Անթույլատրելի է կալանավորման որոշումը. ՀԽ առողջապահական հարցերի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Դուք արեցիք ավելին, քան նեռը կաներ... «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուներ, նրանց շտաբային ակտիվիստներ, կողմանակիցներ, տասնյակներով բերման են ենթարկվում բացատրություններ տալու․ Սոս Հակոբյան Ուժգնացել են ապօրինի ճնշումները՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների նկատմամբ. Հակոբյան Մանրամասն ներկայացրել եմ տիրող իրավիճակն ու ընտրություններին նախորդող քաղաքական ճնշումները. Աննա Մկրտչյան Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրապարակումը հետաձգվել է․Վարդևանյան «Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի եւ ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու Սոս Հակոբյանի ասուլիսը Անցքեր քվեատուփերի հատակին. խունտան լցոնումների է պատրաստվում Սկանդալ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում. «Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներ Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն


ԷՍ ԼԵՎՈ՞ՆՆ ԻՆՉՈՒ ՀԱՆԿԱՐԾ ԿԱՏԱՂԵՑ

Վերլուծություն

ԱԺ ամբիոնից Նիկոլի հիստերիկ ելույթները եւ սեփական դավաճանությունն ու պարտությունը «նախկիններին» վերագրելու մերկապարանոց փորձերը հարուցեցին բոլոր նորմալ քաղաքացիների զզվանքն ու վրդովմունքը: Բայց արդյո՞ք դա շիզոֆրենիա էր, թե՞ լավ հաշվարկված պոպուլիստական տեխնոլոգիա:

 

ԱՄԵՆԱԿԵՂՏՈՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԵՐԳԱՆՔԸ

Իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը կապիտուլյանտին համեմատում է կատաղությամբ հիվանդ կենդանու հետ. «Շների կատաղության մի փուլ կա, որ միակ «բուժումը» մնում է սատկացնելը: Ու խնդրում եմ «գիտահետազոտական-միտահետազոտական» փաստարկներ չբերել: Վիժվածքը վաղուց է հասել այդ փուլին»: Սակայն քաղաքագետ Աղասի Ենոքյանը չի հավատում խելագարության կանխավարկածին. «Նիկոլը ԱԺ-ում փորձարկում է նախընտրական քարոզչության նոր մոդելը: Ըստ այդ մոդելի, որեւէ արժեք չունի ճշմարտությունը եւ տրամաբանությունը: Կարեւորը լաչառությունն է, ականջ ծակող դիսկանտը եւ մեծ քանակությամբ բառեր արտաբերելը: Իրականում, սա ցույց է տալիս, որ ընտրությունների ժամանակ քարոզչությամբ ընտրողներ գրավելը նրա համար նշանակություն չի ունենալու: Ամեն ինչ իրականցվելու է կեղծիքների եւ բռնությունների միջոցով»:

Սակայն կա որոշակի զանգված` ուղեղն ամբողջովին լվացած եւ ազգային իմունիտետից իսպառ զրկված, որն ընտրություններին կկազմի այն «բազիսը», որին կեղծիք ու բռնություն հավելելով, թրքահպատակ Նիկոլը մտադիր է վերցնել ԱԺ մեծամասնությունը եւ վերարտադրվել: Անվտանգության փորձագետ Տիգրան Աբրահամյանը զգուշացնում է.

«Նրա չհեռանալը փակում է բոլոր տեսակի արդարացումների ճանապարհը: Իհարկե ազնվությունն ու բարոյականությունը որեւէ առնչություն չունեն սրանց նմանների հետ, սակայն դա դեռ չի նշանակում, որ ամբարտավան, ոչինչ չասող դեմքով կամ փրփրացող բերաններով կարող են ամեն միկրոֆոնի կամ տեսախցիկի առջեւ կանգնել ու արդարանալ: Մեր երկրի ցանկացած քաղաքացի պետք է հասկանա, որ եթե սրանք այսօր պատերազմի, կորոնավիրուսի, տնտեսական ճգնաժամի մեղքը փորձում են բարդել մնացածների վրա` փախչելով պատասխանատվությունից եւ մեղավորությունից, ապա վաղն էլ նույն կերպ իրենց պահելու են երկրին սպասվող մյուս սպառնալիքների, ողբերգությունների պարագայում: Ով չի գիտակցում այս պարզ ճշմարտությունը, ապա պետք է սպասի իր պահին` իշխանության քաղաքականության պատճառով, իրեն մոտեցող, իր տունը ոչնչացնող եւ իր կյանքն անիմաստ դարձնող այլ զարգացումների»: Ավաղ, չգիտակցողներին հավելվում են նաեւ անտարբերներն ու բոլորին միապաղաղ սեւ ներկով ներկողները: Նրանք, ովքեր չեն գա ընտրատեղամասեր, սպասելով այն պահին, երբ հնարավոր կլինի «քվեարկել ոտքերով»: Ի դեպ, 2021-ի առաջին չորս ամսվա արտագաղթողների քանակը հայտնի է` գրեթե 77 հազար, եւ դա տագնապալի բարձր թիվ է: Նաեւ շատ են նրանք, ովքեր ասում են, որ եթե Նիկոլը մնա, ապա իրենք կարտագաղթեն, սակայն այդպիսինների մեծամասնությունն անձամբ չի ուզում ոչ միայն պայքարել, այլեւ նույնիսկ ընտրատեղամասում իր նվազագույն լուման ներդնել: Դեռ պահպանվում է այն արատավոր մոդելը, որ մարդիկ սպասում են հերթական փրկչին, ով կգա եւ իրենց փոխարեն կլուծի իրենց խնդիրները: Այսինքն` անգամ «վայրի կապիտալիզմի» 30 տարին չեն վերացրել սոցիալական եւ քաղաքացիական պարազիտիզմի հոգեբանությունը:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄՆ ԱՐԴԵՆ ՊԱՐԶ Է

Մայիսի 10-ին վերջնական կերեւա, արդյո՞ք կլինեն արտահերթ ընտրություններ, թե՞ Նիկոլը կստիպի իր ուսապարկերին կրկին իրեն ընտրել վարչապետ եւ մեկ տարի ժամկետով ձեռք բերել իմփիչմենթի իմունիտետ: Հարկ է գիտակցել, որ նա կգնա արտահերթ ընտրությունների միայն մի դեպքում` եթե վստահ լինի, որ բավարար ռեսուրս ունի վերարտադրվելու եւ դրանով իսկ լեգիտիմացնելու դավաճանությունն ու կապիտուլյացիան: Նրան թեւավորում է այն հանգամանքը, որ գերտերություններին ձեռնտու է ունենալ նրա նման փալաս, որը երաշխավորում է Հայաստանի սուբյեկտայնության բացակայությունը եւ Հայաստանի` աշխարհաքաղաքական մանրադրամի կարգավիճակը: Գործնականում գրեթե ցանկացած այլ առաջնորդ նման երաշխիք չէ, ավելին` ձգտելու է Հայաստանը կրկին դարձնել քաղաքականության սուբյեկտ: Եվ քանի որ ընտրություններին մասնակցելու հավակնություն ունեն շատ-շատերը, այդ թվում բազում գրպանային ընդդիմադիրներ, քաղաքացիները սոցիալական ցանցերում առաջ են քաշել չափանիշ, որով կարելի է ստուգել քաղաքական ուժի/գործչի վստահելիության աստիճանը` արդյո՞ք նա պարտավորվում է ոչ մի պարագայում կոալիցիա չկազմել կապիտուլյանտի եւ նրա ՔՊ կուսակցության հետ: Այդ առումով այժմ ունենք երկու խոշոր դաշինքներ` Քոչարյան-ՀՅԴ-«Վերածնվող Հայաստան» եւ ՀՀԿ-«Հայրենիք», որն ընտրել է «Պատիվ ունեմ» անունը: Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է մայիսի 9-ին հանրահավաք անել Ազատության հրապարակում, դրանով իսկ «դաշտային պայմաններում» չափելով սեփական վարկանիշը, իսկ փաստացի Սերժ Սարգսյանի հովանու ներքո գործող «Պատիվ ունեմ» դաշինքը հարուստ է բազմափորձ գործիչներով ու կառույցների մեծ ցանցով: Երկու դաշինքներն էլ մեդիառեսուրսի պակաս չունեն: «Վերեւների» մակարդակով երկու դաշինքը տրամադրված են իրար դեմ չաշխատել, եւ «երկճյուղ» տարբերակով պայքարելը կարծես թե կարող է խոստումնալից լինել: Սակայն հանկարծ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշեց հրապարակայնացնել այն առաջարկություն-հռչակագիրը, որն արել էր նախագահների հանդիպմանը մարտի 25-ին. «Անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից եւ սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձեւավորվելիք համակարգում որեւէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից եւ հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով: Համոզված ենք, որ այս նախաձեռնությունը դրական արձագանքի կարժանանա ողջ հայության եւ միջազգային հանրության կողմից: Ընտրական գործընթացի սկզբնավորման պաշտոնական հայտարարումից եւ դաշինքի ցուցակի հրապարակումից հետո հանդես կգանք մամլո ասուլիսով»: Լեւոն Տեր-Պետրոսյանը այժմ նշեց. «Քննարկում տեղի չունեցավ, քանի որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես մերժեց այդ առաջարկը, դա պատճառաբանելով զուտ բարոյական նկատառումով, այն է` որ դրանով ինքը դավաճանած կլինի իր կողմից ստեղծված «Հայաստանի փրկության շարժմանը»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա որեւէ կարծիք չարտահայտեց: Այսօր ես հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին: Համոզված եմ, որ համապատասխան հասարակական ճնշման պարագայում դա միանգամայն իրականանալի ծրագիր է, որը թերեւս նոր աղետներից խուսափելու միակ ելքն է: Ողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի եւ Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից եւ Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»:

Ե՛վ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի գրասենյակները բացասաբար գնահատեցին առաջին նախագահի կողմից փակ հանդիպման չհամաձայնեցված հրապարակայնացումը, սակայն մեկնարկեց հանրային-փորձագիտական մակարդակի քննարկում: ԼՏՊ-ի առաջարկության կողմնակիցները նշում են, որ դա կտա միասնական ընդդիմադիր կենտրոնի ռեզոնանսային էֆեկտ: Իսկ հակառակորդները տեսնում են ռիսկեր, որ անտիռեյտինգների գումարումը կչեզոքացնի ռեյտինգների գումարմանը, եւ արդյունքում բազում մարդիկ չեն գնա ընտրության, հետեւաբար`  ԼՏՊ-ն ճիշտ կանի, եթե ձեւավորի երրորդ դաշինքը: Սակայն կարեւոր է հետեւյալ հարցի պատասխանը` ինչքանո՞վ է անկեղծ առաջին նախագահը, եւ ի՞նչ իրական նպատակ է հետապնդում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Անթույլատրելի է կալանավորման որոշումը. ՀԽ առողջապահական հարցերի հանձնաժողովի նախագահի հայտարարությունըԴուք արեցիք ավելին, քան նեռը կաներ...«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուներ, նրանց շտաբային ակտիվիստներ, կողմանակիցներ, տասնյակներով բերման են ենթարկվում բացատրություններ տալու․ Սոս ՀակոբյանՈւժգնացել են ապօրինի ճնշումները՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների նկատմամբ. ՀակոբյանՄանրամասն ներկայացրել եմ տիրող իրավիճակն ու ընտրություններին նախորդող քաղաքական ճնշումները. Աննա ՄկրտչյանՊրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրապարակումը հետաձգվել է․Վարդևանյան«Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի եւ ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու Սոս Հակոբյանի ասուլիսըԱնցքեր քվեատուփերի հատակին. խունտան լցոնումների է պատրաստվումՍկանդալ Արմավիրի մարզի 14/29 ընտրատեղամասում. «Պատիվ ունեմ» դաշինքի հարյուրավոր քվեաթերթիկների վրա հայտնաբերվել են կողմնակի նշումներՀանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոնՀանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում«Իզմիրլյան» կենտրոնի աշխատակիցներին փորձում են ամեն գնով ՀՔԾ տանել. փաստաբանԸնտրական գործընթացները չպետք է ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա․Արմեն Սարգսյանը հեռախոսազույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ«Չալոյի անսամբլը» հետապնդումներ է իրականացնում. Թեհմինա ՎարդանյանՇվեյցարիայում 20 տարով ազատազրկվել է լիբերացի ապստամբների ղեկավարը բռնաբարության, սպանությունների եւ կանիբալիզմի համարՉարչյանի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի ժ. 20:00-ին. փաստաբանՀայաստանը «Սպուտնիկ Վի»-ի նոր խմբաքանակ է ձեռք բերելԸնտրությունների վերահսկման կոմիտեն կոչով է հանդես եկելՆիկոլը խախտում է օրենքը Ահազանգեր ենք ստանում. Արամ Վարդեւանյանը դիմում է դիտորներին եւ ԿԸՀ-ինԲժիշկ Չարչյանի տարիների բժշկելու առաքելությունն ամուր հիմք է հավատի ու վստահության և կարծում եմ, որ նա արժանի է հատուկ վերաբերմունքի.Հայտնի սրտաբանը անդրադարձել է պրոֆեսորի ձերբակալման փաստինՀայրենիքի մեծ նվիրյալ, մարդկային վեհ արժեքների կրողԻմացիր, որ քո ներսում կա մի փոքրիկ երկրորդ տիեզերք. Հույն քրիստոնյա աստվածաբան, փիլիսոփա, գիտնական Որոգինեսի հայտնի մտքերով է կիսվել մեր գործընկերըԶինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Վարանդայի շրջանումՉէինք հավատում, որ բանտի դռները մի օր էլ մեր համար են բացվելու. Գերության յոթ ամիսներԳորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել էԻրավապահները շուրջ 40 հոգով ներխուժել են Հրազդանի «Պատիվ ունեմ» դաշինքի գրասենյակՆախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգև է հանձնել սրտային վիրաբույժ Միհիր ՍուսանիինԱպօրինի ձերբակալվել է պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը. Արսեն ԲաբայանՀՀ նախագահն ու վարչապետի ԺՊ-ն չեն շնորհավորել Իրանի նոր նախագահինՆոր Զելանդիայում տորնադոյի հետևանքով մահացել է մեկ մարդՎաղ առավոտից ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ. ՎանեցյանՀՀ դատախազությունը բոլոր շահագրգիռ կողմերի համար բաց է իր իրավասությունների շրջանակներում համագործակցության համարՐոպե շուտ դադարեցնել այս խայտառակությունը. Չարչյանի պաշտպանների հայտարարությունըՀայտնում եմ իմ զորակցությունը՝ ի պաշտպանություն վաստակաշատ բժշկի, անվանի գիտնականի եւ կոլեգայի. ՇահրամանյանՆուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում են հետհանգեցման աշխատանքներՊահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին.«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի աշխատակազմը հայտարարություն է տարածելՊատգամավորի թեկնածուները խախտում են լռության օրվա կանոններըՌուսաստանը կավելացնի դեպի Հայաստան չվերթների թիվըԱննախադեպ ծավալով ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել․ որտեղ այդ պրոցեսը գնա՝ անխուսափելիորեն հետևելու են ձերբակալություններ, քրեական գործեր․ ՓաշինյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Արմեն ՉարչյանիՆիդերլանդները չեղարկում է COVID-ով պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումներըԱմեն վարկյան կարող է պրոֆերորի մոտ առողջական վիճակի վատթարացում գրանցվի. Փաստաբանը ահազանգում է73-ամյա Միխայիլ Շուֆուտինսկին պատրաստվում է հայր դառնալՔվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ձեր խղճին. ՀՀ նախագահի կոչըՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 19-ին և 20-ին սահմանվել է հերթապահություն. Ոստիկանություն Մեր հորդորն է` զերծ մնալ անհանդուրժողականությունից, դրսևորել զգոնություն եւ չվտանգել հայրենական մեր կյանքը. Գարեգին ԲՊրոֆեսոր Չարչյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Արա ԲաբլոյանՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվըԹուրքիայում ոստիկանը 17 տարվա ազատազրկման է դատապարտվել 2013 թվականին Գեզի այգում դեռահասի սպանության համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ