսել այդ մասին: Ուզում եմ հանդիսատեսին անակնկալ մատուցել:

– Ի՞նչ կմաղթեք հուսահատ ու կոտրված արցախցուն:

– Արցախցու կոտրված հոգու մասերը պետք է վերադասավորվեն եւ դառնան ուժ: Կյանքում առաջին անգամ ես ինքս կոտրվել եմ, կոտրվել եմ նոյեմբերի 9-ին, այդ չարաբաստիկ օրը: Հիմա պետք է ուժ գտնենք, կարողանանք ապրել ու արարել: 

Հայկ Գևորգյան 

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ՄԱՅՐԸԿդադարեցվի Երևանի, Հրազդանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք. մահացել է 45 քաղաքացիLRO-ն լուսանկարել է լուսնային հրաբուխներըԱստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համարՀոկտեմբերի 25. Օրվա խորհուրդՌուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներինՀարցումների արդյունքով Մեսսին «Ոսկե գնդակի» մրցանակի գլխավոր ֆավորիտն է. MarcaՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում էԹուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն ՍտամբուլումՆավթի գներն աճում են դրա պաշարների նվազման ֆոնինՓաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքինԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԿոլումբիայի ամենափնտրվող նարկոբարոն Օտոնիելը ձերբակալվել էՓաշինյան, ախր դու էլ ես տեսնում, գիտակցում, որ չես կարողանում ղեկավարել,որ դու այլեւս անձայն ես որեւէ մեկի մոտԱյլեւս ո՛չ մի ազգակործան ստորագրություն՝ նոյեմբերի 1-ին, կառավարության դիմաց. Տաթեւ ԱրցախՄԻԱՎ (ՁԻԱՀ) դեպքերը կտրուկ ավելացել են. «Փաստարկ»Ժողովուրդն այսօր չի վախենում կորոնավիրուսից, այլ վախենում է պարտադրվող պայմաններից. ՍիմոնյանՊեսկովը պատմել է Բայդենի հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասինԵրկրաշարժ Բավրայի հատվածումԵվրոպայի ամենաակտիվ հրաբուխը մոխրի և ծխի սյուներ է արտանետելԻնչ-որ մի ոչինչ, թող ապրի, ոչինչ. Իսահակ վարդապետը՝ Լեւոն ԲարսեղյանինԿԸՀ-ն հրապարակել է ՀՅԴ-ի՝ Իջևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցողների ցուցակըԹուրքիայում ձերբակալված ռուսներին կասկածում են «Բայրաքթարների» մասին տեղեկատվության տիրանալու փորձի մեջՍտանձնում եմ Լուսյա Հակոբյանի և նրա մերձավորների շահերի պաշտպանությունը«Դավաճա'ններ», «Հայասպա'ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին ԿիպրոսումՇուտով վերսկսվելու են «4+1»-ի հետ միջուկային բանակցությունները. Իրանի ԱԳ նախարարԵղանակը կցրտիՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակըՌուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 35 660 դեպք է գրանցվելՀալեպում կայացել է հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը իշխանություններինՀռոմի Պապը դարձյալ կոչ է արել միջազգային հանրությանը լուծել Լիբիայում միգրացիոն խնդիրըՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակըՏեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունըԱդրբեջանում պահեստազորի հավաք կիրականացվիՖեյխոա Օգտակար և բուժիչ հատկություններըFacebook-ի նախկին թոփ մենեջերը հայտարարել է, որ Ցուկերբերգը «չի ցանկանում օգտատերերին պաշտպանել սոցկայքի վնասակար կոնտենտից»«Պուտինն էլ է թռնում դրանով». ռուս փորձագետները նշել են ամենաապահով ուղևորատար ինքնաթիռի մոդելըՆորվեգիան 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ կնվիրի Հայաստանին․ Ավանեսյան«11 ամիս փնտրել եմ տղայիս․․․ հետո գտանք նրա անճանչելի մարմինը»․ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ․ նախագիծը իրականացնում է Newsmedia.am լրատվական գործակալության հիմնադիր ղեկավար Գայանե Զարգարյանը3 հայտնի միֆ մրսածության եւ գրիպի մասինՄահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն ԹորոսյանԷրդողանը կարգադրել է արտաքսել 10 երկրների դեսպաններիԵրևանի կենտրոնում 23-ամյա խմած վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. կա վիրավորՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 25-ից 31-ըԱՊՀ-ի դիտորդներն առայժմ խախտումներ չեն հայտնաբերել Ուզբեկստանի նախագահի ընտրություններումԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել, 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է«Թշնամի էլ կմնա». Սատանովսկին «մատների վրա» բացատրել է` ինչ պետք է անել Թուրքիայի հետ3 հայտնի միֆ մրսածության եւ գրիպի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ