Քայլիստներիդ առաջնորդի սանձազերծած 44 օրյա պատերազմին ձեր նմանները ոչ միայն պատրաստ չէին, այլև այն դիտավորյալ երկարաձգեցին.Գագիկ Համբարյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 329 նոր դեպք. Մահացել է 9 քաղաքացի NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են Մահացել է Ուկրաինայի նախկին վարչապետը Նավթը թանկանում է Օգոստոսի 5. Օրվա խորհուրդ Մակունցը՝ ԱՄՆ դեսպան, «Դռիկ Խչոն»՝ ԵՊՀ ռեկտոր. Գևորգ Պետրոսյան Video «Ժողովուրդ». Թանկացումների ալիք մսամթերքի շուկայում. ինչպիսի գներ են այս պահին Հայաստանի նորընտիր Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը Օգոստոսի 5-ի աստղագուշակ


Փաշինյանի ծրագրերը պարզապես չեն համընկնում Հայաստանի շահերի հետ. Ցիգանոկ

Հանդիպում

Մի ամբողջ օր ամենաբարձր մակարդակով հերքումներից եւ ընդդիմությանը «մեդիատեռորի» մեջ մեղադրելուց հետո` իշխանությունը հաստատեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են ՀՀ պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կիլոմետր: Դեռեւս վարչապետի աթոռին կառչած պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Սյունիքի Մեծ Իշխանասարի վրա գտնվող Սեւ լճի մերձակայքում կան մեծ թվով ադրբեջանցի զինվորներ ու երկրորդ անգամ հրավիրեց Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր ԱՆԱՏՈԼԻ ՑԻԳԱՆՈԿԻ հետ:

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՅՈՒՆԻՔԻ ԳՐԱՎՈՒՄԸ ԼԻՈՎԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»

– Պարոն Ցիգանոկ, Ադրբեջանի Զինված ուժերը սահմանների հստակեցման պատրվակով փաստացի խախտել են ՀՀ պետական սահմանը եւ խորացել 3,5 կմ: Սա նշանակո՞ւմ է, որ պատերազմը շարունակվելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

– Միանգամայն հնարավոր եմ համարում, որովհետեւ, իսկապես, Ադրբեջանն ավելացրել է իր հնարավորությունները: Նախ պետք է ուղիղ ասել` խնդիրն այն է, որ Ադրբեջանը զինվելու համար ծախսում է շատ ավելի մեծ գումար, քան Հայաստանի ամբողջ ռազմական բյուջեն է, ինչը շատ բանի մասին է խոսում: Եվ երկրորդ` Ադրբեջանն, ամեն դեպքում, օգտվում է Թուրքիայի աջակցությունից: Դրա համար 44-օրյա պատերազմը, որը եղավ, կարծում եմ` վերջինը չէր: Ադրբեջանն իրեն հաղթած է զգում այս պատերազմում եւ փորձելու է կամաց-կամաց ավելացնել իր ուժերը Լեռնային Ղարաբաղում:

– Կարծում եք, որ հիմա էլ Ադրբեջանը քայլ առ քայլ փորձելու է գրավել նաեւ Սյունի՞քը...

– Ամեն դեպքում, ես լիովին հնարավոր եմ համարում, որովհետեւ պայմանավորվածությունը որը կա, Ադրբեջանը դրանք չի իրագործում: Սահմանային խախտումներ են լինում արդեն երրորդ անգամ, որոնք կանխվում են ռուս խաղաղապահների ջանքերով: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի սադրի Լեռնային Ղարաբաղի զինված ուժերին: Կարծում եմ` հաղթանակը, որը տարավ Ադրբեջանը, իրենք համարում են, որ քիչ է, եւ ցանկանում են «ազատել» ամբողջ Լեռնային Ղարաբաղը: Ըստ իս, իրավիճակը էլ ավելի է վատանալու:

«ՀՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԽԱՌՆԱՇՓՈԹԻՑ ՕԳՏՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ»

– Երբ արդեն ՀՀ պետական սահմանի խախտման մասին է խոսքը, ի՞նչ կարելի է ակնկալել ՀԱՊԿ-ից:

– Պետք է հստակ հասկանալ, որ ՀԱՊԿ-ը չի գտնվում հենց Թուրքիայի հետ սահմանում: Եվ այն իրավիճակը, որը կար 30 տարի առաջ, ձեր խմբերը եւս գտնվում էին հենց ՆԱՏՕ-ական տարածքում: Եթե ռազմական տեսանկյունից դիտարկեք հարցը` ավիացիա Թուրքիայի կողմից չի գործադրվի, քանի որ այնտեղ են գտնվում ՀԱՊԿ երկրներից: Իսկ Հայաստանի կողմից լիովին հնարավոր է, առավել եւս, որ թուրքերը հիմա անընդհատ կիրառում են իրենց անօդաչու սարքերը, որոնք արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը: Այն, որ Թուրքիան մշտապես աջակցում է Ադրբեջանին, Հայաստանի համար շատ վատ է:

– Նախորդ տարվա նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլիացիոն համաձայնագրում հստակ նշված էր, որ պետք է տեղի ունենան գերիների վերադարձ` բոլորը բոլորի դիմաց, իսկ կողմերը պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում էին: Մինչդեռ տեսանք, որ նոյեմբերի 9-ից հետո` Ադրբեջանը մինչեւ հիմա շարունակում է GPS-ով առաջ տալ իր դիրքերը, իսկ գերիները մինչեւ այժմ չեն վերադարձվել: Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում ՌԴ-ի կողմից:

– Ռուսաստանը, ցավոք, այս իրադրությունում, բացի Ադրբեջանի նախագահի վրա դուրս գալուց, ընդհանրապես ոչինչ չի կարող անել: Բայց այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի եւ ՌԴ նախագահի ու ԱԳ նախարարի միջեւ, պարզապես, չեն կատարվում: Իհարկե, շատ ցավալի է: Դրա համար էլ Ադրբեջանը զգում է իր ուժը եւ օգտվում է այն խառնաշփոթից, որը կա Հայաստանի ղեկավարությունում: Նրանք օգտվում են նաեւ նրանից, որ ՀՀ ղեկավարությունը մինչեւ հիմա ի վիճակի չէ ղեկավարել զինված ուժերը: Եվ այդ պատճառով էլ Ադրբեջանն այս ամենն օգտագործում է ի շահ իրեն:

«ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՊԵՏՔ Է ԿԻՐԱՌԵԼ»

– ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարեց, թե Հայաստանը շուտով Ադրբեջանին է հանձնելու Արցախի ականապատման քարտեզները, իսկ հայ գերիների վերադարձի մասին խոսք անգամ չկա: Ինչպե՞ս սա հասկանալ:

– Խնդիրն այն է, որ համաձայնագրերով, որոնք ստորագրվել են, Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը պետք է տրամադրեն այդ քարտեզները: Դժբախտաբար, Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում: Համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել այդ փաստի վրա, կարծում եմ` անգամ սա Ադրբեջանին չի հետաքրքրի: Պետք է լինեն անձնական պայմանավորվածություններ: Սա, համենայնդեպս, կարելի է անել, եթե Հայաստանում լինի ուժեղ ղեկավար, ով ուղիղ կկանգնի Ադրբեջանի դիմաց: Իսկ Փաշինյանը, ցավոք, անում է ամեն ինչ, որպեսզի հաղթող լինի միայն Ադրբեջանը: Նրա ծրագրերը, պարզապես, չեն համընկնում Հայաստանի շահերի հետ:

– Այսօր երբ միջազգային հանրությանն ավելի հետաքրքիր է ռուս ոմն ընդդիմադիր Նավալնիի առողջական վիճակը, քան հայ ռազմագերիները, որոնք դաժանորեն սպանվում են, այս իրավիճակում ի՞նչ անի Հայաստանը:

– Բանակցություններ ընթանում են ռազմագերիների հարցում, ինչի մասին ասաց նաեւ ՌԴ ԱԳ նախարարը: Ամենայն հավանականությամբ` նա այդ մասին խոսել է նաեւ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Որպեսզի Ադրբեջանն իր պարտավորությունները կատարի եւ վերադարձնի ռազմագերիներին, գոյություն ունեն ազդեցության միջոցներ, որոնք պետք է ոչ հրապարակային կիրառվեն նրանց դեմ: Այդ մասին պետք չէ հրապարակավ խոսել, բայց հնարավոր եմ համարում նրանց ստիպելը, որպեսզի վերադարձնեն գերիներին: Իհարկե, Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ հյուսիսային հարեւանը դժգոհ է իրենց պահվածքից, ինչը կարող է ունենալ իր հետեւանքները:

«ԻՐԱՎԻՃԱԿԸ ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ Է ՎԱՏԱՆՈՒՄ»

– Արդեն մի քանի օր է, ինչ իրավիճակն Իսրայելի ու Գազայի պաղեստինյան հատվածի սահմանին եւս կտրուկ սրվել է: Պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածից ավելի քան 600 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, «Երկաթե գմբեթ» իսրայելական ՀՀՊ համակարգը որսացել է դրանցից 200-ը: Իսրայելն էլ իր հերթին է հարվածներ հասցրել Գազայի ուղղությամբ, ինչի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ զոհվել է, հարյուրավորները` վիրավորվել: Այս ամենն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեր տարածաշրջանի վրա:

– Այն իրադրությունը, որը ստեղծվել է այդտեղ, կարելի է համարել, որ Իսրայելի արդեն չորրորդ պատերազմն է` Գազայի ուղղությամբ: Պետք է հստակ հասկանալ, որ նախորդ պատերազմից հետո անցել է արդեն 10 տարի, բնակչությունն աճել է, հարստացել եւ սկսել է իրեն ավելի լավ զգալ եւ հերթական անգամ կիրառում է հրթիռային հարվածներ:  Ուստի` հնարավոր տարբերակ եմ համարում, որ Իսրայելն այժմ կվերախմբավորվի եւ նորից հարված կհասցնի Գազայի ուղղությամբ: Սա խոսում է այն մասին, որ զոհերի քանակը գնալով ավելանալու է: Իսրայելն ուշադրություն չի դարձնում համաշխարհային հանրության վրա եւ օգտագործում է բոլոր տեսակի հրթիռները, որոնք գոյություն ունեն: Դրա համար էլ իրավիճակը գնալով ավելի ու ավելի է վատանում: Մեծ հաշվով պետք է հասկանալ, որ Իսրայելի համար, որպես կանոն, համաշխարհային հանրությունը դեր չի կատարում, նրանք իրականացնում են իրենց ծրագրերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քայլիստներիդ առաջնորդի սանձազերծած 44 օրյա պատերազմին ձեր նմանները ոչ միայն պատրաստ չէին, այլև այն դիտավորյալ երկարաձգեցին.Գագիկ ՀամբարյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 329 նոր դեպք. Մահացել է 9 քաղաքացիNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել ենՄահացել է Ուկրաինայի նախկին վարչապետըՆավթը թանկանում էՕգոստոսի 5. Օրվա խորհուրդՄակունցը՝ ԱՄՆ դեսպան, «Դռիկ Խչոն»՝ ԵՊՀ ռեկտոր. Գևորգ Պետրոսյան Video«Ժողովուրդ». Թանկացումների ալիք մսամթերքի շուկայում. ինչպիսի գներ են այս պահինՀայաստանի նորընտիր Ազգային ժողովը շարունակում է աշխատանքըՕգոստոսի 5-ի աստղագուշակ«Ժողովուրդ». Սյունիքում իրավապահների ազատումներ կլինեն. ինչ է բացահայտվելԹուրքիայում այրվող անտառների աշխարհագրությունը մեծանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ«Ժողովուրդ». Վերջնաժամկետը լրանում է. ինչ որոշում կկայացնի Փաշինյանը«Փաստ». ՌԴ դեսպանն ակտիվացել է. նոր նախագծեր են մշակվում«Փաստ». Իշխանությունը «հակաընդդիմադիր» նոր քայլեր է մտմտումԱրա Վարդանյան. Դու միայն Արցախն ես խոստացել նվեր տալ ու ճամփա բացել«Փաստ». Վանեցյանի հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվումՔՊ-ն նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել. «Ժողովուրդ»«Հրապարակ». ՀՀ իշխանությունն Արցախից ձեռքերը լվացել էԼույս չի լինի Երևանում և մարզումՇատ բան կա ասելու, բայց ոչ հիմա». Արթուր Ալեքսանյան«Հրապարակ». Դավադրությունը կանխվել է. իշխանությունը պետք է 25 ձայն տա, որ Իշխանն ընտրվի«Հրապարակ». Որ հանձնաժողովները կանցնեն ընդդիմությանըԱռուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. ԽոջաբաղյանՏոկիո-2020․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ․ Հայաստանը 61-րդ տեղում էԿփորձեմ բացել մարդկանց «փակ աչքերը». Վահան Բաբայանը բացահայտումների շարք է սկսումՈնց կարող է նորմալ մարդը, էլ չեմ ասում հայրենասեր մարդը, սրանց հետ հաշտ ու համերաշխ լինել. Գևորգ ԳևորգյանԻնչն է միավորում ու տարբերակում խորհրդարանական խմբակցությունների կին առաջամարտիկներինԱռաջին անգամ է, որ ՀՀ ղեկավարի անդրանիկ աշխատանքային այցը ո՛չ Արցախ է, ո՛չ ՌԴ«Թռիչքային» փոփոխություններ՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար կազմումԳեւորգյան հոգեւոր ճեմարանը նոր տեսուչ ունիԼրագրողները պնդում են՝ չենք հանդուրժի այս իրավիճակը, Ալեն Սիմոնյանը երեք օր ժամանակ է խնդրումԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱրցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակՎերքը պիտի արնահոսի, որ թույնը դուրս գա. Գրիգ Գոշը, Wing 21-ը, Բորիսը, Իլոնան չեն նկարահանվի «Դեպի ճամբար 3»–ում․ Գրիգոր Դանիելյանը՝ համագործակցությունը դադարեցնելու պատճառների և նախագծի փոփոխությունների մասին17–ամյա տիկտոկեր Վիլենան ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է․ աղջկա համարձակ լուսանկարներըՀայտնիները` «Անուշ» ներկայացման բացօթյա բեմականացման պրեմիերային«Քայլելու եմ անկասկած»․ ավտովթարից հետո 3 վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել«Ուր էլ իմ ճամփորդությունն ինձ տանի, դրախտն այնտեղ է, որտեղ ես եմ»․ Ժաննա Բուտուլյանի հանգիստը Թունիսում և տպավորություններըԱննա Հակոբյանի զվարճանքները չեն ավարտվում Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքը Հաղարծնի վանքում և բացօթյա խնջույքը ԴիլիջանումԻ՞նչ կա Նազենի Հովհաննիսյանի պայուսակում․ դերասանուու բացահայտումը հանգստի վայրից և զգացմունքային գրառումըՎիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» Բաբկեն Չոբանյանի մատուցմամբ և Գրքի չորրորդ փառատոնըՊարտական ենք Եռաբլուրում ննջող մեր տղաներին՝ Գեւորգ Խաչատրյանին, Մխիթար Գալեյանին, Դավիթ Խաչատրյանին, բոլոր-բոլոր տղաներինՀՀ որևէ իշխանություն չի կարող իրեն թույլ տալ վավերացնել Արցախի վերաբերյալ ապազգային փաստաթուղթ. ԱՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱԺ շենքում, անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանդից հետո, երբեք այսքան ոստիկան եւ անվտանգության աշխատակից չէր եղել. «Հրապարակ» Ucom-ի Level Up 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին, քան երևանաբնակները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ