Չինաստանում չղջիկների մոտ նոր կորոնավիրուսներ են հայտնաբերվել «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ Եվրո-2020․ Օրվա հանդիպումների անոնս Հաստատվել է կորոնավրուսի 39 նոր դեպք, ապաքինվել է 77 և մահացել է քաղաքացի ԶԼՄ. «Համաշխարհային առաջնորդները արեւայրուք են ընդունում» կլիմայական հերթական բողոքի ցույցում Ամեն ինչ գնում է՝ ըստ ծրագրի. Նախ ոչնչացնել հավաքական ինքնությունը, երբ դեռ կա երկիր, հետո արդեն՝ անհատական ինքնությունը, երբ չի լինի արդեն երկիր «Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել». Սերժ Սարգսյան Բաց թող նրան, նա ինքը հետ կգա, եթե դու անես այս 7 քայլերը, կամ՝ ինչպես հեռանալ տղամարդուց, որ նա վերադառնա Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել. Սերժ Սարգսյան Սպասվում է առանց տեղումների եղանակ


ԵՐԲ ԱՅԴՔԱՆ ՄԱՀԵՐ ՏԵՍԱ, ԲՈԼՈՐ ՎԱԽԵՐՍ ԱՆՑԱՆ

Տեսանյութեր

ՍԻՄ կուսակցության ամենատարեց անդամ, Հայրենական պատերազմի վետերան, 97-ամյա Ներսես Սիմոնյանի հետ զրույցն ամբողջությամբ դիտեք «Իրավունք TV»-ի եթերում՝ այցելելով համանուն յութուբյան ալիք: Մեզ կարող եք փնտրել նաեւ «Տելեգրամ» ալիքում:

ՍԻՄ կուսակցության ամենատարեց անդամը` 97-ամյա ՆԵՐՍԵՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ, նաեւ Հայրենական պատերազմի վետերան է: Թեեւ պատկառելի տարիքին, այսօր էլ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցը, հավատացեք, շատ երիտասարդներից էլ աշխույժ շարունակում է  ակտիվ մասնակցել կուսակցության գործունեությանը, մասնակցում է քննարկումներին, հնչեցնում՝ իր կարծիքը: Դե, ուրեմն, պատկերացրեք, թե ինչպիսին էր Ներսես պապին 75-80 տարի առաջ, երբ մեկնեց ռազմաճակատ...

Ներսես Սիմոնյանը մասնակցել է Նովոռոսիյսկի, Օդեսայի եւ Սեւաստոպոլի  ազատագրմանը: Հայացք նետելով տարիների խորքը՝ ի՞նչ հիշողություններ են տպավորվել նրա մեջ Հայրենական մեծ պատերազմից, որտե՞ղ եւ ե՞րբ է որոշում կայացրել՝ մեկնել ռազմաճակատ, ինչպե՞ս է վիրավորվել: Վերջապես, ի՞նչը նրան հուշեց՝ առաջին իսկ օրերից միանալ արցախյան շարժմանը, երկրի քաղաքական կյանքին եւ ընտրել հենց ՍԻՄ կուսակցությունը: Այս եւ այլ հարցերի պատասխանները  Ներսես Սիմոնյանը տվել է «Իրավունք TV»-ի տաղավարում: Զրույցի սկզբում 97-ամյա վետերանը նախ հիշեց իր մանկությունը.

- Ծնվել եմ Ջավախքի Բոգդանովկա շրջանի Հեշտիա գյուղում: Դպրոցն ավատելուց անմիջապես հետո մեկնեցի զինվորական ծառայության եւ մասնակից դարձա հայերիս համար կենսական նշանակություն ունեցող Հայրենական պատերազմին: Մասնակցել եմ Հյուսիսային Կովկասի, Նովոռոսիյսկ եւ Սեւաստոպոլ քաղաքների ազատագրմանը, եւ այլն: Պատահական չէ, որ այդ քաղաքների ազատագրմանը նվիրված միջոցառումներին ինձ մինչ օրս էլ չեն մոռանում, ամեն անգամ հրավիրում են, եւ հրավերը սիրով ընդունում եմ: Ցավոք, Սեւաստոպոլի ազատագրման ժամանակ ծանր վիրավորվեցի եւ, 1944 թվականին զորացրվելով՝ վերադարձա տուն: Բանակ մեկնել եմ կամավոր: 1942 թվականին պատերազմի դաշտում ծանր իրավիճակ էր, գերմանացիները հասել էին կովկասյան նախալեռները: Համադասարանցիներով որոշեցինք եւ յոթ հոգով մեկնեցինք ռազմաճակատ: Ցավոք, չորսի կյանքը պատերազմը խլեց, եւ տուն վերադարձանք երեքով: Այդ երեքից էլ միայն մեկին բախտ վիճակվեց՝ հասնել մինչեւ Բեռլին: Իսկ ընդհանրապես, մեր գյուղից պատերազմին մասնակցել է 580 մարդ, որից 367-ն է ողջ վերադարձել: Վիրավորվելուց հետո ինձ այլեւս թույլ չտվեցին վերադառնալ պատերազմի դաշտ: Դրանից հետո որոշեցի ծառայել հայրենի գյուղիս եւ զարգացնել գիտելիքներս` ընդունվելով Երեւանի պետական համալսարան: Սովորելուց հետո վերադարձել եմ հայրենի գյուղ, դասավանդել եմ հիսուն տարի, եղել եմ տնօրեն:

- Պատերազմական օրերի բազում դրվագներ, անշուշտ, մնացել է Ձեր հիշողության մեջ: Հատկապես ո՞րն է տպավորվել:

- Պատերազմի հետ կապված բոլոր հիշողություններս թեեւ ծանր են, բայց ճիշտ եք, դրանք երբեք ինձ չեն լքում: Շատ ուժեղ, գազանաբար հարձակվեցին գերմանացիները, մեզ օգնեց հաղթել միայն մեր ժողովրդի հայրենասիրությունն ու միասնական կամքը: Սա մեր բոլորիս հաղթանակն էր, որին հասանք մարդկային մեծ կորուստներով: Երբ մեկնեցի բանակ, 17 տարեկան էի, մինչեւ պատերազմ տեսնելը մի քիչ վախ կար մեջս, բայց երբ այդքան մահեր տեսա, բոլոր վախերս անցան: Որովհետեւ, երբ ցանկանում են քեզ ոչնչացնել, դու հզորանում ես: Ամեն ինչ անում ես, որ կռվում հաղթես եւ ողջ մնաս: Պատերազմի դաշտից տուն վերադարձա արդեն կոփված. այդպես է` դժվարությունները մարդուն կոփում են: Այսօրվա երիտասարդները շատ փափուկ կյանքով են ապրում, այդպես չի կարելի, կոփվել է պետք:

- Ոչ պակաս հերոսություն է նման պատերազմի ավարտից հետո եւս 76 տարի ապրելն  ու նման առույգությունը պահպանելը: Ո՞րն է Ձեր երկարակեցության գաղտնիքը:

- Գաղտնիք չկա, ուղղակի պետք է չափավոր ապրել, առողջ ապրելակերպ ունենալ, չխմել, առավել եւս՝ չծխել, ու ամենակարեւորը՝ աշխատել. աշխատելը միշտ երիտասարդ է պահում մարդուն:

- Այդքանից զատ Դուք նաեւ կուսակցական եք: Ինչպե՞ս անդամագրվեցիք ՍԻՄ կուսակցությանը:

- Անդամագրվեցի, երբ ծանոթացա կուսակցության գաղափարախոսությանը: Իսկ ավելի ճիշտ, պատճառը դարձավ կուսակցության թերթը` «Իրավունքը», մշտապես կարդալը: Թերթում, ինչպես այսօր էլ, բարձրաձայնվում էր երկրում տիրող իրական իրավիճակը, անարդարություններն էին տարբեր կողմերից լուսաբանվում: Եվ օբյեկտիվորեն: Ծանոթանալով այդ ամենին, որոշեցի ինքս դառնալ այս ընտանիքի անդամ: Այսօր էլ ողջունում եմ նաեւ այն գործընթացը, որի նախաձեռնողներից է ՍԻՄ-ը: Խոսքը՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ՝ հանուն նոր Միության» շարժման մասին է: Ողջունում եմ, քանի որ մեզ համար Ռուսաստանը բռունցք է, պատահական չի, որ ես Ռուսաստանի համար եմ ժամանակին կռվել ու էսօր հպարտ եմ դրա համար:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Չինաստանում չղջիկների մոտ նոր կորոնավիրուսներ են հայտնաբերվել«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂԵվրո-2020․ Օրվա հանդիպումների անոնսՀաստատվել է կորոնավրուսի 39 նոր դեպք, ապաքինվել է 77 և մահացել է քաղաքացիԶԼՄ. «Համաշխարհային առաջնորդները արեւայրուք են ընդունում» կլիմայական հերթական բողոքի ցույցումԱմեն ինչ գնում է՝ ըստ ծրագրի. Նախ ոչնչացնել հավաքական ինքնությունը, երբ դեռ կա երկիր, հետո արդեն՝ անհատական ինքնությունը, երբ չի լինի արդեն երկիր«Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել». Սերժ ՍարգսյանԲաց թող նրան, նա ինքը հետ կգա, եթե դու անես այս 7 քայլերը, կամ՝ ինչպես հեռանալ տղամարդուց, որ նա վերադառնաԵս հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել. Սերժ ՍարգսյանՍպասվում է առանց տեղումների եղանակՏեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ Բանակցություններից հետո նրանք ազատ են արձակվելՄոսկվան ողջունել է՝ գերիներիներին ականապատ դաշտերի քարտեզների դիմաց փոխանակումըՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 14-ից հունիսի 20-ըՎիժվածքը ցնցումների մեջ է «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի կտրուկ բարձրացումից. Արմեն ԱշոտյանԻնչպես դիմավորեցին գերությունից վերադարձած 15 տղաներինԹալինցիները ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին ու Փաշինյանի օգտին քարոզաշավ անող խմբի մյուս անդամներին. MediaportՉինական «Չժուժուն» մարսագնացը Կարմիր մոլորակի վրա սելֆի է արելԱդրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանին ծաղրում են հայ դիրքապահներին (տեսանյութ)Կեղտոտ ձեռքերդ հեռո՛ւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց. Տեր Հովհաննես քահանա ՀովհաննիսյանՌԴ վարչապետ Սերգեյ Լավրովը.Փաշինյանի խոսքից հետո Աննա Հակոբյանը և Պապիկյանը մի կերպ են զսպում ծիծաղը.VideoՈ՞ւմ է հակացուցված ծիրան ուտելԵվրո-2020․ Բելգիան վստահ հաղթանակ տարավ Ռուսաստանի հավաքականի նկատմամբ (տեսանյութ)Մեկ ականի հայտնաբերման և վնասազերծման համար ծախսվում է մոտ 1000 եվրո, իսկ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել քարտեզ, որտեղ 97 հազար ականի տեղորոշում կա.Տաթեւ ԱյվազյանԱրթուր Վանեցյան. «Սրանք սովորական երիտթալանչիներ են»Շատ հետաքրքիր պատկեր ականապատ դաշտերի քարտեզների ու գերիների հարցի վերաբերյալ.Կարեն ՎրթանեսյանՆախագահ Սերժ Սարգսյանը Օնիկ Գասպարյանի հետ հեռախոսազրույցի մասին. «Մի՛ արատավորիր ուսադիրներդ, մի՛ զիջիր ավելին...»Այս իշխանության համար զինվորականների, մարդու կյանքը արժեք չունի և թեման օգտագործում են այնպես, ինչպես այդ պահին իրենց ներքաղաքական, ներթիմային, նեղ անձնական շահերն են պահանջում.Տիգրան ԱբրահամյանԱմերիկյան կողմը որոշել է Բայդեն-Պուտին հանդիպմանը կոշտ մոտեցմամբ հանդես գալ. NBCՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱյն ինչ այսօր տեղի է ունենում ինձ մոտ աթոռակռվի տպավորություն է թողնում` գնացեք առաջնային կերպով զբաղվեք մեր գերեւավարված տղաների խնդիրներովԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվումԲելգիա - Ռուսաստան, Դանիա - Ֆինլանդիա խաղերի լավագույն ֆուտբոլիստները (ֆոտո)Բավ է, մի խոսե՛ք այլեւս, մեր համբերությունն էլ չափ ունի. Տեր ԱռաքելԱմեն մեկս մեր գործով պետք է փորձենք ամրացնել մեզ եւ մեր երկիրը. Արտակ ԱսատրյանԱպագան բարոյապես սպանում են, չխաբվե՛ք, հայ ժողովուրդ. Տեր ՀովսեփԳերիների մեջ օրեր առաջ Վարդենիսից տարած տղաներն էլ կանՍերժ Սարգսյանը ազատ շրջում է փողոցներով, լուսանկարԶոհված զինվորները պետք է երկնքում հպարտանան, որ իրենց հարազատները երջանիկ են. Նիկոլ Փաշինյան«Հատակը փտած, պատերը խոնավ, տան մեջ մկներ էլ կան՝ օր ա եղել մի-մի կտոր հացով կշտացել, պարկել ենք քնելու». Newsmedia.amԱդրբեջանին հանձնված քարտեզները պարունակում են Աղդամում 97 հազար ականի գտնվելու վայրի մասին տեղեկություններՁայն առնել ծախելն ավելի ծանր մեղք է , քան մարմնավաճառ լինելըԷրիկ Խաչատրյանը Հայաստան վերադարձած գերիների թվում է (լուսանկար)Տեղի ունեցավ հայկական մանկապատանեկան փառատոն ՂրիմումՄեր 15 եղբայրները վերադառնում են. ՓաշինյանՍամվել Բաբայանի թիմակիցն առաջարկում է ադրբեջաներենն Արցախում դարձնել պաշտոնական լեզուԿաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորի թեկնածուն կալանավորվել էՓաշինյանը երկիրը տանում է քաղաքացիական բախումների. Նաիրա Զոհրաբյան«Պատիվ ունեմ» դաշինքն ամրապնդելու է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններըԶգույշ եղեք ու մի տրվեք սադրանքի. Փաշինյանն ուզում է նոր ողբերգություն հրահրի ու այդ բեռը թողնի հաջորդ իշխանությանը. ՀովհաննիսյանՀոգևորականի կոռումպացվածը ո՞րն է, hոգևորականները չունե՛ն պետական լծակներ. Ռուբեն Մելիքյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ