Քրեական հոդվածներ կպցնելը ազնվագույն անձին, նվիրյալ բժշկին` առնվազն անբարոյականություն է. ՀՀ վաստակավոր արտիստը պրոֆեսոր Չարչյանի մասին Հայաստանը տվել է միայն Աղդամի քարտեզը, մյուս քարտեզները հրաժարվում է տալ. Ալիև ՀԱՊԿ նախագահը կհանդիպի՞ Փաշինյանի հետ Հարությունյանի հրաժարականի դեպքում հարցականի տակ է դրվելու Արցախի սուբյեկտայնությունը, սա է՞ Ձեր ուզածը հարգելի արցախցիներ Ընդդիմության ձայների քանակը երեկ ավելացել է 700-ով, իշխանությանը` ավելի քան 2000-ով. Վահե Գրիգորյան «Բացահայտ երեւում էր, թե պատռած քվեաթերթիկը ոնց էին հաշվում` որպես օրինական քվե». ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐ Ովքեր կստանան մանդատներ «Պատիվ ունեմ» դաշինքից Սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն. օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի ՅՈ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆ ԿԸՀ-ն դադարեցրեց օնլայն արդյունքերի վերահաշվարկը․ ի՞նչն է պատճառը


ՍԻՄ-ը շարժման այլ կուսակցությունների հետ քննարկում է դաշինք ստեղծելու հարցը

Տեսանյութեր - ՍԻՄ

Հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումների, այդ թվում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ երկրի ապագայի հեռանկարների շուրջ «Իրավունք TV»-ն զրուցել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՓՈՂՈՑԻ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԱՆԱՅՔ ԱՎԵԼԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՆ ԹՎՈՒՄ, ՔԱՆ՝ ՍՐԱՆՔ»

- Արտահերթ ընտրություններով պայմանավորված՝ հիմա քաղաքական ակտիվ վերադասավորումներ են ընթանում: Հետաքրքիր է՝ ՍԻՄ-ը եւ նաեւ , «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումն ի՞նչ դիրքորոշում եւ դիրքավորում ունի այս պահին:

- Բազմիցս հայտարարել ենք, որ մեր շարժումը վերկուսակցական է եւ ապաքաղաքական: Շարժման մեջ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր այս կամ այն քաղաքական հոսանքին են հարում: Շուրջ 12 կուսակցությունների ներկայացուցիչներ կան մեր շարժման մեջ, որոնցից յուրաքանչյուրը հարում է այս կամ այն քաղաքական գործչին, քաղաքական թիմին: Բայց բոլորիս միավորում է մի շատ կարեւոր եւ հիմնական նպատակ՝ ձեւավորել Ռուսաստանի հետ նոր միություն՝ ընդհուպ մինչեւ միութեանական պետություն ստեղծել: Այս առումով, ինչպես գիտեք, շարժումն իրավաբանորեն էլ չի կարող մասնակցել ընտրություններին, այլ է՝ շարժման մեջ եղած կուսակցությունները, մասնավորապես՝ ՍԻՄ-ը: Մեր կուսակցությունն այսօր բանակցություններ է վարում շարժման մեջ եղած մի շարք այլ կուսակցությունների հետ՝ դաշինք ձեւավորելու առումով: Այդ բանակցություններն ավելի առարկայական կլինեն, երբ վերջապես կնշանակվի ընտրության օրը: Չի բացառվում, որ դրանք չնշանակվեն, համենայնդեպս, այդպիսի մի քանի սցենարի հնարավորություն վերլուծաբանները ներկայացնում են: Ամեն դեպքում, ասեմ, որ հիմա քննարկում ենք մեր շարժմանը համանուն դաշինք ձեւավորելու հարցը, որը հանդես է գալու հենց շարժման ծրագրային դրույթներով: Այսինքն՝ առաջ ենք տանելու այն հիմնական թեզը, որ ազգային ինքնությունը, ինքնիշխանությունը պետք է պահպանենք եւ խնդիրները լուծենք Ռուսաստանի հետ՝ մեկ միասնական դաշինքում: Սա կլինի միացյալ մի համակարգ, որտեղ կլինեն երկու եւ ավել պետություններ: Այսօր ունենք անվտանգության, տնտեսությունը զարգացնելու, ազգային ինքնությունը պահպանելու, առողջապահության եւ կրթության մակարդակը բարձրացնելու, ինչպես նաեւ դեմոգրաֆիական խնդիրներ: Այդ խնդիրները մշտապես կային, բայց այս վերջին երեք տարում, մասնավորապես՝ պատերազմում խայտառակ պարտությունից հետո՝ շատ ցցուն դարձան եւ հրատապ լուծումներ են պահանջում: Ի վերջո, այսօր փաստ է, որ Հայաստանի անվտանգությունը ապահովում է Ռուսաստանը:

- Հիմա, կարծես, բոլոր քաղաքական ուժերն են ընդունում ՌԴ-ի հետ հարաբերություններն ավելի ամրապնդելու, խորացնելու անհրաժեշտությունը, թերեւս բացի «Սասնա ծռերից» ու մի քանի այլ մանր-մունր ուժերից: Իրականում՝ ո՞վ է անկեղծ, ո՞վ է իսկապես կողմնակից հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի սերտացմանը:

- «Սասնա ծռերն» այլ պատմություն է: Նախ ասեմ, որ միութենական պետության մասին խոսում է միայն մեր շարժումը եւ շարժման մեջ եղած ուժերը, ոչ մի այլ ուժ: Հիշեցնեմ, որ միութենական պետության մի շարք մոդելներ կան՝ Եվրամիության, Սովետական միութենական պետության, Ռուսաստան- Բելառուս միութենական պետության, Ամերիկայի միացյալ նահանգների, որտեղ նահանգները բոլորն իրար հետ գտնվում են մեկ միութենական պետության մեջ: Միութենական պետության ձեւավորումը շատ հստակ ծրագիր է եւ այդ ծրագիրն առաջարկում է միայն մեր շարժումը, բոլոր մնացածը խոսում են բարի ցանկությունների մասին, որոնց էությունը դեռեւս պարզ չէ, ասում են՝ պետք է ՌԴ-ի հետ լավ լինենք, գործընկեր ու դաշնակից լինենք, բայց հիմա էլ ենք գործընկեր եւ դաշնակից: Իսկ, օրինակ, ի՞նչ է լինելու, երբ 4,5 տարի հետո ռուս խաղաղապահները դուրս գան տարածաշրջանից, դրա պատասխանը չունեն: Ի վերջո, կան նաեւ սցենարներ, որ Ռուսաստանի վերաբերմունքը կարող է փոխվել Հայաստանի հանդեպ: Չէ որ այնտեղ էլ են ընտրություններ լինում եւ կարող է տեղի ունենան իշխանափոխություններ: Պետք է ինստիտուցիոնալ լուծումներ տալ խնդիրներին, միայն ասել, թե լավ լինենք իրար հետ, սրանք շատ անգամ ոչինչ չասող բառեր են: Յուրաքանչյուր ուժ, որը ներկայացնում է ծրագիր, պետք է ոչ թե ասի՝  զարգացնենք մեր հարաբերությունները, այլ ներկայացնի, թե ինչպես զարգացնենք, ինչպիսի պայմանագրեր կնքենք եւ ինչպիսի ինստիտուցիոնալ լուծումներ տանք այս կամ այն հարցի վերաբերյալ, ինչը մենք արել ենք մեր շարժման գաղափարական հենքը ներկայացնելով սույն թվականի փետրվարի 6-ին: Ինչպես հիշում եք, Օպերային թատրոնում այդ օրը տեղի ունեցավ մեր շարժման հիմնադիր համագումարը եւ առաջարկեցինք շատ կոնկրետ ծրագիր: Ամեն մեկը չէ, որ կարող է եւ իրավունք ունի խոսել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մասին: Օրինակ, Նիկոլն ինչպե՞ս կարող է խոսել հայ-ռուսական հարաբերություների մասին, եթե իր իշխանություն գալով այդ հարաբերությունները սկսեցին փչացվել, հարվածներ հասցվել, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին բանտարկել, արհամարական դրսեւորումներ ունենալ: Այսօր իշխանության մեջ են հայտնվել մարդիկ, ովքեր ընդամենը 4 տարի առաջ ռուսական դրոշ էին վառում, ՌԴ դեսպանատան վրա ձվեր էին նետում: Փողոցի անբարոյական կանայք ավելի բարոյական են թվում, քան սրանք, որովհետեւ գոնե նրանք իսկզբանե ասում են ով են իրենք եւ ինչով են զբաղվում: Իսկ սրանք եթե երեք տարին մեկ պետք է կերպարանփոխվեն, նշանակում է, որ վաղը եթե ինչ-որ մեկը մի քիչ իրենց պատին դեմ տա, պատրաստ են հիմա էլ նրանց համար սերենադներ երգել: Մինչդեռ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը 30 տարի է ասում է, որ պետք է Ռուսաստանի հետ ձեւավորել սերտ համագործակցություն, որի բովանդակությունը պետք է լինի ոչ միայն ռազմական, տնտեսական, այլ նաեւ քաղաքական եւ քաղաքակրթական: Մենք գտնվում ենք մեկ քաղաքակրթական համակարգում, շատ անգամ համընկնող ազգային համակարգերի շրջանակում: Մեր ազգը, որպես Բյուզանդիայի կառուցողներից մեկը, եւ Ռուսաստանը, որպես նաեւ Բյուզանդիայի ժառանգորդներից մեկը, ունեն ընդհանրություններ: Ի վերջո, արեւելյան քրիստոնեությունը մի հատուկ արժեհամակարգային ուղղություն է եւ մեր պատկերացումները լավի եւ վատի, ընտանիքի, եկեղեցու հետ շփման, անգամ մեր արժեհամակարգը համընկնում է շատ ավելի, քան այն կարող է համընկնել այսօր նեոլիբերալիզմի արժեհամակարգի հետ, որն ուղղակիորեն հակասում է մեր պատկերացումներին ընտանիքի, հասարակության բարոյականության եւ այլնի մասին:

«ԳԱՂՏՆԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԵՆ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

- Անդրադառնանք նաեւ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ հայ-ռուսական միջկառավարական հուշագրի ստորագրմանը, որը տեղի ունեցավ օրերս՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի շրջանակում: Դուք այս հուշագրի ստորագրման անհրաժեշտության մասին բարձրաձայնում էիք դեռեւս տարիներ առաջ: Ի՞նչ կասեք այս մասին:

- Շատ տարօրինակ վիճակ է: Ամերիկյան փողերով մի շարք պետություներում, որոնք գտնվում են Ռուսաստանի սահմաններին մոտ կամ կից, ձեւավորեցին այդ կենսաբանական լաբորատորիաները, որոնք անհասկանալի են, թե ինչով են զբաղված: Այս հարցը ես, որպես պատգամավոր, նույնպես փորձել եմ բարձրացնել եւ մեր լրատվամիջոցներն ու հասարակական գործիչները եւս: Բոլորս ասում էին՝ պարոնայք ամերիկացիներ, որ ստեղծել եք այդ լաբորատորիաները մեր երկրում, ի՞նչ պետք է նրանք անեն, ինչո՞վ են զբաղվում այդ հիմնարկները, ի՞նչ են ուսումնասիրում: Դրանք ոչ թափանցիկ կառույցներ են: Եթե գաղտնի են, թող ասեն, որ գաղտնի են, բայց այդ դեպքում՝ գաղտնի կառույցներն ի՞նչ գործ ունեն մեր պետությունում: Կամ, ի վերջո, գաղտնի են մեզնի՞ց, թե՝ ումի՞ց, սա էլ է հարց: Հետո, երբ սկսվեց այս կորոնավիրուսի վարակը, պարզվեց, որ մեր բանակից 600 զինվոր է անցել այդ լաբորատորիաների միջով, ուսումնասիրել են այդ զինվորներին: Այնուհետեւ շատ լուրջ մակարդակով սկսեցին տարածվել խոսակցություններ, որ այդ լաբորատորիաների միջոցով վերցվում են ազգի գենոֆոնդին վերաբերող նյութեր եւ ուսումնասիրվում: Տարածվեցին նաեւ լուրեր, որ, օրինակ, խոզի գրիպը, երբ սկսվեց Վրաստանում, հետո տեղափոխվեց Հայաստան, այդ հիվանդությունները վերոնշյալ լաբորատորիաների հետ էին կապված: Եղան մամուլում հրապարակումներ այդ մասին, բայց այդպես էլ համոզիչ որեւէ մեկը չհերքեց: Այսինքն՝ եթե կա ոչ թափանցիկ մի կառույց, եւ այն ֆինանսավորվում է, ուրեմն՝ ինչ-որ նպատակ ունի, որը հասարակությանը հայտնի չէ:  Հետեւապես մենք մշտապես ասել ենք, որ պետք է  լինեն այդ օբյեկտները թափանցիկ: Իսկ եթե դրանք գաղտնի ռազմական նշանակություն անեն, թող հայտարարեն այդ մասին, մենք էլ իմանանք, թե ո՞ր մարմինն է, որը վերահսկում է այդ գաղտնի օբյեկտները: Եվ, վերջիվերջո, եթե ռազմական են, ապա մենք ռազմական դաշինքի մեջ ենք ոչ թե ԱՄՆ-ի, այլեւ ՌԴ-ի հետ: Այդ դեպքում՝ հարց է ծագում ՆԱՏՕ-ն մեզ մոտ գաղտնի օբյեկտնե՞ր է տեղադրում: Կարծում եմ՝ այդ հարցերը ծագել են ոչ միայն Հայաստանում, այլեւ ՌԴ-ում, որ եթե դուք մեր ռազմական դաշնակիցն եք, ապա այդ դեպքում՝ ի՞նչ գաղտնի գործարքների մեջ եք մեկ այլ պետության հետ, որն այսօր Ռուսաստանի հետ բավականին բարդ եւ լարված հարաբերություններ ունի:

- Միամտություն կլիներ կարծել, թե այս իշխանությունը համաձայնել է ստորագրել հուշագիր՝ այս մտահոգություններից ելնելով: Սա նշանակո՞ւմ է, որ պարզապես, հիմա հայտնվել են մի իրավիճակում, երբ ինչ փաստաթուղթ էլ տան ձեռքները, միեւնույն է, ստորագրելու էին:

- Երեք տարի է այդ խոսակցությունները գնում են եւ սկզբից նույնիսկ Միացյալ նահանգներն ասում էին, որ եթե ուզում են, թող ռուսական մասնագետներն այցելեն: Մինչդեռ այցելելն այլ է, ուսումնասիրնելը բոլորովին ուրիշ է: Նիկոլը սկզբից ասում էր՝ այո, հետո՝ ոչ, հետո, թե երրորդ կողմն իրավունք չունի մտնել, այնուհետեւ նշում էր, թե կարող է: Այսպիսի խառնաշփոթից եւ իրեն բնորոշ հակասական հայտարարություններից հետո՝ հասկանալի է, որ այսօր երբ մեր երկրի անվտանգությունը 100 տոկոսով պաշտպանում է ռուսն, այս վիճակում, երեւի թե, արդեն պարզապես լկտիության բարձրակետը կլիներ Հայաստանում պահպանել այնպիսի կառույցներ, որոնք ոչ թափանցիկ են եւ վտանգում են կենսաբանական անվտանգությանը: Եթե նախկինում կար մեր բանակը, միջազգային պայմանագրեր, Մինսկի խմբի եւ այլ պետությունների վրա ինչ-որ հույսեր էին կապում, կար Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ծրագիր, ապա այսօր Հայաստանի սահմանները, անվտանգությունը, ճանապարհները, որպեսզի Գորիսից Կապան գնաս, ռուսական զորքն է պաշտպանում: Իսկ թե ինչ է այս հուշագիրը նշանակում՝ արդյոք այդ լաբորատորիաների վրա կլինի պետական վերահսկողություն, դրանք կփակվե՞ն, թե՝ պարզապես, կսկսեն ավելի թափանցիկ աշխատել, կտեսնենք ապագայում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական հոդվածներ կպցնելը ազնվագույն անձին, նվիրյալ բժշկին` առնվազն անբարոյականություն է. ՀՀ վաստակավոր արտիստը պրոֆեսոր Չարչյանի մասինՀայաստանը տվել է միայն Աղդամի քարտեզը, մյուս քարտեզները հրաժարվում է տալ. ԱլիևՀԱՊԿ նախագահը կհանդիպի՞ Փաշինյանի հետՀարությունյանի հրաժարականի դեպքում հարցականի տակ է դրվելու Արցախի սուբյեկտայնությունը, սա է՞ Ձեր ուզածը հարգելի արցախցիներԸնդդիմության ձայների քանակը երեկ ավելացել է 700-ով, իշխանությանը` ավելի քան 2000-ով. Վահե Գրիգորյան«Բացահայտ երեւում էր, թե պատռած քվեաթերթիկը ոնց էին հաշվում` որպես օրինական քվե». ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐՈվքեր կստանան մանդատներ «Պատիվ ունեմ» դաշինքիցՍպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն. օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանիՅՈ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆԿԸՀ-ն դադարեցրեց օնլայն արդյունքերի վերահաշվարկը․ ի՞նչն է պատճառըԼավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարման հարցըՍուրեն Պապիկյանի մեքենայի հարվածից տուժած երեխան գիտակցության է եկելԱրթուր Բաղդասարյանը պատրաստվում է մեծ քաղաքականություն մտնել Այո, եթե ունենանք իշխանություն, ի զորու ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին. ՎանեցյանԱբովյանի քաղաքապետը հայտնվել է Նիկոլի խոշորացույցի տակ Լոռու մարզպետը ինձ ծեծի է ենթարկել, քանի որ «ՔՊ»-ին չեմ օգնել ձայներ հավաքելու հարցում. Օձունի համայնքապետԶինվորները քվեախցից արդեն պատրաստի քվեաթերթիկը ծրարով վերցնում, դուրս են գալիսԿապանի 35/17 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0. ՀայրապետյանՇոյգուն հայտարարել է, որ Եվրոպայում իրավիճակը պայթյունավտանգ է«Թուրքերեն եմ սովորում, որ հետագայում կարողանամ շփվել Երեւանում ադրբեջանցիների, թուրքերի հետ». ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՎաղարշակ Հարությունյանը նոր պաշտոն կստանա«Քվեարկությունը ցույց տվեց, որ ռուսամետ եւ արեւմտամետ արտաքին քաղաքականության կողմանկիցները գրեթե հավասար են» Հ.Բաբուխանյան«Սասնա ծռերը» մերժել են Փաշինյանի հետ հանդիպման առաջարկըՉգիտենք՝ ինչ արդյունք կունենայինք, եթե երեք նախագահները միավորվեին. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետԽորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցԱրթուր Վանեցյանը կվերցնի մանդատը «Կյանքի խոսք» աղանդի առաջնորդ Արթուր Սիմոնյանի ընկերը ՝ Բաքվի «Կյանքի խոսք» աղանդի հովիվ Ռասիմ Խալիլովը, մեկնել է Քելբաջար և Դադիվանք հայկական վանք արձակուրդը անցկացնելու, զվարճանալու Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ումLIVE. Արթուր Վանեցյանի ասուլիսըՔոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազությունՊատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան ՕսկանյանԹուրքիայի ընդդիմության առաջնորդը քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին Բացառիկ կադրեր, որոնք բացահայտում են պրոֆեսորի զրուցի իրական բովանդակությունըԻնչքան պետք ա մարդը ՈՉԻՆՉ լինի, որ ԱԺ ընտրություններին մի ավտոբուս մարդու քվե ստացած լինի, բայց երջանկությունից ղզղնած հայացքով մասնակցի կապիտուլյանտի հրավիրած հանդիպմանն ու գետինը չմտնի.Նարեկ ՍամսոնյանՊորտուգալիա - Ֆրանսիա. Բուքմեյքերների կարծիքըՈ՞ւմ խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտելՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 100 նոր դեպք, մահացել է 1 մարդՈւլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է․ խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցԻրականում այս խոշոր շահերի բախման կիզակետում Հայաստանը դեռ չի պարտվել, չնայած գտնվում է վտանգավոր սահմանագծին.Վարդան ՈսկանյանԻնձ հաջողվել մի տեսանյութ գտնել, որտեղ հստակ արձանագրված է ԼՀԿ-ի պայքարը Նիկոլի դեմ...Կարեն ՎրթանեսյանՓաշինյանի վերընտրվելը ցույց է տալիս, որ հայերի համար Արցախի կորուստը ոչ մի բան էր. Սատանովսկի.MediaportԱրտակ Բեգլարյանը պարզաբանել է, թե ինչ է տեղի ունեցել հանրահավաքի ժամանակԱրցախցիների ճնշող մեծամասնությունը իրենց առջև ծառացած հարցերի լուծումը տեսնում էին Հայաստանում իշխանության փոփոխությամբ.Տիգրան ԱբրահամյանԱջափնյակի թաղապետն ազատվել է պաշտոնից. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»Թանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ պլատինի․ NYMEXԱլեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Եվրո-2020․ Օրվա խաղերի անոնսՀՈՒՆԻՍԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ