Եվրո-2020․ Օրվա հանդիպումների անոնս Հաստատվել է կորոնավրուսի 39 նոր դեպք, ապաքինվել է 77 և մահացել է քաղաքացի ԶԼՄ. «Համաշխարհային առաջնորդները արեւայրուք են ընդունում» կլիմայական հերթական բողոքի ցույցում Ամեն ինչ գնում է՝ ըստ ծրագրի. Նախ ոչնչացնել հավաքական ինքնությունը, երբ դեռ կա երկիր, հետո արդեն՝ անհատական ինքնությունը, երբ չի լինի արդեն երկիր «Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել». Սերժ Սարգսյան Բաց թող նրան, նա ինքը հետ կգա, եթե դու անես այս 7 քայլերը, կամ՝ ինչպես հեռանալ տղամարդուց, որ նա վերադառնա Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել. Սերժ Սարգսյան Սպասվում է առանց տեղումների եղանակ Տեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ Բանակցություններից հետո նրանք ազատ են արձակվել Մոսկվան ողջունել է՝ գերիներիներին ականապատ դաշտերի քարտեզների դիմաց փոխանակումը


ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ 20 ՀԱՅԱՍՏԱՆ ԿՄՆԱ՞

Վերլուծություն

Այն, ինչ կատարվում է Սյունիքում ու Գեղարքունիքում` ամեն օր «փոքր» տարածքային կորուստներ առանց մեկ կրակոցի, չափազանց վտանգավոր գործընթաց է: Բոլորի ուշքն ու միտքը ԱԺ արտահերթ ընտրություններն են, սակայն եթե Նիկոլը մնա մինչեւ հունիսի 20-ը, այդ սողացող աղետը ոչ մի օր չի կանգնի: Եվ առաջանում է հռետորական հարց` արդյո՞ք ընտրատեղամասերում «դիտորդություն» չեն անի ազերի ասկյարները եւ ամբողջ Մերձավոր Արեւելքից հավաքագրված «ալլահուակբարները»:

 

ԹՆՋՈՒԿԸ ԳՐԵԹԵ ԱՆԼՈՒԾԵԼԻ՞ Է

Շատերը կասեն` խոսքն արդեն ՀՀ «միջազգայնորեն ճանաչված» տարածքի մասին է, կա ՀԱՊԿ, եւ ՀՀ նկատմամբ ագրեսիան նշանակում է ագրեսիա ՀԱՊԿ-ի նկատմամբ: Բայց այդտեղ կա մեծ «բայց»` ՀՀ-ն պետք է ռազմական օգնություն խնդրի: Իսկ կապիտուլյանը խնդրում է ընդամենը «խորհրդակցություն»: Կոպիտ ասած, ինչքանո՞վ, ասենք, մեր տարածքային ամբողջականությունը կպաշտպանեն տաջիկների կամ ղրղըզների արժեքավոր խորհուրդները... Չէ՞ որ կրկնվում է 44-օրյա «խոսացված» պատերազմի պատմությունը` փոքր-ինչ այլ տարբերակով. Սյունիքի բնակչությանը զրկել են ինքնապաշտպանության հնարավորությունից, հնարովի պատրվակներով հավաքելով զենքերը, բանակը մարտական գործողությունների հրաման չի ստանում, հյուսիսային ռազմավարական դաշնակցից ռազմական օգնություն հողատուների այս բոլուկը չի խնդրում... Արդյո՞ք երաշխիք կա, որ ՌԴ-ն, ինչպես դա արել էր նոյեմբերին, վերջին պահին ինքնուրույն ռազմական միջամտությամբ փրկելով Արցախի կռճոնները, նույնը կանի նաեւ Սյունիքում: Չէ՞ որ անցած 7 ամիսների ընթացքում թուրքական գործոնն Այսրկովկասում ուժեղացել է, գումարած դրան` նոր աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում տարածաշրջանում եւ աշխարհում, ինչը կարող է փոխել վերաբերմունքը պանթուրքիստական հրեշի ողնաշարում խրված Սյունյաց սեպի նկատմամբ: Ռազմական-քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանն արձանագրում է. «Թուրք-ադրբեջանական ագրեսիան տարածաշրջան բերող դժբախտ-դժգույն բորոտը լծվել է «մեկ հայ, այն էլ թանգարանում» ծրագրին: Հայաստանի Հանրապետությանից 3,5 կմ տարածք արդեն վիժվածքը տվեց թուրքերին: Նախապես զինաթափել էր դիրքեր պահող կամավորականներին, իսկ ՊՆ-ն եւ ԳՇ-ն, ինպես տեսնում ենք, փաստացի` չեն ընդդիմանում եւ իրավիճակից բխող միջոցներ չեն ձեռնարկում: Սրանք ամեն գնով ջանում են, որպեսզի Հայաստանը դարձնեն պատերազմի թեժ օջախ, որտեղ կբախվեն աշխարհաքաղաքական խոշոր պետությունների շահերը, իսկ արդյունքում` մեր տարածաշրջանը ամբողջովին կանցնի թուրքական տիրապետության տակ: Սա է լինելու, եթե այս չարիքը չհեռացվի համաժողովրդական հսկա ալիքով»: Ի դեպ, թեեւ Հայրենիքի փրկության շարժման կուսակցությունները տեղաբաշխվել են տարբեր նախընտրական դաշինքներով մեկ, Վազգեն Մանուկյանն այդ վտանգի գիտակցումով հրավիրում է խորհրդակցություն. «Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս մեր երկրին սպառնացող լուրջ վտանգներ: Մինչեւ ընտրությունների օրը մենք այս իշխանության օրոք կարող ենք կորցնել մեր հայրենիքի նորանոր տարածքներ: Մեր հետագա անելիքները քննարկելու նպատակով վաղը` մայիսի 14-ին, ժամը 17:00-ին, Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամներին հրավիրում եմ խորհրդի նիստի»:

Այսպիսով, կարծես թե ելքը շատերը համարում են սրընթաց ապստամբությունը: Սակայն դրա կարեւորագույն խոչընդոտը, մի կողմից` քաղաքացիներից շատերի դեպրեսիվ վիճակն է, մյուս կողմից` ստվարաթիվ ժեխը, որն ագրեսիվորեն պաշտպանում է կապիտուլյանտին: Դեռեւս չկա նիկոլականների նկատմամբ զրո հանդուրժողականության մթնոլորտ, որն անհրաժեշտ է ժեխին չեզոքացնելու համար: Ճիշտ է, բավականին կրեատիվ ձեւով ծավալվող #AntiNikol շարժումն աշխատում է այդպիսի արդյունք ստանալու վրա, սակայն դրա ծավալման տեմպերը դեռեւ համատարած թափ չեն ստացել: Կստանան այդպիսի թափ, բայց արդյո՞ք դա արդեն ուշ չի լինի:

 

ՌԵԶՈՆԱՆՍ ԳՈՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Խոշորագույն ընդդիմադիր միավորումները` «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, շատ ինտենսիվ կազմակերպչական աշխատանք են տանում եւ, բարեբախտաբար, առայժմ իրարից քվեներ փախցնելու երեւույթ չկա: Սակայն արդյո՞ք մոտիկ է ռեզոնանսի կետը, երբ կարելի կլինի կապիտուլյանտի դեմ կտրուկ միջոցներ ձեռնարկել: Սակայն կան նաեւ պատրանքային նախընտրական ակնկալիքներ ունեցող խմբեր, եւ իզուր տեղը չէ, որ Միքայել Մինասյանը տագնապ է հնչեցնում. «Որեւէ մեկը մտածո՞ւմ է, որ Հայասանին հանգիստ կթողնեն: Ինչո՞ւ պիտի թողնեն, երբ տեսնում են ինքնախաբված հասարակություն եւ ոչ ադեկվատ իշխանություն: Իսկ հիմա բոլորիդ առաջարկում եմ գրկել քվեատուփերը, գնալ Սյունիք եւ շարել առաջնագծին: Դա հաստատ կկանգնեցնի թշնամուն: Եթե չստացվի, կարելի է շարել Վայոց ձորում, հաջորդը դա է լինելու: Այդ ընթացքում ձեռք-ձեռքի բռնած չմոռանաք ամեն մեկդ ձեր երգը. մի մասը թող գոռա «հներին վերադարձ չկա», «ամենավատն արդեն եղել է» (չնայած վատ է ամեն հաջորդ օրը), իսկ մյուսը մասը գոռա, թե «Նիկոլը պրոյեկտ է» կամ «բոլորս էլ հույս ունեինք 2018-ին» (չնայած մասնակցում է հենց Նիկոլի գծած ընտրական շոուին): Այն, որ դուք ձեզ կողքից չեք տեսնում, արդեն պարզ է, գոնե թշնամուն Սյունիքում եւ Գեղարքունիքում տեսնո՞ւմ եք: Թե՞ դա դեռ բավարար փաստարկ չէ, պիտի անպայման հասնեն Երեւան: Մերժե՛ք «նիկոլիզմը» ձեր մեջ: Վերադարձե՛ք իրականություն»:

Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հնչեցնում է նաեւ մեկ այլ հավանական սցենար. «Չեմ բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն եւ ընտրությունը չեղարկվի: Թուրքը 3,5 կիլոմետր մտել է Հայաստանի սուվերեն տարածք ու հենց նոր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեզ հորդորեց խուճապի չմատնվել եւ ընդունել իրականությունը: Ալիեւենք պնդում են, որ իրենք էնտեղ են, որտեղ եւ պիտի լինեին նոյեմբերի 10-ի հուշագրով: 250 ազերի հատել է Հայաստանի պետական սահմանն ու նրանք զարմանալիորեն չեն գերեվարվել որպես դիվերսանտներ եւ փոխարենը Նիկոլ գերագույնը թուրքին հորդորում է ոնց եկել են` էնպես էլ գնան: Դատելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունից, թուրքը չի եկել հենց էնպես գնալու համար: Թուրքը առանց մի կրակոցի զավթում է Սեւ լճի մատույցներն ու տեղակայվում Գորիսի քթի տակ, առանց մի կրակոցի մտնում է Գեղարքունիքի մարզ, որտեղ երկու օր առաջ մատաղով սրբադասեցին Նիկոլին: Նիկոլը հայտարարում է, որ իրավիճակը ճգնաժամային է ու Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին: Ու ինձ մի տեսակ սկսում է թվալ, որ մի X պահի երկրում կրկին կհայտարարվի ռազմական դրություն: Իսկ ռազմական դրության ժամանակ որեւէ ընտրություն` ո՛չ հերթական, ո՛չ արտահերթ անցկացվել չի կարող»:

Ավելին, ռազմական դրությունը նաեւ շատ հարմար պատրվակ է ռեպրեսիվ միջոցներով ճնշելու խունտայի բոլոր հակառակորդներին, իրագործելու կոշտ գրաքննություն: Նաեւ իզուր չէ, որ արդեն մոտիկ է «նոր ոստիկանության» գործարկման պահը: Այն ոստիկանության, որի կադրերը զրոյից ստացել են սորոսական դաստիարակություն եւ ընդվզող քաղաքացինեչի հանդեպ ընդունակ են ցանկացած ստորության եւ բռնության: Իզուր չէ, որ դեռ կազմավորման մեկնարկին Ֆեյսբուքում նրանց կնքեցին «մարտական պեդերաստներ» տիտղոսով...

Կարճ ասած, երկու գործընթացներ կան: Մի կողմից, հայրենասիրական ընդդիմությունը ձգտում է ըմբոստության ռեզոնանս գոյացնել, մյուս կողմից` խունտան ջանում է դա թույլ չտալ: Թե ով` ում, կանխատեսելն անհնարին է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Եվրո-2020․ Օրվա հանդիպումների անոնսՀաստատվել է կորոնավրուսի 39 նոր դեպք, ապաքինվել է 77 և մահացել է քաղաքացիԶԼՄ. «Համաշխարհային առաջնորդները արեւայրուք են ընդունում» կլիմայական հերթական բողոքի ցույցումԱմեն ինչ գնում է՝ ըստ ծրագրի. Նախ ոչնչացնել հավաքական ինքնությունը, երբ դեռ կա երկիր, հետո արդեն՝ անհատական ինքնությունը, երբ չի լինի արդեն երկիր«Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել». Սերժ ՍարգսյանԲաց թող նրան, նա ինքը հետ կգա, եթե դու անես այս 7 քայլերը, կամ՝ ինչպես հեռանալ տղամարդուց, որ նա վերադառնաԵս հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել. Սերժ ՍարգսյանՍպասվում է առանց տեղումների եղանակՏեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ Բանակցություններից հետո նրանք ազատ են արձակվելՄոսկվան ողջունել է՝ գերիներիներին ականապատ դաշտերի քարտեզների դիմաց փոխանակումըՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 14-ից հունիսի 20-ըՎիժվածքը ցնցումների մեջ է «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի կտրուկ բարձրացումից. Արմեն ԱշոտյանԻնչպես դիմավորեցին գերությունից վերադարձած 15 տղաներինԹալինցիները ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին ու Փաշինյանի օգտին քարոզաշավ անող խմբի մյուս անդամներին. MediaportՉինական «Չժուժուն» մարսագնացը Կարմիր մոլորակի վրա սելֆի է արելԱդրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանին ծաղրում են հայ դիրքապահներին (տեսանյութ)Կեղտոտ ձեռքերդ հեռո՛ւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց. Տեր Հովհաննես քահանա ՀովհաննիսյանՌԴ վարչապետ Սերգեյ Լավրովը.Փաշինյանի խոսքից հետո Աննա Հակոբյանը և Պապիկյանը մի կերպ են զսպում ծիծաղը.VideoՈ՞ւմ է հակացուցված ծիրան ուտելԵվրո-2020․ Բելգիան վստահ հաղթանակ տարավ Ռուսաստանի հավաքականի նկատմամբ (տեսանյութ)Մեկ ականի հայտնաբերման և վնասազերծման համար ծախսվում է մոտ 1000 եվրո, իսկ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել քարտեզ, որտեղ 97 հազար ականի տեղորոշում կա.Տաթեւ ԱյվազյանԱրթուր Վանեցյան. «Սրանք սովորական երիտթալանչիներ են»Շատ հետաքրքիր պատկեր ականապատ դաշտերի քարտեզների ու գերիների հարցի վերաբերյալ.Կարեն ՎրթանեսյանՆախագահ Սերժ Սարգսյանը Օնիկ Գասպարյանի հետ հեռախոսազրույցի մասին. «Մի՛ արատավորիր ուսադիրներդ, մի՛ զիջիր ավելին...»Այս իշխանության համար զինվորականների, մարդու կյանքը արժեք չունի և թեման օգտագործում են այնպես, ինչպես այդ պահին իրենց ներքաղաքական, ներթիմային, նեղ անձնական շահերն են պահանջում.Տիգրան ԱբրահամյանԱմերիկյան կողմը որոշել է Բայդեն-Պուտին հանդիպմանը կոշտ մոտեցմամբ հանդես գալ. NBCՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱյն ինչ այսօր տեղի է ունենում ինձ մոտ աթոռակռվի տպավորություն է թողնում` գնացեք առաջնային կերպով զբաղվեք մեր գերեւավարված տղաների խնդիրներովԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվումԲելգիա - Ռուսաստան, Դանիա - Ֆինլանդիա խաղերի լավագույն ֆուտբոլիստները (ֆոտո)Բավ է, մի խոսե՛ք այլեւս, մեր համբերությունն էլ չափ ունի. Տեր ԱռաքելԱմեն մեկս մեր գործով պետք է փորձենք ամրացնել մեզ եւ մեր երկիրը. Արտակ ԱսատրյանԱպագան բարոյապես սպանում են, չխաբվե՛ք, հայ ժողովուրդ. Տեր ՀովսեփԳերիների մեջ օրեր առաջ Վարդենիսից տարած տղաներն էլ կանՍերժ Սարգսյանը ազատ շրջում է փողոցներով, լուսանկարԶոհված զինվորները պետք է երկնքում հպարտանան, որ իրենց հարազատները երջանիկ են. Նիկոլ Փաշինյան«Հատակը փտած, պատերը խոնավ, տան մեջ մկներ էլ կան՝ օր ա եղել մի-մի կտոր հացով կշտացել, պարկել ենք քնելու». Newsmedia.amԱդրբեջանին հանձնված քարտեզները պարունակում են Աղդամում 97 հազար ականի գտնվելու վայրի մասին տեղեկություններՁայն առնել ծախելն ավելի ծանր մեղք է , քան մարմնավաճառ լինելըԷրիկ Խաչատրյանը Հայաստան վերադարձած գերիների թվում է (լուսանկար)Տեղի ունեցավ հայկական մանկապատանեկան փառատոն ՂրիմումՄեր 15 եղբայրները վերադառնում են. ՓաշինյանՍամվել Բաբայանի թիմակիցն առաջարկում է ադրբեջաներենն Արցախում դարձնել պաշտոնական լեզուԿաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորի թեկնածուն կալանավորվել էՓաշինյանը երկիրը տանում է քաղաքացիական բախումների. Նաիրա Զոհրաբյան«Պատիվ ունեմ» դաշինքն ամրապնդելու է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններըԶգույշ եղեք ու մի տրվեք սադրանքի. Փաշինյանն ուզում է նոր ողբերգություն հրահրի ու այդ բեռը թողնի հաջորդ իշխանությանը. ՀովհաննիսյանՀոգևորականի կոռումպացվածը ո՞րն է, hոգևորականները չունե՛ն պետական լծակներ. Ռուբեն ՄելիքյանՂրիմում կայացել է Եվրասիական քաղաքակրթության միջազգային ասոցիացիայի հիմնադրումըՏեղի է ունեցել Հայկ Պետրոսյանի և Անի Թադևոսյանի պսակադրությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ