Ուժգնացել են ապօրինի ճնշումները՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների նկատմամբ. Հակոբյան Մանրամասն ներկայացրել եմ տիրող իրավիճակն ու ընտրություններին նախորդող քաղաքական ճնշումները. Աննա Մկրտչյան Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրապարակումը հետաձգվել է․Վարդևանյան «Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի եւ ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու Սոս Հակոբյանի ասուլիսը Անցքեր քվեատուփերի հատակին. խունտան լցոնումների է պատրաստվում Սկանդալ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում. «Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում «Իզմիրլյան» կենտրոնի աշխատակիցներին փորձում են ամեն գնով ՀՔԾ տանել. փաստաբան Ընտրական գործընթացները չպետք է ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա․Արմեն Սարգսյանը հեռախոսազույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ


Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին. Սեյրան Օհանյան

Ներքաղաքական

Ազգային տոնացույցում Մայիսի 9-ը առանձնահատուկ խորհուրդ ուներ յուրաքանչյուր հայի համար․ Շուշիի ազատագրման կապակցությամբ համազգային մեր ցնծությունը, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման, Երկրապահի օրվա հպարտությունը Մեծ հաղթանակի օրը դարձնում էին հերոսների ոգեկոչման, արիության, կամքի մեծագույն Եռատոն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Սակայն այսօր այլ իրականություն է մեզ պարտադրված, և Մայիսի 9-ը նոր խորհուրդ է ստացել․ նոր էջ է բացվել մեր պատմության մեջ, նոր էջ է գրվում, և մե՛նք ենք ընտրելու՝ մենք կլինենք գործո՞ղ, թե խաղաքարտ, մե՞նք կկերտենք մեր ապագան, թե թույլ կտանք՝ օտար ուժեր մեր փոխարեն մեր տան համար սահման գծեն և մեզ մեր տեղը ցույց տան։

 
Ուստի սթափ գնահատելով արտաքին վտանգի սպառնալիքը, տարածաշրջանային և միջազգային բարդ զարգացումները, համաշխարհային ուժային կենտրոնների շահերը և այդ շահերի բախման հնարավոր հետևանքները մեզ համար՝ պետք է նոր մարտավարություն մշակել մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, Արցախը և Հայաստանը պաշտպանելու, արժանապատիվ խաղաղություն հաստատելու նպատակով։

Իսկ արտաքին ճակատում հաջողություններ գրանցելու, կորցրած արժեքները, հաղթողի հեղինակությունը վերականգնելու և մեր կշիռը էապես բարձրացնելու համար պետք է նախ փոփոխություններ իրականացնել մեր պետության ներքաղաքական կյանքում՝ ապահովելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված գաղափարական բազմակարծությունը՝ յուրաքանչյուր անձի տրված խոսքի ազատության իրավունքով, ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա ընտրական գործընթացներին, քանի որ այս ընտրություններն իրենց պատճառահետևանքային բովանդակությամբ արմատապես տարբերվում են նախորդներից և վճռորոշ նշանակություն են ունենալու հետագայում՝ մեր պետության առջև ծառացած մարտահրավերները, ռազմաքաղաքական բարդ գործընթացները լուծելիս։

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա՝ ովքեր են այսօր պետության ղեկին, ինչ ունեինք մինչև նրանց հայտնվելը և ինչ ունենք այսօր, կամ դեպի ուր են մեզ տանում (այսօր զերծ եմ մնում փաստեր շարադրելուց՝ ապավինելով մեր հայրենակիցների հիշողությանն ու խելամտությանը, միևնույն ժամանակ ուզում եմ վստահությունս հայտնել, որ մի օր նրանք, ովքեր մեղանչել են Արցախի, Հայաստանի դեմ և հանցավոր անտարբերությամբ, հանցավոր համաձայնություններով զոհաբերել մեր որդիների կյանքը, կանգնելու են համազգային դատի առջև և խստագույն պատիժ են կրելու)։

Յուրաքանչյուր ազատ, պատվախնդիր քաղաքացի գիտակցում է, որ մեր պետության ապագան նաև իր ձեռքերում է, և համադրելով անցյալն ու ներկան, ընտրապայքարին մասնակցող քաղաքական գործիչների անցած ճանապարհը և նրանց մատուցած ծառայությունները մեր Հայրենիքին՝ պետք է միայն ճիշտ ընտրություն կատարի։

Իմ աջակցությունը հայտնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա շուրջ համախմբված պետականամետ, առողջ ուժերի նորաստեղծ դաշինքին՝ այն խորին համոզմունքն ունեմ, որ Արցախյան առաջին պատերազմի դժվարություններն իր ուսերին կրած, Արցախի պետականության կերտման հիմքում կանգնած, Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի (ՊՊԿ), Արցախի Հանրապետության առաջին նախագահ, այնուհետև՝ Հայաստանում քաղաքական կշիռ ունեցող ուժերի խնդրանքով, որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրված, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ծանրակշիռ փորձառությամբ, գիտելիքներով, հեղինակությամբ կարող է վերականգնել մեր պետության ներքին, արտաքին քաղաքականության սկզբունքային հավասարակշռությունը, որ հիմնովին խարխլվել է ներկայիս կառավարության ապաշնորհ գործունեության հետևանքով և ամեն օր նոր ձախողումների պատճառ է դառնում․ կարող է միջազգային ատյաններում պատվով, անխոցելի տեղեկացված ներկայացնել մեր խնդիրներն ու շահերը և հակառակորդի հետ բանակցություններ վարել ոչ պարտվածի դիրքից կամ կեցվածքով։

Ուստի կոչ եմ անում մեր պետության ճակատագրով մտահոգ քաղաքացիներին, համախոհներին՝ այսօր՝ ժամը 16․00, գալ Ազատության հրապարակ՝ հիշելով՝ ինչպես 1988 թվականին այնտեղ ալիք տվեց, զարթոնք ապրեց Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, և համայն հայության սիրտն էր բաբախում․ այնտեղից է սկսվել մեր նորագույն պատմության հերոսական հաղթանակների դժվարին ուղին, և այսօր մենք նորից հավաքվում ենք այնտեղ՝ հանուն ուժեղ Հայաստանի կերտման, հավատալով մեր ուժերին։

Կանգնած լինելով մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում՝ ես չեմ կարող դիտորդի կարգավիճակով հետևել երկրում ընթացող զարգացումներին: Ինձ համար քաղաքական գործընթացներին մասնակցելը ինքնանպատակ չէ, այլ մեր պետականության ամրապնդմանը ծառայելու, Հայկական բանակին ամուր թիկունք ապահովելու ևս մեկ հնարավորություն: Եվ ինչպես նախկինում, այնպես էլ իմ հետագա գործունեության ընթացքում մշտապես կանգնած եմ լինելու իմ ժողովրդի, իմ ծառայակից և մարտական ընկերների, մտավորականների, ուսանողների, սահմանին ապրող, իրենց հողին ամուր կառչած մեր ազնիվ քաղաքացիների կողքին:

Սիրելի՛ հայրենակիցներ

Ուզում եմ այսօր հպարտ տեսնել ձեզ։ Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Հայրենական պատերազմի փառապանծ վետերաններին, Արցախյան ազատամարտի քաջ մարտիկներին, մեր արհեստավարժ, պատվախնդիր զինծառայողներին, մեր պայքարող, արարող ժողովրդին։

Եվ խոնարհվում եմ այն հերոսների պայծառ հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը Հայրենիքի փրկությանը նվիրաբերեցին: Նրանք այսօր էլ մեր շարքում են:

Նրանց հավերժ փա՛ռք ու պատիվ»,- գրել է Օհանյանը։

Ուժգնացել են ապօրինի ճնշումները՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների նկատմամբ. ՀակոբյանՄանրամասն ներկայացրել եմ տիրող իրավիճակն ու ընտրություններին նախորդող քաղաքական ճնշումները. Աննա ՄկրտչյանՊրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրապարակումը հետաձգվել է․Վարդևանյան«Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի եւ ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու Սոս Հակոբյանի ասուլիսըԱնցքեր քվեատուփերի հատակին. խունտան լցոնումների է պատրաստվումՍկանդալ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում. «Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներՀանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոնՀանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում«Իզմիրլյան» կենտրոնի աշխատակիցներին փորձում են ամեն գնով ՀՔԾ տանել. փաստաբանԸնտրական գործընթացները չպետք է ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա․Արմեն Սարգսյանը հեռախոսազույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ«Չալոյի անսամբլը» հետապնդումներ է իրականացնում. Թեհմինա ՎարդանյանՇվեյցարիայում 20 տարով ազատազրկվել է լիբերացի ապստամբների ղեկավարը բռնաբարության, սպանությունների եւ կանիբալիզմի համարՉարչյանի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի ժ. 20:00-ին. փաստաբանՀայաստանը «Սպուտնիկ Վի»-ի նոր խմբաքանակ է ձեռք բերելԸնտրությունների վերահսկման կոմիտեն կոչով է հանդես եկելՆիկոլը խախտում է օրենքը Ահազանգեր ենք ստանում. Արամ Վարդեւանյանը դիմում է դիտորներին եւ ԿԸՀ-ինԲժիշկ Չարչյանի տարիների բժշկելու առաքելությունն ամուր հիմք է հավատի ու վստահության և կարծում եմ, որ նա արժանի է հատուկ վերաբերմունքի.Հայտնի սրտաբանը անդրադարձել է պրոֆեսորի ձերբակալման փաստինՀայրենիքի մեծ նվիրյալ, մարդկային վեհ արժեքների կրողԻմացիր, որ քո ներսում կա մի փոքրիկ երկրորդ տիեզերք. Հույն քրիստոնյա աստվածաբան, փիլիսոփա, գիտնական Որոգինեսի հայտնի մտքերով է կիսվել մեր գործընկերըԶինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Վարանդայի շրջանումՉէինք հավատում, որ բանտի դռները մի օր էլ մեր համար են բացվելու. Գերության յոթ ամիսներԳորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել էԻրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի «Պատիվ ունեմ» դաշինքի գրասենյակՆախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգև է հանձնել սրտային վիրաբույժ Միհիր ՍուսանիինԱպօրինի ձերբակալվել է պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը. Արսեն ԲաբայանՀՀ նախագահն ու վարչապետի ԺՊ-ն չեն շնորհավորել Իրանի նոր նախագահինՆոր Զելանդիայում տորնադոյի հետևանքով մահացել է մեկ մարդՎաղ առավոտից ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ. ՎանեցյանՀՀ դատախազությունը բոլոր շահագրգիռ կողմերի համար բաց է իր իրավասությունների շրջանակներում համագործակցության համարՐոպե շուտ դադարեցնել այս խայտառակությունը. Չարչյանի պաշտպանների հայտարարությունըՀայտնում եմ իմ զորակցությունը՝ ի պաշտպանություն վաստակաշատ բժշկի, անվանի գիտնականի եւ կոլեգայի. ՇահրամանյանՆուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում են հետհանգեցման աշխատանքներՊահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին.«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի աշխատակազմը հայտարարություն է տարածելՊատգամավորի թեկնածուները խախտում են լռության օրվա կանոններըՌուսաստանը կավելացնի դեպի Հայաստան չվերթների թիվըԱննախադեպ ծավալով ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել․ որտեղ այդ պրոցեսը գնա՝ անխուսափելիորեն հետևելու են ձերբակալություններ, քրեական գործեր․ ՓաշինյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Արմեն ՉարչյանիՆիդերլանդները չեղարկում է COVID-ով պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումներըԱմեն վարկյան կարող է պրոֆերորի մոտ առողջական վիճակի վատթարացում գրանցվի. Փաստաբանը ահազանգում է73-ամյա Միխայիլ Շուֆուտինսկին պատրաստվում է հայր դառնալՔվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ձեր խղճին. ՀՀ նախագահի կոչըՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 19-ին և 20-ին սահմանվել է հերթապահություն. Ոստիկանություն Մեր հորդորն է` զերծ մնալ անհանդուրժողականությունից, դրսևորել զգոնություն եւ չվտանգել հայրենական մեր կյանքը. Գարեգին ԲՊրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա ԲաբլոյանՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվըԹուրքիայում ոստիկանը 17 տարվա ազատազրկման է դատապարտվել 2013 թվականին Գեզի այգում դեռահասի սպանության համարՀայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք, 4 մարդ մահացել էԴատախազը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ` Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալՊրոֆեսոր Չարչյանի ակնհայտ ապօրինի ձերբակալման դեմ մեր բողոքը մակագրվել է Ավան նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ