«Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ «Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են Windows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասին Եղանակը հայաստանում «Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումը Հիմա էլ «Բաքվի դեկլարացիա» Քարտուղարուհու փորձով փոխնախարար «Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում ⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡


ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՊԱՐԶ ԱԿՆԱՐԿԵՑ` ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵԼ ՍԴ

Ներքաղաքական

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը շարունակում է վստահաբար պնդել, որ թեեւ Սահմանադրությունը հրաժարական տված Նիկոլին վարչապետի աթոռին մնալու որեւէ հնարավորություն չի տալիս, սակայն նա իրեն շարունակում է համարել վարչապետի պաշտոնակատար, ինչը նշանակում է իշխանության զավթում: Ամեն դեպքում, Ղազարյանը պատրաստ է իր տեսակետը հիմնավորել` անգամ Նիկոլի հետ բանավիճելով, ու այդ նպատակով նրան երեկ հրավիրել էր՝ հանրայնորեն քննարկելու հարցը:

«Նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրաժարականի դիմում  ներկայացնելուց հետո, երբ նախագահն այդ ընդունում է եւ դրա արդյունքում ընդունում է նաեւ Կառավարության հրաժարականը, նա այլեւս վարչապետի պաշտոնում լինելու որեւէ իրավունք չունի, եւ Սահմանադրության այն դրույթը, որով սահմանվում է, որ Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, հասկանալիորեն վերաբերում է կառավարության մյուս բոլոր անդամներին, որոնք հրաժարական չեն ներկայացրել: Մենք տեսանք ցավալի իրողություն. Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատարել վարչապետի պարտականությունները, ներկայացել է կառավարության շենք, կայացրել է իր լիազորություններից բխող որոշումներ, նշանակումներ է կատարել, որը Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ենթադրյալ հանցագործության դրսեւորման հատկանիշ է»,- պնդում է Է. Ղազարյանը:

Իսկ ահա նիկոլական թեւը հակառակ կարծիքին է, թե վարչապետը կառավարության անդամ է ու հրաժարականի դեպքում պետք է պաշտոնավարի, մինչեւ հաջորդ կառավարության ձեւավորումը: Կարճ ասած, ունենք կարեւորագույն հարցով երկու հակադեմ տեսակետ, որը Սահմանադրական դատարանի մեկնաբանության հարց է: Ասենք, այս վեճն ու ՍԴ-ի մեկնաբանության անհրաժեշտության խնդիրն ի հայտ էր եկել հենց այն պահից, երբ նախագահի աթոռին նստած Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: Թե ինչու նա անմիջապես չդիմեց նաեւ ՍԴ՝ վարչապետի պաշտոնակատարի հարցով, կարելի է ենթադրել: Բայց ահա ֆիքսվեց մեկ այլ հանգամանք եւս, որի պարագայում ակնհայտ է դառնում, որ Ա.Սարգսյանը պարտավոր էր դիմել ՍԴ, ավելի կոնկրետ, որ չդիմելն առաջ է բերելու իրավական հետեւանքներ: Այսպես, NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզաբանում խնդրելով՝ դատախազությունն ուսումնասիրե՞լ է Նիկոլ Փաշինյանի կողմից հրաժարական տալուց հետո որպես վարչապետ պաշտոնավարումը շարունակելու սահմանադրաիրավական հիմքերը, ու թե նրա արարքում արդյոք առկա՞ է ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի հատկանիշներով  նախատեսված ենթադրյալ հանցագործության արարք: Եվ ահա, դատախազությանն այլ տարբերակ չէր մնում, քան այս պիղատոսական պատասխանը տալը. «Հարցման մեջ նշված հանգամանքները վերաբերում են առերեւույթ սահմանադրական նորմերի կիրառման կապակցությամբ առկա վեճին, որի լուծումը դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակից»:

Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազությունը եւս փաստում է այն, ինչը ընդգծել ենք Նիկոլի հրաժարական տալուն եւ պաշտոնին մնալուն պես՝ առկա է «առերեւույթ սահմանադրական նորմերի կիրառման կապակցությամբ առկա վեճ»: Ու ընդգծենք` այդ վեճը վերաբերում է այնպիսի կարեւորագույն հարցի, ինչպիսին է պետության կառավարումը, թե ով է իրավասու այս իրավիճակում լինել հսկայական լիազորություններ ունեցող վարչապետ, թեկուզեւ՝ պաշտոնակատարի տեսքով: Այսպիսով, երբ անգամ դատախազությունն է այս հարցում տեսնում Սահմանադրական վեճ, այսինքն՝ Սահմանադրության մեկնաբանության խնդիր, ինչի տակ ենթադրվում է, որ պատասխանատու ինչ-որ անձ պետք է դիմի ՍԴ, պարզ հարց է ծագում՝ ո՞վ է այդ պատասխանատու անձը: Դիմենք Սահմանադրությանը: Այսպես, Մայր օրենքի 123 հոդվածը ՀՀ նախագահի վրա դրել է այս ուղղակի պարտավորությունները, որոնք նրա գործունեության հիմքերի հիմքն են.

«Հոդված 123. Հանրապետության նախագահի կարգավիճակը եւ գործառույթները

  1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
  2. Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը:
  3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է եւ առաջնորդվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով:
  4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով»:

Այսպիսով, եթե Նիկոլը մնացել է վարչապետի աթոռին, համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը. առնվազն Սահմանադրական վեճ կա, որը ֆիքսում է այնպիսի կարեւորագույն կառույց, ինչպիսին է Գլխավոր դատախազությունը: Նախագահ Սարգսյանն այս դեպքում կարո՞ղ է ասել, թե տվյալ հարցով կատարել է «Սահմանադրության պահպանմանը հետեւողի» իր պարտականությունը. ակնհայտ է, որ ո՛չ: Խնդիրը վերաբերո՞ւմ է «համապետական եւ համազգային շահերին» եւ պահանջում նախագահի «անաչառ» գործունեությունը. միանշանակ՝ այո՛: Նախագահն այս իրավիճակում ունի՞ «Սահմանադրությամբ սահմանված լիազորություններ». էլի միանշանակ այո՛: Մասնավորապես, նախագահը պարտավոր է դիմել ՍԴ (դա նրա լիազորությունների մեջ է)՝ պարզելու՝ ո՞վ կարող է այս իրավիճակում լինել վարչապետի պաշտոնակատար: Այսպիսով, եթե մինչ Գլխավոր դատախազության նման մեկնաբանությունները նախագահ Արմենը կարող էր ինչ-որ բացատրություններ մոգոնելով՝ ՍԴ չդիմել, ապա այն բանից հետո, երբ նշված մարմինը տեսավ սահմանադրական մեկնաբանության հարց, նախագահն արդեն արդարացումների հնարավորություն չունի: Այսինքն, կա՛մ Արմեն Սարգսյանը պետք է բարեհաճի՝ իր հիմնական պարտականությունները կատարել կա՛մ խոսքը կգնա դիտավորությամբ պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին: Իհարկե, այս իրավիճակում հարց է ծագում՝ իսկ պատահակա՞ն էր, որ հենց այս պահին Արմենի գլխին կախվեց երկքաղաքացիության, այսինքն՝ փաստերի կեղծմամբ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու գործը: Բայց անկախ դրանից, դա Արմենի խնդիրն է: Ընդ որում, նաեւ չմոռանանք, որ Նիկոլը եւս ժամանակին վստահեցրել է, որ Արմենը միայն ՀՀ քաղաքացի է, ցույց է տվել փաստաթղթերը, այդ պահին արդեն վարչապետ Փաշինյանը դրանք համարել է օրինական: Բայց այս վեճով հաներձ էլ, այս պահին նախագահի աթոռին Արմենն է նստած, ու հենց նա էլ պարտավոր է անհապաղ դիմել ՍԴ՝ հրատապ մեկնաբանության համար:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ 

«Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում ենWindows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասինԵղանակը հայաստանում«Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումըՀիմա էլ «Բաքվի դեկլարացիա»Քարտուղարուհու փորձով փոխնախարար«Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ՍՄՆ֊ում անբուժելի վիրուս է բռնկվելՄաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊԹուրքիայի պաշտպանության նախարարին փոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարելՕշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. «Փաստինֆո»«Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու»․ Էդուարդ Շարմազանով 1֊ին կարգի հաշմանդամը անվտանգության խնդիր ունիԻնչ պաշտոն են զբաղեցնելու Տիգրան Ավինյանն ու Արարատ Միրզոյանը. մեկնաբանում է Ալեն ՍիմոնյանըՍերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ«Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատներըՄանե Թանդիլյանը ևս ներկա է եղել «Շիշ բռնողի» հարսանիքին Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել. Ալեն ՍիմոնյանԱՄՆ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզՌուսներն ինքնաթիռ են ստեղծում միջուկային պատերազմի դեպքում զորքերը կառավարելու համարԻ՞նչ կապ ունի Հրաչյա Հակոբյանի ասածը` թատրոնի վատ կամ լավ լինելու հետ. Անահիտ Կիրակոսյան Արմենչիկի կնոջ 35-ամյակի խնջույքը ԱՄՆ-ում և երգչի անակնկալըՊարեկը հանցագործին վնասազերծելու համար կարող է կիրառել ձեռնաշղթա, մահակ, ընդհուպ մինչեւ ատրճանակՈւնենք ամեն ինչ և կարող ենք ցանկացած թշնամու, ստորջրյա, վերգետնյա, օդային, անհրաժեշտության դեպքում անխուսափելի հարված հասցնելՄեր երկիրը այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը. Վրաստանի վարչապետՎրաստանում հանգիստ վայելող զբոսաշրջիկները պետք է երեք օրը մեկ թեստ հանձնենԱմերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներովՀակառակորդը պարբերաբար դիրքային առաջխաղացում է փորձում ապահովվել նաեւ Կապանի հատվածումԿարիք չկա նոր բան հնարել.Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել. ԲայրամովՊայքարի դուրս չգալու դեպքում, իրենց բնօրրանում նորից ցեղասպանվելու են օսմանցի քոչվորների կողմից. Գևորգ ԳևորգյանՆոր սահմանափակումնե՞ր. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում կարո՞ղ են պարտադիր դառնալԳյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերըՏԵՍԱՆՅՈՒԹ. Ականապատման քարտեզներ, թե՞ ալիևյան խաբկանք. Բացառիկ զրույց գերիների խնդրով զբաղվող գնդապետ Բորիս Ավագյանի հետՆիկոլ Փաշինյանը գնում է ՔՊ գրասենյակ․ կհանդիպի թիմակիցներինԵրկու վախը` մի մահ, կամ Փաշինյանի վախվորած կենցաղը Աշխարհասփյուռ հայության համար Արցախն ու արցախյան հարցը ունեն բացառիկ կարևորություն.ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Մեր խնդրանքն է, որպեսզի այստեղ` Մուրացանում երեխայիս բուժումն իրականացվի, որից հետո շարունակի ծառայությունը. Զինվորի մայրը դիմում է խնդրանքով27.000 դոլար Իվետա Մուկուչյանին, 40.000 դոլար Թաթուլին ու Թաթային, 7000 դոլար հարսանեկան տորթին. մանրամասներ՝ «Շիշ բռնողի» հարսանիքիցԲաքվում շարունակվում է 2 հայ ռազմագերու նկատմամբ շինծու գործով դատական նիստըՏեսանյութ.Ադրբեջանցիները Սյունիքի սահմանին լցակայան են կառուցումԱզգից «հիասթափվածների» մասինԼԳԲՏ քարո՞զ, խաղատան գովա՞զդ, թե՞ հնդկական «Հոլիի» պրոպագանդա. ի՞նչ նոր պաստառներ են փակցվել Երևանում. քաղաքապետարանը չպարզաբանեցՏոկիոյին է մոտենում ուժեղ թայֆուն, ինչը կազդի Օլիմպիական խաղերի վրաԱլիևը խոստովանում ու ընդունում է, որ Արցախի ճակատագիրն ու ապագան կախված է հենց Արցախի բնակչությունից. Արտակ ԲեգլարյանՄառախուղի պատճառով կորած հայ զինծառայողի և վարորդի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆԱդրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱմենացածր վարձատրվող պարեկը ստանալու է 230 000 դրամ աշխատավարձ. Պարեկային ծառայության պետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ