Արթուր Վանեցյանը կվերցնի մանդատը ՀՀ-ի եւ Ադրբեջանի «Կյանքի խոսք» աղանդի առաջնորդները, մեկնել է Քելբաջար և Դադիվանք հայկական վանք արձակուրդը անցկացնելու, զվարճանալու Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում LIVE. Արթուր Վանեցյանի ասուլիսը Քոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազություն Պատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան Օսկանյան Թուրքիայի ընդդիմության առաջնորդը քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին Բացառիկ կադրեր, որոնք բացահայտում են պրոֆեսորի զրուցի իրական բովանդակությունը Ինչքան պետք ա մարդը ՈՉԻՆՉ լինի, որ ԱԺ ընտրություններին մի ավտոբուս մարդու քվե ստացած լինի, բայց երջանկությունից ղզղնած հայացքով մասնակցի կապիտուլյանտի հրավիրած հանդիպմանն ու գետինը չմտնի.Նարեկ Սամսոնյան Պորտուգալիա - Ֆրանսիա. Բուքմեյքերների կարծիքը


ԱԼԻԵՎԸ ՊԵՏՔ Է ՇՏԱՊԻ, ՔԱՆԻ ԴԵՌ ՆԻԿՈԼՆ ԻՋԵՎԱՆԻ ԿԱՄ ԲԱՔՎԻ ՃԱՄՓԱՆ ՉԻ ԲՌՆԵԼ

Միջազգային

«Ընդամենը մի հատ դիրք ա՝ չպահպանվող բարձունք, ոչ մի առաջ գալ չկա, եւ էդպիսի բարձունքներ ամեն տեղ կան»: Նախօրեին ահա այսպես էր Անդրանիկ Քոչարյանը՝ տխրահռչակ Անդոնը մեկնաբանում Սյունիքի վերջին խայտառակ ու միանգամայն վտանգավոր իրադարձությունը: Եվ հաշվի առնելով, որ նա է նստած երկրի անվտանգության համար ԱԺ-ում պատասխանատու՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի աթոռին, կարող ենք հանգիստ այդ տեսակետը համարել նաեւ Աժ մեծամասնության դիրքորոշումը:

 

ՆԻԿՈԼՆ ԷԼԻ ԳՈՐԾԵՑ ԱԼԻԵՎԻ ՕԳՏԻՆ

Իսկ ահա ՀՀ ՊՆ-ն այս մեկնաբանությունը տվեց. «Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում: Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները...»: Նման մեկնաբանությունը կազմված է այնպես, որ տպավորություն թողնի, թե ազերիների ոչ մի առաջընթաց էլ չկա, այլ ընդամենը ինչ-որ աշխատանքներ են իրականացրել: Այսինքն, եթե վերջում էլ ավելացնեին՝ «Հաղթելու ենք», ապա կլիներ իսկական արծրունյան ոճի մեջ: Հաշվի առնելով, որ դրանից ժամեր անց Նիկոլն անձամբ «սխալ հանեց» իր Անդոնին ու ՊՆ-ին՝ Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում ֆիքսելով՝ «Սյունիքի մարզի Սեւ լիճ տեղանքում եւ հարակից տարածքում (...) Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել Սեւ լիճը...»:

Բայց պետական կառույցի պատասխան գործունեության եւ այդ իրադարձություններին տրված որակումների հետ կապված Նիկոլի հետագա մեկնաբանություններն առնվազն տարակուսանքի տեղիք են տալիս: Ըստ նրա. «Դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու եւ ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը, բայց պետք է արձանագրել, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է: Պետք է նաեւ արձանագրել, որ ՀՀ զինված ուժերը վաղ առավոտից արձագանքել են տեղի ունեցող իրադարձություններին, իրականացվել են անհրաժեշտ մարտավարական տեղաշարժեր եւ այլ գործողություններ...»: Ստում է նիկոլը, տեղի ունեցածը ոչ թե ինչ-որ անորոշ «ինքնիշխան տարածքի», այլ Հայաստանի սահմանների եւ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է: Ու այս տերմինաբանությունը շատ կարեւոր է, քանի որ հենց թվարկված հասկացություններն են ֆիքսված երկրի Սահմանադրության, օրինակ, 14 հոդվածում՝ Զինված ուժերը եւ պաշտպանությունը. «1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը»: Այսպիսով, մեր ԶՈՒ-ն իր առնվազն երկու կարեւորագույն գործառույթները՝ տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը չի ապահովել: Թե ինչու, դեռ կհասնենք: Մինչ այդ, ֆիքսենք. սրանք այնպիսի խախտումներ են, որոնց համար պատկան անձանց, այդ թվում՝ վարչապետի պաշտոնակատար կոչվածի «գլուխներն անմիջապես պետք է թռնեին»: Ամեն դեպքում, դատախազությունը պարտավոր էր անմիջապես ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստի հիման վրա գործ հարուցել՝ պարզելու համար բոլոր մեղավորներին: Եվ ահա, Նիկոլն էլ ինչ-որ անորոշ տերմիններով է փորձում իրավիճակը ներկայացնել, թերեւս նաեւ Սահմանադրության նման կոպտագույն խախտման փաստը «ծածկադմփոց» անելու համար: Հաշվի առնելով նաեւ, որ երկրի «տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը» խախտելու փաստին ԶՈՒ-ն արձագանքել է ընդամենը ինչ-որ «մարտավարական տեղաշարժերով», որոնց արդյունքում խնդիրը չի լուծվել: Վերջապես այն, որ Նիկոլը տեղի ունեցածը համարում է թշնամու կողմից ցուցաբերված «դիվերսիոն անցում», արդեն իսկ սեփական երկրի հանդեպ հանցագործություն է: Ոչ մի դիվերսիոն անցում այստեղ չկա: Դիվերսիոն անցումն այն է, երբ թշնամական մի խումբ մտնում է քո տարածք, ինչ-ինչ գործողություններ անում եւ հեռանում: Իսկ այս դեպքում Նիկոլն ինքն է դա խոստովանում՝ ասելով, որ թշնամիները «հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել Սեւ լիճը»: Այսինքն, ներխուժել են մեր երկիր, զավթել են տարածքներ եւ չեն ցանկանում վերադարձնել: Սա պատերազմական ակտ է, ռազմական ինտերվենցիա, եւ դրա ամեն մի մեղմացում նշանակում է թշնամու օգտին գործողություն, ինչն արեց Նիկոլը: Իհարկե, կարող է հետո արդարանալ, թե բա ի՞նչ անեի, երկիրը չի կարող եւս մեկ պատերազմի մեջ մտնել: Լավ, բա որ այդ դեպքում թշնամին որոշի նույնկերպ գալ, հասնել մայրաքաղաքին, էլի բան չե՞ք անելու:

 

ՍԱ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԱԿՏ ԷՐ

Այսպիսով ունենք այս պարզ իրողությունը: Ադրբեջանը հերթական անգամ մեր երկրի նկատմամբ պատերազմական ակտ է իրականացրել, ու եթե անգամ հետ քաշի իր զորքերը, այս իրողությունը չի փոխվում: Հաջորդը. այս անգամ ամեն ինչ այն աստիճան բացահայտ էր, որ անգամ վարչապետի աթոռը զավթած Նիկոլը չի կարողանում այդ փաստը հերքել: Ու այս իրողություններից հետո գալիս ենք մեկ շատ պարզ հարցադրման: Այսպես, դեռ մի կողմ թողնելով ոչ պակաս կարեւոր հարցը, թե ինչո՞ւ է Հայաստանը պատերազմի ավարտից 6 ամիս անց էլ մնում այնպիսի խայտառակ պաշտպանունակության վիճակում, որ թշնամին առանց կրակոց անգամ արձակելու մեր հողերն է զավթում, եւ հնչեցնենք այս մի հարցը՝ իսկ Հայաստանը դիմե՞լ է իր դաշնակիցներին՝ օգնության խնդրանքով, եթե ինքն ի զորու չէ իր հողը պաշտպանել: Այն, որ ազերիների հետագա հավանական առաջխաղացումը կանգնեցրին հենց ռուս զինվորականները, դա դեռ հարցի պատասխանը չէ: Դիմել ասվածը պետք է լինի պաշտոնապես: Այսինքն, իրենց Հայաստանի իշխանություն համարողները պարտավոր էին ազերիների՝ մեր տարածք ներխուժման լուրն առնելուն պես նախատեսված կարգով պաշտոնապես դիմել ՀԱՊԿ-ին ¥ըստ այդ կառույցի կանոնադրության¤, ապա՝ ՌԴ-ին ¥հայ-ռուսական ռազմական պայմանագրերին համապատասխան¤, ներկայացնեին իրավիճակն ու խնդրեին այդ նույն պայմանագրերով սահմանված կարգով ռազմական օգնության տրամադրում: Վստահ ենք, պաշտոնական ընթացքի դեպքում կլիներ նաեւ պաշտոնական արձագանք, ընդ որում, անգամ զորք ուղարկելու կարիք չէր լինի. բավական էր ՀԱՊԿ-ի կամ Մոսկվայի մեկ հայտարարությունը, որ Բաքուն զորքերը հետ քաշեր ելման դիրքեր: Առավել եւս, երբ նաեւ այս երկու հանգամանքները պետք էր հաշվի առնել: Նախ, ազերիները զավթել են մեզ համար կարեւորագույն ռազմավարական նշանակության կետ, որը փաստում են նաեւ մասնագետները: Օրինակ, ըստ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի, Իշխանասարը. «Այն իշխող բարձունք է, որն ամբողջությամբ վերահսկում է Սիսիանի օդանավակայանը եւ մայրուղին, որը Սարավանից տանում է մինչեւ Գորիս, այնուհետեւ Կապան...»: Այսինքն, հարվածը հասցված է ողջ Սյունիքին, դեռ Արցախի այս մնացած հատվածն էլ հետը: Հաջորդը. հենց նման իրավիճակում էր, որ Ադրբեջանը տասնյակ հայ զինվորականների գերի վերցրեց եւ պահում է՝ որպես դիվերսանտների: Նույնկերպ վարվելով, Հայաստանը ռազմագերիների հարցը լուծելու հնարավորություն էր ստանում, եւ այլն:

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՊԿ-ԻՑ ԱՆՀԱՊԱՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԽՆԴՐՈՒՄ

Ու նորից առաջ է գալիս նույն պարզ հարցը. Նիկոլը, ունենալով ՀԱՊԿ-ին ու Մոսկվային պաշտոնապես դիմելու նման շանս, ինչո՞ւ չշտապեց օգտվել դրանից: Այն դեպքում, երբ նույն Նիկոլն է քանիցս հայտարարել (օրինակ` այս ապրիլի 14-ի ԱԺ նիստում), թե. «Հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա, եւ երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերները»: Բայց չէ՞ որ դրա համար նախ պետք է պաշտոնապես դիմել Ռուսաստանին: Ընդ որում, այս դեպքում չեն կարող օգտվել 44-օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ին եւ ՌԴ-ին չդիմելու արդարացումներին, թե գիտեք, քանի որ նրանք Արցախը Հայաստանի մաս չեն ճանաչում, դիմեինք էլ, չէին գա օգնության, քանի որ դա պայմանագրերով նախատեսված չէ: Իսկ այս անգամ հարձակումն ումենաուղղակի ձեւով վերաբերում է ՀՀ բուն տարածքներին: Կարճ ասած, գոնե նրա համար, որ Ադրբեջանը պարզ հասկանա, որ Հայաստանը պատրաստ է ամեն պահի գործադրել ՀԱՊԿ-ին դիմելու պոտենցյալը, Նիկոլը պարտավոր էր ժամ առաջ դիմել: Բայց միայն երեկ երեկոյան խոսակցություններ եղան ՀԱՊԿ-ին դիմելու ծրագրերի մասին: Ու այստեղ էլ կա տարօրինակություն: Ըստ Նիկոլի՝ դիմելու են Դաշինքին կանոնադրության երկրորդ հոդվածի համապատասխան՝ խորհրդակցություներ սկսելու համար: Մինչդեռ կա 4-րդ հոդված, որը սահմանում է, որ մասնակից պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի, դա մասնակից պետությունների կողմից կդիտվի որպես ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակից պետությունների վրա: Նաեւ, որ տվյալ անդամի խնդրանքով անհապաղ կտրամադրեն նրան անհրաժեշտ օգնություն` ներառյալ ռազմական: Ի դեպ, 44-օրյա պատերազմի ժամանակ եւս ինչ-որ խորհրդակցություններ ՀԱՊԿ-ում եղան: Արդյունքը տեսանք բոլորս: Իսկ ահա անհապաղ ռազմական օգնության խնդրանք այն ժամանակ չեղավ, եւ չկա որեւէ երաշխիք, որ նման դիմումի դեպքում այս անգամ կլինի: Այսպիսով, ինչո՞ւ չեն դիմում` ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ կետի համաձայն, երբ մեր տարածք թշնամու ներխուժման փաստն ակնհայտ է: Նոյեմբերի 9-ից հետո քանիցս առիթ ունեցել ենք ենթադրություն ներկայացնել, որ անկախ այն բանից, թե Ալիեւն ու Նիկոլն ինչքան էլ Մոսկվայի հետ ցուցադրաբար դաշնակից խաղան, մեկ է, օրակարգում կա թուրքական միջանցքի սցենար, որի միակ տարբերակն արդեն Սյունիքում ինտերվենցիան է: Ընդ որում, դրա հնարավորությունը միանգամից կզրոյանար, եթե Հայաստանը ռեալ, առանց «տակից խաղեր տալու» համագործակցեր ՌԴ-ի հետ, եւ առաջին հերթին, հասկանալի է, ռազմական ուղղությամբ: Դրա համար մեկ բան է պետք՝ առանց այս ու այն կողմ ընկնելու` խնդրել ռազմական օգնություն: Բայց կարծես կրկնվում է նույն պատմությունը, ինչ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ արհեստականորեն ձգձգելով անհապաղ օգնության խնդրանքով դաշնակցին դիմելը, հատել այն «կարմիր գիծը», երբ արդեն նման դիմումը կդառնա անիմաստ: Բայց, կարծես թե, Մոսկվանում եւս պարզ գիտակցում են, որ նման խաղեր պետք է սպասել: Ու պատահական չէր, որ ոչ միայն այն ժամանակ, երբ ՀՀ ՊՆ-ն հերքում էր սահմանախախտման փաստը, ռուսական զինվորականներն արդեն տեղում էին՝ կասեցնելով ազերիների հետագա առաջխաղացումը, այլ նաեւ գրեթե անմիջապես էլ օդ բարձրացավ ավիացիան՝ վերահսկողության տակ առնելով թուրքական սահմանը՝ այստեղից անակնկալները բացառելու համար: Նաեւ կա այն հարցը, թե ինչո՞ւ հենց այս պահին որոշեցին գնալ նման ավանտյուրայի: Դա եւս կարելի է հասկանալ: Մի կողմից, էապես սրվել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, եւ այս պահին աշխարհը, եւ այդ թվում՝ Իրանն ու Ռուսաստանը հիմնական ուշադրությունը կենտրոնացրել են այդ ուղղությամբ: Այսինքն, գլոբալ իրավիճակը հարմար էր Սյունիքում հարձակման գնալու համար: Իսկ ահա մյուս կողմից էլ չմոռանանք, որ Հայաստանում ընտրություններ են լինելու: Իրատեսական են թվում այն գնահատականները, որ այս պահին Նիկոլը բոլոր լծակներն ու ռեսուրսները կիրառելու դեպքում անգամ, հազիվ թե 30 տոկոսի շեմն անցնի: Կարճ ասած, մեծ է հավանականությունը, որ Հայաստանում ի հայտ կգա նոր իշխանություն, որի պարագայում կփոխվեն նաեւ ազերիաթուրքական ուղղությամբ նիկոլի սահմանած խաղի կանոնները: Ու չմոռանանք, որ օրերս Երեւան եւ Բաքու այցելած Սերգեյ Լավրովը մատնանշեց այն տեսլականը, որն ունի Մոսկվան մեր տարածաշրջանում, եւ եթե Հայաստանում էլ լինի իշխանափոխություն, ապա դա դառնալու է ապագայի միակ իրատեսական սցենարը: Իսկ այդ դեպքում կձախողվեն ոչ միայն թուրք-ազերիական տանդեմի, այլ նաեւ արեւմտյան հայտնի ուժերի սցենարները՝ միտված թյուրքական միջանցք ստեղծելուն, որը նաեւ կդառնա ՌԴ-ի հարավային ռազմավարությունը արգելափակող առանցք: Կարճ ասած, պետք է շտապեն, քանի դեռ Նիկոլն Իջեւանի կամ Բաքվի ճամփան չի բռնել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Արթուր Վանեցյանը կվերցնի մանդատը ՀՀ-ի եւ Ադրբեջանի «Կյանքի խոսք» աղանդի առաջնորդները, մեկնել է Քելբաջար և Դադիվանք հայկական վանք արձակուրդը անցկացնելու, զվարճանալուԱդրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ումLIVE. Արթուր Վանեցյանի ասուլիսըՔոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազությունՊատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան ՕսկանյանԹուրքիայի ընդդիմության առաջնորդը քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին Բացառիկ կադրեր, որոնք բացահայտում են պրոֆեսորի զրուցի իրական բովանդակությունըԻնչքան պետք ա մարդը ՈՉԻՆՉ լինի, որ ԱԺ ընտրություններին մի ավտոբուս մարդու քվե ստացած լինի, բայց երջանկությունից ղզղնած հայացքով մասնակցի կապիտուլյանտի հրավիրած հանդիպմանն ու գետինը չմտնի.Նարեկ ՍամսոնյանՊորտուգալիա - Ֆրանսիա. Բուքմեյքերների կարծիքըՈ՞ւմ խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտելՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 100 նոր դեպք, մահացել է 1 մարդՈւլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է․ խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցԻրականում այս խոշոր շահերի բախման կիզակետում Հայաստանը դեռ չի պարտվել, չնայած գտնվում է վտանգավոր սահմանագծին.Վարդան ՈսկանյանԻնձ հաջողվել մի տեսանյութ գտնել, որտեղ հստակ արձանագրված է ԼՀԿ-ի պայքարը Նիկոլի դեմ...Կարեն ՎրթանեսյանՓաշինյանի վերընտրվելը ցույց է տալիս, որ հայերի համար Արցախի կորուստը ոչ մի բան էր. Սատանովսկի.MediaportԱրտակ Բեգլարյանը պարզաբանել է, թե ինչ է տեղի ունեցել հանրահավաքի ժամանակԱրցախցիների ճնշող մեծամասնությունը իրենց առջև ծառացած հարցերի լուծումը տեսնում էին Հայաստանում իշխանության փոփոխությամբ.Տիգրան ԱբրահամյանԱջափնյակի թաղապետն ազատվել է պաշտոնից. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»Թանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ պլատինի․ NYMEXԱլեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Եվրո-2020․ Օրվա խաղերի անոնսՀՈՒՆԻՍԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԲիթքոինի գինը բարձրանում է«Հրապարակ». Ինչ տեղի կունենա, եթե ընդդիմադիր ուժը որոշի դիմել ՍԴՆավթը թանկանում է«Ժողովուրդ». Փաշինյանը ժողովրդի 26.49 %-ի վարչապետն է«Իրավունք»․ Սիփան Փաշինյանն արդեն իրեն Իջևանի քաղաքապետ է համարում«Հրապարակ». ՔՊ ցուցակի մինչեւ 90 համարը կանցնի խորհրդարան. ով է լինելու ԱԺ նախագահը«Իրավունք»․ Սամվել Բաբայանն իրեն պաշտպանության նախարար տեսնո՞ւմ էՎերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡Ատելությունը խժռելու է նրանց, ովքեր ժողովրդին գազազեցնելով՝ ստացան քաղաքական դիվիդենտներ. ԱբովյանՀայաստանը նաեւ մարդիկ են` հուսահատված, աղանդավոր, պատեհապաշտ ու մոլորված. Գագիկ Սարոյան Որոշում եմ կայացրել դուրս գալ քաղաքականությունից. Արթուր ԴանիելյանԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏՆԱՎԵՐ ԴԱՐՁՐԵՑ 5526 ԸՆՏԱՆԻՔԻª 22177 ԲՆԱԿՉՈՎԿոպիտ ընտրախախտում. զինծառայողների բաց քվեարկությունՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՄԻՋՈՑՈ՞Վ«ՉԷՐ ԿԱՐԵԼԻ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԼ»Համացանցում հայտնվել է Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը (Video)ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԾԱԽՍԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 1 ՄԼԴ 169 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԴրսից որոշել են ընտրություններ - ներսից ժողովուրդը քվեարկեց - դրսից ողջունում են. Արմեն ԱշոտյանԻՆՉԻ ՍՊԱՍԵՆՔ ԱՅՍ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄԻՆՉՊԵՍ ԷՐՄԵՆԻՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆԲացահայտվել է 3200-ամյա խորհրդավոր արձանիկների առեղծվածըԵս թողեցի ընտանիքս ու եկա Սասուն Խաչատրյանի հորը վիրահատելու, բայց այսօրվա հիվանդի վիրահատությունը հետաձգեցի, վախեցա, որ այս հոգեվիճակով սխալ թույլ կտամ. Արմեն ՉարչյանՇուրջ 800 000 դոլար. Վրաստանում վաճառել են Բերիայի ամառանոցը (լուսանկար)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ