Շրջանառվել է election.am (elections-ի փոխարեն) կայքէջ, որը կտրուկ տարբերվող պատկեր է ներկայացրել. Դավիթ Խաժակյան Քրեական հոդվածներ կպցնելը ազնվագույն անձին, նվիրյալ բժշկին` առնվազն անբարոյականություն է. ՀՀ վաստակավոր արտիստը պրոֆեսոր Չարչյանի մասին Հայաստանը տվել է միայն Աղդամի քարտեզը, մյուս քարտեզները հրաժարվում է տալ. Ալիև ՀԱՊԿ նախագահը կհանդիպի՞ Փաշինյանի հետ Հարությունյանի հրաժարականի դեպքում հարցականի տակ է դրվելու Արցախի սուբյեկտայնությունը, սա է՞ Ձեր ուզածը հարգելի արցախցիներ Ընդդիմության ձայների քանակը երեկ ավելացել է 700-ով, իշխանությանը` ավելի քան 2000-ով. Վահե Գրիգորյան «Բացահայտ երեւում էր, թե պատռած քվեաթերթիկը ոնց էին հաշվում` որպես օրինական քվե». ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐ Ովքեր կստանան մանդատներ «Պատիվ ունեմ» դաշինքից Սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն. օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի ՅՈ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆ


Ինչպե՞ս է հայ վարպետը, խաբելով ադրբեջանցուն, վերականգնել Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը

Հասարակություն

Նոր ենք ծանոթացել: Մեկ-երկու բառ, և արդեն hասկանալի է՝ հայ շինական է, շինարար: Պայմանականություններից դուրս: Ազնիվ: Խնդրում եմ պատմել իր մասին: Ավագ սերնդին հատուկ պարզությամբ սկսում է. «Բաբայան Վոլոդյա Սեդրակի: Ծնվել եմ 1937 թվականին Արարատի շրջանի Գիլանլար գյուղում»։ Բռնադատված մարդկանց անձնական գործերը, որոնց առնչվել եմ մասնագիտության բերումով, ակամայից անցնում են աչքիս առջևով: Ներքին զգացողությունս չի խաբում: Պարզվում է, սուտ մատնությունների ալիքը չի շրջանցել նաև նրանց ընտանիքը․ 40 օրական է եղել, երբ հորն աքսորել են ազգայնական-դաշնակցական պիտակով: Ութ տասնամյակ գլորած Վարպետի՝ սեղանին դրված ձեռքերը դողում են:

Հայրը քարագործ վարպետ է եղել: Իրենք էլ՝ երեք եղբայրներով, շարունակել են նրա գործը, հմուտ վարպետներ դարձել: Վարպետ Վոլոդյան «Կոմունշին» տրեստի կազմում մասնակցել է բազմաթիվ խոշոր կառույցների շինարարությանը, Հուշարձանների պահպանության և վերականգնման արվեստանոցում աշխատելու տարիներին՝ Գառնիի հեթանոսական տաճարի վերականգնմանը, մասնագիտական հասունության մի ամբողջ դպրոց անցել Ռաֆայել Իսրայելյանի, Ալեքսանդր Սահինյանի, Գևորգ Մուշեղյանի, Ջիմ Թորոսյանի մոտ:

Մայր Հայաստան և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրներ, 50-ամյակի հուշարձան և բազմաթիվ այլ կառույցներ… Սակայն բազմաթիվ աշխատանքների մեջ մեկն առանձնահատուկ էր լինելու: Կառույց, որի կանչը տակնուվրա էր անելու նրա ներաշխարհը: Ստիպելու, որպեսզի մշտապես հաստատվի Արցախ աշխարհում: Այն իր հաստատուն կնիքն էր դնելու նաև Վոլոդյայի հոգևոր կյանքի վրա՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին:

Առաջին անգամ հատուկ առաքելությամբ Ղարաբաղ է գնացել 1981 թվականին: Հենց հաջորդ օրը նրան ընդունել է ԼՂԻՄ առաջին քարտուղար Բորիս Գևորկովը, խոսելու էին ադրբեջանական իշխանությունների հրահանգով Ղազանչեցոց եկեղեցին վերանորոգելու մասին: Սակայն, պարզվում է, նրանք վերանորոգելու անվան տակ պատվիրել էին առանց գմբեթի մնացած կառույցի պատերը փոքրիշատե կարգի բերել և առանց ծածկի մեկընդմիշտ կոնսերվացնել…

«Անձրևոտ օր էր, երբ գնացի Շուշի: Հետո հասկացա, որ դա կարծես հատուկ սցենար էր ինձ համար պատրաստված: Անձրևի կաթիլները արտասուքի նման թափվում էին պատերն ի վար: Այնպիսի տպավորություն էր, որ եկեղեցին արտասվում է: Մարմնովս կարծես կրակ անցավ: Ես ինձ մեղավոր զգացի: Ե՞ս, ե՞ս եմ մեղավոր, որ եկեղեցին այդ վիճակում է: Հենց այդտեղ Ղազանչեցոցի ավեր պատի մոտ կանգնած երդվեցի, որ թեկուզ կյանքիս գնով եկեղեցին պետք է վերակառուցեմ»:

Այդ պահին Վոլոդյա Բաբայանի մտքով էլ չէր անցնում, որ ստիպված է լինելու երկու անգամ կատարել իր խոստումը: Տարբեր տարիների երկու անգամ վերականգնել եկեղեցին:

Վարպետը մի պահ լռում է, հետը բերած թղթերի մեջ փնտրում, գտնում մեկը և բարձր ձայնով կարդում՝ թղթին հանձնած առաջին տպավորություններն են…

«․․․Երբ առաջին անգամ տեսա Ղազանչեցոց ժամն ավեր,

Ողջ էությամբ ես վշտացա. հալածված էր՝ որբ, անտեր:

Թառամել էր վարդի նման սուրբ օջախը անցյալի

Սև շղարշ էր իջել վրան, մնացել էր ամայի:

Սևազգեստ երկինքն էլ էր ողբում ցավը ավերի,

Լուռ դառնությամբ մղկտում էր, սրբում փոշին պատերի,

Օգնություն էր խնդրում կարծես անցորդներից, հուսահատ,

Կմոտենա արդյոք մեկը, մի կարող ձեռք հարազատ…

Խոնարհվում եմ ես ձեր առաջ, ով վարպետներ գովելի,

Ինչ հրաշք եք դուք մեզ թողել, վառ հիշատակ անցյալի:

Ողջ մարմինս փշաքաղվեց, որ զգացի այդ ներկան,

Հաստատապես սուրբ երդվեցի՝ նոր կյանք պետք է տամ նրան»:

Սկսվեցին վերանորոգման աշխատանքերը: Այդ տարիներին էլ Ղարաբաղում լարվածություն կար: Վախ: Վարպետ Վոլոդյան հիշում է՝ պաշտոնյաները վախենում էին անգամ բարձր հազալուց: Բաքվից զանգ գալու դեպքում կանգնում, նոր էին խոսում: Եվ այդ մթնոլորտում պետք է եկեղեցի վերականգվեր: Նրա խոսքերով՝ դառն ու դժվար է եղել շինանյութ հայթաթելը: Հետո է իմացել, որ մինչ այդ հրավիրված վարպետները ճնշմանը չդիմանալով՝ հեռացել են: Տեսնելով, որ Վոլոդյան իսկապես մտադիր է եկեղեցին վերականգնել, ոչ թե եղածը կոնսերվացնել, սկսում են խոչընդոտել: Սկզբում հիմնավորում են, թե եկեղեցին կարող է վերականգնել միայն տեղացի վարպետը: Վոլոդյա Բաբայանը դուրս է գրվում Խորհրդային Հայաստանի գրանցումից և… գրանցվում Ղարաբաղում:

1981-ին սկսված աշխատանքների մեջ սկզբում ներգրավել է երևանցի երեք շնորհալի վարպետների՝ իրենց մասնագիտական սարքավորումներով ու գործիքներով: Հենց առաջին օրերին աշխատանքներին մշտապես հետևում էին, անտեղի կարգադրություններ անում։Մի օր վարպետներից մեկը հարցրեց՝ Վոլոդյա, սրանք թո՞ւրք են, ասացի՝ բա ինչ են: Մեկ շաբաթ հետո, թե՝ Վոլոդյա, ցավդ տանեմ, մենք չենք կարողանում աշխատել, վախենում ենք: Եվ հեռացան: Մնացինք ես ու իմ երդումը»:

Դրանից հետո ստիպված է եղել մոտակա բնակավայրերից մի քանի աշխատողներ հավաքագրել։ «Ասել եմ միայն մեխ խփել իմանաք, մնացածը ես ձեզ կսովորեցնեմ»: Եվ սկսվել է տառապալից աշխատանքը…

Եկեղեցին վերակառուցելու թույլտվությունը կար՝ ամանումը չկար: 1981-ից մինչև 1987 թվականը մեկ արկղ մեխ անգամ չեն տրամադրել: Չեն օգնել, չեն աջակցել: Ադբեջանից եկած ներկայացուցիչները միայն մեկ բան էին ասում՝ կոնսերվացիա պետք է արվի: Սակայն նույնիսկ այդ դեպքում պետք էր ժամանակավորապես ծածկել կառույցը՝ քայքայումից պաշտպանելու համար: Տեսնելով, որ ծածկի աշխատանքներն անխուսափելիորեն բերելու են գմբեթի տեղադրմանը, ադրբեջանցի պատվիրատուն չի դիմացել. «Ընկեր, չէ՞ որ ես ձեզ ասել եմ գմբեթը մի դրեք, ղեկավարությունն այդպես է կամենում»: Վոլոդյան առարկել է՝ դա նույն բանն է, ինչ մարդն առանց գլխի: Աշխղեկ կոչված մեկը՝ ազգությամբ հայ, ասաց՝ Վոլոդյա, եթե գմբեթը դնես, ինձ գործից կհանեն: Ասացի՝ ես քեզ խնդրում եմ, դու այլևս Շուշի մի բարձրացիր, եթե հարցնեն՝ ասա ես գործ չունեմ, էն հայաստանցին է անում:

Տեսնելով, որ վարպետներն անդրդվելի են, գործի են դնում սպառնալիքները, հեռախոսի զանգն ընդհատում էր հոգնած երեկոների լռությունը: Մի օր էլ ռուսերենով հնչող սպառնալիքներին հետևել է վնասելու ուղղակի փորձը… Շինարարական կռունկն ադրբեջանցի էր աշխատեցնում: Հատուկ էին այդպես կարգադրել: Վեր բարձրացող զամբյուղի մեջ չորս հոգի էին: Հանկարծ անսպասելիորեն կռունկավարը զամբյուղն այնպիսի արագությամբ է մոտեցրել գմբեթին, որ եթե դիպչեր… Ադրբեջանցին մի քանի սանտիմետրով սխալվել էր…

«Հարցնում էին՝ Վոլոդյա, դու ինչ գիտես, թե գմբեթի բարձրությունն ինչքան է եղել: Իմ ձեռքին եկեղեցու հին՝ 1904 թվականի լուսանկարն էր: Կարկինը դրել եմ հին նկարի գմբեթի, թմբուկի վրա, այդ չափսերը հիմք ընդունելով, ինչպես նաև շարված քարերի շարքերն ու քանակը հաշվելով՝ գմբեթը վերականգնել ենք, ինքս անձամբ եմ եռակցել»:

1987 թվականին ավարտվում են աշխատանքները: 1988-ին սկսվում է Ղարաբաղյան շարժումը: Շուշիից ռմբակոծվում էր Ստեփանակերտը: Վարպետի մտքերը՝ ռումբերից պակաս ավերածություն չէին գործում. տեսնես ինչ վիճակում է եկեղեցին: Պատմում է, թե ինչ ապրումներ է ունեցել, երբ իմացել է, որ եկեղեցին Գրադ հրթիռային համակարգի պահեստի են վերածել…

Շուշիի ազատագրումից հետո անհամբեր բարձրացել է ծանոթ ճանապարհով: Խորհրդային տարիների յոթը տարվա աշխատանքը ջուրը գցելու համար բարբարոսներից թերևս յոթ օր էլ չէր պահանջվել: Շինարարական կռունկն այս անգամ օգտագործվել էր ավերելու համար: Հետո է իմացել, որ առաջինը զանգակատան խաչն են գցել: Թուրքն իրենն արել էր: Վարպետն էլ իրենն էր անելու:

Կանչել է նույն տղաներին, կարգի բերել գործիքները և սկսել: Երկրորդ անգամ՝ արդեն ազատագրված Շուշիում վերսկսել են Ղազանչեցոց եկեղեցու վերականգնման աշխատանքները, որոնք, բնականաբար, արդեն բավականին արագ են ընթացել: Հիշում է, թե ինչպես տեղադրեցին խաչը: Առաջին պատարագը: Պարգև Սրբազանի քարոզը:

Ինձ համար կարդում է իր բանաստեղծության վերջին քառատողը, որը գրել է արդեն եկեղեցու վերականգնումից հետո:

«Ղազանչեցոց իմ սուրբ օջախ փառահեղ,

Երջանիկ եմ՝ այժմ շեն ես ու շքեղ,

Թող փառք լինի մեր Տիրոջը ամեն օր,

Որ դու մնաս միշտ հաղթական ու հզոր»։

Ակամայից ասում եմ՝ ամեն: Տեսնեմ՝ ծիծաղում է: Մոտենում և ցույց է տալիս քառատողի ներքևում գրված բառը: Ամեն

Հեղինակ՝ Հասմիկ Բադալյան
Ճարտարապետություն և շինարարություն ամսագրից

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ` ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱ՞ՀՅՈ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆՔԱՂԱՔԱԿԱՆ «ԱՐԾՐՈՒՆԻԶՄԸ» ԲԱՑԱՌԵԼՈՒ ՕՐԵՆՔԸՇրջանառվել է election.am (elections-ի փոխարեն) կայքէջ, որը կտրուկ տարբերվող պատկեր է ներկայացրել. Դավիթ ԽաժակյանՕձունի համայնքապետին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական հոդվածներ կպցնելը ազնվագույն անձին, նվիրյալ բժշկին` առնվազն անբարոյականություն է. ՀՀ վաստակավոր արտիստը պրոֆեսոր Չարչյանի մասինՀայաստանը տվել է միայն Աղդամի քարտեզը, մյուս քարտեզները հրաժարվում է տալ. ԱլիևՀԱՊԿ նախագահը կհանդիպի՞ Փաշինյանի հետՀարությունյանի հրաժարականի դեպքում հարցականի տակ է դրվելու Արցախի սուբյեկտայնությունը, սա է՞ Ձեր ուզածը հարգելի արցախցիներԸնդդիմության ձայների քանակը երեկ ավելացել է 700-ով, իշխանությանը` ավելի քան 2000-ով. Վահե Գրիգորյան«Բացահայտ երեւում էր, թե պատռած քվեաթերթիկը ոնց էին հաշվում` որպես օրինական քվե». ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐՈվքեր կստանան մանդատներ «Պատիվ ունեմ» դաշինքիցՍպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն. օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանիՅՈ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆԿԸՀ-ն դադարեցրեց օնլայն արդյունքերի վերահաշվարկը․ ի՞նչն է պատճառըԼավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարման հարցըՍուրեն Պապիկյանի մեքենայի հարվածից տուժած երեխան գիտակցության է եկելԱրթուր Բաղդասարյանը պատրաստվում է մեծ քաղաքականություն մտնել Այո, եթե ունենանք իշխանություն, ի զորու ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին. ՎանեցյանԱբովյանի քաղաքապետը հայտնվել է Նիկոլի խոշորացույցի տակ Լոռու մարզպետը ինձ ծեծի է ենթարկել, քանի որ «ՔՊ»-ին չեմ օգնել ձայներ հավաքելու հարցում. Օձունի համայնքապետԶինվորները քվեախցից արդեն պատրաստի քվեաթերթիկը ծրարով վերցնում, դուրս են գալիսԿապանի 35/17 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0. ՀայրապետյանՇոյգուն հայտարարել է, որ Եվրոպայում իրավիճակը պայթյունավտանգ է«Թուրքերեն եմ սովորում, որ հետագայում կարողանամ շփվել Երեւանում ադրբեջանցիների, թուրքերի հետ». ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՎաղարշակ Հարությունյանը նոր պաշտոն կստանա«Քվեարկությունը ցույց տվեց, որ ռուսամետ եւ արեւմտամետ արտաքին քաղաքականության կողմանկիցները գրեթե հավասար են» Հ.Բաբուխանյան«Սասնա ծռերը» մերժել են Փաշինյանի հետ հանդիպման առաջարկըՉգիտենք՝ ինչ արդյունք կունենայինք, եթե երեք նախագահները միավորվեին. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետԽորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցԱրթուր Վանեցյանը կվերցնի մանդատը «Կյանքի խոսք» աղանդի առաջնորդ Արթուր Սիմոնյանի ընկերը ՝ Բաքվի «Կյանքի խոսք» աղանդի հովիվ Ռասիմ Խալիլովը, մեկնել է Քելբաջար և Դադիվանք հայկական վանք արձակուրդը անցկացնելու, զվարճանալու Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ումLIVE. Արթուր Վանեցյանի ասուլիսըՔոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազությունՊատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան ՕսկանյանԹուրքիայի ընդդիմության առաջնորդը քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին Բացառիկ կադրեր, որոնք բացահայտում են պրոֆեսորի զրուցի իրական բովանդակությունըԻնչքան պետք ա մարդը ՈՉԻՆՉ լինի, որ ԱԺ ընտրություններին մի ավտոբուս մարդու քվե ստացած լինի, բայց երջանկությունից ղզղնած հայացքով մասնակցի կապիտուլյանտի հրավիրած հանդիպմանն ու գետինը չմտնի.Նարեկ ՍամսոնյանՊորտուգալիա - Ֆրանսիա. Բուքմեյքերների կարծիքըՈ՞ւմ խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտելՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 100 նոր դեպք, մահացել է 1 մարդՈւլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է․ խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցԻրականում այս խոշոր շահերի բախման կիզակետում Հայաստանը դեռ չի պարտվել, չնայած գտնվում է վտանգավոր սահմանագծին.Վարդան ՈսկանյանԻնձ հաջողվել մի տեսանյութ գտնել, որտեղ հստակ արձանագրված է ԼՀԿ-ի պայքարը Նիկոլի դեմ...Կարեն ՎրթանեսյանՓաշինյանի վերընտրվելը ցույց է տալիս, որ հայերի համար Արցախի կորուստը ոչ մի բան էր. Սատանովսկի.MediaportԱրտակ Բեգլարյանը պարզաբանել է, թե ինչ է տեղի ունեցել հանրահավաքի ժամանակԱրցախցիների ճնշող մեծամասնությունը իրենց առջև ծառացած հարցերի լուծումը տեսնում էին Հայաստանում իշխանության փոփոխությամբ.Տիգրան ԱբրահամյանԱջափնյակի թաղապետն ազատվել է պաշտոնից. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ