«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ Եվրո-2020․ Օրվա հանդիպումների անոնս Հաստատվել է կորոնավրուսի 39 նոր դեպք, ապաքինվել է 77 և մահացել է քաղաքացի ԶԼՄ. «Համաշխարհային առաջնորդները արեւայրուք են ընդունում» կլիմայական հերթական բողոքի ցույցում Ամեն ինչ գնում է՝ ըստ ծրագրի. Նախ ոչնչացնել հավաքական ինքնությունը, երբ դեռ կա երկիր, հետո արդեն՝ անհատական ինքնությունը, երբ չի լինի արդեն երկիր «Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել». Սերժ Սարգսյան Բաց թող նրան, նա ինքը հետ կգա, եթե դու անես այս 7 քայլերը, կամ՝ ինչպես հեռանալ տղամարդուց, որ նա վերադառնա Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել. Սերժ Սարգսյան Սպասվում է առանց տեղումների եղանակ Տեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ Բանակցություններից հետո նրանք ազատ են արձակվել


ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱԾԵՆ ՄԶԿԻԹԻ. ՇՈՒՇԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Հասարակություն

Մայիսի 9-ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները: Ի՞նչ են զգացել այդ լուսանկարները տեսնելիս շուշեցիները, որոնց համար եկեղեցին ոչ միայն հայտնի զբոսաշրջային կենտրոն էր, այլ՝ ամենօրյա աղոթատեղի: Հարցի պատասխանը «Իրավունքը», Արցախ այցելության ընթացքում, տեղում փորձել է ստանալ Շուշիի քաղաքապետ ԱՐԾՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ, ով խորը շունչ քաշելուց հետո ասաց.

 

Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին Ադրբեջանից հիսուն տարով մեծ է

- Անկեղծ ասած, երբ տեսնում էի, որ բարձրահարկ շենքերը քանդում են, այդքան սրտիս մոտ չէի ընդունում՝ մտածելով, որ հետո նոր, ժամանակակից շենքերում կգնանք, կրկին բնակություն կհաստատենք հայրենի Շուշիում՝ վայելելով թշնամու սարքած էլիտար շենքերը: Բայց երբ տեսա, որ արդեն մոտեցել են Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցուն, դա ուղղակի անտանելի զգացում էր, սիրտս, բառի բուն իմաստով, լացում է (աչքերը լցվում են- Ի. Ա.): Չգիտեմ ինչու, աշխարհը լռում է: Լավ, հին հուշարձան-աղբյուրների վրայից, որ հայատառ փորագրությունները ջնջում են, մի տեղ «նորմալ է»՝ ճանաչելով թշնամուն. ոչինչ, դա մենք նորից, ավելի գեղեցիկ ձեռագրերով կփորագրենք: Բայց եկեղեցին, այն էլ նման պատմություն ունեցող եկեղեցին ավիրել՝ միջազգային լռության հովանու ներքո, անասելի ցավ է: Ադրբեջանցիներն այսօր ավիրում են ամենը, ինչը կարող է նրանց հիշեցնել հայի հետքի մասին, ջնջում են, ավերում, անհետացնում ամեն ինչ:

- Էլ ինչե՞ր են ավիրել, պարոն Սարգսյան:

- Վազգեն Սարգսյանի հուշարձանի կողքին կերպարվեստի դպրոցի վրայի փորագրությունները, տառերն են պոկել: Բայց, էլի եմ ասում, եկեղեցու հետ կապված ցանկացած բարբարոսություն մեզ համար ուղղակի ուղիղ հարված է սրտներիս: Առավել եւս, որ չի բացառվում, որ եկեղեցին վերածեն մզկիթի: Արդեն ասում են, որ եկեղեցին իրենցն է, որ այն կոչվել է ոչ թե Ղազանչեցոց, այլ՝ Ղազանչի: Հաշվի չառնելով այն պատմական փաստը, որ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին Ադրբեջանից հիսուն տարով մեծ է:

 

Շուշին, Քարին տակն ու Հադրութը հանձնելը ուղղակի դավադրություն էր

- Այսքանից հետո հույս ունե՞ք, որ նորից կվերադառնաք Շուշի:

- Ես չգիտեմ, ես հույսս չեմ կտրում, որ մի օր հետ եմ վերադառնալու: Շուշին, Քարին տակն ու Հադրութը հանձնելը ուղղակի դավադրություն էր, որի պտուղներն այսօր վայելում են մեր ոխերիմ թշնամիները: Չէր կարող Շուշին հենց այնպես նման ճակատագրի արժանանար, մեզ համար դա անբացատրելի է:

- Պարոն Սարգսյան, շուշեցիներն ասում են, որ եթե բոլորը մնային Շուշիում, գուցե թշնամին չհամարձակվեր ձեռքերը մինչեւ Շուշիի հասցնել:

- Գիտե՞ք, իրենք ասում են դա, որպես սրտի հովանք, բայց որ ես մեջն եմ եղել, ինքս եմ տեսել իրականությունը, սեփական մաշկիս վրա զգացել: Ո՞նց կարող էին երեխաները մնալ քաղաքում, երբ ամեն վայրկյան սնարյադներ էին պայթում քաղաքի տարբեր հատվածներում: Թշնամին հստակ ծրագրով եկել էր: Ես էլ էի առաջին օրերը ընդդիմանում, ինքս էի համոզում, որ մնան, որ կանցնի: Բայց հետո, երբ պայթեցրին մշակույթի շենքը, տեսնելով իրավիճակի լրջությունը, հասկացա, որ մնալն ուղղակի անհնար է: Գլխավերեւումդ անընդհատ ԱԹՍ-ներ էին ֆռռում, ու նման պայմաններում ստիպել, համոզել ժողովրդին՝ մնալ, այլեւս անհնար էր:

Մենք պետք է միանանք Ռուսաստանին

- Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արցախը ապագա ունի: Ի՞նչ եք մտածում այդ մասին:

- Ես կոնկրետ չեմ ուզում այդ անձի ասածը մեկնաբանել: Բայց, այ՛ո, Արցախը պետք է ապագա ունենա: Ու դրա համար մենք պետք է կարողանանք ճիշտ կազմակերպել Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, այսպես ասած, չգցենք ռուսների տրամադրությունը. ՌԴ-ն տրամադրված լինի, իհարկե, Արցախն ապագա կունենա: Արցախի ապագան այսօր մեծապես կախված է Ռուսաստանից, մենք պետք է կամաց-կամաց քայլերով գնանք եւ միանանք Ռուսաստանին: Մենք չորս կողմից ծուղակի մեջ ենք ու նման վիճակում այլ ելք մենք չունենք, մենք պետք է կառչենք Ռուսաստանից, որ փրկվենք, որ ապահով լինենք:

- Պատերազմից անցել է վեց ամիս, բայց Նիկոլ Փաշինյանը, որը խոսում է Արցախի ապագայի մասին, այդպես էլ Արցախ չեկավ: Եթե մի օր համարձակվի ու այցելի Արցախ, ինչպե՞ս կդիմավորեք նրան, ի՞նչ հարց կտաք նրան:

- Ճիշտն ասած, ես նրան ոչինչ չունեմ ասելու, ինչ որ պետք էր, ես ասել եմ նրան մամուլով, երբ ինքը Շուշին անվանեց դժգույն քաղաք: Հետո, ես չեմ կարծում, որ Փաշինյանը կհամարձակվի գալ Արցախ, որովհետեւ նախ նրան այստեղ ոչ ոք չի սպասում, հետո՝ ինքը կվախենա Ալիեւի ոռնոցից: Բայց որ չի գալիս, գոնե Ալիեւի պատասխանը թող տա, թող բռունցք ցույց տա:

- Բայց պարտված ղեկավարը կարո՞ղ է բռունցք ցույց տալ:

- Ճիշտ եք, բայց գոնե ձգտի: Պետք է հասկանանք, որ ամեն մի հետքայլ վաղը ստիպելու է երկու նման հետքայլ: Մենք պետք է ձգտենք առաջ գնալ: Այս հաղթանակն էլ իրենց համար ժամանակավոր է, ես տեսնում եմ, որ Ռուսաստանի հետ մենք հզորանալու ենք, հասնելու ենք մեր նպատակներին:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂԵվրո-2020․ Օրվա հանդիպումների անոնսՀաստատվել է կորոնավրուսի 39 նոր դեպք, ապաքինվել է 77 և մահացել է քաղաքացիԶԼՄ. «Համաշխարհային առաջնորդները արեւայրուք են ընդունում» կլիմայական հերթական բողոքի ցույցումԱմեն ինչ գնում է՝ ըստ ծրագրի. Նախ ոչնչացնել հավաքական ինքնությունը, երբ դեռ կա երկիր, հետո արդեն՝ անհատական ինքնությունը, երբ չի լինի արդեն երկիր«Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել». Սերժ ՍարգսյանԲաց թող նրան, նա ինքը հետ կգա, եթե դու անես այս 7 քայլերը, կամ՝ ինչպես հեռանալ տղամարդուց, որ նա վերադառնաԵս հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել. Սերժ ՍարգսյանՍպասվում է առանց տեղումների եղանակՏեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ Բանակցություններից հետո նրանք ազատ են արձակվելՄոսկվան ողջունել է՝ գերիներիներին ականապատ դաշտերի քարտեզների դիմաց փոխանակումըՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 14-ից հունիսի 20-ըՎիժվածքը ցնցումների մեջ է «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի կտրուկ բարձրացումից. Արմեն ԱշոտյանԻնչպես դիմավորեցին գերությունից վերադարձած 15 տղաներինԹալինցիները ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին ու Փաշինյանի օգտին քարոզաշավ անող խմբի մյուս անդամներին. MediaportՉինական «Չժուժուն» մարսագնացը Կարմիր մոլորակի վրա սելֆի է արելԱդրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանին ծաղրում են հայ դիրքապահներին (տեսանյութ)Կեղտոտ ձեռքերդ հեռո՛ւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց. Տեր Հովհաննես քահանա ՀովհաննիսյանՌԴ վարչապետ Սերգեյ Լավրովը.Փաշինյանի խոսքից հետո Աննա Հակոբյանը և Պապիկյանը մի կերպ են զսպում ծիծաղը.VideoՈ՞ւմ է հակացուցված ծիրան ուտելԵվրո-2020․ Բելգիան վստահ հաղթանակ տարավ Ռուսաստանի հավաքականի նկատմամբ (տեսանյութ)Մեկ ականի հայտնաբերման և վնասազերծման համար ծախսվում է մոտ 1000 եվրո, իսկ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել քարտեզ, որտեղ 97 հազար ականի տեղորոշում կա.Տաթեւ ԱյվազյանԱրթուր Վանեցյան. «Սրանք սովորական երիտթալանչիներ են»Շատ հետաքրքիր պատկեր ականապատ դաշտերի քարտեզների ու գերիների հարցի վերաբերյալ.Կարեն ՎրթանեսյանՆախագահ Սերժ Սարգսյանը Օնիկ Գասպարյանի հետ հեռախոսազրույցի մասին. «Մի՛ արատավորիր ուսադիրներդ, մի՛ զիջիր ավելին...»Այս իշխանության համար զինվորականների, մարդու կյանքը արժեք չունի և թեման օգտագործում են այնպես, ինչպես այդ պահին իրենց ներքաղաքական, ներթիմային, նեղ անձնական շահերն են պահանջում.Տիգրան ԱբրահամյանԱմերիկյան կողմը որոշել է Բայդեն-Պուտին հանդիպմանը կոշտ մոտեցմամբ հանդես գալ. NBCՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱյն ինչ այսօր տեղի է ունենում ինձ մոտ աթոռակռվի տպավորություն է թողնում` գնացեք առաջնային կերպով զբաղվեք մեր գերեւավարված տղաների խնդիրներովԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվումԲելգիա - Ռուսաստան, Դանիա - Ֆինլանդիա խաղերի լավագույն ֆուտբոլիստները (ֆոտո)Բավ է, մի խոսե՛ք այլեւս, մեր համբերությունն էլ չափ ունի. Տեր ԱռաքելԱմեն մեկս մեր գործով պետք է փորձենք ամրացնել մեզ եւ մեր երկիրը. Արտակ ԱսատրյանԱպագան բարոյապես սպանում են, չխաբվե՛ք, հայ ժողովուրդ. Տեր ՀովսեփԳերիների մեջ օրեր առաջ Վարդենիսից տարած տղաներն էլ կանՍերժ Սարգսյանը ազատ շրջում է փողոցներով, լուսանկարԶոհված զինվորները պետք է երկնքում հպարտանան, որ իրենց հարազատները երջանիկ են. Նիկոլ Փաշինյան«Հատակը փտած, պատերը խոնավ, տան մեջ մկներ էլ կան՝ օր ա եղել մի-մի կտոր հացով կշտացել, պարկել ենք քնելու». Newsmedia.amԱդրբեջանին հանձնված քարտեզները պարունակում են Աղդամում 97 հազար ականի գտնվելու վայրի մասին տեղեկություններՁայն առնել ծախելն ավելի ծանր մեղք է , քան մարմնավաճառ լինելըԷրիկ Խաչատրյանը Հայաստան վերադարձած գերիների թվում է (լուսանկար)Տեղի ունեցավ հայկական մանկապատանեկան փառատոն ՂրիմումՄեր 15 եղբայրները վերադառնում են. ՓաշինյանՍամվել Բաբայանի թիմակիցն առաջարկում է ադրբեջաներենն Արցախում դարձնել պաշտոնական լեզուԿաշառք տալու մեջ մեղադրվող պատգամավորի թեկնածուն կալանավորվել էՓաշինյանը երկիրը տանում է քաղաքացիական բախումների. Նաիրա Զոհրաբյան«Պատիվ ունեմ» դաշինքն ամրապնդելու է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններըԶգույշ եղեք ու մի տրվեք սադրանքի. Փաշինյանն ուզում է նոր ողբերգություն հրահրի ու այդ բեռը թողնի հաջորդ իշխանությանը. ՀովհաննիսյանՀոգևորականի կոռումպացվածը ո՞րն է, hոգևորականները չունե՛ն պետական լծակներ. Ռուբեն ՄելիքյանՂրիմում կայացել է Եվրասիական քաղաքակրթության միջազգային ասոցիացիայի հիմնադրումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ