Եվրո-2020․ Օրվա հանդիպումների անոնս Հաստատվել է կորոնավրուսի 39 նոր դեպք, ապաքինվել է 77 և մահացել է քաղաքացի ԶԼՄ. «Համաշխարհային առաջնորդները արեւայրուք են ընդունում» կլիմայական հերթական բողոքի ցույցում Ամեն ինչ գնում է՝ ըստ ծրագրի. Նախ ոչնչացնել հավաքական ինքնությունը, երբ դեռ կա երկիր, հետո արդեն՝ անհատական ինքնությունը, երբ չի լինի արդեն երկիր «Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել». Սերժ Սարգսյան Բաց թող նրան, նա ինքը հետ կգա, եթե դու անես այս 7 քայլերը, կամ՝ ինչպես հեռանալ տղամարդուց, որ նա վերադառնա Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել. Սերժ Սարգսյան Սպասվում է առանց տեղումների եղանակ Տեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ Բանակցություններից հետո նրանք ազատ են արձակվել Մոսկվան ողջունել է՝ գերիներիներին ականապատ դաշտերի քարտեզների դիմաց փոխանակումը


Չի բացառվում, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին ոչ իր կամքով. ռազմական փորձագետ 

Հանդիպում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրված անվտանգության խորհրդի նիստի մեկնարկին` ներկայացնելով Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ սահմանային հատվածներում ստեղծված իրավիճակը` հանձնարարեց համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ` իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար: Ըստ նրա, ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի` «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում` մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` իրենց դիրքորոշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ:

– Պարոն Նահապետյան, ստեղծված իրավիճակում ի՞նչ գործուն քայլեր կարող ենք ակնկալել ՀԱՊԿ-ից:

– Նախ ասեմ, որ ՀԱՊԿ-ը հենց մայիսի 12-ից իրազեկված էր դեպքերի զարգացումների վերաբերյալ` ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցչի միջոցով: Իսկ մայիսի 13-ին, փաստորեն, ըստ ՀԱՊԿ-ի գործող կանոնադրության եւ դրույթների, Հայաստանը դիմել է` ակնկալելով ՀԱՊԿ-ի միջամտությունը ստեղծված իրավիճակը համարժեք գնահատելու եւ համատեղ լուծումներ տալու համար: Կարծում եմ` ՀԱՊԿ անդամ որեւիցե երկրի նկատմամբ նման ագրեսիային հավուր պատշաճի պետք է պատասխան տրվի` կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ երկրների կողմից, առավել եւս, որ սա որոշակի առումով նաեւ մարտահրավեր է ՀԱՊԿ-ին: Ես գոնե չեմ հիշում, որ ՀԱՊԿ անդամ երկներից որեւիցե մեկի նկատմամբ երրորդ երկրի կողմից իրականացվի ռազմական այսպիսի ագրեսիա եւ ՀԱՊԿ-ը քննարկի այդ ռազմական ագրեսիան կանխելու եւ համատեղ պաշտպանություն իրականացնելու քայլերը, ուստի` սա միգուցե առաջին անգամ է տեղի ունենալու:

– Ինչո՞ւ է Հայաստանը դիմում ՀԱՊԿ-ին` մատնանշելով կազմակերպության 2-րդ հոդվածը, այլ ոչ թե 4-րդը, ըստ որի, եթե ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի վրա տեղի է ունենում զինված հարձակում, որը սպառնում է անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ապա դա համարվում է հարձակում ՀԱՊԿ բոլոր պետությունների վրա եւ հարձակման ենթարկված պետության խնդրանքով` մասնակիցները տրամադրում են անհրաժեշտ, ներառյալ` ռազմական օգնություն:

– 2-րդ հոդվածի կիրառումը որոշակի առումով նաեւ Ադրբեջանին դեղին քարտի ցուցադրում է` սաստելու համար: Մեծ հաշվով` Ադրբեջանը հայտ է ներկայացնում` ինտեգրվել նաեւ ԵԱՏՄ-ում, նաեւ որոշակի դիտորդական կարգավիճակ ունի ՀԱՊԿ-ում, հետեւաբար` արդյոք ձեռք է տալիս Ռուսաստանին, որ Հարավային Կովկասում երկու հարեւան պետությունների` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունենան ռազմական գործողություններ...

– Այսինքն` կարծում եք, որ զուտ 2-րդ հոդվածով դիմելը` խորհրդակցությունների կիրառմամբ, այլ ոչ թե 4-րդ հոդվածով` ռազմական օգնության խնդրանքով, փոխհամաձայնեցվա՞ծ էր Ռուսաստանի հետ:

– Դժվար է այդպես գնահատել, բայց 2-րդ հոդվածով դիմելն ավելի մեղմ տարբերակ էր` Ադրբեջանին զգուշացնելու համար: Եվ եթե այս զգուշացումից հետո` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն, այնուամենայնիվ, ականջալուր չեղավ եւ իր զինված ուժերի ստորաբաժանումները չհեռացան ՀՀ տարածքից, ապա այդ խորհրդատվությունների արդյունքում գնահատելով առկա իրողությունները` սկզբունքորեն չի բացառվում, որ նաեւ 4-րդ հոդվածը կիրառվի: Բայց, ըստ իս, Ռուսաստանն Ադրբեջանի վրա փորձելու է օգտագործել նաեւ ճնշման այլ լծակներ` ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ տնտեսական, որոնք կստիպի Ադրբեջանին հետ կանգնել իր քայլերից, որոնք ձեռք է տալիս այս պահին ՆԱՏՕ-յի անդամ պետություններին: Իրականում Ռուսաստանի հարավի ուղղությամբ ռազմական լուրջ բախում ՆԱՏՕ-յին շահեկան տարբերակ է, առավել եւս` եթե Թուրքիան է ներգրավում այդ բախման մեջ: Ուստի` Ռուսաստանն Ադրբեջանին փորձելու է չերեւացող ձեւով ստիպել, որ Ադրբեջանը հետ կանգնի բոլոր այն մտադրություններից, որը փորձում է իրականանցել` սպասարկելով ոչ միայն իր ազգային, պետական շահերը, այլեւ Թուրքիայի եւ ՆԱՏՕ-յի անդամ երկրների: Ինչպես հիշում եք, մայիսի 12-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի ինքնաթիռներ, ուղղաթիռներ էին թռչում, սա ուժի ցուցադրություն էր Ադրբեջանի նկատմամբ:

– Երբ թշնամին խախտել է ՀՀ պետական սահմանն ու խորացել 3,5 կմ, ինչո՞ւ չփորձեցինք պաշտպանվել եւ առանց որեւէ կրակոցի թույլ տվեցինք նրանց մուտքը Հայաստան:

– Հայկական կողմը տեսականորեն կարող էր նաեւ ճնշել ներթափանցման փորձը, որովհետեւ այդտեղ ունեինք դիրքային առավելություն: Բայց կարծում եք, թե պատահակա՞ն է, որ մայիսի 16-20-ը Ադրբեջանի զինված ուժերը, ըստ իրենց հայտարարության, մի քանի հարյուր միավոր զրահատեխնիկայի եւ մի քանի տասնյակ հազար զինանձնակազմի մասնակցությամբ զորավարժություններ են նախատեսում անցկացնել: Այդ զորավարժությունների անցկացման մի մասը Նախիջեւանի հարակից տարածքներում է լինելու, մյուս մասը` Արաքսի հովտի շրջաններում, որը կոնկրետ սահմանակից է Սյունիքին: Իրականում սրանով Ադրբեջանը փորձ արեց սադրել` մտածելով, որ Հայաստանն ընկրկելու է: Ավելին ասեմ` ենթադրում եմ, որ սկզբունքորեն Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին ոչ իր կամքով: Հիշեցնեմ, որ 44 օրյա պատերազմի ընթացքում, երբ բազմաթիվ ապացույցներ կային, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իրականացրել է ագրեսիա, Հայաստանն այդպես էլ չդիմեց ՀԱՊԿ-ին, թեեւ ՌԴ տարբեր կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ նաեւ պետդումայի պատգամավորներ, հասարակական դաշտում բավական հայտնի անձինք, պարբերաբար, Հայաստանին հորդորում էին դիմել ՀԱՊԿ-ին, որպեսի գործող կանոնադրության համաձայն` կազմակերպությունը միջամտեր որոշակի գործընթացների: Այնպես որ, չեմ բացառում, որ ՀԱՊԿ-ին դիմելը ՀՀ իշխանությունների ցանկությամբ չի եղել: Կրկնում եմ` սա ենթադրություն է, որը բավականին իրական հիմքեր ունի:

– Կբացե՞ք փակագծերը, թե ի՞նչ նկատի ունեք` ասելով, որ «ՀԱՊԿ-ին դիմելը ՀՀ իշխանությունների ցանկությամբ չի եղել»:

– Ռուսաստանն ուղղակի պարտադրել է, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին: Ենթադրում եմ, որ կան Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ պայմանավորվածություններ, որի մասին իրազեկ չեն ՌԴ-ում: Եվ այդ պայմանավորվածությունների համաձայն, այնուամենայնիվ, Հայաստանն ինչ-որ բաներ պետք է զիջի Ադրբեջանին: Չեմ բացառում, որ այդ զիջումները լինեն նաեւ Սյունիքից, Տավուշից եւ այլն: Ուստի` կարող է ՀԱՊԿ-ին դիմելը Ռուսաստանի խիստ հորդորներից հետո եղած լինի: Հակառակ դեպքում` ինչո՞ւ հենց առաջին օրը, երբ Ադրբեջանի զինուժը մտել էր ՀՀ տարածք եւ Հայաստանը որոշել էր, որ զինված դիմադրություն չի լինելու, արձանագրելով ներխուժման փաստը` չդիմեց ՀԱՊԿ-ին: Չէ՞ որ այդ երկու օրվա ընթացքում կարող էր բավական լուրջ իրավիճակ փոխվել: Անցել էր գրեթե երկու օր եւ նոր միայն դիմեցին: Ի՞նչ փոխվեց այդ երկու օրվա մեջ: Իրականում կարծում եմ` փոխվել է այն, որ Ռուսաստանը խիստ դիրքորոշում է հայտնել, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին, քանի որ զինված ուժերով չի դիմադրել: Միգուցե ճիշտ է արել, որ չի դիմադրել` հաշվի առնելով, որ անպատրաստ էինք դիմադրության: Սա օրվա իշխանությունների բացթողումն է, որ այդ կարեւորագույն բարձունքների վրա մեկ հենակետ է եղել եւ երկու հենակետ էլ ներքեւի մասում ու վերջ: Այսինքն` համարժեք պաշտպանություն չեն իրականացրել եւ դրա համար էլ ներթափանցել են մեր տարածք: Ըստ այդմ` չի բացառվում, որ դիմադրության դեպքում հայկական կողմը կկրեր հերթական պարտությունը: Եվ դեռ պետք էր ապացուցել, թե ով է նախահարձակ եղել: 

– Եթե վիճակն այնքան վատ է, որ արդեն Հայաստանը պաշտոնապես ՀԱՊԿ-ին է դիմում, չկա՞ անհրաժեշտություն երկրում նաեւ ռազմական դրություն հայտարարելու:

– Փաշինյան Նիկոլը եթե ռազմական դրություն հայտարարի, ապա այն չի անելու` ըստ իրավիճակի անհրաժեշտության: Իհարկե, ռազմական դրություն հայտարարելու համար որոշակի հիմքեր են պետք, բայց մենք տեսանք, որ թեպետ դրա անհրաժեշտությունը չկար, բայց ամիսներով պահում էին ռազմական ու արտակարգ դրություն, օրինակ` կորոնավիրուսով պայմանավորված: Այնպես որ, հիմա էլ կարծում եմ, որ այդ որոշումները չի կայացվելու ելնելով այն իրողություններից, որ կան վտանգներ եւ մեր երկիրը, պետականությունը այս պայմաններում պետք է արտակարգ իրավիճակային կենսագործունեություն իրականացնի, որի անունը կարող է նաեւ ռազմական դրություն լինել: Ըստ իս, ռազմական դրություն միայն մի նպատակով է մտցվելու, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի չունենան: Ի դեպ, իշխանության գաղափարական թիմի անդամ Հովսեփ Խուրշուդյանը մի հիմարություն է դուրս տվել, թե Սյունիքում տեղի ունեցածն իբր ռուսների սարքած սադրանքն է, որպեսզի ինչ-ինչ հարցեր լուծեն, եւ այդ ֆոնին Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը բարձրանա: Նա խորհուրդ է տվել Փաշինյան Նիկոլին, որ եթե ռուսները նման քայլի են դիմում, ուրեմն` ավելի լավ է ռազմական դրություն հայտարարի, եւ ընտրությունները երկար ժամանակով հետաձգվեն: Հետեւաբար, չեմ բացառում, որ Փաշինյանն իր տերերի հանձնարարականով` կարող է ռազմական դրություն մտցնել եւ երկարաձգել իր իշխանությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Եվրո-2020․ Օրվա հանդիպումների անոնսՀաստատվել է կորոնավրուսի 39 նոր դեպք, ապաքինվել է 77 և մահացել է քաղաքացիԶԼՄ. «Համաշխարհային առաջնորդները արեւայրուք են ընդունում» կլիմայական հերթական բողոքի ցույցումԱմեն ինչ գնում է՝ ըստ ծրագրի. Նախ ոչնչացնել հավաքական ինքնությունը, երբ դեռ կա երկիր, հետո արդեն՝ անհատական ինքնությունը, երբ չի լինի արդեն երկիր«Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել». Սերժ ՍարգսյանԲաց թող նրան, նա ինքը հետ կգա, եթե դու անես այս 7 քայլերը, կամ՝ ինչպես հեռանալ տղամարդուց, որ նա վերադառնաԵս հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել. Սերժ ՍարգսյանՍպասվում է առանց տեղումների եղանակՏեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ Բանակցություններից հետո նրանք ազատ են արձակվելՄոսկվան ողջունել է՝ գերիներիներին ականապատ դաշտերի քարտեզների դիմաց փոխանակումըՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 14-ից հունիսի 20-ըՎիժվածքը ցնցումների մեջ է «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի կտրուկ բարձրացումից. Արմեն ԱշոտյանԻնչպես դիմավորեցին գերությունից վերադարձած 15 տղաներինԹալինցիները ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին ու Փաշինյանի օգտին քարոզաշավ անող խմբի մյուս անդամներին. MediaportՉինական «Չժուժուն» մարսագնացը Կարմիր մոլորակի վրա սելֆի է արելԱդրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանին ծաղրում են հայ դիրքապահներին (տեսանյութ)Կեղտոտ ձեռքերդ հեռո՛ւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց. Տեր Հովհաննես քահանա ՀովհաննիսյանՌԴ վարչապետ Սերգեյ Լավրովը.Փաշինյանի խոսքից հետո Աննա Հակոբյանը և Պապիկյանը մի կերպ են զսպում ծիծաղը.VideoՈ՞ւմ է հակացուցված ծիրան ուտելԵվրո-2020․ Բելգիան վստահ հաղթանակ տարավ Ռուսաստանի հավաքականի նկատմամբ (տեսանյութ)Մեկ ականի հայտնաբերման և վնասազերծման համար ծախսվում է մոտ 1000 եվրո, իսկ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել քարտեզ, որտեղ 97 հազար ականի տեղորոշում կա.Տաթեւ ԱյվազյանԱրթուր Վանեցյան. «Սրանք սովորական երիտթալանչիներ են»Շատ հետաքրքիր պատկեր ականապատ դաշտերի քարտեզների ու գերիների հարցի վերաբերյալ.Կարեն ՎրթանեսյանՆախագահ Սերժ Սարգսյանը Օնիկ Գասպարյանի հետ հեռախոսազրույցի մասին. «Մի՛ արատավորիր ուսադիրներդ, մի՛ զիջիր ավելին...»Այս իշխանության համար զինվորականների, մարդու կյանքը արժեք չունի և թեման օգտագործում են այնպես, ինչպես այդ պահին իրենց ներքաղաքական, ներթիմային, նեղ անձնական շահերն են պահանջում.Տիգրան ԱբրահամյանԱմերիկյան կողմը որոշել է Բայդեն-Պուտին հանդիպմանը կոշտ մոտեցմամբ հանդես գալ. NBCՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱյն ինչ այսօր տեղի է ունենում ինձ մոտ աթոռակռվի տպավորություն է թողնում` գնացեք առաջնային կերպով զբաղվեք մեր գերեւավարված տղաների խնդիրներովԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվումԲելգիա - Ռուսաստան, Դանիա - Ֆինլանդիա խաղերի լավագույն ֆուտբոլիստները (ֆոտո)Բավ է, մի խոսե՛ք այլեւս, մեր համբերությունն էլ չափ ունի. Տեր ԱռաքելԱմեն մեկս մեր գործով պետք է փորձենք ամրացնել մեզ եւ մեր երկիրը. Արտակ ԱսատրյանԱպագան բարոյապես սպանում են, չխաբվե՛ք, հայ ժողովուրդ. Տեր ՀովսեփԳերիների մեջ օրեր առաջ Վարդենիսից տարած տղաներն էլ կանՍերժ Սարգսյանը ազատ շրջում է փողոցներով, լուսանկարԶոհված զինվորները պետք է երկնքում հպարտանան, որ իրենց հարազատները երջանիկ են. Նիկոլ Փաշինյան«Հատակը փտած, պատերը խոնավ, տան մեջ մկներ էլ կան՝ օր ա եղել մի-մի կտոր հացով կշտացել, պարկել ենք քնելու». Newsmedia.amԱդրբեջանին հանձնված քարտեզները պարունակում են Աղդամում 97 հազար ականի գտնվելու վայրի մասին տեղեկություններՁայն առնել ծախելն ավելի ծանր մեղք է , քան մարմնավաճառ լինելըԷրիկ Խաչատրյանը Հայաստան վերադարձած գերիների թվում է (լուսանկար)Տեղի ունեցավ հայկական մանկապատանեկան փառատոն ՂրիմումՄեր 15 եղբայրները վերադառնում են. ՓաշինյանՍամվել Բաբայանի թիմակիցն առաջարկում է ադրբեջաներենն Արցախում դարձնել պաշտոնական լեզուԿաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորի թեկնածուն կալանավորվել էՓաշինյանը երկիրը տանում է քաղաքացիական բախումների. Նաիրա Զոհրաբյան«Պատիվ ունեմ» դաշինքն ամրապնդելու է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններըԶգույշ եղեք ու մի տրվեք սադրանքի. Փաշինյանն ուզում է նոր ողբերգություն հրահրի ու այդ բեռը թողնի հաջորդ իշխանությանը. ՀովհաննիսյանՀոգևորականի կոռումպացվածը ո՞րն է, hոգևորականները չունե՛ն պետական լծակներ. Ռուբեն ՄելիքյանՂրիմում կայացել է Եվրասիական քաղաքակրթության միջազգային ասոցիացիայի հիմնադրումըՏեղի է ունեցել Հայկ Պետրոսյանի և Անի Թադևոսյանի պսակադրությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ